Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀԱԲԱԺՆԻ, ՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀԱԲԱԺՆԻ, ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

31 օգոստոսի 2020 թվականի N 59

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀԱԲԱԺՆԻ, ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ֆիզիկական անձին վճարված շահաբաժինը, փոխառությունը և վարձակալական վճարը մտնու՞մ են արդյոք ՀՀ Հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությունների մեջ: Արդյո՞ք կիրառելի է տվյալ դեպքում ՀՀ Հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` կանխիկ դրամով վճարումների սահմանափակումները:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն` ապրանքը դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվ է, եթե օրենսգրքով այլ բան սահմանված չէ,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարումը` ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում է մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետի համաձայն` ծառայությունը գործողություն է, որի արդյունքը չունի նյութական բնույթ, և որը ստացողը սպառում է այդ գործողության ընթացքում,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի համաձայն` ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` պասիվ եկամուտը ֆիզիկական անձի կամ օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրելով) բացառապես այլ անձանց գործունեությունից ստացվող եկամուտները, մասնավորապես` շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճը (բացառությամբ նույն մասի 24-րդ կետով սահմանված դեպքերի և նույն մասի 25-րդ կետի կիրառության իմաստով անձնական եկամուտ համարվող` անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ստացվող շահաբաժինների),

i

- 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպությունները և ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները,

- 386-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը),

2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ նույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,

- 386-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող` նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես` աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների), գյուղատնտեսական արտադրանք մթերող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից գյուղատնտեսական արտադրանք արտադրող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, ինչպես նաև անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա,

- 419-րդ հոդվածով սահմանված են կանխիկ դրամով գումարի վճարման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար պատասխանատվության տեսակները:

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ ֆիզիկական անձին կատարվող նրա պասիվ եկամուտների վճարումների նկատմամբ 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում: Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում և (կամ) աշխատանքների կատարում չհամարվող գործարքների նկատմամբ, մասնավորապես` գրությամբ նշված դեպքում փոխառության գումարների վճարման նկատմամբ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
31.08.2020
N 59
Իրազեկման թերթիկ