ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
13 հոկտեմբերի 2020 թվականի N 3626-Ա
i
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների տեսակցությունները կազմակերպելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների (Այսուհետ` Բժշկական կազմակերպություն) տնօրեններին`
1) Բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների տեսակցությունների համար սահմանել հստակ ժամեր, յուրաքանչյուր օրվա ընթացքում այցելությունների համար նախատեսելով առավելագույնը 2 ժամ,
2) պացիենտների տեսակցությունները կազմակերպել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ,
3) տեսակցության ժամերի ընթացքում յուրաքանչյուր պացիենտի մոտ թույլատրել բացառապես մեկ այցելուի ներկայությունը,
4) սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեսակցության ժամերի վերաբերյալ 1-օրյա ժամկետում Առողջապահության նախարարությանը ներկայացնել տեղեկատվություն:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ թե երբ է սույն
որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց
ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի
մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել
------------------------------------------------------------------