041.0738.110618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2018 թվականի N 738-Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2018 թ. հունիսի 11-ի
N 738-Ա որոշման
ԿԱԶՄ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (խորհրդի նախագահ)
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար
Ա. Ասոյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների
աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Տ. Խաչիկյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Վերմիշյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ս. Պետրոսյան - Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
Հ. Ավագյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Դանիելյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Թովմասյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարան» հիմնադրամի ճարտարապետության
ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 29.04.2019 թիվ 463-Ա, 08.07.2019 թիվ 895-Ա որոշումներ)