Սեղմել Esc փակելու համար:
{23.04.2020 - 18.11.2022} ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{23.04.2020 - 18.11.2022} ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.04.2020  -ից մինչեւ   18.11.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

23/04/2020 - 18/11/2022

040.0218.180313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2013 թվականի N 218-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 16.04.2020 թիվ 570-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2013 թվականի փետրվարի 21-ի

N 218-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և գնահատված ռիսկերի հիման վրա սահմանային հսկողության (այսուհետ` վերահսկողություն) հետ կապված հարաբերությունները, որի նպատակն է վտանգավոր սննդամթերքի ներմուծման կանխումը, ինչպես նաև պետական վերահսկողության համապատասխան գործիքակազմի (փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, փորձաքննություն) ընտրության իրականացումը` կախված սննդամթերքի ռիսկայնության աստիճանից:

(1-ին կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)

2. Սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործիքակազմի ընտրությունը հիմնված է ներմուծվող սննդամթերքի ընդհանուր ռիսկի վրա, որն իրենից ներկայացնում է ըստ սննդամթերքի տեսակի ռիսկերի, յուրաքանչյուր սննդամթերքին բնորոշ (անհատական) ռիսկերի և ռիսկայնությունը որոշող այլ չափանիշների հանրագումար:

 

2. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԻ

 

i

3. Ռիսկն ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայության` համաձայն N 1 աղյուսակի:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|   |Արտադրանքի անվանումը                           |Արտաքին    |Ռիսկի|

|   |                                               |տնտեսական  |միա- |

|   |                                               |գործունեու-|վորը |

|   |                                               |թյան       |     |

|   |                                               |ապրանքային |     |

|   |                                               |անվանացանկը|     |

|   |                                               |(ԱՏԳ ԱԱ)   |     |

|_____________________________________________________________________|

|                   Բարձր ռիսկային (10-20 միավոր)                     |

|_____________________________________________________________________|

|1. |Խոշոր եղջերավոր կենդանու միս` թարմ կամ պաղեցրած|0201       |15   |

|___|_______________________________________________|___________|_____|

|2. |Խոշոր եղջերավոր կենդանու միս` սառեցրած         |0202       |17   |

|___|_______________________________________________|___________|_____|

|3. |Խոզի միս` թարմ, պաղեցրած                       |0203       |15   |

|___|_______________________________________________|___________|_____|

|4. |Խոզի միս` սառեցրած                             |0203       |17   |

|___|_______________________________________________|___________|_____|

|5. |Ոչխարի կամ այծի միս` թարմ, պաղեցրած            |0204       |15   |

|___|_______________________________________________|___________|_____|

|6. |Ոչխարի կամ այծի միս` սառեցրած                  |0204       |17   |

|___|_______________________________________________|___________|_____|

|7. |Ձիու, ավանակի, ջորու միս` թարմ, պաղեցրած       |0205       |15   |

|___|_______________________________________________|___________|_____|

|8. |Ձիու, ավանակի, ջորու միս` սառեցրած             |0205       |17   |

|___|_______________________________________________|___________|_____|

|9. |Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի,  |0206       |15   |

|   |ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք` թարմ, |           |     |

|   |պաղեցրած                                       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|10.|Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի,  |0206       |17   |

|   |ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք`       |           |     |

|   |սառեցրած                                       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|11.|ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված`     |0207       |15   |

|   |ընտանի թռչունների միս և  սննդային ենթամթերք`   |           |     |

|   |թարմ, պաղեցրած                                 |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|12.|ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված`     |0207       |17   |

|   |ընտանի թռչունների միս և  սննդային ենթամթերք`   |           |     |

|   |սառեցրած                                       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|13.|Այլ միս և  մսից սննդային ենթամթերք` թարմ,      |0208       |15   |

|   |պաղեցրած                                       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|14.|Այլ միս և  մսից սննդային ենթամթերք` սառեցրած   |0208       |17   |

|___|_______________________________________________|___________|_____|

|15.|Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված` անյուղ    |0209       |15   |

|   |մսից առանձնացված խոզի ճարպ և  ընտանի թռչունների|           |     |

|   |ճարպ` թարմ, պաղեցրած, աղ դրված, աղաջրի մեջ     |           |     |

|   |դրված, չորացրած կամ ապխտած                     |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|16.|Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված` անյուղ    |0209       |17   |

|   |մսից առանձնացված խոզի ճարպ և  ընտանի թռչունների|           |     |

|   |ճարպ` սառեցրած                                 |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|17.|Միս և  մսից սննդային ենթամթերք` աղ դրված,      |0210       |15   |

|   |աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. սննդային|           |     |

|   |ալյուր` ստացված մսից կամ մսի ենթամթերքից       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|18.|Ձկներ` թարմ կամ պաղեցրած` բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ|0302       |15   |

|   |ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի|           |     |

|   |և  ձկան այլ մսի                                |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|19.|Ձուկ սառեցրած` բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304   |0303       |17   |

|   |ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և  ձկան|           |     |

|   |այլ մսի                                        |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|20.|Ձկան ֆիլե և  ձկան այլ միս (ներառյալ խճողակը)`  |0304       |15   |

|   |թարմ, պաղեցրած                                 |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|21.|Ձկան ֆիլե և  ձկան այլ միս (ներառյալ խճողակը)`  |0304       |17   |

|   |սառեցրած                                       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|22.|Ձուկ` չորացրած, աղ դրած կամ աղաջրի մեջ դրած.   |0305       |15   |

|   |ձուկ` ապխտած` մինչև  ապխտելը կամ ապխտելու      |           |     |

|   |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկ-  |           |     |

|   |ված. ձկնալյուր` մանր և  խոշոր աղացվածքի, և     |           |     |

|   |ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար |           |     |

|   |պիտանի                                         |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|23.|Խեցգետնակերպեր` թարմ, պաղեցրած, չորացված, աղի  |0306       |15   |

|   |կամ աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցի,     |           |     |

|   |խեցիով կամ առանց խեցիի մինչև  ապխտումը կամ     |           |     |

|   |ապխտման ընթացքում ջերմային մշակման չենթարկված  |           |     |

|   |կամ ենթարկված ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված|           |     |

|   |կամ եփած պաղեցված կամ չպաղեցված, չորացված, աղի,|           |     |

|   |աղաջրի մեջ դրված խեցիով խեցգետնակերպեր. սննդի  |           |     |

|   |մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և  մանր    |           |     |

|   |աղացվածքի ալյուր և  խեցգետնակերպերից հատիկներ  |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|24.|Խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր` սառեցրած|0306       |17   |

|___|_______________________________________________|___________|_____|

|25.|Կակղամորթներ` խեցու մեջ կամ առանց խեցու, թարմ, |0307       |15   |

|   |պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ    |           |     |

|   |դրված.  կակղամորթներ ապխտած` խեցու մեջ կամ     |           |     |

|   |առանց խեցու, մինչև  ապխտելը կամ ապխտելու       |           |     |

|   |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված|           |     |

|   |ալյուր` մանր և  խոշոր աղացվածքի, և  հատիկներ   |           |     |

|   |կակղամորթներից` սննդի մեջ օգտագործելու համար   |           |     |

|   |պիտանի                                         |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|26.|Կակղամորթներ` խեցիով կամ առանց խեցու` սառեցրած |0307       |17   |

|___|_______________________________________________|___________|_____|

|27.|Ջրային անողնաշարավորներ` բացի խեցգետնակերպերից |0308       |15   |

|   |և  կակղամորթներից, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ|           |     |

|   |դրված կամ աղաջրի մեջ դրված. ջրային անողնաշարա- |           |     |

|   |վորներ` բացի խեցգետնակերպերից և  կակղամորթ-    |           |     |

|   |ներից, ապխտած, մինչև  ապխտելը կամ ապխտելու     |           |     |

|   |ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված|           |     |

|   |ալյուր` մանր և  խոշոր աղացվածքի, և  հատիկներ`  |           |     |

|   |ջրային անողնաշարավորներից` բացի խեցգետնակերպերի|           |     |

|   |և  կակղամորթներից` սննդի մեջ օգտագործելու համար|           |     |

|   |պիտանի                                         |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|28.|Ջրային անողնաշարավորներ` բացի խեցգետնակերպերից |0308       |17   |

|   |և  կակղամորթներից, սառեցրած                    |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|29.|Կաթ-կաթնամթերք                                 |0401-0406  |15   |

|___|_______________________________________________|___________|_____|

|30.|Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու   |0407       |15   |

|___|_______________________________________________|___________|_____|

|31.|Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած,      |0408       |15   |

|   |սառեցված կամ այլ եղանակով կոնսերվացված         |           |     |

|   |(պահածոյացված), շաքար կամ այլ քաղցրացնող       |           |     |

|   |նյութեր ավելացրած կամ չավելացրած առանց կճեպի   |           |     |

|   |թռչնի ձու և  ձվի դեղնուց                       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|32.|Կենդանական ծագման սննդամթերք` այլ տեղում չնշված|0410       |15   |

|   |կամ չներառված                                  |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|33.|Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ խեցգետնանման|1601-1605  |15   |

|   |ներից, կակղամարմիններից և  ջրային այլ          |           |     |

|   |անողնաշարավորներից, պատրաստի կամ պահածոյացված  |           |     |

|   |ձուկ, ձկնկիթ                                   |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|34.|Մթերքներ սոուսներ պատրաստելու համար, պատրաստի  |2103-2105  |10   |

|   |ապուրներ ու արգանակներ                         |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|35.|Կենդանիների (բացի ձկներից) աղիներ, պարկեր և    |0504       |15   |

|   |ստամոքսներ, ամբողջական և  կտորներով, թարմ և    |           |     |

|   |սառեցված, աղաջրում և  աղած, չորացված և  ապխտած |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|36.|Մակարոնեղենային արտադրանք լցոնով, ջերմային     |190220     |15   |

|   |մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ      |           |     |

|   |եղանակով մշակված                               |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|37.|Սպիտակուցային խտանյութեր և  թելիկավոր և        |210610     |10   |

|   |շերտավոր սպիտակուցային նյութեր                 |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|38.|Վիտամինների և  հանքային նյութերի խառնուրդ`     |2106909803 |15   |

|   |նախատեսված սնուցման հավասարակշռված լրացման     |           |     |

|   |համար                                          |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|39.|Վաղ հասակի երեխաների համար նախատեսված պատրաստի |1901100000 |15   |

|   |սննդամթերք` նախատեսված մանրածախ առևտրի  համար  |           |     |

|_____________________________________________________________________|

|                   Միջին ռիսկային (4-9 միավոր)                       |

|_____________________________________________________________________|

|40.|Բանջարեղեն և  որոշ ուտելի արմատապտուղներ և     |0701-0714  |9    |

|   |պալարապտուղներ                                 |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|41.|Ուտելի մրգեր և  ընկույզներ. ցիտրուսային        |0801-0814  |6    |

|   |պտուղների կեղև  ու դդմի կճեպներ                |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|42.|Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր  |1501-1520  |9    |

|   |և  յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքները.|           |     |

|   |պատրաստի սննդային ճարպեր                       |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|43.|Կակաո և  դրանից պատրաստված մթերք               |1801-1806  |4    |

|_____________________________________________________________________|

|                     Ցածր ռիսկային (1-3 միավոր)                      |

|_____________________________________________________________________|

|44.|Բնական մեղր                                    |0409       |3    |

|___|_______________________________________________|___________|_____|

|45.|Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և        |0901-0910  |1    |

|   |համեմունքներ                                   |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|46.|Հացազգիներ                                     |1001-1008  |1    |

|___|_______________________________________________|___________|_____|

|47.|Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. |1101-1109  |2    |

|   |ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձա-  |           |     |

|   |նյութ                                          |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|48.|Յուղատու սերմեր և  պտուղներ, այլ սերմեր,       |1201-1208  |1    |

|   |պտուղներ և  հատիկներ                           |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|49.|Շաքար և  շաքարից պատրաստված հրուշակեղեն        |1701-1704  |1    |

|___|_______________________________________________|___________|_____|

|50.|Պատրաստի մթերք` հացաբույսերի հատիկներից,       |1901-1905  |1    |

|   |ալյուրից, օսլայից կամ կաթից, ալյուրից պատրաստ- |(բացի      |     |

|   |ված հրուշակեղեն                                |1901100000 |     |

|   |                                               |կոդից)     |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|51.|Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի  |2001-2009  |1    |

|   |այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք         |           |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|52.|Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ չներառված       |2106 (բացի |1    |

|   |                                               |210610     |     |

|   |                                               |կոդից)     |     |

|___|_______________________________________________|___________|_____|

|53.|Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային խմիչքներ և  քացախ|2201-2209  |3    |

|___|_______________________________________________|___________|_____|

|54.|Կերակրի աղ                                     |2501       |1    |

._____________________________________________________________________.

 

(3-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)

 

4. N 1 աղյուսակում չներառված սննդամթերքի (արտադրանքի) տեսակի ռիսկայնությունը դասակարգվում է ցածր ռիսկային և ռիսկի միավոր սահմանվում է 1:

 

3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՆ ԲՆՈՐՈՇ (ԱՆՀԱՏԱԿԱՆ) ՌԻՍԿԵՐ

 

5. Սննդամթերքին բնորոշ անհատական ռիսկի գնահատման չափանիշներն են`

1) արտադրողի մոտ ներդրված սննդամթերքի արտադրման որակի և անվտանգության կառավարման համակարգերը.

2) սննդամթերքի տեղափոխման պայմանները.

3) սննդամթերքի` խմբաքանակի զանգվածը (քանակը, ծավալը):

6. Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի կախված է ներմուծված սննդամթերքի արտադրությունում ներդրված սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգերի հավաստագրերի առկայությունից կամ բացակայությունից, որոնց հավաստիությունը հնարավոր է ստուգել համացանցի միջոցով` համաձայն N 2 աղյուսակի:

 

N 2 աղյուսակ

 

i

Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի

 

._____________________________________________________________________.

|Ռիսկը|Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգը         |Միավորը|

|_____|_______________________________________________________|_______|

|Միջին|Սննդամթերքի արտադրությունում ներդրված չեն սննդամթերքի  |   4   |

|     |որակի և  անվտանգության կառավարման համակարգեր` առնվազն  |       |

|     |վտանգի վերլուծության և  հսկման կրիտիկական կետերի       |       |

|     |համակարգ ՎՎՀԿԿ (HACCP, ISO, BRC, IFC), առկա չեն        |       |

|     |հավաստագրեր (GLOBALGAP):                               |       |

|     |Երրորդ երկրներից սննդամթերքի ներմուծման դեպքում        |       |

|     |արտադրանքի` սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող     |       |

|     |Եվրասիական տնտեսության միության (այսուհետ` ԵԱՏՄ)       |       |

|     |տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին        |       |

|     |համապատասխանում է:                                     |       |

|_____|_______________________________________________________|_______|

|Ցածր |Սննդամթերքի արտադրությունում ներդրված են սննդամթերքի   |    0  |

|     |որակի և  անվտանգության կառավարման համակարգեր` վտանգի   |       |

|     |վերլուծության և  հսկման կրիտիկական կետերի համակարգ     |       |

|     |(ՎՎՀԿԿ (HACCP, ISO, BRC, IFC) առկա են հավաստագրեր      |       |

|     |(GLOBALGAP):                                           |       |

._____________________________________________________________________.

 

(2-րդ աղյուսակը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)

 

7. Դասակարգումն ըստ սննդամթերքի տեղափոխման պայմանների իրականացվում է տվյալ սննդամթերքը տեղափոխող փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջների համապատասխանության ապահովումից ելնելով` համաձայն N 3 աղյուսակի:

 

N 3 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ տեղափոխման պայմանների

 

._____________________________________________________________________.

|Ռիսկը| Տեղափոխմանը ներկայացվող պայմանները                    |Միավորը|

|_____|_______________________________________________________|_______|

|Բարձր|Փոխադրամիջոցների պայմանները չեն համապատասխանում        |   20  |

|     |սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրմանը ներկայացվող        |       |

|     |պահանջներին:                                           |       |

|_____|_______________________________________________________|_______|

|Ցածր |Տեղափոխման պայմանները համապատասխանում են սննդամթերքի   |    0  |

|     |տվյալ տեսակի փոխադրման համար ներկայացվող պահանջներին:  |       |

._____________________________________________________________________.

 

8. Դասակարգումն ըստ ներմուծված սննդամթերքի զանգվածի (քանակի, ծավալի)` իրականացվում է համաձայն N 4 աղյուսակի:

 

N 4 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)

 

._____________________________________________.

|Ռիսկը|   Զանգվածը (կգ կամ լիտր)      |Միավորը|

|_____|_______________________________|_______|

|Բարձր|600-ից ավելի                   |   4   |

|_____|_______________________________|_______|

|Միջին|300-ից ավելի` 600-ը ներառյալ   |   2   |

|_____|_______________________________|_______|

|Ցածր |մինչև  300-ը ներառյալ          |   1   |

._____________________________________________.

 

4. ՌԻՍԿԻ ԱՅԼ ՉԱՓԱՆԻՇԸ

 

9. Ռիսկի այլ չափանիշ է` արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից սննդի շղթայի փուլերի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ հաղորդումների և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ երկրների կողմից լաբորատոր խիստ հսկողության սահմանման վերաբերյալ տեղեկատվության առկայությունը կամ դրա բացակայությունը` դասակարգվում է համաձայն N 5 աղյուսակի:

 

N 5 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ

երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված

տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքների

 

._____________________________________________________________________.

|Ռիսկը|Սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ ծանուցում  |Միավորը|    |

|     |կամ վերահսկողության արդյունքներ                   |       |    |

|_____|__________________________________________________|_______|____|

|Բարձր|Արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ      |  20   |    |

|     |երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի  |       |    |

|     |միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի       |       |    |

|     |վերահսկողության արդյունքներով սննդամթերքի         |       |    |

|     |վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության         |       |    |

|     |առկայություն:                                     |       |    |

|_____|__________________________________________________|_______|____|

|Ցածր |Արագ արձագանքման միջազգային համակարգերի, ԵԱՏՄ     |   0   |    |

|     |միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի       |       |    |

|     |վերահսկողության արդյունքներով սննդամթերքի         |       |    |

|     |վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության         |       |    |

|     |բացակայություն:                                   |       |    |

._____________________________________________________________________.

 

5. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

10. Սննդամթերքի ընդհանուր ռիսկայնության դասակարգումն իրականացվում է համաձայն N 6 աղյուսակի:

 

N 6 աղյուսակ

.________________________________________________.

|Խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը| Միավորը   |

|____________________________________|___________|

|         Բարձր                      | 20 և  ավել|

|____________________________________|___________|

|         Միջին                      | 10-19     |

|____________________________________|___________|

|         Ցածր                       | 0-9       |

.________________________________________________.

 

11. Ընդհանուր ռիսկայնության` բարձր, միջին և ցածր խմբերին դասված սննդամթերքի նկատմամբ իրականացվող վերահսկողության տեսակներն են`

1) ընդհանուր բարձր ռիսկայնությամբ դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, Հայաստանի Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգերում հավատարմագրված և ԵՏՄ-ի սերտիֆիկացման ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված լաբորատորիաներում իրականացված լաբորատոր փորձաքննության իրականացում (այսուհետ` փորձաքննության իրականացում).

2) ընդհանուր միջին ռիսկայնության դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում և զննում, իսկ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում` նմուշառում և փորձաքննության իրականացում.

3) ընդհանուր ցածր ռիսկայնության դեպքում` միայն փաստաթղթային ստուգում և նույնականացում:

i

12. Եթե սույն մեթոդաբանության 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չի հայտնաբերվում, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը:

(12-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)

13. Եթե սույն մեթոդաբանության 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվում է անհամապատասխանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա արգելվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ կերպով ծանուցվում է ներմուծումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտին` նշելով ներմուծման արգելքի հիմքերը:

(13-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)

14. Եթե միևնույն կազմակերպության կողմից արտադրված միևնույն տեսակի սննդամթերքում նախկինում ներմուծման պահին կամ շուկայահանման ընթացքում հայտնաբերվել է սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն, ապա տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքի հաջորդ երեք ներմուծման ընթացքում խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը համարվում է բարձր և վերահսկողությունն իրականացվում է 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով:

i

15. 14-րդ կետով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու արդյունքում սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքը հետագայում ներմուծելիս խմբաքանակի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է սույն մեթոդաբանության 3-11-րդ կետերով սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1753-Ն որոշում)

 

(հավելվածը խմբ. 16.04.2020 թիվ 570-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2013
N 218-Ն
Որոշում