Սեղմել Esc փակելու համար:
{01.10.2019 - 01.01.2021} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
{01.10.2019 - 01.01.2021} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.2019  -ից մինչեւ   01.01.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 
01.10.2019 - 01.01.2021

124.0220.250717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«25»   07   2017 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417286

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

13 հուլիսի 2017 թվականի N 220-Ն

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. հուլիսի 13-ի

i

N 220-Ն հրամանի

Ձև

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________.

|            ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ           |

|_____________________________________________________________|

|Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը|                       |

|_____________________________________|_______________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը        |  |  |  |  |  |  |  |  |

._____________________________________________________________.

._____________________________________________________________.

|           ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ          |

|_____________________________________________________________|

|Կազմակերպության անվանումը կամ անհատ  |                       |

|ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր  |                       |

|չհանդիսացող ֆիզիկական անձի անունը,   |                       |

|ազգանունը                            |                       |

|_____________________________________|_______________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը        |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________|_______________________|

|Կազմակերպության գտնվելու վայրը կամ   |                       |

|անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ        |                       |

|ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական    |                       |

|անձի բնակության վայրը                |                       |

._____________________________________________________________.

._____________________________________________________________.

|ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ  |

|ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |

|_____________________________________________________________|

|1. Պարտապանի      |2. Պարտապանի|2.1.      |3. Հարկային պարտա-|

|գույքի            |գույքի      |Պարտապանի |վորությունները    |

|վաճառքի           |վաճառքից    |վաճառած   |(դրամ)            |

|(օտարման)         |(օտարումից) |(օտարած)  |__________________|

|ամսաթիվը,         |ստացված     |գույքի ՀՀ |4. Ակցի-|5. Ավե-  |

|ամիսը,            |(փոխհատուց- |հարկային  |զային   |լացված   |

|տարեթիվը          |ված)        |օրենսգրքով|հարկ    |արժեքի   |

|                  |միջոցները   |սահմանված |        |հարկ     |

|                  |(դրամ)      |կարգով    |        |         |

|                  |            |հաշվարկված|        |         |

|                  |            |ԱԱՀ-ով    |        |         |

|                  |            |հարկման   |        |         |

|                  |            |բազան     |        |         |

|                  |            |          |        |         |

|__________________|____________|__________|________|_________|

| |  |  | |  | | | |            |          |        |         |

|_|__|__|_|__|_|_|_|____________|__________|________|_________|

|6. Ընդամենը       |            |          |        |         |

|__________________________________________|__________________|

|7. պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), |8. Հարկերի եւ     |

|կառավարումից եւ տնօրինումից առաջացող      |(կամ) վճարների    |

|լրացուցիչ այլ հարկերի եւ (կամ) վճարների   |պարտավորություններ|

|տեսակները                                 |(դրամ)            |

|__________________________________________|__________________|

|                                          |                  |

|9. Ընդամենը                               |                  |

._____________________________________________________________.

._____________________________________________________________.

|   Տեղեկություններ ներկայացնող սնանկության գործով կառավարիչ` |

|               ________________________________              |

|                        Ստորագրությունը                      |

._____________________________________________________________.

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

1. Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվության ձևը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:

2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար: Տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկերի և (կամ) վճարների) գծով հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներում:

3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին:

4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:

5.1. Տեղեկատվության 2.1-ին սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ով հարկման բազան:

6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունները` 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:

7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:

8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և (կամ) վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում` պարտավորությունների համապատասխան գումարները:

8.1. Հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի պարտավորությունների մասով տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկի ձևերով` դրանց ներկայացման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում:

9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում է 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը:

(ձևը փոփ. 14.11.17 թիվ 400-Ն, 13.06.19 թիվ 389-Ն հրամաններ)

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.07.2017
N 220-Ն
Հրաման