Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀՀ ԿԵՆԴ ...

 

 

105.0028.170304

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         03           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10504047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 փետրվարի 2004 թվականի N 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի ի/ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել.

ա/ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),

բ/ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):

 

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

16 փետրվարի 2004թ.

N 28-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները (այսուհետև` վայրի կենդանիներ) կենդանիների Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից դուրս բերելու շարունակական գործընթացների նախապատրաստման և վարման կարգը:

(1-ին կետը փոփ. 10.09.13 թիվ 214-Ն հրաման)

1.1 Կարմիր գրքի վարումն իր մեջ ներառում է վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու և Կարմիր գրքից դուրս բերելու գործընթացի նախապատրաստական աշխատանքները` տեղեկատվության հավաք, տվյալների ամփոփում և առաջարկությունների տրամադրում Կարմիր գրքի հանձնաժողովի քարտուղարին, ինչպես նաև Կարմիր գրքի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա Կարմիր գրքում համապատասխան փոփոխության ապահովումը:

(1.1-ին կետը լրաց. 10.09.13 թիվ 214-Ն հրաման)

2. Կենդանիների Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող կենդանիների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:

3. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը` Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող վայրի կենդանիների քանակի և տարածման սահմանների կրճատումը, գոյության պայմանների վատթարացումը և անհետացման վտանգը:

3.1. Ներկայացված կարծիքն իր մեջ ներառում է նաև առաջարկություն Կարմիր գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների սույն կարգի 4-րդ կետում նշված կարգավիճակի վերաբերյալ:

(3.1-րդ կետը լրաց. 10.09.13 թիվ 214-Ն հրաման)

4. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:

5. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքից վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:

6. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների, ենթատեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:

7. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելն իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե շրջակա միջավայրի նախարարն է:

(8-րդ կետը փոփ. 19.04.2021 թիվ 130-Ն հրամանր)

9. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը վարում է շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը:

(9-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 214-Ն, 05.05.17 թիվ 119-Ն, 19.04.2021 թիվ 130-Ն հրամաններ)

 

II ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` իրենց համաձայնությամբ:

(11-րդ կետը փոփ. 19.04.2021 թիվ 130-Ն հրամանր)

12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է շրջակա միջավայրի նախարարը:

(12-րդ կետը փոփ. 19.04.2021 թիվ 130-Ն հրամանր)

 

III ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների տեսակները, ենթատեսակները Կարմիր գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու նպատակով:

(13-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 214-Ն հրաման)

14. Հանձնաժողովի գործառույթներն են.

ա/ գիտահետազոտական, կրթական, այլ պետական և հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների քննարկում,

բ/ ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,

գ/ ստացված տեղեկատվության հիման վրա վայրի կենդանիների տեսակների, ենթատեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,

դ/ այլ կազմակերպչական հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:

(14-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 214-Ն հրաման)

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  10.09.13 թիվ 214-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի է

պարբերության համաձայն 14-րդ կետի գ) ենթակետում «որոշում» բառը

պետք է փոխարինվի «ճշգրտում» բառով: Սակայն 14-րդ կետի գ)

ենթակետում չկա «որոշում» բառը, որի պատճառով համապատասխան

փոփոխությունը չի կատարվել

----------------------------------------------------------------------

 

IV ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:

18. Հանձնաժողովը կազմվում է 17 անդամից:

(18-րդ կետը փոփ. 05.05.17 թիվ 119-Ն, 19.04.2021 թիվ 130-Ն հրամաններ)

19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:

20. Հայաստանի Հանրապետության վայրի կենդանիների Կարմիր Գրքում նոր տեսակների, ենթատեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ` նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին և սույն կարգի 9-րդ կետում նշված` Կարմիր գրքի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը:

(21-րդ կետը փոփ. 10.09.13 թիվ 214-Ն հրաման)

(կարգը փոփ. 10.09.13 թիվ 214-Ն հրաման)

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  10.09.13 թիվ 214-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի թ

պարբերության համաձայն կարգում «տեսակներ» բառից հետո պետք է

լրացնել «, ենթատեսակներ» բառը: Սակայն հրամանը չի նախատեսում

փոփոխել նաև բառի մյուս հոլովաձևերը: Սակայն նկատի ունենալով,

որ «տեսակներ» բառ չկա կարգում փոփոխությունները կատարվել են

բառի այլ հոլովաձևերից հետո:

----------------------------------------------------------------------

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

16 փետրվարի 2004 թ.

N 28-Ն հրամանով

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ռ. Պետրոսյան       Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ),

 

    Ա. Մազմանյան       Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,

 

    Տ. Սիմոնյան        Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,

 

    Կ. Աղաբաբյան       Շրջակա միջավայրի իրավախորհրդատու նախարարի,

 

    Լ. Աղասյան         Շրջակա միջավայրի իրավախորհրդատու նախարարի

 

    Ո. Գրիգորյան       Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ

                       պահպանվող տարածքների և կենսաբազմազանության

                       քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի

                       քարտուղար),

 

    Ս. Բալոյան         Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների,

                       թույլտվությունների և համաձայնեցումների վարչության

                       կենսառեսուրսների թույլտվությունների բաժնի պետ,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու,

 

    Ա. Աղասյան         Շրջակա միջավայրի նախարարության ավագ մասնագետ,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու,

 

    Բ. Գաբրիելյան      Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության

                       և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

                       (համաձայնությամբ),

 

    Հ. Խաչատրյան       Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության

                       և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու

                       (համաձայնությամբ),

 

    Մ. Քալաշյան        Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության

                       և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության

                       և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու

                       (համաձայնությամբ),

 

    Մ. Ղասաբյան        Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության

                       և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր

                       կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու

                       (համաձայնությամբ),

 

    Մ. Առաքելյան       Երևանի  պետական համալսարանի կենդանաբանության

                       ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,

                       պրոֆեսոր (համաձայնությամբ),

 

    Ա. Ղազարյան        Երևանի  պետական համալսարանի կենդանաբանության

                       ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների

                       թեկնածու (համաձայնությամբ),

 

    Ս. Պիպոյան         Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

                       համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման

                       մեթոդիկայի ամբիոն, կենսաբանական գիտությունների

                       դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ),

 

    Ֆ. Դանիելյան       Երևանի  պետական համալսարանի կենդանաբանության

                       ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր,

                       պրոֆեսոր (համաձայնությամբ),

 

    Կ. Մանվելյան       Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան

                       մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 02.10.07 թիվ 316-Ն, 10.09.13 թիվ 214-Ն, 14.07.14 թիվ 181-Ն, 05.05.17 թիվ 119-Ն, 07.07.17 թիվ 221-Ն, 31.07.2018 թիվ 227-Ն, 19.04.2021 թիվ 130-Ն հրամաններ)

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
16.02.2004
N 28-Ն
Հրաման