Սեղմել Esc փակելու համար:
{18.07.2018 - 13.02.2019} ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{18.07.2018 - 13.02.2019} ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.07.2018  -ից մինչեւ   13.02.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0565.250518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2018 թվականի N 565-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

i

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.

2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին:

(2-րդ կետը փոփ. 12.02.2019 թիվ 117-Լ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2018 թ. մայիսի 25-ի

N 565-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) տարածքային կառավարում, էներգետիկ ենթակառուցվածքներ, տրանսպորտ, ճանապարհներ, բնական պաշարներ, ջրային ոլորտ, աղբահանություն, պետական գույքի կառավարում.

2) բնապահպանություն.

3) տնտեսական զարգացում և գյուղատնտեսություն.

4) կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ.

5) միջուկային անվտանգություն.

6) վիճակագրություն.

7) քաղաքաշինություն.

8) անշարժ գույքի կադաստր.

9) բարեգործություն, այդ թվում` բարեգործական ծրագրեր.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների և գրանցում քննարկվող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով.

2) հարկային բարեփոխումներ.

3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.

4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.

5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներ և ծրագրեր.

6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ, այդ թվում` պետական կառավարման համակարգի.

7) օրենսդրության գնահատման և կարգավորման քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ աշխատանքներ.

8) հակակոռուպցիոն քաղաքականություն.

9) հանրային ծառայություն:

 

(հավելվածը խմբ. 12.02.2019 թիվ 117-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2018
N 565-Լ
Որոշում