Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ...

 

06.12.2018 -

040.1152.180912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1152-Ն

 

i

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

i

(2-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1604-Ն, 18.04.13 թիվ 382-Ն, 31.10.13 թիվ 1224-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 30-ի

N 1152-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգի, ժամկետների, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) կողմից լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

i

4. Լիցենզիան տրամադրվում է լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 507-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

5. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 103-Ն որոշում)

i

7. Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

8. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N -Ն որոշման N 2 հավելվածի.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 103-Ն որոշում)

3) պահնորդի և (կամ) թիկնապահի` համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի պատճենները:

(9-րդ կետը փոփ. 06.02.14 թիվ 103-Ն, 22.11.2018 թիվ 1330-Ն որոշումներ)

10. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով:

11. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

i

12. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին` ներկայացնելով նաև սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:

(12-րդ կետը փոփ. 22.11.2018 թիվ 1330-Ն որոշում)

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

i

(III բաժինն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1149-Ն որոշում)

 

13-18. (13-18-րդ կետերն ուժը կորցրել են 23.10.13 թիվ 1149-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 30-ի

N 1152-Ն որոշման

 

________________________________________________

                      (իրավաբանական անձի անվանումը)

                                              

_____________________________________________________________________

         (գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեն,

                             հեռախոսահամարը)

                                                

            _________________________________________________

                        (պետական գրանցման համարը)

                                                 

                                  ՀԱՅՏ

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ինձ տալ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա: Լիցենզավորման պայմաններին և պահանջներին ծանոթացել եմ, պարտավորվում եմ պահպանել դրանք:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1) պահնորդի և (կամ) թիկնապահի` համապատասխան պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները.

2) ____________________

 

Հայտատու ___________ __________________ _________________________

               (պաշտոնը)    (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

______ _______________ 20 թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 06.02.14 թիվ 103-Ն, 19.05.16 թիվ 507-Ն / գործողությունը տարածվում է 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 30-ի

N 1152-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

    Սերիա - ՄՊԳ                                         N _____________

 

Իրավաբանական անձի _________________________________________________

անվանումը

_________________________________________________

 

Գտնվելու վայրի հասցեն _____________________________________________

 

_____________________________________________

 

Գործողության ժամկետը` ____________ ԱՆԺԱՄԿԵՏ _____________

 

ՀՀ կառավարությանն առընթեր

    ՀՀ ոստիկանության պետ`    ___________________  _____________________

                              (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

        

Կ.Տ.

________ ________________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2012
N 1152-Ն
Որոշում