Սեղմել Esc փակելու համար:
{07.07.2020 - 09.09.2023} ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{07.07.2020 - 09.09.2023} ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.2020  -ից մինչեւ   09.09.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2019 թվականի N 668-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 1-ի

N 668-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը (այսուհետ` գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի (այսուհետ` գլխավոր հանձնակատար) ընթացիկ գործունեության իրականացումը:

(1-ին կետը փոփ. 08.09.2023 թիվ 917-Լ որոշում)

i

2. Գլխավոր հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(2-րդ կետը փոփ. 08.09.2023 թիվ 917-Լ որոշում)

3. Գրասենյակի անվանումն է`

1) հայերեն` «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ».

2) ռուսերեն` «Օֆիս Գլավնօգօ ուպօլնօմօչեննօգօ պօ դելամ դիասպօրի ապպարատա պրեմիեր-մինիստրա Ռեսպուբլիկի Արմենիյա.

3) անգլերեն`» Office of the High Commissioner for Diaspora affairs of the Prime Minister's Office of the Republic of Armenia».

4) ֆրանսերեն` «Le Bureau du Haut Commissaire pour les affaires de la Diaspora du personel du Premier Ministre de la Republique d'Armenie»:

4. Գրասենյակը ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

5. Գրասենյակը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

6. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:

7. Գրասենյակը կազմված է գրասենյակի ղեկավարից, գրասենյակի ղեկավարի տեղակալներից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանում):

8. Գրասենյակի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Գրասենյակի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

 

II. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Գրասենյակի նպատակներն են`

i

1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.

3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված` գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը.

4) հայրենադարձների ինտեգրման կազմակերպմանն աջակցությունը:

(10-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ, 08.09.2023 թիվ 917-Լ որոշումներ)

 

III. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11. Գրասենյակի խնդիրներն են`

i

1) սփյուռքի ներուժի բացահայտումը և քարտեզագրումը, թիրախային գնահատումը, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծումը, սփյուռքի ներուժի ներգրավման կայուն ու արդյունավետ գործիքակազմի մշակումը, ինչպես նաև համահայկական միասնական օրակարգի նախանշումը.

2) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգերի, թիրախային ծրագրերի և միջոցառումների մշակումը, բարելավումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու զարգացումը.

3) հայրենադարձության իրականացման և հայրենադարձների ինտեգրման ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաև առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.

4) գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը:

(11-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ, 08.09.2023 թիվ 917-Լ որոշումներ)

 

IV. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

12. Գրասենյակն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է սփյուռքի ներուժի ուսումնասիրություն, ըստ ոլորտների դասակարգում և քարտեզագրում.

2) սփյուռքի հայ համայնքների փոխգործակցությունն ապահովելու, սփյուռքի ներուժը համախմբելու նպատակով` տարբեր ոլորտներում համահայկական մասնագիտական ցանցերի և կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ հանդես է գալիս առաջարկություններով.

3) ձևավորում է սփյուռքահայերից կազմված խորհուրդ, մշակում է համագործակցության գործիքակազմ, սփյուռքահայ գործիչների ներգրավմամբ նախանշում է համահայկական միասնական օրակարգը.

4) ներկայացնում է Հայաստան-սփյուռք գործակցության խնդիրներից և անհրաժեշտությունից բխող, այդ թվում` հայրենադարձության ոլորտին առնչվող, օրենսդրական կարգավորումների և ռազմավարական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ, մշակում է գործողությունների ծրագրեր ու միջոցառումներ.

5) ապահովում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման ռազմավարական ուղղություններից բխող ծրագրերի, միջոցառումների իրավական հիմքերը.

6) ապահովում է հայրենադարձության նախապատրաստական, իրականացման և հայրենադարձների ինտեգրման փուլերի աշխատանքները, դրանց հետազոտումը և գնահատումը.

7) ուսումնասիրում է հայրենադարձության կազմակերպման և խթանման միջազգային փորձը, հայրենադարձության ընթացիկ իրավիճակը, մշակում և կիրառում է անհրաժեշտ գործիքակազմ հայրենադարձության իրականացման ու խթանման համար.

8) վերլուծում է հայրենադարձների հիմնական խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.

9) կազմակերպում է հայրենադարձների ինտեգրման գործընթացը, իրականացնում է ինտեգրմանն ուղղված միջոցառումներ.

10) աջակցում է հակամարտության գոտիներից, վտանգված ու արտակարգ իրավիճակներում հայտնված հայ համայնքներից հայրենակիցների` Հայաստանի Հանրապետություն տեղափոխության և ինտեգրման աշխատանքների իրականացմանը.

11) ապահովում է հայրենաճանաչությանը, հայապահպանությանը, համայնքային կյանքի զարգացմանը, մասնագիտական հայրենադարձությունը խթանող, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանը միտված ոլորտային ծրագրերի, միջոցառումների իրականացումը և մշտադիտարկումը.

12) իրականացնում է աշխատանքներ սփյուռքի ներուժի, այդ թվում` ներդրողների և բարերարների ներգրավման ու աջակցության ուղղությամբ.

13) Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար գլխավոր հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ`

ա. Հայաստան-սփյուռք գործակցության հիմնական ուղղությունների ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ,

բ. հայրենաճանաչության, հայապահպանության, հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման, սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մշակման և իրականացման վերաբերյալ,

գ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման և համահայկական խնդիրների լուծման գործում սփյուռքի դերակատարության բարձրացման ուղղությամբ,

դ. Հայաստան-սփյուռք հարաբերություններում հաղորդակցության և երկխոսության կայուն զարգացման նպատակով սփյուռքահայերից կազմված խորհրդի և համահայկական միասնական օրակարգի ձևավորման ուղղությամբ.

14) իրականացնում է աշխատանքներ սփյուռքի համայնքներում հասարակական հիմունքներով նշանակված սփյուռքի գործերի հանձնակատարների (այսուհետ` հանձնակատարներ) հետ` համայնքային, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտների խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետ իրականացման համար, նախաձեռնում է միջոցառումներ հայ համայնքների զարգացմանն ուղղված միջավայրի ձևավորման համար.

15) վերլուծում է հանձնակատարների առաջարկությունները և մշակում խնդիրների լուծման և նախաձեռնությունների առաջմղման ուղիներ.

16) գրասենյակի գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով մշակում և գործարկում է տեղեկատվության փոխանցման արդյունավետ գործիքներ, ձևաչափեր և հարթակներ.

17) ապահովում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղությունների վերաբերյալ սփյուռքի իրազեկվածությունը և սփյուռքում հանրային դրական կարծիքի ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը:

(12-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ, 08.09.2023 թիվ 917-Լ որոշումներ)

 

V. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

i

13. Գլխավոր հանձնակատարը համակարգում և վերահսկում է գրասենյակի աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին է առաջարկում հանձնակատարների թեկնածությունները:

(13-րդ կետը փոփ. 08.09.2023 թիվ 917-Լ որոշում)

14. Գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Գրասենյակի ղեկավարն անմիջական հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

17. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի` իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:

18. Գրասենյակի ղեկավարը`

i

1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.

2) գլխավոր հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.

3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր.

4) գլխավոր հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետին և գլխավոր հանձնակատարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետի և գլխավոր հանձնակատարի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ:

(18-րդ կետը փոփ. 08.09.2023 թիվ 917-Լ որոշում)

19. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ: Գրասենյակի ղեկավարն իր տեղակալների անմիջական ղեկավարն է: Գրասենյակի ղեկավարի տեղակալներն անմիջական հաշվետու են գրասենյակի ղեկավարին:

20. Գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում, ղեկավարի որոշմամբ, նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

21. Գրասենյակի ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառում և կատարում է գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.

2) գրասենյակի նպատակներին և խնդիրներին համապատասխան գրասենյակի` իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումներին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) պարբերաբար գրասենյակի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում դրանց լուծման ուղղությամբ.

4) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում առանձին հարցերի քննարկմանը.

5) գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

VI. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

i

23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչությունը.

2) ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչությունը.

3) հայրենադարձների ինտեգրման վարչությունը.

4) սփյուռքի հետ միասնական աշխատանքների համակարգման վարչությունը:

(23-րդ կետը փոփ. 06.07.2020 թիվ 772-Լ, 08.09.2023 թիվ 917-Լ որոշումներ)

24. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2019
N 668-Լ
Որոշում