Սեղմել Esc փակելու համար:
{11.06.2020 - 16.06.2020} ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.06.2020 - 16.06.2020} ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶ ...

22.01.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2020  -ից մինչեւ   16.06.2020  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1026-Ա

 

i

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

i

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծել Թվայնացման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.10.2019 թիվ 1472-Ա որոշում)

2. Հաստատել Թվայնացման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

i

(2-րդ կետը լրաց. 15.10.2019 թիվ 1472-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 15.10.2019 թիվ 1472-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 1

Երևան

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 1-ի

N 1026-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Տ. Ավինյան         - ՀՀ փոխվարչապետ (նախագահ)

 

    է. Աղաջանյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար                

 

    Հ. Արշակյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

    Ծ. Սողոմոնյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

 

    Ս. Ծատուրյան       - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի

                         տեղակալ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Մ. Փաշայան         - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

    Վ. Աբրահամյան      - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

 

(համաձայնությամբ)

 

    Լ. Ավետիսյան       - «Էկենգ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Տ. Ճորոխյան        - ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հանրային

                         քաղաքականության նորարարության թիմի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 15.10.2019 թիվ 1472-Ա, 11.06.2020 թիվ 684-Ա, 16.06.2020 թիվ 717-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ վարչապետի

2019 թ. օգոստոսի 1-ի

N 1026-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Թվայնացման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) և աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գործունեության ընթացքում խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Խորհրդի գործառույթները սահմանվում են սույն աշխատակարգով:

4. Խորհրդի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ աշխատանքային խմբի անհատական կազմը` փոխվարչապետի որոշմամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության նպատակներն են`

i

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև թվայնացման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակեցումը.

2) միջազգային և միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում (այդ թվում` դոնորների կողմից ֆինանսավորվող) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացմանը վերաբերող ծրագրերի և նախագծերի իրականացման համակարգումը:

(5-րդ կետը փոփ. 11.06.2020 թիվ 684-Ա որոշում)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելուց առաջ` թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը ներկայացվում են խորհրդի կարծիքին:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) թվայնացման ոլորտի բարեփոխումներին վերաբերող ռազմավարական գերակայությունների և ուղղությունների, ծրագրի նախագծերի, փաստաթղթերի նախագծերի քննարկումը, ներդաշնակեցումը և կարծիքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

2) թվայնացման ոլորտին վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցումը.

3) թվայնացման ոլորտում ներգրավված միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ներդաշնակեցումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Խորհրդի գործառույթներն են`

i

1) խորհրդի գործունեության հետ կապված առանձին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը.

2) խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ տեղեկանքների ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) աշխատանքային խմբի գործունեության համակարգումը.

4) աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.

5) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

6) համաշխարհային թվային գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովմանն ուղղված թիրախների նախանշման և միջոցառումների մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

(8-րդ կետը փոփ. 11.06.2020 թիվ 684-Ա որոշում)

 

IV. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է փոխվարչապետի գրասենյակին` որպես գլխավոր տեղեկատվական համակարգողի գրասենյակի:

10. Քարտուղարության գործառույթներն են`

1) գլխավոր տեղեկատվական համակարգողի համակարգման և ներդաշնակեցման գործառույթների իրականացմանն աջակցությունը.

2) խորհրդի աշխատանքների կազմակերպումը և սպասարկումը.

3) զարգացման գործընկերների հետ համագործակցության կազմակերպումը.

4) աշխատանքային խմբի աշխատանքների վերաբերյալ խորհրդին պարբերական հաշվետվողականության ապահովումը.

5) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարին առնվազն երկու անգամ:

12. Խորհրդի տարեկան նիստերից մեկը նվիրված է լինում միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի քննարկմանը:

13. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

14. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից որևէ մեկը` խորհրդի նախագահի ցուցումով:

15. Խորհրդի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

17. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության` խորհրդի կազմում չընդգրկված անդամները:

18. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, պետական գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ:

19. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերին մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել փորձագետներ:

20. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են`

1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

21. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

22. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ:

23. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է քարտուղարությունը:

24. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում խորհրդի անդամներին և աշխատանքային խմբի ղեկավարին:

25. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են փոխվարչապետի գրասենյակում:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

26. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

27. Խորհրդի անդամը`

1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում` խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստին մասնակցում է խորհրդի անդամի կողմից մատնանշված այլ անձ.

2) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր` համապատասխան հիմնավորմամբ.

3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ` հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

 

(2-րդ հավելվածը լրաց. 15.10.2019 թիվ 1472-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.08.2019
N 1026-Ա
Որոշում