Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0276.060598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 1998 թվական թիվ 276

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման նպատակով բացվող հաշվի վարման, վճարումների իրականացման, վճարված գումարների վերադարձման և հաշվառման կարգը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մեկամսյա ժամկետում նշված կարգում սահմանված բանկային հիմնարկի ընտրության համար կազմակերպել մրցույթ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված ընտրության չափանիշները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 7-օրյա ժամկետում մշակել բանկային հիմնարկի ընտրության չափանիշներ:

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 6-ի թիվ 276 որոշմամբ

 

ԿԱՐԳ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերի բաժանորդագրության իրականացման նպատակով բանկային հիմնարկներում բացվող հաշվի վարման, վճարումների իրականացման, վճարված գումարների վերադարձման և հաշվառման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մասնավորեցվող ընկերությունների բաժնետոմսերը վաճառելիս մասնավորեցման սուբյեկտների կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով դրամով վճարումներն իրականացնելու համար մեկ միասնական հաշիվ (այսուհետև` հաշիվ) է բացում բանկային հիմնարկներից մեկում (այսուհետև` բանկ), իսկ սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումներն իրականացնելու համար մեկ միասնական հաշիվ (այսուհետև` հաշիվ) Հայխնայբանկում (այսուհետև` բանկ):

3. Վճարումները ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինվեստիցիոն հիմնադրամներից, ինչպես նաև մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներից ընդունվում են դրամով (կանխիկ կամ փոխանցումով) և սեփականաշնորհման սերտիֆիկատներով:

4. Ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամները կարող են վճարումները կատարել ինչպես անձամբ, այնպես էլ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ լիազորված անձի միջոցով:

Լիազորված անձի միջոցով վճարումներ կատարելու համար բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշումը կոլեկտիվի անունից հանդես եկող անձի լիազորության մասին.

բ) լիազորված անձի անձնագիրը.

գ) ժողովի որոշմամբ հաստատված աշխատավորական կոլեկտիվի անդամների ցուցակը, որում նշվում են յուրաքանչյուր անդամին հասանելիք բաժնետոմսերի քանակը և մեկ բաժնետոմսի անվանման արժեքը: Ցուցակի էջերը համարակալվում, ստորագրվում են ժողովի նախագահի կողմից:

(4-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

5. Բաժնետոմսերի բաժանորդագրության ավարտից հետո 7-օրյա ժամկետում բանկը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ համատեղ կազմում է համեմատական տեղեկագիր (թիվ 1 ձևը կցվում է) բաժնետոմսերի համար վճարված գումարների վերաբերյալ:

6. Հաշվով կատարվում են հետևյալ գործառույթները`

ա) մուտք են արվում բաժնետոմսերի համար վճարված գումարները դրամով սեփականաշնորհման սերտիֆիկատներով.

բ) բաժնետերերի ժողովը կայանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը բանկին տալիս է հանձնարարագրեր (թիվ 2, 3 ձևերը կցվում են) բաժանորդագրված իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից վճարված համապատասխան թվով սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և (կամ) դրամի պետական բյուջե փոխանցման վերաբերյալ կից ցուցակներով (թիվ 4, 5 ձևերը կցվում են):

Բանկը հանձնարարագրերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և (կամ) դրամի պետական բյուջե փոխանցման գործարքները Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկանք.

գ) բաժնետոմսերի բաժանորդագրության հայտը մերժելու, բաժանորդագրությունը չկայացած համարելու, մասնավորեցման գործարք անվավեր ճանաչելու և աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից ավելի վճարված գումարները վերադարձնելու համար հայտատուի բանկին դիմելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարված գումարները վերադարձվում են:

7. Սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը բանկին տալիս է հանձնարարագրեր (թիվ 6, 7, 8 ձևերը կցվում են) բաժանորդագրությանը մասնակցած անձանց վճարած գումարները վերադարձնելու մասին: Ընդ որում, եթե բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի քիչ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (թերբաժանորդագրություն), ապա աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերադարձման ենթակա վճարված գումարների հանձնարարագիրը (թիվ 1 ձևը կցվում է) բանկ է ներկայացվում կոլեկտիվի կողմից լիազորված անձի անունով` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը ներկայացված համապատասխան գրության հիման վրա:

8. Հանձնարարագրերի համարները պետք է համընկնեն բաժանորդագրության գրանցամատյաններում նշված հայտերի համարներին:

9. Հանձնարարագրերը կազմվում են 3 օրինակից և տրվում բանկին, որոնցից առաջին երկու օրինակը մնում է բանկում, իսկ երրորդ օրինակը համապատասխան նշումով վերադարձվում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը:

10. Վճարված գումարները վերադարձնելու մասին հանձնարարագիրն ընդունվում է ի կատարումն համապատասխան վճարման անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:

Ոչ կանխիկ (փոխանցումով) վճարված գումարների մասին բանկը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը տալիս է տեղեկանք հաստատված կլոր կնիքով:

Ոչ կանխիկ (փոխանցումով) վճարված գումարների նկատմամբ գործարքները կատարվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից տրված հանձնարարագրի (թիվ 3 ձևը կցվում է) և համապատասխան տեղեկանքի հիման վրա:

11. Ընկերության աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի կողմից ավելի վճարված գումարի չափը (թերբաժանորդագրության դեպքում) որոշում է աշխատավորական կոլեկտիվի ժողովը, որը կոլեկտիվի կողմից ավելի վճարված գումարը բանկից ստանալու համար լիազորվում է որևէ անձի:

Աշխատավորական կոլեկտիվին ավելի վճարված գումարները վերադարձվում են կոլեկտիվի ժողովի որոշմամբ ընտրված լիազորված անձին հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ`

ա) աշխատավորական կոլեկտիվի որոշումը կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին հասանելիք բաժնետոմսերի քանակի և կոլեկտիվի անունից հանդես եկող անձի լիազորության մասին.

բ) կոլեկտիվի անդամների ցուցակը (թիվ 9 ձևը կցվում է) 2 օրինակից յուրաքանչյուր էջը ստորագրված գործադիր տնօրենի կողմից.

գ) լիազորված անձի անձնագիրը.

Աշխատավորական կոլեկտիվի ցուցակի 2-րդ օրինակի յուրաքանչյուր էջի վրա վերադարձված գումարների մասին կատարվում է նշում և վավերացվում բանկի կամ մասնաճյուղի համապատասխան կնիքով:

(11-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

12. Բաժնետոմսերի բաժանորդագրության նպատակով վճարումները կատարած, սակայն հայտ չներկայացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարած գումարները վերադարձվում են հիմք ընդունելով բանկի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից չկնքված (չմարված) համապատասխան վճարման անդորրագիրը:

13. Սույն կարգով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Ձև թիվ 1

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

 

Բանկի ներկայացուցիչը

_______________________________________________

                             (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մի կողմից և ՀՀ սեփականաշնորհման նախարարության ներկայացուցիչը ___________

 

_________________________________________________________________________

                     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից, կազմեցին սույն համեմատական տեղեկագիրը հետևյալի մասին.

 

______________________________________________________________________

                (ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

բաժանորդագրության ավարտից հետո բաժնետոմսերի բաժանորդագրության համար ներկայացված հայտերում նշված և բանկում բացված հաշվին մուտք եղած գումարների համեմատումից պարզվեց, որ գումարները համապատասխանում են

 

1. _____________________________________________________________ դրամ

(գումարը` տառերով և թվերով)

 

2. _____________________________________________________________ դրամ:

(այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով)

 

Հատուկ նշումներ.

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 ՀՀ սեփականաշնորհման                         Բանկի

 նախարարության ներկայացուցիչ                 ներկայացուցիչ

 

 Կ.Տ. ----  --------------------             Կ.Տ. ---------------------

            (անունը, ազգանունը)                    (անունը, ազգանունը)

 

 «---» ------------------ 199  թ.            «---» -------------- 199  թ.

 

Ձև թիվ 2

Բանկ

--------------

                                                     (անվանումը)

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ ԹԻՎ -------

 

բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցած իրավաբանական,

ֆիզիկական անձանց և աշխատավորական կոլեկտիվի անդամների

կողմից վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման

 

Խնդրում ենք մարել բանկում բացված հաշվից ------------------------------

 

----------------------------------------------------------------------

                (ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

ԲԱԲ-ի ձևով մասնավորեցման համար վճարված ------------------------------

 

----------------------------------------------------------------------

                          (տառերով և թվերով)

 

սեփականաշնորհման սերտիֆիկատ ------------------------------------------

(տառերով և թվերով)

 

----------------------------------------------- դրամ անվանական արժեքով:

 

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

 -------------------             ---------------------------------------

     (պաշտոնը)                     (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 Գլխավոր հաշվապահ                ---------------------------------------

                                   (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև թիվ 3

.___________.

ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ ԹԻՎ |           |

.___________.

______________________ 199 թ.

 

  Վճարող                             Դեբետ             Գումար

._________.                        .___________________________________.

|Ծածկագիրը|                        |           |                       |

.__________________________________| հաշիվ թիվ |                       |

Վճարողի               | Ծածկագիրը  |___________|                       |

բանկը        քաղ.     |            |           |                       |

___________________________________.           |                       |

Կրեդիտ    |                       |

._________.                        .___________|_______________________|

|Ծածկագիրը|                        | հաշիվ թիվ |                       |

.__________________________________|___________|_______________________|

|           |                       |

___________________________________|           |                       |

Ստացողի             |   Ծածկագիրը | հաշիվ թիվ |                       |

բանկը      քաղ.                   |           |                       |

_______________________________________________|_______________________|

(փոստով-հեռագրով( ընդգծել)              | տույժ     օրվա        |

|               դրամ    |

|_______________________|

Գումարը                                        |              տույժի   |

տառերով                                        |              գումարը  |

_______________________________________________|_______________________|

Ապրանքի, ծառայության ստացման           199  թ. | գործ.   |             |

ամսաթիվը                                       | տես.    |             |

________________________________________________|_________|_____________|

Վճարման նպատակը, ապրանքի կամ ծառայության       | վճար.   |             |

անվանումը, ապրանքային փաստաթղթերի համարները    | նպատ.   |             |

և  գումարները                                  |         |             |

|_________|_____________|

| վճար.   |             |

| ժամկ.   |             |

|_________|_____________|

| վճար.   |             |

| հերթ.   |             |

|_______________________.

| Բանկում կատարված է

|

|         199  թ.

Հաճախորդի ստորագրությունները      | Բանկի ստորագրությունը

 

(3-րդ ձևը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

 

Ձև թիվ 4

ՑՈՒՑԱԿ -----------------------------------------------------------------------

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

բաց բաժանորդագրությամբ կատարված վճարումների

 

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը

.___________________________________________________________________.

|թիվ|Հայտատուի|Վճարված  |   Այդ թվում`   |Անդորրագրի|Վճարման |Բանկի |

|ը/կ|անվանումը|ընդհանուր|________________|սերիան,   |ամիսը,  |բաժան-|

|   |         |գումարը  |դրամ|սեփականա-  |համարը    |ամսաթիվը|մունքի|

|   |         |(դրամ)   |    |շնորհման   |          |        |համարը|

|   |         |         |    |սերտիֆիկատ-|          |        |      |

|   |         |         |    |ներով      |          |        |      |

|   |         |         |    |(դրամ)     |          |        |      |

|___|_________|_________|____|___________|__________|_______________|

|   |         |         |    |           |          |               |

|   |         |         |    |           |          |               |

|   |         |         |    |           |          |               |

.___________________________________________________________________.

 

Հանձնաժողովի

քարտուղար ------------------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև թիվ 5

ՑՈՒՑԱԿ -----------------------------------------------------------------------

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

կոլեկտիվին վերապահված փակ բաժանորդագրությամբ կատարված վճարումների

 

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը

._______________________________________________________________________.

|թիվ|Աշխատավորական|Վճարված  |   Այդ թվում`   |Անդորրագրի|Վճարման |Բանկի |

|ը/կ|կոլեկտիվի    |ընդհանուր|________________|սերիան,   |ամիսը,  |բաժան-|

|   |անդամի       |գումարը  |դրամ|սեփականա-  |համարը    |ամսաթիվը|մունքի|

|   |(լիազորված   |(դրամ)   |    |շնորհման   |          |        |համարը|

|   |անձի) անունը,|         |    |սերտիֆիկատ-|          |        |      |

|   |ազգանունը    |         |    |ներով      |          |        |      |

|   |             |         |    |(դրամ)     |          |        |      |

|___|_____________|_________|____|___________|__________|_______________|

|   |             |         |    |           |          |               |

|   |             |         |    |           |          |               |

|   |             |         |    |           |          |               |

._______________________________________________________________________.

Վճարումը կատարվել է լիազորված անձ

------------------------------ անունով

(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի

քարտուղար ------------------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև թիվ 6

Բանկ

--------------

                                                     (անվանումը)

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ ԹԻՎ -------

 

բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցած իրավաբանական

և ֆիզիկական անձանց կողմից վճարված գումարների վերադարձման

 

Խնդրում ենք _______________________________________________ համար

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

_______________________________________________________- բանկի միջոցով

(բանկի անվանումը, մասնաճյուղի համարը)

 

__________________________________________________________________ ին

(հայտատուի անվանումը)

 

անձնագրի սերիան______________ թիվ _____ տրված 199 թ.___________________

(ամիսը, ամսաթիվը) ______________________________________________________________ կողմից,

(ՆԳԲ-ի անվանումը կամ ծածկագիրը)

 

վերադարձնել____________________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

 

_________________________________ սեփականաշնորհման սերտիֆիկատ`

(տառերով և թվերով) _________________________________ դրամ անվանական արժեքով:

(տառերով և թվերով)

 

Պատճառը _______________________________________________________:

 

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

 ___________________                _________________________________

   (պաշտոնը)                       (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 Գլխավոր հաշվապահ                   _________________________________

                                   (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև թիվ 7

Բանկ

--------------

                                                     (անվանումը)

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ ԹԻՎ -------

 

թերբաժանորդագրության դեպքում ընկերության (ձեռնարկության)

աշխատավորական կոլեկտիվի անդամների կողմից վճարված

գումարների վերադարձման

 

Խնդրում ենք _______________________________________________ համար

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

_______________________________________________________- բանկի միջոցով

(բանկի անվանումը, մասնաճյուղի համարը)

աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձ

 

__________________________________________________________________ ին

(անունը, ազգանունը)

 

անձնագրի սերիան______________ թիվ _____ տրված 199 թ.___________________

(ամիսը, ամսաթիվը) ______________________________________________________________ կողմից,

(ՆԳԲ-ի անվանումը կամ ծածկագիրը)

 

վերադարձնել____________________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

 

_________________________________ սեփականաշնորհման սերտիֆիկատ`

(տառերով և թվերով) _________________________________ դրամ անվանական արժեքով:

(տառերով և թվերով)

 

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

 ___________________                _________________________________

   (պաշտոնը)                       (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 Գլխավոր հաշվապահ                   _________________________________

                                   (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև թիվ 8

Բանկ

--------------

                                                     (անվանումը)

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ ԹԻՎ -------

 

մասնավորեցման գործարքն անվավեր ճանաչելու դեպքում

վճարված գումարների վերադարձման

 

Խնդրում ենք _______________________________________________ համար

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

_______________________________________________________- բանկի միջոցով

(բանկի անվանումը, մասնաճյուղի համարը)

 

__________________________________________________________________ ին (բաժնետերերի (աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձի անվանումը)

 

անձնագրի սերիան______________ թիվ _____ տրված 199 թ.___________________

(ամիսը, ամսաթիվը) ______________________________________________________________ կողմից,

(ՆԳԲ-ի անվանումը կամ ծածկագիրը)

 

վերադարձնել____________________________________________________ դրամ,

(տառերով և թվերով)

 

_________________________________ սեփականաշնորհման սերտիֆիկատ`

(տառերով և թվերով) _________________________________ դրամ անվանական արժեքով:

(տառերով և թվերով)

 

Հիմք` _______________________________________________________

 

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

 ___________________                _________________________________

   (պաշտոնը)                       (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 Գլխավոր հաշվապահ                   _________________________________

                                   (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև թիվ 9

 

------------- ԲԲԸ

 

«» ------------ 199 թ.

կոլեկտիվի ժողովի կողմից

ՑՈՒՑԱԿ

 

----------------------------------ԲԲԸ

կոլեկտիվի անդամների սեփականաշնորհման սերտիֆիկատների և

դրամի վերադարձման

 

.________________________________________________________________________.

|թիվ|Ազգանունը,|Վճարվել է|Վերադարձման|Մուծված     |Ելնելով   |Վերադարձման|

|ը/կ|անունը    |դրամով   |ենթակա     |սերտիֆիկատ- |հասանելիք |ենթակա     |

|   |          |         |դրամը      |ների`       |բաժնետոմ- |սերտիֆի-   |

|   |          |         |           |            |սերի      |կատներ     |

|   |          |         |           |            |գումարային|           |

|   |          |         |           |            |քանակից,  |           |

|   |          |         |           |            |հաշվարկված|           |

|   |          |         |           |            |սերտիֆի-  |           |

|   |          |         |           |            |կատների`  |           |

|___|__________|_________|___________|____________|__________|___________|

|   |          |         |     |     |քա-|գումա-  |քա-|գումա-|քա-|գումա- |

|   |          |         |     |     |նա-|րը      |նա-|րը    |նա-|րը     |

|   |          |         |     |     |կը |(հազ.   |կը |(հազ. |կը |(հազ.  |

|   |          |         |     |     |   |դրամ)   |   |դրամ) |   |դրամ)  |

|___|__________|_________|_____|_____|___|________|___|______|___|_______|

| 1 |    2     |    3    |   4 |  5  |6  |   7    | 8 |   9  | 10|  11   |

|___|__________|_________|_____|_____|___|________|___|______|___|_______|

|   |          |         |     |     |   |        |   |      |   |       |

|   |          |         |     |     |   |        |   |      |   |       |

|   |__________|_________|_____|_____|___|________|___|______|___|_______|

|   |Ընդամենը  |         |     |     |   |        |   |      |   |       |

.________________________________________________________________________.

 

    -------------------------            ----------------------------

     (կանխիկ դրամի գումարը)            (սերտիֆիկատների քանակը, գումարը)

 

Սեփականաշնորհման սերտիֆիկատների և կանխիկ դրամի հետ ստանալը

 

լիազորված է ---------------------------- ին:

(անունը, ազգանունը)

(9-րդ ձևը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.1998
N 276
Որոշում