Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

23 հունիսի 2020 թվականի N 11

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից պատրաստվում է ներմուծել ցեմենտ: ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ կետով և 72-րդ հոդվածի սահմանափակումները չտարածվելու դեպքում, արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի, որպես փոխհատուցում պետբյուջեից ստանալ կազմակերպության կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի և ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ի գումարի բացասական տարբերությունը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանի համար պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված` օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) դրական տարբերությունը,

      i

- 74-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողներին հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանում իրականացված` օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում արձանագրվող` ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը, բացառությամբ նույն մասով և նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

Եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին: Ընդ որում, ՀՀ հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն` միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված դիմումի հիման վրա` այն ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում:

i

Միաժամանակ հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն` գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում` որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):

i

Նույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն` ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

i

Ընդ որում, ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթները գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.06.2020
N 11
Իրազեկման թերթիկ