Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

 

11.10.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 20-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «գաղտնի» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով նախատեսված տեղեկատվության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետության կամ համայնքի հիմնադրած, ինչպես նաև 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններին առնչվող` սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը ոչ գաղտնի է և ենթակա է տրամադրման օրենսդրությամբ սահմանված կարգով:».

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) հարկային մարմնին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Լիցենզավորված անձինք սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունների շրջանակում հարկային մարմնին իրավասու են բացահայտելու նաև սպառողներին նույնականացնող տվյալները: Սույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. սեպտեմբերի 30
Երևան
ՀՕ-336-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

 

 


 

 

pin
ՀՀ 11.09.2024
N ՀՕ-336-Ն օրենք