Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՏԱՎՈՐ ՍԵ ...

06.06.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.08.2015  -ից մինչեւ   06.06.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.2022 թիվ 761-Ն որոշում)

i

040.1501.041212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1501-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1501-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Սույն կանոնադրությունը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` գործակալություն) բողոքարկման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեությունը` «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող բողոքների ու դիմումների քննարկումն ապահովելու նպատակով:

2. Խորհուրդն ստեղծում է նախարարությունը և իր գործունեության ընթացքում լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, այդ թվում` դրանց իրավական պահպանության տրամադրման հետ կապված հարցերը, իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում` ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկումը: Խորհրդի որոշումը համարվում է նախարարության վերջնական որոշում:

3. Իր գործունեության ընթացքում խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, մտավոր սեփականության ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային նշաններ, աշխարհագրական նշումներ, ծագման տեղանուններ, երաշխավորված ավանդական արտադրանք, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ) իրավական պահպանությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման և սույն կանոնադրությամբ:

4. Բողոքարկման խորհրդի խնդիրներն են`

1) արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանություն տրամադրելուն վերաբերող վեճերի մինչդատական կարգավորումը.

2) հայտատուների և արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավատերերի` օրենքով պահպանվող իրավունքների և շահերի, ինչպես նաև այլ անձանց օրինական շահերի ապահովումը բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով վարչական կարգով որոշումներ ընդունելիս.

3) բողոքների և դիմումների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման նպատակով օրենսդրական պրակտիկայի ընդհանրացումը և համապատասխան առաջարկությունների ձևավորումը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին (այսուհետ` նախարար) ներկայացնելու համար:

5. Բողոքարկման խորհուրդն իր խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ հարցերի քննարկումը`

1) արդյունաբերական սեփականության օբյեկտներին պահպանություն տրամադրելու և պահպանական փաստաթղթեր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ հայտատուների բողոքները.

2) արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցումների գրանցման մասին դիմումներին վերաբերող որոշումների հետ կապված բողոքները.

3) ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումները.

4) արտոնագրային հավատարմատարների թեկնածուների որակավորման քննությունների հետ կապված բողոքները.

5) վարչական բողոքները:

6. Բողոքարկման խորհուրդն իրավունք ունի`

1) բողոքների և դիմումների քննարկման ընթացակարգի և աշխատանքի կազմակերպման կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելու նախարարին.

2) բողոքարկման խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով սեմինարներին, համաժողովներին, գիտաժողովների աշխատանքներին (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումներին մասնակցելու համար սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելու նախարարին կամ համապատասխան դեպքերում` նախարարության աշխատակազմի ղեկավարին:

7. Բողոքարկման խորհուրդը պարտավոր է`

1) ապահովել բողոքների և դիմումների կոլեգիալ կարգով քննարկումը.

2) բողոքների և դիմումների քննարկման արդյունքում ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատճառաբանված (հիմնավորված) որոշումներ.

3) ապահովել բողոքարկման խորհուրդ ներկայացված նյութերի լրիվ և բազմակողմանի ուսումնասիրումը, ինչպես նաև տալ դրանց մեջ բերված փաստերի և փաստարկների անկողմնակալ գնահատականը.

4) անհրաժեշտության դեպքում ապահովել բողոքների և դիմումների քննարկման գաղտնիությունը:

8. Բողոքարկման խորհուրդն ունի նախագահ, քարտուղար և անդամներ:

9. Խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալն է կամ տեղակալներից մեկը:

10. Բողոքարկման խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է բողոքարկման խորհրդի գործունեությունը.

2) հրավիրում է բողոքարկման խորհրդի նիստերը և վարում է դրանք.

3) կազմակերպում է բողոքարկման խորհրդի աշխատանքները, պատասխանատվություն է կրում խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

4) հաստատում է տվյալ գործով բողոքարկման խորհրդի կոլեգիայի կազմը:

11. Բողոքարկման խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից նշանակված խորհրդի անդամներից մեկը:

12. Բողոքարկման խորհրդի քարտուղարը`

1) ընդունում է ստացված բողոքներն ու դիմումները, ստուգում է դրանց կազմությունը և դրանց մասին զեկուցում է բողոքարկման խորհրդի նախագահին.

2) կազմակերպում է բողոքարկման խորհրդի ընթացիկ աշխատանքները.

3) նախապատրաստում է բողոքարկման խորհրդի նիստի օրակարգը և կազմակերպում է նիստերի անցկացումը:

13. Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է նախարարը:

14. Քննարկման ընդունված բողոքների և դիմումների նախնական քննարկման և դրա արդյունքների մասին եզրակացությունը բողոքարկման խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար բողոքարկման խորհրդի նախագահի կողմից ձևավորվում է բողոքարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կոլեգիա:

15. Բողոքարկման խորհրդի նախագահը և քարտուղարը կարող են ընդգրկվել կոլեգիայի կազմում:

16. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն վիճարկվող որոշում ընդունած փորձագետի, բողոք կամ դիմում ներկայացրած անձի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

17. Բողոքների և դիմումների քննարկման ընթացքում բողոքարկման խորհրդի անդամներն անկախ են և առաջնորդվում են սույն կանոնադրության 3-րդ կետով:

18. Բողոքարկման խորհրդի որոշումներն ընդունելիս խորհրդի անդամներն առաջնորդվում են միայն բողոքների և դիմումների քննարկման արդյունքներով` առանց որևէ ազդեցության ենթարկվելու:

19. Սույն կանոնադրության 16-րդ կետում նշված հանգամանքներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված խորհրդի անդամը հայտարարում է ինքնաբացարկ: Այս դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ:

20. Սույն կանոնադրության 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դիմումների քննարկման դեպքում կոլեգիայի առաջարկությամբ կամ իր նախաձեռնությամբ, խորհրդի նախագահը դիմումների քննարկմանը կարող է ներգրավել ինչպես գործակալության այլ աշխատողների, այնպես էլ գործի էությունից ելնելով` համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների: Վերջիններս քննարկումներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

21. Բողոքների և դիմումների վերաբերյալ խորհրդի որոշումները պարտադիր են գործակալության արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստորաբաժանումների համար:

22. Անհրաժեշտության դեպքում խորհուրդն իր նիստերին կարող է հրավիրել քննարկվող հարցերին առնչվող հայտատուների, հեղինակների, պահպանական փաստաթղթերի իրավատերերի, այլ իրավատերերի կամ նրանց ներկայացուցիչների, գործակալության փորձագետների և այլ անձանց:

23. Հայտերի փորձաքննության հետ կապված նեղ մասնագիտական հարցերի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, խորհուրդը կարող է ներգրավել բարձրակարգ մասնագետների և գիտնականների` համապատասխան դեպքերում ապահովելով հայտարկված օբյեկտի էության գաղտնիությունը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 8-ի

N 1501-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը:

2. Խորհուրդ կարող են ներկայացվել հետևյալ բողոքները`

1) գյուտի արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

2) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

3) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

4) ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ, այդ թվում` Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և մադրիդյան համաձայնագրի արձանագրության շրջանակներում, որոնք ընդունվել են հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքում` մադրիդյան համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին և մադրիդյան համաձայնագրի արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան.

5) ապրանքային նշանի մասնակի գրանցման (այդ թվում` Նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում մասնակի պահպանություն տրամադրելու) մասին նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ (հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար գրանցելու մասին որոշում).

6) աշխարհագրական նշման գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

7) ծագման տեղանվան գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

8) երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

9) ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ.

10) ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցման հետ կապված որոշումների դեմ.

11) արդյունաբերական սեփականության օբյեկտների համապատասխան գրանցամատյանում փոփոխությունների կատարումը մերժելու մասին որոշումների դեմ.

12) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման դիմումի մերժման մասին որոշման դեմ.

13) արտոնագրային հավատարմատարների թեկնածուների կողմից որակավորման քննությունը հանձնելու վերաբերյալ որակավորման հանձնաժողովի որոշումների դեմ.

14) օրենքով նախատեսված այլ բողոքներ:

3. Բողոքարկման խորհուրդ ներկայացվում են նաև ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դիմումներ:

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացնում է հայտատուն` անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով:

5. Սույն կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է այն անձը, որն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի դադարեցման թվականից մինչև իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակումը բարեխիղճ կերպով շուկա է հանել ապրանքներ կամ մատուցել է ծառայություններ` ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանով:

6. Սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման կողմերից յուրաքանչյուրը կամ ցանկացած անձ:

7. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է արդյունաբերական սեփականության օբյեկտի իրավատերն անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով:

8. Սույն կարգի 2-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է ապրանքային նշանի իրավատերն անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով:

9. Սույն կարգի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացնում է հավատարմատարի թեկնածուն:

10. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան դիմումը ներկայացնում է ցանկացած շահագրգիռ անձ` անմիջականորեն կամ ներկայացուցչի միջոցով:

11. Բողոքի (դիմումի) հետ կապված գործերը վարելու և դրա քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կամ իրավատերը կարող է նշանակել ներկայացուցիչ:

12. Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց օտարերկրյա հավատարմատարներն ու ներկայացուցիչները բողոքների և դիմումների ներկայացման հետ կապված գործերը վարում են գործակալությունում գրանցված հավատարմատարների կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ներկայացուցչի միջոցով:

13. Ներկայացուցչի, այդ թվում` սույն կարգի 12-րդ կետում նշված հավատարմատարի լիազորությունները հաստատվում են օրենքով սահմանված կարգով նրան տրված համապատասխան լիազորագրով:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված լիազորագիրը կարող է ներկայացվել բողոքի (դիմումի) հետ միաժամանակ կամ համապատասխան ծանուցագրում նշված ժամկետի ընթացքում:

15. Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ գործակալության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ բողոքարկողի կամ դիմողի գործողությունը կամ նրանց նկատմամբ կատարված գործողությունը:

16. Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:

17. Բողոքում (դիմումում) նշվում են գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի համարը, բողոքարկողի (դիմողի) ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը և նամակագրության հասցեն:

18. Սույն կարգի 2-րդ կետի`

i

1) 1-5-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշումը հայտատուի կողմից ստանալու օրվանից եռամսյա ժամկետում.

2) 6-8-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշումը հայտատուի կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում կամ դրանց գրանցման մասին տեղեկություն ունեցող երրորդ անձանց կողմից` որոշումն ընդունելու թվականի և գրանցելու թվականի միջև ընկած ժամանակահատվածում.

3) 9-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականից հետո` երկամսյա ժամկետում.

4) 10-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է իրավունքների փոխանցումը գրանցելու մասին տեղեկությունները հրապարակելու օրվանից` եռամսյա ժամկետում.

5) 11-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է որոշումն իրավատիրոջ կողմից ստանալու օրվանից երկամսյա ժամկետում.

6) 12-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է որոշումն իրավատիրոջ կողմից ստանալու օրվանից եռամսյա ժամկետում.

7) 13-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է որոշումն արտոնագրային հավատարմատարի թեկնածուի կողմից ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում.

8) 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան` բողոքը ներկայացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում:

(18-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

19. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան դիմումը ներկայացվում է ցանկացած ժամանակ:

20. Գործակալության ստորաբաժանումների և հավատարմատարների որակավորման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացվող բողոքին պետք է կցվեն համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև հակադրված նյութերի (այդպիսիք լինելու դեպքում) պատճենները:

21. Բողոքին (դիմումին) պետք է կցվի օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, առանց որի բողոքը (դիմումը) քննարկման չի ընդունվում:

22. Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում օրենքով սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում: Այս դեպքում բողոքի (դիմումի) հետ կապված հետագա գործավարությունը կատարվում է միայն պակաս վճարված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը խորհուրդ ներկայացնելուց հետո:

23. Սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի և «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի բողոքը կարող է քննարկման ընդունվել բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումի առկայության դեպքում: Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումը ներկայացվում է բողոքի հետ միաժամանակ:

24. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտով փորձաքննության որոշմանը վերաբերող բողոքի ներկայացման բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա, իսկ ապրանքային նշանին վերաբերող բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումը` երեք ամսվա ընթացքում` դրանց հետ միասին ներկայացնելով բաց թողնված ժամկետի վերականգնման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

25. Սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված բողոքը քննարկման չի ընդունվում, եթե այն ներկայացված է առանց բաց թողնված ժամկետի վերականգնման դիմումի և դրա համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի:

i

26. Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է վերաբերի գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի մեկ հայտին և պարունակի փորձաքննության որոշման անճշտությունը հաստատող հիմնավոր փաստարկներ կամ նշված որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար նոր երևան եկած հանգամանքներ:

(26-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

27. Սույն կարգի 2-րդ կետի 9-13-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ:

28. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան դիմումը պետք է պարունակի «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-31-րդ հոդվածներով պահանջվող տեղեկություններ, մասնավորապես, տվյալ ապրանքային նշանի լայնածավալ օգտագործումն ապացուցող, ինչպես նաև սպառողների համապատասխան շրջանակի համար լավ հայտնի լինելը հիմնավորող փաստարկներ:

29. Որպես բողոք քննարկման են ընդունվում սույն կարգի 2-րդ կետում նշված և սույն կարգի 18-րդ, 20-22-րդ և 26-27-րդ կետերով սահմանված, իսկ որպես դիմում` 3-րդ կետում նշված և 19-րդ, 21-22-րդ, 26-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող գրավոր դիմումները:

30. Ներկայացված բողոքը (դիմումը) գրանցվում է և դրան տրվում է մտից համար:

i

31. Բողոքը (դիմումը) ստանալու օրվանից չորս աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի քարտուղարն ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 17-20-րդ և 22-26-րդ կետերով սահմանված պահանջներին:

(31-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

i

32. Եթե պարզվում է, որ ներկայացված բողոքը (դիմումը) համապատասխանում է վերը նշված կետերով սահմանված պահանջներին, խորհրդի քարտուղարը դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում զեկուցում է խորհրդի նախագահին, որը յուրաքանչյուր բողոքի կամ դիմումի քննարկման համար խորհրդի քարտուղարի կողմից զեկուցվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում խորհրդի առնվազն 3 անդամներից բաղկացած կոլեգիա նշանակելու և տվյալ բողոքի (դիմումի) քննարկման համար խորհրդի նիստի անցկացման օրվա մասին:

(32-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

i

33. Սույն կարգի 32-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո խորհրդի քարտուղարը բողոքարկողին (դիմողին) ծանուցագիր է ուղարկում բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին, որտեղ նշվում է նաև տվյալ բողոքի (դիմումի) քննարկման հարցով խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

(33-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

34. Սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում նշված բողոքները քննարկման ընդունելու դեպքում բողոքի ստացման և դրա քննարկման օրվա ժամի և վայրի մասին ծանուցվում է նաև գործակալության այն բաժինը, որի որոշումը բողոքարկվում է:

i

35. Այն դեպքում, երբ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն կարգի 18-րդ, 20-րդ, 26-րդ և 27-րդ կետերով սահմանված, իսկ դիմումը` 19-րդ, 28-րդ կետերով սահմանված պահանջներին, դրա ստացման օրվանից հետո վեց աշխատանքային օրվա ընթացքում բողոք կամ դիմում ներկայացնողին ծանուցագիր է ուղարկվում ներկայացված դիմումը քննարկման չընդունելու մասին:

(35-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

36. Այն դեպքում, երբ բողոքը կամ դիմումը չի համապատասխանում սույն կարգի 11-13-րդ կետերով սահմանված պահանջին, դրա ստացման օրվանից հետո վեց աշխատանքային օրվա ընթացքում ծանուցագիր է ուղարկվում այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում լիազորագիրը ներկայացնելու առաջարկությամբ: Սույն կետով սահմանված ժամկետում պահանջված լիազորագիրը չներկայացնելու դեպքում բողոքը կամ դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է բողոք կամ դիմում ներկայացնողը:

(36-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

i

37. Այն դեպքում, երբ բողոքը կամ դիմումը չի համապատասխանում սույն կարգի 17-24-րդ, 26-28-րդ կետերով սահմանված պահանջներին հարցում է ուղարկվում բողոք կամ դիմում ներկայացնողին այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում բողոքի (դիմումի) քննարկման համար անհրաժեշտ նյութեր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում բողոքը կամ դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է բողոք կամ դիմում ներկայացնողը:

(37-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

38. Սույն կարգի 33-37-րդ կետերում նշված ծանուցագրերը և հարցումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ քարտուղարը:

39. Բողոքարկողի (դիմողի) խնդրանքով բողոքը (դիմումը) կարող է հետ կանչվել դրա քննարկման ցանկացած փուլում` մինչև խորհրդի նիստում խորհրդի որոշման հրապարակումը: Այս դեպքում բողոքի կամ դիմումի քննարկումը և դրանցով վարվող գործավարությունը դադարեցվում է, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

40. Բողոքը քննարկման ընդունելու մասին ծանուցագիրը բողոքարկողին (դիմողին) առաքելուց հետո սույն կարգի 39-րդ կետի համաձայն հետ կանչված բողոքի (դիմումի) ներկայացման համար վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

41. Եթե բողոքի (դիմումի) հետկանչման մասին խնդրագիրը խորհուրդ է ներկայացվել մինչև սույն կարգի 33-րդ կետով նախատեսված բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին ծանուցագիրը բողոքարկողին առաքելը, ապա բողոքը (դիմումը) համարվում է չներկայացված և վճարված պետական տուրքի գումարը ենթակա է օրենքով սահմանված կարգով վերադարձման կամ սահմանված կարգով կարող է օգտագործվել գործակալության կողմից այլ գործողությունների կատարման համար: Հակառակ դեպքում վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

i

42. Սույն կարգի 2-րդ կետի 1-14 ենթակետերին համապատասխան` բողոքները և 3-րդ կետին համապատասխան` դիմումները քննարկվում են ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:

(42-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

43. (43-րդ կետն ուժը կորցրել է 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

i

44. Ցանկացած անձ, որին սույն կարգի 33-րդ կետի համաձայն ծանուցագիր է ուղարկվել բողոքը կամ դիմումը քննարկման ընդունելու մասին, կարող է դիմում ներկայացնել խորհուրդ` խորհրդի նիստի անցկացման ժամկետների տեղափոխման խնդրանքով, սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետում սահմաններում: Խորհրդի նիստի անցկացման նոր թվական նշանակվում է բողոքի (դիմումի) քննարկման մնացած մասնակիցների համաձայնությամբ, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր մասնակիցները:

(44-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

45. Բողոքի (դիմումի) քննարկման մասնակիցներից մեկի խնդրանքով և մնացած բոլորի համաձայնությամբ, բողոքի (դիմումի) քննարկման սկիզբը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով` սկսած սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից:

i

46. Սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել նաև խորհրդի նախաձեռնությամբ` բողոքի (դիմումի) սպառիչ լրիվությամբ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով, բայց ոչ ավելի, քան վեց ամսով` սկսած սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից:

(46-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

47. Բողոքը (դիմումը) նախապես քննարկվում է խորհրդի կոլեգիայի կողմից, որի եզրակացությունը քննարկման է դրվում խորհրդի նիստում:

48. Բողոքի (դիմումի) նախնական քննարկման օրվա ժամի և վայրի մասին տեղեկացվում են բողոքարկողը (դիմողը), պահպանական փաստաթղթի իրավատերը և (կամ) նրանց ներկայացուցիչը, ինչպես նաև համապատասխան փորձաքննության բաժնի պետն ու փորձագետը: Պատշաճ կերպով ծանուցված բողոքարկողի (դիմողի), պահպանական փաստաթղթի իրավատիրոջ և (կամ) նրանց ներկայացուցչի չներկայանալը խոչընդոտ չի հանդիսանում բողոքի (դիմումի) նախնական քննարկման համար:

49. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն բողոքարկողի կամ փորձաքննության բաժնի վիճարկվող որոշում ընդունած փորձագետի մերձավոր ազգականները, ինչպես նաև վիճարկվող որոշման ընդունմանն ուղղակիորեն կամ անուղղակի մասնակցած անձինք:

50. Բողոքարկման խորհրդի նիստին մասնակցելու համար պարտադիր հրավիրվում են բողոքին առնչվող բոլոր կողմերը, որոնք ծանուցվում են բողոքի ստացման և խորհրդի նիստում դրա քննարկման թվականի մասին, այդ թվում` բողոքարկողը (դիմողը), համապատասխան դեպքերում` իրավատերը և (կամ) նրանց ներկայացուցիչները, իսկ որոշման բողոքարկման դեպքում` տվյալ որոշումն ընդունած փորձագետը (մասնագետը) և համապատասխան բաժնի պետը:

51. Գործակալության աշխատողները չեն կարող լինել նշված անձանց ներկայացուցիչներ:

52. Բողոքարկման խորհրդի համաձայնությամբ քննարկման ցանկացած մասնակից անհրաժեշտության դեպքում կարող է մասնագետներ հրավիրել բողոքի քննարկմանը մասնակցելու համար:

53. Եթե բողոքը վերաբերում է այնպիսի հայտերի, որոնց մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել, ապա մասնագետներ կարող են հրավիրվել միայն հայտատուի համաձայնությամբ:

54. Քննարկման մասնակիցներն իրավունք ունեն նախօրոք ծանոթանալու գործի նյութերին` սահմանված կարգով դրանցից քաղվածքներ և պատճեններ ստանալու, իսկ քննարկման ընթացքում` հարցեր տալու մյուս մասնակիցներին և կոլեգիայի անդամներին, խնդրագրեր ներկայացնելու, քննարկվող հարցի էության վերաբերյալ բանավոր և (կամ) գրավոր պարզաբանումներ տալու, որոնք կցվում են նիստի արձանագրությանը:

i

55. Բողոքարկման խորհրդի նիստին սույն կարգի 50-րդ կետում նշված և պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում բողոքի (դիմումի) քննարկմանը: Սակայն խորհուրդն իրավասու է նրանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում հետաձգել նիստը, եթե անհնարին է համարում բողոքի (դիմումի) քննարկումը տվյալ նիստի ընթացքում:

(55-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

56. Բողոքարկման խորհրդի նախաձեռնությամբ կամ սույն կարգի 50-րդ կետում նշված անձանց կողմից գրավոր խնդրագիր ներկայացնելու դեպքում խորհրդի նիստի անցկացման ժամկետը կարող է տեղափոխվել մինչև երկու ամիս ժամկետով` բողոքի (դիմումի) լրիվ և օբյեկտիվ քննարկման համար, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

(56-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

i

57. Բողոքարկման խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների առնվազն 3/4-ը: Քվորում չլինելու դեպքում խորհրդի նիստի անցկացման թվականը տեղափոխվում է մինչև 15 աշխատանքային օր ժամկետով, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

(57-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

58. Նիստը ղեկավարում է խորհրդի նախագահը` ապահովելով բողոքի (դիմումի) ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումը: Նախագահողը բացում է խորհրդի նիստը, ներկայացնում է խորհրդի անդամներին և քննարկմանը մասնակցող անձանց:

59. Քննարկման յուրաքանչյուր մասնակից կարող է բացարկ հայտարարել կոլեգիայի ցանկացած անդամին (անդամներին)` սույն կարգի 49-րդ կետում նշված պատճառների հիման վրա: Բացարկը պետք է լինի պատճառաբանված և հայտարարվի մինչև բողոքի ըստ էության քննարկումը:

60. Բացարկը քննարկվում է խորհրդի անդամների կողմից և այն բավարարելու դեպքում խորհրդի նախագահը նշանակում է կոլեգիայի նոր կազմ և որոշում է բողոքի (դիմումի) քննարկման նոր ժամկետ:

61. Բողոքի (դիմումի) ըստ էության քննարկումն սկսվում է կոլեգիայի նախագահի և (կամ) կոլեգիայի անդամներից մեկի զեկուցումով, որը ներկայացնում է կոլեգիայի նախնական քննարկման արդյունքները:

62. Հետագա քննարկումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`

1) բողոքարկողի (դիմողի) և (կամ) նրա ներկայացուցչի ելույթը.

2) փորձաքննության (որոշումն ընդունած) բաժնի պետի և (կամ) փորձագետի (մասնագետի) ելույթը.

3) իրավատիրոջ ելույթը` սույն կարգի 2-րդ կետի 9-12-րդ ենթակետերի համաձայն բողոքների դեպքում.

4) բողոքարկման խորհրդի մնացած անդամների ելույթները` այդպիսիք լինելու դեպքում.

5) կողմերի պատասխանները կոլեգիայի և խորհրդի մնացած անդամների հարցերին:

63. Գործի քննարկումը չպետք է դուրս գա բողոքի (դիմումի) մեջ պարունակվող հիմնավորումների շրջանակներից: Քննարկման ընթացքում կոլեգիան և բողոքարկման խորհուրդը լրացուցիչ հիմքերով որոնումներ չեն կատարում, սակայն հաշվի են առնվում քննարկվող հարցի վերաբերյալ խորհրդի ցանկացած անդամի կամ կողմերի առաջարկությունները, որոնք վերաբերում են վիճարկվող որոշման կամ այլ փաստաթղթի ընդունման իրավաչափությանը:

64. Նոր ներկայացված տեղեկությունների կապակցությամբ ավելի մանրամասն հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել սույն կարգի 45-46-րդ կետերի դրույթներին համապատասխան:

65. Բողոքարկման խորհրդի նիստի ընթացքն արձանագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ձայնագրվում մագնիսական ժապավենի վրա, ինչի մասին տեղեկացվում են բոլոր մասնակիցները:

66. Մի քանի նիստերի ընթացքում նույն հարցի քննարկման դեպքում յուրաքանչյուր նիստի համար կազմվում է առանձին արձանագրություն:

67. Նիստի արձանագրությունը վարում է խորհրդի քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում նախագահի կողմից նշանակված խորհրդի որևէ անդամը:

68. Արձանագրության մեջ նշվում են`

1) խորհրդի անվանումը.

2) նիստի անցկացման վայրը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

3) խորհրդի, կոլեգիայի անդամների և նիստի բոլոր մասնակիցների ազգանունները, անունները, նրանց առնչությունը քննարկվող հարցին.

4) այն հայտի, արտոնագրի և (կամ) վկայագրի համարը և օբյեկտի անվանումը (նշանի, արդյունաբերական նմուշի պատկերը, սույն կարգի 3-րդ կետի նախատեսված դիմումի քննարկման դեպքում նաև` ապրանքային նշանի նկարագրությունը), որին առնչվում է քննարկվող բողոքը կամ դիմումը.

5) գործի գրանցման համարը.

6) քննարկվող հարցի համառոտ բովանդակությունը.

7) բողոքում (դիմումում) կամ փորձաքննության որոշման մեջ բացակայող փաստարկների, խնդրագրերի կամ պարզաբանումների վերաբերյալ մասնակիցների դիմումների համառոտ բովանդակությունը.

8) մասնակիցների և նիստի ընթացքում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

9) ընդունված որոշման եզրափակիչ մասը:

69. Նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին:

70. Քննարկմանը մասնակցող անձինք և խորհրդի անդամները կարող են արձանագրության մեջ մտցնել իրենց հատուկ կարծիքը կամ այն գրավոր ներկայացնել եռօրյա ժամկետում: Վերջինս գրանցվում և կցվում է նիստի արձանագրությանը:

i

71. Սույն կարգի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի կամ ապրանքային նշանի հայտով գործավարությունը շարունակելու մասին.

2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր, արդյունաբերական նմուշի կամ ապրանքային նշանի վկայագիր (միջազգային ընթացակարգի դեպքում` ապրանքային նշանին իրավական պահպանություն) տալու մասին.

3) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(71-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

72. Սույն կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և ընդունված որոշմանը համապատասխան հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների համար հայտարկված ապրանքային նշանը գրանցելու (միջազգային ընթացակարգի դեպքում` ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու) մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(72-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

73. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, աշխարհագրական նշումը գրանցելու և (կամ) դրա օգտագործման իրավունք տալու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(73-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

74. Սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, ծագման տեղանունը գրանցելու և (կամ) դրա օգտագործման իրավունք տալու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(74-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

75. Սույն կարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, երաշխավորված ավանդական արտադրանքը գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(75-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

76. Սույն կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու և ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների վերականգնման մասին որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(76-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

77. Սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և իրավունքների փոխանցումը գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու և ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը մերժելու մասին որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(77-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

78. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, համապատասխան փոփոխության կատարումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և կատարված փոփոխությունը համապատասխան գրանցամատյանում գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

(78-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

79. Սույն կարգի 2-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքը բավարարելու, ապրանքային նշանի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

(79-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

80. Սույն կարգի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու և արտոնագրային հավատարմատարի թեկնածուի դիմումի մեջ նշված արդյունաբերական սեփականության բոլոր օբյեկտների կամ նրանց մի մասի հարցերով որպես արտոնագրային հավատարմատար որակավորելու մասին.

2) բողոքը մերժելու և որակավորման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(80-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

i

80.1. Սույն կարգի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան` բողոքի քննարկման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, որոշումը չեղյալ ճանաչելու և նոր որոշում ընդունելու մասին.

2) բողոքը մերժելու և համապատասխան որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

(80.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

81. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումներից մեկը`

1) դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանը դիմումում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին.

2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը մերժելու մասին:

(81-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

82. Բողոքարկման խորհրդի նիստում բողոքի (դիմումի) քննարկումն ավարտելուց հետո խորհրդի նախագահն ամփոփում է քննարկումը և քվեարկության է դնում քննարկման արդյունքում ձևավորված բողոքարկման խորհրդի որոշման նախագիծը:

83. Բողոքը (դիմումը) բավարարվում է եթե դրան կողմ են քվեարկում նիստին մասնակցող անդամների ձայների առնվազն 2/3-ը, հակառակ դեպքում բողոքը (դիմումը) մերժվում է:

84. Բողոքարկման խորհրդի որոշումն ստորագրվում է խորհրդի նախագահի կողմից:

i

85. Բողոքարկման խորհրդի որոշումը կցվում է գործին, իսկ դրա պատճենը (պատճենները) առաքվում կամ առձեռն հանձնվում է (հանձնվում) են բողոքարկողին (դիմումատուին) և համապատասխան դեպքերում` իրավատիրոջը:

(85-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

i

85.1. Խորհուրդը որոշումն ընդունելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է բողոքարկողին (դիմողին)` փոստով: Սույն կարգով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում են, այդ թվում` հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունների կատարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` փոստով ծանուցման միջոցով: Բողոքարկողը (դիմողը) կարող է նշված ժամկետում որոշումը կամ ծանուցումն ստանալ նաև առձեռն:

(85.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

86. Գործակալության որոշմանը վերաբերող բողոքների քննարկման արդյունքում խորհրդի ընդունած որոշման պատճենը փոխանցվում է նաև վիճարկվող որոշումն ընդունած համապատասխան բաժին:

i

87. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշման պատճենը սույն կարգի 85-րդ կետում նշված անձանցից վերջինին կամ այդ անձի (անձանց) ներկայացուցչին (ներկայացուցիչներին) առաքման կամ առձեռն հանձնման օրվան հաջորդող օրվանից` բացառությամբ «Ապրանքային նշանների մասին» և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի: Բողոքարկման խորհրդի որոշումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է բողոքարկողին կամ հանձնվում է առձեռն:

(87-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 861-Ն որոշում)

88. Բողոքների և դիմումների վերաբերյալ խորհրդի որոշումները պարտադիր են գործակալության արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստորաբաժանումների, ինչպես նաև հավատարմատարների որակավորման հանձնաժողովի համար:

89. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2012
N 1501-Ն
Որոշում