Սեղմել Esc փակելու համար:
«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆ ...

 

 

040.1575.270109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1575-Ն

 

«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 5-րդ կետերին ու 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 15-րդ հոդվածի 1-ին մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ` կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները, բացառությամբ սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների, իրականացվում են համապատասխան պատասխանատու մարմիններին` իրենց գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսված աշխատանքները յուրաքանչյուր տարի իրականացվում են Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից:

(2.1-ին կետը լրաց. 29.04.2021 թիվ 656-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 29000.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:

4. Սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին` համապատասխան միջոցառման համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել միջոցառման կատարման մասին տեղեկատվություն:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Նոր Նորք թաղային համայնքի սահմանից սկսած` Ջրվեժի գյուղական համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերյալ:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի սողանքային կմ15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման ամենամյա աշխատանքները յուրաքանչյուր տարի մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունից` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

(5.1-ին կետը լրաց. 29.04.2021 թիվ 656-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին ամփոփ հաշվետվություն.

2) Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերաբերող խնդիրների հայտնաբերման դեպքում այդ մարմիններ ներկայացնել նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարություն` կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

(նախաբանը փոփ. 29.04.2021 թիվ 656-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի դեկտեմբերի 18-ի

N 1575-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառումը                  |Կատարողը       |Ժամկետը  |Ֆինանսավորման|

|ը/կ|                             |(պատասխանատուն)|         |աղբյուրը     |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

| 1 |             2               |       3       |    4    |     5       |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|1. |Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ       |ՀՀ տարածքային  |Յուրա-   |ՀՀ պետական   |

|   |ավտոմոբիլային ճանապարհի      |կառավարման և   |քանչյուր |բյուջե       |

|   |սողանքային կմ15+000-կմ16+800 |ենթակառուց-    |տարի     |             |

|   |հատվածի անցանելիության       |վածքների       |ապրիլի   |             |

|   |ապահովման ամենամյա           |նախարարություն |1-ից     |             |

|   |աշխատանքների իրականացում     |               |մինչև    |             |

|   |                             |               |նոյեմբերի|             |

|   |                             |               |16-ը     |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|2. |Երևան-Գառնի-Գեղարդ           |ՀՀ տրանսպորտի  |պարբերա- |ՀՀ պետական   |

|   |ավտոճանապարհի աղբահանություն |և  կապի        |բար      |բյուջե       |

|   |                             |նախարարություն |         |             |

|   |                             |Երևանի         |         |             |

|   |                             |քաղաքապետարան  |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|3. |Երևան  քաղաքի վարչական       |Երևանի         |2008 թ.  |             |

|   |սահմաններում գտնվող Երևան  - |քաղաքապետարան  |դեկտեմբե-|             |

|   |Ջրվեժ ավտոճանապարհին հարակից`|ՀՀ Կոտայքի     |րի 31    |             |

|   |մանր եղջերավոր անասունների   |մարզպետարան    |         |             |

|   |վաճառակետերի տեղափոխում այլ` |               |         |             |

|   |սահմանված պահանջներին        |               |         |             |

|   |համապատասխանող վայրեր        |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|4. |Համայնքներում կանոնավոր      |ՀՀ Կոտայքի     |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |աղբահանության կազմակերպման   |մարզպետարան    |ապրիլի 1 |բյուջե       |

|   |նպատակով`                    |               |         |             |

|   |1) մեկ մաքրման և             |               |         |             |

|   |աղբահեռացման կազմտեխնիկայի   |               |         |             |

|   |ձեռքբերում և  նվիրատվություն |               |         |             |

|   |Գողթի գյուղական համայնքին`   |               |         |             |

|   |Գողթի գյուղական համայնքի և   |               |         |             |

|   |«Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային  |               |         |             |

|   |երթուղում ընդգրկված մյուս    |               |         |             |

|   |համայնքների միջև  կանոնավոր  |               |         |             |

|   |աղբահանության ապահովման      |               |         |             |

|   |մասին պայմանագրի առկայության |               |         |             |

|   |դեպքում.                     |               |         |             |

|   |2) 200 մեծ և  150 փոքր       |               |         |             |

|   |աղբամանների ձեռքբերում և     |               |         |             |

|   |նվիրատվություն               |               |         |             |

|   |Գառնի-Գեղարդ զբոսաշրջային    |               |         |             |

|   |երթուղում ընդգրկված          |               |         |             |

|   |համայնքներին                 |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

| 5.|Երևան-Գառնի-Գեղարդ  երթուղու |ՀՀ մշակույթի   |2009 թ.  |             |

|   |ավտոճանապարհի վրա գտնվող     |նախարարություն |փետրվարի |             |

|   |ավանդական ուտեստների,        |               |1        |             |

|   |հուշանվերների և              |               |         |             |

|   |արհեստագործական արտադրանքի   |               |         |             |

|   |վաճառակետերի համար միասնական |               |         |             |

|   |նախագծերի ու նախահաշվի       |               |         |             |

|   |մշակում և  տրամադրում        |               |         |             |

|   |համապատասխան տեղական         |               |         |             |

|   |ինքնակառավարման մարմիններին` |               |         |             |

|   |նախագիծը համաձայնեցնելով ՀՀ  |               |         |             |

|   |վարչապետի 2008 թվականի       |               |         |             |

|   |նոյեմբերի 27-ի N 970-Ա       |               |         |             |

|   |որոշմամբ ստեղծված            |               |         |             |

|   |աշխատանքային խմբի հետ        |               |         |             |

|   |(այսուհետ` աշխատանքային      |               |         |             |

|   |խումբ)                       |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|6. |Ողջաբերդ գյուղում գտնվող     |ՀՀ Կոտայքի     |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |կիսաքանդ շինության           |մարզպետարան    |մարտի 1  |բյուջե       |

|   |ապամոնտաժում                 |ՀՀ քաղաքաշինու-|         |             |

|   |                             |թյան           |         |             |

|   |                             |նախարարություն |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|7. |«Խոսրովի անտառ» պետական      |ՀՀ             |2009 թ.  |             |

|   |արգելոցի կառավարման պլանի    |բնապահպանության|ապրիլի 1 |             |

|   |մշակում (հստակեցնելով        |նախարարություն |         |             |

|   |զբոսաշրջիկների համար         |               |         |             |

|   |նախատեսված երթուղիներն ու    |               |         |             |

|   |կածանները) և  այն ՀՀ         |               |         |             |

|   |կառավարություն ներկայացնելը  |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|8. |«Ջրվեժ» անտառ-պարկի տարածքում|ՀՀ             |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |գտնվող գերեզմանատան` փողոցից |բնապահպանության|ապրիլի 1 |բյուջե       |

|   |անջատող պատի կառուցում,      |նախարարություն |         |             |

|   |տարածքի բարեկարգում և        |               |         |             |

|   |աղբահեռացում                 |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|9. |Երևան-Գառնի-Գեղարդ           |ՀՀ             |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |զբոսաշրջային երթուղով անցնող |էներգետիկայի և |ապրիլի 1 |բյուջե       |

|   |գազամատակարարման խողովակների |բնական         |         |             |

|   |ներկում                      |պաշարների      |         |             |

|   |                             |նախարարություն |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|10.|Երևան-Գառնի-Գեղարդ           |ՀՀ տրանսպորտի  |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |ավտոճանապարհի անբարեկարգ     |և  կապի        |ապրիլի 1 |բյուջե       |

|   |հատվածների նորոգում          |նախարարություն |         |             |

|   |                             |Երևանի         |         |             |

|   |                             |քաղաքապետարան  |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|11.|Գառնիի գյուղական համայնքում, |ՀՀ տրանսպորտի  |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |մայրուղու և  դեպի Գառնիի     |և  կապի        |ապրիլի 1 |բյուջե       |

|   |տաճար տանող ճանապարհի        |նախարարություն |         |             |

|   |խաչմերուկի կահավորում`       |               |         |             |

|   |լուսացույցներով, և           |               |         |             |

|   |նվիրատվություն Գառնիի        |               |         |             |

|   |գյուղական համայնքին          |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|12.|Չարենցի կամարի շրջակա տարածքի|ՀՀ մշակույթի   |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |կազմակերպում` նախագիծը       |նախարարություն |մայիսի 1 |բյուջե       |

|   |համաձայնեցնելով աշխատանքային |               |         |             |

|   |խմբի հետ                     |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|13.|Գառնիի ամրոցի մուտքի հարթակի |ՀՀ մշակույթի   |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |կազմակերպում` նախագիծը       |նախարարություն |մայիսի 1 |բյուջե       |

|   |համաձայնեցնելով աշխատանքային |               |         |             |

|   |խմբի հետ                     |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|14.|Գեղարդի վանական համալիրի     |ՀՀ մշակույթի   |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |մուտքի հրապարակի             |նախարարություն |փետրվարի |բյուջե       |

|   |կազմակերպման, գետին հարող    |               |1        |             |

|   |տարածքի փլուզման             |               |         |             |

|   |վերականգնման,                |               |         |             |

|   |ավտոկայանատեղիի և  մայթի     |               |         |             |

|   |կառուցման նախագծի ու         |               |         |             |

|   |նախահաշվի մշակում և          |               |         |             |

|   |տրամադրում Հայաստանյայց      |               |         |             |

|   |առաքելական սուրբ եկեղեցուն`  |               |         |             |

|   |նախագիծը համաձայնեցնելով     |               |         |             |

|   |աշխատանքային խմբի հետ        |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|15 |Գեղարդի վանական համալիրի     |Հայաստանյայց   |2009 թ.  |Հայաստանյայց |

|   |մուտքի հրապարակի             |առաքելական     |մայիսի 1 |առաքելական   |

|   |կազմակերպում, գետին հարող    |սուրբ եկեղեցի  |         |սուրբ եկեղեցի|

|   |տարածքի փլուզման             |(համաձայնու-   |         |(համաձայնու- |

|   |վերականգնում,                |թյամբ)         |         |թյամբ)       |

|   |ավտոկայանատեղիի և  մայթի     |               |         |             |

|   |կառուցում` ՀՀ մշակույթի      |ՀՀ տրանսպորտի  |         |ՀՀ պետական   |

|   |նախարարության կողմից         |և  կապի        |         |բյուջե       |

|   |ներկայացված նախագծին         |նախարարություն |         |             |

|   |համապատասխան                 |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|16.|Գեղարդը խորհրդանշող առյուծի  |ՀՀ մշակույթի   |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |քանդակի պատվանդանի ամրացում  |նախարարություն |մայիսի 1 |բյուջե       |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|17.|Խորհրդային Միության          |ՀՀ մշակույթի   |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |կազմավորման 60-ամյակին       |նախարարություն |մայիսի 1 |բյուջե       |

|   |նվիրված հուշարձանի           |               |         |             |

|   |վերականգնում, շրջակա տարածքի |               |         |             |

|   |բարեկարգում                  |               |         |             |

|___|_____________________________|_______________|_________|_____________|

|18.|Երևան-Գառնի-Գեղարդ           |ՀՀ էկոնոմիկայի |2009 թ.  |ՀՀ պետական   |

|   |զբոսաշրջային երթուղում       |նախարարություն |1-ին     |բյուջե       |

|   |զբոսաշրջային տեղեկատվական    |«Զբոսաշրջության|կիսամյակ |             |

|   |կենտրոնի ստեղծում և          |զարգացման      |         |             |

|   |գործարկում                   |հայկական գործա-|         |             |

|   |                             |կալություն»    |         |             |

|   |                             |ՓԲԸ-ի միջոցով  |         |             |

._________________________________________________________________________.

 

(հավելվախը փոփ. 29.04.2021 թիվ 656-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2008
N 1575-Ն
Որոշում