ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2024 թվականի N 1004-Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ, ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերով և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գումարի չափը` համաձայն N 2 հավելվածի.
3) պետական հավաստագրերով և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) ֆունկցիոնալ պրոթեզների համար սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետները տարածվում են նաև 2021 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի և շահագրգիռ այլ կողմերի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակում ֆունկցիոնալ պրոթեզ ստացած անձանց վրա.
2) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշումները (վարչական ակտը վարչական ակտերի քաղվածքները) իրենց վավերականության ժամկետում հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված իրավունքներից օգտվելու համար.
3) մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ` ՎԱԾ) հիմք է հանդիսանում դրանով երաշխավորված աջակցող միջոց տրամադրելու համար իր վավերականության ժամկետում.
4) սույն որոշման N 1 հավելվածի N 4 ձևով սահմանված տեղեկանքը տրվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված ՎԱԾ-ի վավերականության ժամկետը լրանալուց հետո (անժամկետ հաշմանդամության դեպքում), ՎԱԾ-ով երաշխավորված աջակցող միջոցը ստանալու համար կամ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ձայնաստեղծ սարքերի, ձայնալարերի պրոթեզների, ակնագնդի պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզի կարիք ունեցող անձանց` բժշկական փաստաթղթերի հիման վրա: ՎԱԾ-ով չերաշխավորված և սույն կետում նշված բժշկական փաստաթղթերի բացակայության դեպքում նոր աջակցող միջոց ստանալու համար անձին տրվում է ծառայությունների անհատական ծրագիր` ֆունկցիոնալության գնահատման արդյունքում.
5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
7) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, աջակցող միջոցների պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունիսի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի հունիսի 27-ի
N 1004-Ն որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված աջակցող միջոցների տրամադրման, դրանց վերանորոգման գործընթացին առնչվող հարաբերությունները:
2. Աջակցող միջոցները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող` բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
3. Պետական հավաստագրերը (այսուհետ` հավաստագիր) և հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգումը, ինչպես նաև առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցները հատկացվում են և դրանց վերանորոգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված և նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում:
2. ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Աջակցող միջոցները տրամադրվում են սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց (այսուհետ` շահառու):
5. Հավաստագիր ձեռք բերելու նպատակով շահառուն կամ նրա ներկայացուցիչը (այն անձը, որի շահառուի կողմից տրվել է լիազորագիր) կամ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը առձեռն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց (էլեկտրոնային) եղանակով` էլեկտրոնային ստորագրությամբ դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ` ՄՍԾ) կամ դրա տարածքային կենտրոն: Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում աջակցող միջոցների տրամադրման մասին դիմումը ներկայացնում է տվյալ անձի խնամակալը:
6. Եթե անձը հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում դիմում տալու համար չի կարող անձամբ ներկայանալ ՄՍԾ տարածքային կենտրոն և հեռախոսազանգի միջոցով դիմել է ՄՍԾ` տնային կամ հիվանդանոցային պայմաններում հավաստագիր ստանալու համար դիմում ընդունելու նպատակով, ապա հեռախոսազանգն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է այցելություն շահառուի գտնվելու վայր` համապատասխան դիմումի լրացման գործընթացը կազմակերպելու համար:
7. Դիմումի հետ ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը.
1) հավաստագրի տրամադրում հայցող անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում`
ա. անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում` անձնագիր կամ ծննդյան վկայական,
բ. անձնագրի դեպքում, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու դեպքում` նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
2) հավաստագրի տրամադրում հայցող անձի`
ա. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացի հանդիսանալու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, օրինական բնակությունը հավաստող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ),
բ. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
գ. ապաստան հայցողի դեպքում` ապաստան հայցողի վկայականը,
դ. փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 3-րդ կետի համաձայն փախստական ճանաչված անձանց: Վերջիններիս համար անձը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը.
3) հավաստագրի տրամադրում հայցողի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`
ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),
բ. վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ` ՎԱԾ) կամ ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ` ԾԱԾ) կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ` համաձայն սույն հավելվածի N 4 ձևի.
4) շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` տրված համապատասխան մարմնի կողմից.
5) համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (բացառությամբ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց տրամադրվող օրթեզների, ձայնաստեղծ սարքերի (պրոթեզների), աչքի պրոթեզների, անվասայլակների).
6) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար` անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն սույն հավելվածի N 5 ձևի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները): Ընդ որում` աուդիոգրամմայում պետք է նշվի լսողության խանգարման աստիճանը Դբ-ով (500, 1000, 2000 հց, կամ 500, 1000, 2000, 4000 հց հաճախականության միջին թվաբանականը).
7) լսողական սարքերի ներդիրների հավաստագրի տրամադրման համար` լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանք` տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.
8) կոխլեար իմպլանտի պրոցեսորի մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ` տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն ենթակետում նշված տեղեկանքում նշվում է կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.
9) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը: Վերջինս տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին.
10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում (բացառությամբ` սույն հավելվածի 35-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձինք).
11) սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում` ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը.
12) առձեռն դիմելու դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` դրանց գունավոր լուսապատճենները.
13) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս` նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.
14) կրծքագեղձի էկզոպրոթեզ կամ ակնագնդի (աչքի) պրոթեզ կամ ձայնաստեղծ սարք (պրոթեզ) ստանալու դեպքում հաշմանդամություն չունեցող անձինք ներկայացնում են բժշկական փաստաթուղթ:
8. Սույն կետում նշված դեպքերում աջակցող միջոցները տրամադրվում են ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա`
1) հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների) նշանակման դեպքում: Երեխաների դեպքում հիմք է հանդիսանում սույն կարգի 7-րդ կետի 9-րդ ենթակետում նշված եզրակացությունը.
2) առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման դեպքում.
3) վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում` նոր պրոթեզ տրամադրելու դեպքում.
4) վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության դեպքում.
5) երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու դեպքում.
6) երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում, եթե`
ա. խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,
բ. թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում` բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,
գ. աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,
դ. աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,
ե. թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,
զ. թերությունն առաջացել է դժբախտ պատահարների, միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,
է. հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ,
ը. անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված վիճակ, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության.
7) սույն որոշման N 3 հավելվածում սահմանված աջակցող միջոցների վերանորոգման դեպքում.
8) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում.
9) վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ ստանալու դեպքում.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
9. ՄՍԾ-ն սույն կարգի 8-րդ կետով սահմանված եզրակացությունը տրամադրում է դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասերի (պարագաների) դեպքում անձի կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար ՄՍԾ-ին է ներկայացվում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը:
11. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում ՄՍԾ-ի գրավոր եզրակացությունն ստանալու համար անձը դիմում է ՄՍԾ` դիմումին կից ներկայացնելով`
1) անձը հաստատող փաստաթուղթ` սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան.
2) շահառուի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`
ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),
բ. հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ը կամ ԾԱԾ-ը կամ սույն կարգի N 4 ձևով հաստատված աջակցող միջոցների երաշխավորության մասին տեղեկանքը,
գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում` բժշկական կազմակերպության կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.
3) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում և (կամ) ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձինք ներկայացնում են բժշկական փաստաթուղթ.
4) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում`
ա. կարգավիճակը հավաստող փաստաթուղթ` տրված համապատասխան մարմնի կողմից,
բ. բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունն աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից.
5) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
6) դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը.
7) վերին վերջույթի էլեկտրամիոգրաֆիա (ԷՄԳ) հետազոտության արդյունքը` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, վերին վերջույթի միոպրոթեզով և ֆունկցիոնալ պրոթեզով պրոթեզավորման դեպքում:
12. Եթե ՄՍԾ-ն տնօրինում է սույն կարգի 7-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, ապա դրանք կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են (վավեր են) և համապատասխանում են եզրակացություն տրամադրելու համար սահմանված պահանջներին: Տվյալ դեպքում ներկայացվում է միայն գրավոր դիմում և սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթերը:
13. ՄՍԾ-ն, ստանալով հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում դիմողին` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետի:
14. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ՄՍԾ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին: Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը ձևավորվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
15. Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը, ինչպես նաև սույն կարգի 4-րդ բաժնում սահմանված` որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) ցանկը` հասցեներով և կոնտակտային տվյալներով: Եթե շահառուն դիմումի մեջ նշել է իր էլեկտրոնային հասցեն, ապա այդ հասցեին ուղարկվում է հավաստագրի էլեկտրոնային տարբերակը:
16. Հավաստագրի ձևավորումից հետո աջակցող միջոցն ստանալու համար շահառուն դիմում է իր նախընտրած կազմակերպություն` ներկայացնելով սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված` անձը հաստատող փաստաթղթերը:
17. Դիմումն անձի ներկայացուցչի կողմից տրվելու դեպքում ներկայացվում են նաև`
1) ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում` լիազորագիրը.
3) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում` ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:
18. Առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցն ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է կազմակերպություն` ներկայացնելով սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված` անձը հաստատող փաստաթղթերը:
19. Աջակցող միջոցի վերանորոգումը (երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում) իրականացնելու նպատակով շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կազմակերպություն է ներկայացնում`
1) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան.
2) ՄՍԾ-ի եզրակացությունը վերանորոգում իրականացնելու վերաբերյալ.
3) վերանորոգման կարիք ունեցող աջակցող միջոցը.
4) ներկայացուցչի դիմելու դեպքում` նաև սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված` անձը հաստատող փաստաթղթերը և շահառուի կողմից տրված լիազորագիրը:
20. Եթե հավաստագիր ստանալու համար շահառուի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում տարբեր աջակցող միջոցներ ստանալու համար, սակայն դրանք ստանալու ժամկետները տարբեր են, ապա հաջորդ աջակցող միջոցն ստանալու համար սույն կարգի 7-րդ կետի 3-13-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում, եթե դրանք իրավազոր են մինչև հաջորդ աջակցող միջոցն ստանալու ժամկետները և համապատասխանում են աջակցող միջոցն ստանալու համար սահմանված պահանջներին: Այս դեպքում շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում են միայն գրավոր դիմում և սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթերը:
21. Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը (միջոցները) տրամադրում է տեղեկատվական համակարգում հավաստագրի, իսկ վերանորոգման դեպքում` ՄՍԾ եզրակացության առկայության դեպքում:
22. Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով: Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում ներկայացուցչին տրամադրվում է դրա օգտագործման և պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ փորձարկումը, անհատական հարմարեցումը և դրա օգտագործման ձևը սովորեցնելն իրականացվում է անձի գտնվելու վայրում:
23. Կազմակերպությունում անձի համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են`
1) աջակցող միջոց ստացողի և (կամ) աջակցող միջոցի վերանորոգման համար դիմող անձի`
ա. անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը,
բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
դ. սոցիալական խումբը (կարգավիճակը).
2) տրամադրվող աջակցող միջոցի և (կամ) վերանորոգված դետալի լրիվ անվանումը.
3) աջակցող միջոցի տրամադրման և (կամ) վերանորոգման օրը, ամիսը, տարեթիվը.
4) աջակցող միջոցը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում` ներկայացուցչի վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տվյալները.
5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
24. Անձնական քարտում կարող են լրացվել նաև սույն կարգի 23-րդ կետում չնշված` աջակցող միջոցների տրամադրման և (կամ) վերանորոգման վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ: Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն ստորագրում է անձնական քարտում:
25. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կազմակերպությունը պարտավոր է անձի պահանջով նրան անվճար տրամադրել անձնական քարտի պատճենը:
26. Կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման լիազորած մարմնին է (այսուհետ` լիազոր մարմին) տրամադրում անձնական քարտը` լիազորած մարմնի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
3. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
27. Աջակցող միջոցները (բացառությամբ առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների) տրամադրվում են ՄՍԾ-ի կողմից ձևավորված հավաստագրերի հիման վրա` համաձայն սույն կարգի N 3 ձևի:
28. Հավաստագիրն ուժի մեջ է տրամադրելուց հետո 180 օրացուցային օր: Դեկտեմբերի 15-31-ը ընկած ժամանակահատվածում աջակցող միջոցներ չեն տրամադրվում, ընդ որում` նշված օրերը հավաստագրի հիման վրա տրվող աջակցող միջոցների դեպքում օրացուցային օրերի մեջ չեն հաշվարկվում:
29. Առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցներն են պրոթեզի կոշիկը, բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաները, ստորին վերջույթի պրոթեզի պատյանը, ֆունկցիոնալ պրոթեզի հետ տրամադրվող ազդրի սիլիկոնե լայները, սրունքի սիլիկոնե լայները, պրոթեզի ծնկակալը, պրոթեզի աղեկապը:
30. Յուրաքանչյուր աջակցող միջոցի համար տրամադրվում է 1 հավաստագիր: Նույն տեսակի աջակցող միջոցի համար ձևավորված 2 հավաստագրով մեկ աջակցող միջոց չի տրամադրվում` բացառությամբ լսողական սարքերի:
31. Եթե անձն իրավունք ունի ստանալու 2 լսողական սարք, ապա իր ցանկությամբ կարող է երկու հավաստագրի գնային արժեքի սահմանում ձեռք բերել մեկ լսողական սարք` այդ մասին նշելով դիմումի մեջ: Այս դեպքում տրամադրվում է 1 հավաստագիր, որի արժեքը հավասարեցվում է 2 լսողական սարքի հավաստագրի արժեքին:
32. Եթե անձն իրավունք ունի ստանալու միևնույն աջակցող միջոցից 2 հատ (հենակներ, աջ և ձախ վերջույթների օրթեզներ, աջ և ձախ վերջույթների պրոթեզներ, ակնագնդերի պրոթեզներ, կրծքագեղձերի էկզոպրոթեզներ և այլն), ապա տրամադրվում է 2 հավաստագիր` հավաստագրում կատարելով աջ և ձախ նշումը:
33. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և (կամ) մեկ շարժողական (ձգողական կամ միոպրոթեզ) պրոթեզի հավաստագիր կամ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ` ֆունկցիոնալ պրոթեզ):
34. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում (բացառությամբ ֆունկցիոնալ պրոթեզների), մինչև հիմնական պրոթեզի հավաստագրի տրամադրելը, անձին տրամադրվում է բուժամարզական պրոթեզի հավաստագիր:
35. Ֆունկցիոնալ պրոթեզ ստանալու իրավունք ունեն`
1) զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձինք.
2) զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով վերջույթի անդամահատում ունեցող անձինք` անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից և հաշմանդամության պատճառական կապից.
3) վերին զույգ վերջույթը անդամահատված անձինք` անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից կամ հաշմանդամության պատճառական կապից` աջ կամ ձախ ձեռքի համար:
36. Ֆունկցիոնալ պրոթեզ ստացած շահառուին սիլիկոնե լայների հետ միաժամանակ տրամադրվում են նաև հարակից այլ մասեր` պրոթեզի ծնկակալ և պրոթեզի աղեկապ` սույն որոշման N 2 հավելվածի 3.2.5-3.2.8-րդ կետերի համաձայն:
37. Ստորին վերջույթի վակուումային անդամահատված ծայրատի ընդունիչով պրոթեզ կրող, ինչպես նաև վերին վերջույթի միոպրոթեզներ կրող անձանց բրդյա-բամբակյա և սիլիկոնե գուլպաներ չեն տրամադրվում, մյուս պրոթեզների դեպքում անձին յուրաքանչյուր տարի տրամադրվում է անդամահատված ծայրատի երեք գուլպա (ձեռնոց)` բացառությամբ պրոթեզավորվելու առաջին տարվա, որի ընթացքում գուլպաները տրամադրվում են պրոթեզի հետ միասին պրոթեզավորող կազմակերպության կողմից: Ընդ որում` կաշվե պրոթեզների հետ տրամադրվում է 3 բրդյա-բամբակյա գուլպա մեկ անդամահատված ծայրատի համար, իսկ ոչ կաշվե պրոթեզների հետ` շահառուի ցանկությամբ, 2 սիլիկոնե և 1 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 1 սիլիկոնե և 2 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց) կամ 3 բրդյա-բամբակյա գուլպա (ձեռնոց):
38. Յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ կամ անհատական պատրաստվող օրթոպեդիկ կոշիկ կամ օրթեզի կոշիկ կամ պրոթեզի կոշիկ` մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը` կիսաճիտք կամ երկարաճիտք: Կոշիկների հավաստագիր ստանալու իրավունք ունեցող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն առանց տաքացվող տակդիրների կամ միայն կիսաճիտք կամ երկարաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Կոշիկներն անձի ցանկության դեպքում կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ:
39. Ոտնաթաթի մակարդակում պրոթեզավորված անձանց կոշիկ չի տրամադրվում: Պրոթեզավորված անձանց տրամադրվում է պրոթեզի կոշիկներ, իսկ օրթեզավորված անձանց` օրթեզի կոշիկներ, վերջիններիս կոշիկի այլ տեսակ կարող է երաշխավորվել հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով: Այս դեպքում տրամադրվում է ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով երաշխավորված կոշիկը:
40. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատում ունեցող անձին կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակի հավաստագիր:
41. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և վերջույթի անդամահատված ծայրատի ձևից` անձը կարող է ստանալ`
1) մեկ կամ երկու արմնկային հենակի հավաստագիր կամ
2) մեկ կամ երկու թևատակի հենակի հավաստագիր կամ
3) մեկ ձեռնափայտ և երկու թևատակի հենակի հավաստագիր կամ
4) մեկ ձեռնափայտ և երկու արմնկային հենակի հավաստագիր:
42. Ստորին վերջույթի սրունքի, ազդրի և կոնքազդրի հատվածում անդամահատումներ ունեցող անձանց կարող են տրամադրվել և՛ թևատակի հենակների, և՛ արմնկային հենակների հավաստագրեր:
43. Վերին երկու վերջույթների անդամահատված ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի անդամահատված ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով անձանց անվճար տրամադրվում է կողային ռետինե ժապավեններով պրոթեզի կոշիկ:
44. ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթոպրոթեզների վերանորոգումն իրականացնում են համապատասխանաբար վերին և ստորին վերջույթների պրոթեզներ և (կամ) օրթոպրոթեզներ տրամադրող` որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունները, որոնք լիազորած մարմնի հետ կնքել են վերին և ստորին վերջույթի պրոթեզների և (կամ) օրթոպրոթեզներ վերանորոգելու մասին համապատասխան պայմանագիր:
45. Կազմակերպությունները պետք է մշտապես ապահովեն շահառուին հավաստագրով կամ առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների փոխհատուցման գումարի գնային արժեքին համարժեք աջակցող միջոցների տրամադրումը:
4. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ
46. Հավաստագրի հիման վրա կամ առանց հավաստագրի աջակցող միջոցներ տրամադրվում են կազմակերպությունների կողմից:
47. Կազմակերպությունների ընտրության համար սահմանվում են հետևյալ որակավորման չափանիշները`
1) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում.
2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.
3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ) մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպությունները` նաև համապատասխան մասնագետ` շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները` նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ.
4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար` ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն.
5) կազմակերպության կողմից ներկրվող աջակցող միջոցները և դրանց բաղկացուցիչ մասերը (պատրաստման նյութերը և դետալներ) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական կամ ազգային ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր:
48. Նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով` կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով:
49. Կազմակերպությունները սույն կարգի 47-րդ կետով սահմանված որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են նախարարություն`
1) սույն կարգի 47-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը կազմակերպությունները հավաստիացնում են իրենց կողմից տրված` միակողմանի հաստատված հայտարարությամբ.
2) սույն կարգի 47-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված աջակցող միջոցների և դրանց մասերի համապատասխանության կամ պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում ներկայացնում են նաև համապատասխան միջազգային կամ միջպետական կամ եվրոպական կամ ազգային ստանդարտներին համապատասխանության կամ մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթերը:
50. Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ չլինելու դեպքում նախարարությունը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր:
51. Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը: Վերջինս հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթղթերը:
52. Նախարարության և կազմակերպության միջև պայմանագիր կնքվում է շտկված փաստաթղթերը ներկայացվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը նախարարություն չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:
53. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում:
54. Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում:
55. Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում` բացառությամբ սույն կարգի 52-րդ կետով նախատեսված դեպքերի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:
5. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
56. Հավաստագիրը ձևավորվում և հաշվառվում է տեղեկատվական համակարգում` անձի դիմումի և սույն կարգի 7-րդ և 11-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հիման վրա:
57. Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք աջակցող միջոցներ:
58. Եթե շահառուի նախընտրած աջակցող միջոցների գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված աջակցող միջոցները` վճարելով արժեքի տարբերությունը:
59. Անձն իր ցանկությամբ անվասայլակի, լսողական սարքի, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզների, կրծքագեղձի էկզոպրոթեզի փոխարեն կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկ, կառավարման վահանակներ, կրծկալ և այլն), որոնք օգտագործվում են դրանց ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:
60. Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան անվասայլակ, լսողական սարք, վերին կամ ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի էկզոպրոթեզ, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա կարող է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ, կառավարման վահանակներ, կրծկալ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար, իսկ սեղմիրանների և աղեկապերի դեպքում` նաև երկրորդ սեղմիրանը կամ աղեկապը` որպես փոխնորդ:
61. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռք բերված աջակցող միջոցների գինն ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված աջակցող միջոցների համար կազմակերպությունը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:
62. Պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը սահմանված է սույն որոշման N 3 հավելվածի աղյուսակ 1-ում` նվազագույնից-առավելագույն միջակայքում, իսկ ֆունկցիոնալ պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը` սույն որոշման N 3 հավելվածի աղյուսակ 2-ում` առավելագույն արժեքով: Ընդ որում` յուրաքանչյուր կազմակերպության հետ կնքվող պայմանագրում սահմանվում են վերանորոգման փոխհատուցման գումարի այն չափերը, որոնք կազմակերպությունը նախապես համաձայնեցրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
63. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը տրամադրված աջակցող միջոցների և (կամ) իրականացված վերանորոգման դիմաց վճարում կատարելու նպատակով կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տրամադրված աջակցող միջոցի և (կամ) վերանորոգման անվանումը, քանակը, գինը, հաշիվ-ապրանքագիրը:
64. Տրամադրված աջակցող միջոցների և իրականացված վերանորոգման դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 63-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:
6. ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
65. Հերթական նոր աջակցող միջոցն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, անձի ցանկության դեպքում, իսկ անձի մահվան դեպքում` ընտանիքի անդամները նախորդ ստացած աջակցող միջոցը կարող են վերադարձնել ՄՍԾ: Վերադարձված աջակցող միջոցներն օգտագործվում են դրա կարիքն ունեցող այլ անձանց ժամանակավոր տրամադրելու նպատակով:
66. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոց տրամադրվում է անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:
67. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոց ստանալու համար անձը դիմում է ներկայացնում ՄՍԾ:
68. Ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոցները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընդ որում` ժամկետը նշվում է սույն կարգի 66-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական եզրակացության մեջ: Եթե քաղաքացուն աջակցող միջոցն անհրաժեշտ է ավելի երկար ժամկետով, ապա նա ՄՍԾ է ներկայացնում նոր մասնագիտական եզրակացություն:
69. Վերադարձված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են քաղաքացիների կողմից վերադարձված աջակցող միջոցի հաշվառման գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի N 1 ձևի: Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցի վերաբերյալ տվյալները գրանցվում են ժամանակավոր օգտագործման համար տրամադրված աջակցող միջոցների հաշվառման գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի N 2 ձևի:
70. Գրանցամատյաններում անճշտությունների, սխալ գրառումների ուղղումը կատարվում է սխալ կամ ոչ ճիշտ լրացված գրառումները վերցնելով փակագծերի մեջ` հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ոչ ճիշտ գրառման կողքին դրվում է ուղղումը կատարողի ստորագրությունը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և պաշտոնը:
Ձև N 1
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________________.
|NN |Աջակցող|Աջակցող|Վերա-|Վերա- |Աջակցող |Աջակցող |Աջակցող |Նշումներ|
|ը/կ|միջոցը |միջոցը |դարձ-|դարձված|միջոցը |միջոցն |միջոցն | |
| |վերա- |վերա- |ված |աջակցող|վերադարձ-|ստացողի |ստացողի | |
| |դարձ- |դարձնե-|աջակ-|միջոցի |նողի ստո-|անունը, |ստորագ- | |
| |նողի |լու |ցող |քանակը |րագրու- |ազգանունը,|րությունը| |
| |անունը,|օրը, |միջո-| |թյունը |հայրանունը| | |
| |ազգա- |ամիսը, |ցի | | | | | |
| |նունը, |տարե- |անվա-| | | | | |
| |հայրա- |թիվը |նումը| | | | | |
| |նունը | | | | | | | |
|___|_______|_______|_____|_______|_________|__________|_________|________|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_______|_______|_____|_______|_________|__________|_________|________|
|1. | | | | | | | | |
|___|_______|_______|_____|_______|_________|__________|_________|________|
|2. | | | | | | | | |
|___|_______|_______|_____|_______|_________|__________|_________|________|
|3. | | | | | | | | |
|___|_______|_______|_____|_______|_________|__________|_________|________|
|4. | | | | | | | | |
|___|_______|_______|_____|_______|_________|__________|_________|________|
|...| | | | | | | | |
._________________________________________________________________________.
Ձև N 2
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________
|NN |Աջակցող|Աջակցող|Աջակցող|Աջակցող|Մասնա- |Որքան |Աջակցող|Աջակցող|
|ը/կ|միջոցի |միջոցի |միջոցի |միջոցը |գիտական|ժամկետով|միջոցն |միջոցն |
| |կարիք |կարիք |անվա- |տրամա- |եզրա- |է տրամա-|ստացողի|ստացողի|
| |ունեցող|ունեցող|նումը |դրելու |կացու- |դրվում |անունը,|ստորա- |
| |անձի |անձի | |օրը, |թյուն |աջակցող |ազգա- |գրու- |
| |անունը,|սոցիա- | |ամիսը, |տրամա- |միջոցը |նունը, |թյունը |
| |ազգա- |լական | |տարե- |դրողի | |հայրա- | |
| |նունը, |կարգա- | |թիվը |անունը,| |նունը | |
| |հայրա- |վիճակը | | |ազգա- | | | |
| |նունը | | | |նունը, | | | |
| | | | | |հայրա- | | | |
| | | | | |նունը | | | |
|___|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|
|1. | | | | | | | | |
|___|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|
|2. | | | | | | | | |
|___|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|
|3. | | | | | | | | |
|___|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|
|4. | | | | | | | | |
|___|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|
|...| | | | | | | | |
._____________________________________________________________________
.____ ________________.
|NN | |Աջակցող|Աջակցող|
|ը/կ| |միջոցը |միջոցը |
| | |տրամա- |տրամա- |
| | |դրողի |դրողի |
| | |անունը,|ստորա- |
| | |ազգա- |գրու- |
| | |նունը, |թյունը |
| | |հայրա- | |
| | |նունը | |
| | | | |
| | | | |
| | | | |
|___| |_______|_______|
| | | 9 | 10 |
|___| |_______|_______|
|1. | | | |
|___| |_______|_______|
|2. | | | |
|___| |_______|_______|
|3. | | | |
|___| |_______|_______|
|4. | | | |
|___| |_______|_______|
|...| | | |
.____ ________________.
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
.____________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
| |
| (զինանշան) |
| |
| ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N __________ |
| |
| 1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը |
| _______________________________________________ |
| |
| 2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը |
| _______________________________________________ |
| |
| 3. Անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) տվյալները |
| _______________________________________________ |
| _______________________________________________ |
| (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
| |
| 4. Աջակցող միջոցի անվանումը (աջ և ձախ նշումով, եթե կա տարբերակում)|
| _______________________________________________ |
| |
| 5. Հավաստագրի արժեքը __________________________ |
| |
| 6. Տրամադրման ամսաթիվը ___________ 20________ թ. |
| |
| 7. Շահառուի կարգավիճակը _______________________ |
| |
| 8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, |
| _______________________________________________ |
| |
| Ուժի մեջ է մինչև 20 ______ _______ 20 ________ |
.____________________________________________________________________.
Ձև N 4
ՏԵՂԵԿԱՆՔ N ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկանքը տալու ամսաթիվը ___________ Տեղեկանքի գործողության (ուժի մեջ գտնվելու) ժամկետը _________
Շահառուի ազգանունը _______ անունը _________ հայրանունը_____ սեռը______
Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի N-ը)
_____________
Շահառուի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____________
Շահառուի հաշվառման կամ փաստացի բնակության վայրը (ընդգծել և գրել) հեռախոսահամարը _____________________________________________
Հաշմանդամության խումբը կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը _____________________________
Հաշմանդամության ժամկետը և պատճառական կապը ________________________
Նախկին ՎԱԾ-ի տրման օր, ամիս, տարեթիվ, N կամ բժշկական փաստաթղթի տրման ամսաթիվը և համարը _________________________________________
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ
._____________________________________________________________.
|NN |Աջակցող միջոցի անվանումը կամ վերին և ստորին|աջ/ձախ/զույգ|
|ը/կ|վերջույթների ամպուտացիայի մակարդակը ձեռագրով|նշումը |
|___|____________________________________________|____________|
| 1 | 2 | 3 |
|___|____________________________________________|____________|
|1. | | |
|___|____________________________________________|____________|
|2. | | |
|___|____________________________________________|____________|
|3. | | |
|___|____________________________________________|____________|
|...| | |
._____________________________________________________________.
ՄՍԾ անձի ֆունկցիոնալության գնահատման և
աջակցող միջոցներով ապահովման վարչություն ____________________________
Ա.Ա.Հ (ստորագրությունը, կնիքը)
Ձև N 5
ՏԵՂԵԿԱՆՔ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔ ԿՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կազմակերպության անվանումը __________________________________________
Հետազոտվողի անունը, հայրանունը, ազգանունը ___________________________
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ________________________________________
Հետազոտվողի բնակության վայրը ________________________________________
Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը) ______________
Ունի՞ լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ) ______________
Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել` քանի սարքի կարիք ունի __________
Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի` նշել, թե որ ականջի համար _________
Բժիշկ ___________________________ _____________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ. Տ.
(կազմակերպության կնիքը)
__________ ______________ 20 թ.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի հունիսի 27-ի
N 1004-Ն որոշման
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
._________________________________________________________________________.
|NN |Աջակցող |Օգտագործման |Աջակցող միջոցն ստանալու |Չափի |Մեկ |
|ը/կ |միջոցի |ժամկետները |իրավունք ունեցող անձինք |միա- |պետական |
| |անվանումը| | |վորը |հավաս- |
| | | | | |տագրի |
| | | | | |գնային |
| | | | | |արժեքը |
| | | | | |(դրամ) |
|_________________________________________________________________________|
| I ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ |
|_________________________________________________________________________|
| ՊՐՈԹԵԶՆԵՐ |
|_________________________________________________________________________|
|1. | ՎԵՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ՊՐՈԹԵԶՆԵՐ |
|_____|___________________________________________________________________|
|1.1. |Դաստակի |մեծահասակներին`|1. հաշմանդամություն |հատ | 242000|
| |կոսմետիկ |չորս տարի |ունեցող անձինք, | | |
| |պրոթեզ |_______________|2. հաշմանդամություն | | |
| | |երեխաներին` |չունեցող անձինք, | | |
| | |երկու տարի |3. ֆունկցիոնալության | | |
|_____|__________|_______________|գնահատման արդյունքում | | |
|1.2 |Նախաբազկի |մեծահասակներին`|հաշմանդամություն ունեցող| | |
| |ձգողական |չորս տարի |անձ չճանաչված, սակայն | | |
| |պրոթեզ |_______________|ԾԱԾ-ով երաշխավորված |_____|_________|
| | |երեխաներին` |դեպքերում |հատ | 53000|
| | |երկու տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|1.3. |Բազկի |մեծահասակներին`| |հատ | 960000|
| |ձգողական |չորս տարի | | | |
| |պրոթեզ |_______________| | | |
| | |երեխաներին` | | | |
| | |երկու տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|1.4. |Նախաբազկի |մեծահասակներին`| |հատ | 458000|
| |կոսմետիկ |չորս տարի | | | |
| |պրոթեզ |_______________| | | |
| | |երեխաներին` | | | |
| | |երկու տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|1.5. |Բազկի |մեծահասակներին`| |հատ | 778000|
| |կոսմետիկ |չորս տարի | | | |
| |պրոթեզ |_______________| | | |
| | |երեխաներին` | | | |
| | |երկու տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|1.6. |Բազկի |մեծահասակներին`| |հատ | 2545000|
| |միոպրոթեզ |չորս տարի | | | |
| | |_______________| | | |
| | |երեխաներին` | | | |
| | |երկու տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|1.7. |Նախաբազկի |մեծահասակներին`| |հատ | 1975000|
| |միոպրոթեզ |չորս տարի | | | |
| | |_______________| | | |
| | |երեխաներին` | | | |
| | |երկու տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|1.8. |Ուսի |մեծահասակներին`| |հատ | 558000|
| |էկզարտիկ |չորս տարի | | | |
| |պրոթեզ |_______________| | | |
| | |երեխաներին` | | | |
| | |երկու տարի | | | |
|_____|___________________________________________________________________|
|2. | ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹԻ ՊՐՈԹԵԶՆԵՐ |
|_____|___________________________________________________________________|
|2.1. |Ոտնաթաթի |մեծահասակներին`|1. հաշմանդամություն |հատ | 170000|
| |պրոթեզ` |երեք տարի |ունեցող անձինք, | | |
| |ըստ Լիս |_______________|2. հաշմանդամություն | | |
| |Ֆրանկի |երեխաներին` |չունեցող անձինք, | | |
| | |մեկ տարի |3. ֆունկցիոնալության | | |
|_____|__________|_______________|գնահատման արդյունքում |_____|_________|
|2.2. |Ոտնաթաթի |մեծահասակներին`|հաշմանդամություն ունեցող|հատ | 245000|
| |պրոթեզ` |երեք տարի |անձ չճանաչված, սակայն | | |
| |ըստ Շոպարի|_______________|ԾԱԾ-ով երաշխավորված | | |
| | |երեխաներին` |դեպքերում | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.3. |Սրունքի |մեծահասակներին`| |հատ | 558000|
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար մոդուլ|_______________| | | |
| |յար պրոթեզ|երեխաներին` | | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.4. |Սրունքի |մեծահասակներին`| |հատ | 385000|
| |էկզոսկելի-|երեք տարի | | | |
| |տար ոչ |_______________| | | |
| |մոդուլյար |երեխաներին` | | | |
| |պրոթեզ |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.5. |Սրունքի |մեծահասակներին`| |հատ |1165000 |
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար մոդուլ|_______________| | | |
| |յար պրոթեզ|երեխաներին` | | | |
| |սիլիկոնե |մեկ տարի | | | |
| |լայներով | | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.6. |Սրունքի |մեծահասակներին`| |հատ | 300000|
| |էկզոսկելի-|երեք տարի | | | |
| |տար պրոթեզ|_______________| | | |
| |կաշվից |երեխաներին` | | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.7. |Սրունքի |մեծահասակներին`| |հատ | 409000|
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար պրոթեզ|_______________| | | |
| |կաշվից |երեխաներին` | | | |
| |ընդունիչով|մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.8. |Սրունքի |մեծահասակներին`| |հատ | 535000|
| |էկզոսկելի-|երեք տարի | | | |
| |տար պրոթեզ|_______________| | | |
| |մանժետով |երեխաներին` | | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.9. |Սրունքի |մեծահասակներին`| |հատ | 290000|
| |պրոթեզ ըստ|երեք տարի | | | |
| |Պիրոգովի |_______________| | | |
| |և Սայմի |երեխաներին` | | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.10.|Ծնկահոդի |մեծահասակներին`| |հատ | 1160000|
| |էկզարտիկ |երեք տարի | | | |
| |պրոթեզ |_______________| | | |
| | |երեխաներին` | | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.11.|Ազդրի |մեծահասակներին`| |հատ | 565000|
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար պրոթեզ|_______________| | | |
| |կաշվից |երեխաներին` | | | |
| |ընդունիչով|մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.12.|Ազդրի |մեծահասակներին`| |հատ | 598000|
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար պրոթեզ|_______________| | | |
| |կաշվից, |երեխաներին` | | | |
| |շինայով |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.13.|Ազդրի |մեծահասակներին`| |հատ | 565000|
| |էկզոսկելի-|երեք տարի | | | |
| |տար պրոթեզ|_______________| | | |
| |կաշվից |երեխաներին` | | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.14.|Ազդրի |մեծահասակներին`| |հատ | 1010000|
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար մոդուլ|_______________| | | |
| |յար պրոթեզ|երեխաներին` | | | |
| | |մեկ տարի | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.15.|Ազդրի |մեծահասակներին`| |հատ | 1045000|
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար մոդուլ|_______________| | | |
| |յար պրոթեզ|երեխաներին` | | | |
| |լրացուցիչ |մեկ տարի | | | |
| |(ISNI) | | | | |
| |ներդիրով | | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
|2.16.|Ազդրի |մեծահասակներին`| |հատ | 1795000|
| |էնդոսկելի-|երեք տարի | | | |
| |տար մոդուլ|_______________| | | |
| |յար պրոթեզ|երեխաներին` | | | |
| |սիլիկոնե |մեկ տարի | | | |
| |լայներով | | | | |
|_____|__________|_______________| |_____|_________|
----------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում