Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈ ...

27.05.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.05.2021  -ից մինչեւ   27.05.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 27.04.2022 թիվ 165-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2021 թվականի N 94-Ն

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 18.2-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 7-ի N 630-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշումը, «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի նոյեմբերի 20-ի հայտը, 2021 թվականի մարտի 12-ի N 2/3-966, մարտի 16-ի N 2/3-1017 և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2021 թվականի հունվարի 29-ի N 01/11.2/593-2021 գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների հետևյալ սակագները.

1) յուրաքանչյուր հասարակ նամակի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. փոստային բացիկ և մինչև 100 գրամ քաշով նամակ` 230 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով նամակ` 410 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով նամակ` 710 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով նամակ` 1260 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով նամակ` 1860 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) յուրաքանչյուր պատվիրված նամակի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. փոստային բացիկ և մինչև 100 գրամ քաշով նամակ` 290 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով նամակ` 470 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ` 770 դրամ քաշով նամակ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով նամակ` 1320 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով նամակ` 1920 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

3) յուրաքանչյուր գնահատված նամակի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով նամակ` 290 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով նամակ` 470 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով նամակ` 770 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով նամակ` 1320 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով նամակ` 1920 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

զ. գնահատման վճար` հայտարարված գնի նկատմամբ 5 տոկոս, որն ավելանում է սույն ենթակետի «ա-ե» պարբերություններում սահմանված սակագներին.

4) յուրաքանչյուր հասարակ փաթեթի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով փաթեթ` 230 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով փաթեթ` 310 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով փաթեթ` 470 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով փաթեթ` 700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով փաթեթ` 950 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) յուրաքանչյուր պատվիրված փաթեթի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով փաթեթ` 290 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով փաթեթ` 370 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով փաթեթ` 530 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով փաթեթ` 760 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով փաթեթ` 1010 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

6) յուրաքանչյուր գնահատված փաթեթի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով փաթեթ` 290 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով փաթեթ` 370 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով փաթեթ` 530 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով փաթեթ` 760 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով փաթեթ` 1010 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

զ. գնահատման վճար` հայտարարված գնի նկատմամբ 5 տոկոս, որն ավելանում է սույն ենթակետի «ա-ե» պարբերություններում սահմանված սակագներին.

7) մինչև 20 կիլոգրամ քաշով յուրաքանչյուր հասարակ ծանրոցի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 1000 գրամ քաշով ծանրոց` 1100 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 1001 գրամից մինչև 20000 գրամ քաշով ծանրոց` սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին ավելացրած 1000 գրամը գերազանցող յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար` 200 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

8) մինչև 20 կիլոգրամ քաշով յուրաքանչյուր գնահատված ծանրոցի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 1000 գրամ քաշով ծանրոց` 1100 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 1001 գրամից մինչև 20000 գրամ քաշով ծանրոց` սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին ավելացրած 1000 գրամը գերազանցող յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար` 200 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. գնահատման վճար` գնահատված գումարի նկատմամբ 5 տոկոս, որն ավելանում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում սահմանված սակագնին.

9) գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականի յուրաքանչյուր առաքման համար` 38 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի հասցեներով և զորամասերից ուղարկվող սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված հասարակ նամակների, փոստային բացիկների, զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստ պարունակող` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված հասարակ ծանրոցների, ինչպես նաև սեկոգրամների առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար է:

3. Ընդունել ի գիտություն, որ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքման համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը կսահմանվի փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից նշված օրենքին համապատասխան ծառայության մատուցումը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորելու և վերջինիս կողմից սակագնի սահմանման հայտ ներկայացվելու դեպքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

    նախագահ`                               Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.03.2021
N 94-Ն
Հրաման