Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2020 թվականի N 461-Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը`

1. Սահմանել`

1) հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) քրեակատարողական ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

ԻՐՏԵԿ «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 16.07.2020 թվականի թիվ 1217-Ն որոշումն ուժի մեջ է մտել 01.08.2020 թվականին:
Սույն նորմատիվ որոշումը չի կարող ուժի մեջ մտնել 01.08.2020 թվականից, քանի որ դրա պաշտոնական հրապարակումն իրականացվել է միայն 07.08.2020 թվականին:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ԻՐՏԵԿ-ը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը նշել է դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը` 08.08.2020 թվականը:    

 

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 30

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. հուլիսի 30-ի

N 461-Ն որոշման

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնների համար ներկայացվող մասնագիտական պահանջները:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք սույն կարգի 3-րդ կետով նշված մասնագիտություններով կամ դրանց համապատասխանեցված մասնագիտություններով ձեռք են բերել բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով:

3. Մասնագիտություններ'

1) «Իրավագիտություն».

2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Ագրոէկոնոմիկա», «Եվրոպագիտություն».

3) «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն (մարքեթինգ)», «Ագրոբիզնես».

4) «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»:

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

2020 թ. հուլիսի 30-ի

N 461- Ն որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Ծառայության բնույթը      | Մասնագիտությունը                      |

|ը/կ|                         |                                       |

|___|_________________________|_______________________________________|

|1. |Անվտանգության ապահովում  |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ       |

|   |                         |մասնագիտությամբ բարձրագույն            |

|   |                         |կրթություն                             |

|___|_________________________|_______________________________________|

|2. |Պահպանության ապահովում   |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ       |

|   |                         |մասնագիտությամբ բարձրագույն            |

|   |                         |կրթություն                             |

|___|_________________________|_______________________________________|

|3. |Հատուկ նշանակություն     |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ       |

|   |                         |մասնագիտությամբ բարձրագույն            |

|   |                         |կրթություն                             |

|___|_________________________|_______________________________________|

|4. |Ուղեկցումներ             |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ       |

|   |                         |մասնագիտությամբ բարձրագույն            |

|   |                         |կրթություն                             |

|___|_________________________|_______________________________________|

|5. |Ներքին անվտանգություն    |Իրավագիտություն                        |

|___|_________________________|_______________________________________|

|6. |Շտաբ                     |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ       |

|   |                         |մասնագիտությամբ բարձրագույն            |

|   |                         |կրթություն                             |

|___|_________________________|_______________________________________|

|7. |Օպերատիվ                 |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ       |

|   |                         |մասնագիտությամբ բարձրագույն            |

|   |                         |կրթություն                             |

|___|_________________________|_______________________________________|

|8. |Հերթապահություն          |ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ       |

|   |                         |մասնագիտությամբ բարձրագույն            |

|   |                         |կրթություն                             |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
Փոխվարչապետ
30.07.2020
N 461-Ն
Որոշում