Սեղմել Esc փակելու համար:
{06.05.2021 - 01.07.2022} ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.05.2021 - 01.07.2022} ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՉԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.05.2021  -ից մինչեւ   01.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 15-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ (ԽՄԲԵՐՈՒՄ) ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքներում (խմբերում) ընտանիքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը համաձայն հավելված 1-ի,

2) Ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 2-ի,

3) Ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառումից հանելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 3-ի,

4) Ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելու վերաբերյալ տեղեկատու քարտի ձևը` համաձայն հավելված 4-ի,

5) Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշվառման մատյանի ձևը` համաձայն հավելված 5-ի,

6) Ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ կանխարգելիչ հաշվառման քարտի ձևը` համաձայն հավելված 6-ի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների և դրանց ենթակա տարածքային բաժինների պետերին` սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպել հրամանի ուսումնասիրությունը և մեկամսյա ժամկետում ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների /խմբերի/ ծառայողներից ընդունել ստուգարքներ:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության կողմից ներկայացված հայտերին համապատասխան ապահովել սույն հրամանով հաստատված ձևաթղթերի տպագրումը:

4. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

(որոշումը փոփ. 09.03.2020 թիվ 15-Լ հրաման)

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՕՍԻՊՅԱՆ

 

2019թ. հուլիսի 17

Երևան

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. հուլիսի 17-ի

թիվ 15-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ (ԽՄԲԵՐՈՒՄ) ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքներում (խմբերում) (այսուհետ` մասնագիտացված ստորաբաժանում) ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքի, ինչպես նաև անտեսման դեպքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելու վերաբերյալ իրավահարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) աջակցության կենտրոն` «Սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կազմակերպություն.

2) ընտանիքում բռնություն գործադրած անձ` ֆիզիկական անձ, որի նկատմամբ` «Ընտանիքում բռնության կանխարգելման ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.

3) ընտանիքում բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում բռնությունից.

4) ոստիկանության իրավասու ծառայող` ոստիկանության` ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման ծառայող.

5) կանխարգելիչ հաշվառում` մասնագիտացված ստորաբաժանումներում տեղեկությունների կենտրոնացված հաշվառում.

6) գրանցում` Հայաստանի Հանրապետության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում քարտային և համակարգչային, իսկ մասնագիտացված ստորաբաժանումում կանխարգելիչ հաշվառման քարտերի, դրանցով անցնող անձանց, փաստերի, դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունների մատյանային հաշվառում.

7) կանխարգելիչ հաշվառման քարտ` կանխարգելիչ աշխատանքների անցկացման արդյունքում ստացված տեղեկությունների ստուգման, համակարգման, վերլուծության, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված որոշումների փաստը, բովանդակությունը և արդյունքներն արտացոլող ծառայողական փաստաթղթերի կուտակման ձև:

i

3. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը և մեթոդական օգնության ցուցաբերումն իրականացնում են ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունը (այսուհետ` վարչություն), տարածքային բաժնի պետը և նրա օպերատիվ գծով տեղակալը:

(3-րդ կետը փոփ. 09.03.2020 թիվ 15-Լ հրաման)

4. Սույն կարգով սահմանված աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և համակարգում է ոստիկանության տարածքային մարմնի պետի օպերատիվ գծով տեղակալը:

5. Մասնագիտացված ստորաբաժանումում կանխարգելիչ հաշվառման չեն վերցվում քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով իր գործողությունների վտանգավորությունը չգիտակցող անձը (չափահաս և անչափահաս), ով հաշվառված է բժշկական հաստատությունում: Բժշկական հաստատությունում հաշվառված անձանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը այդ մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանության տարածքային մարմնի պետին հասցեագրված զեկուցագրի միջոցով տեղեկացնում է համայնքային ոստիկանության բաժանմունքին /խմբին/:

i

6. Իրավասու ծառայողը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հույսի 17-ի թիվ 18-Լ հրամանով նախատեսված գործողությունները կատարելու ընթացքում բռնություն գործադրած անձի անվամբ զենք հաշվառված լինելու փաստը հայտնաբերելու արդյունքում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառման դեպքում բռնություն գործադրած անձից վերցնում է այդ պահին նրա փաստացի տիրապետման տակ գտնվող զենքը և ստացականով հանձնում հերթապահ մաս: Եթե զենքը գտնվում է բռնության կատարման փաստը հայտնաբերած ստորաբաժանման սպասարկման տարածքում, անկախ որոշման մասին այլ տարածքային ստորաբաժանմանը իրազեկելուց, զենք վերցնելու պարտականությունը կրում է բռնության փաստը հայտնաբերած ստորաբաժանումը: Եթե զենքը չի գտնվում բռնության կատարման փաստը հայտնաբերած ստորաբաժանման սպասարկման տարածքում, ապա այդ ստորաբաժանումն է կրում զենքը վերցնելու պարտականությունը` մինչև զենքի փաստացի գտնվելու վայրի ստորաբաժանմանը, իսկ փաստացի գտնվելու վայրը հայտնի չլինելու դեպքում` զենքի հաշվառման հասցեի սպասարկումը իրականացնող տարածքային ստորաբաժանմանը հայտնելը:

(6-րդ կետը փոփ. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

i

6.1. Եթե բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը հաշվառված է ոստիկանության այլ ստորաբաժանման կողմից և տվյալ պահին չի գտնվում բռնություն գործադրած անձի փաստացի տիրապետման տակ, ապա.

ա) Նախազգուշացում կիրառելու մասին որոշում կայացնելու դեպքում` որոշումը կայացրած տարածքային ստորաբաժանումը անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում հեռախոսագրով (անհնարինության դեպքում` հերթապահ մասի հեռախոսային կապով) տեղյակ է պահում զենքի հաշվառումն իրականացնող ստորաբաժանմանը, որը միջոցներ է ձեռնարկում զենքի փաստացի գտնվելու վայրը պարզելու, ինչպես նաև պահման պայմանները ստուգելու համար և արդյունքների մասին հայտնում որոշումը կայացրած ստորաբաժանմանը,

բ) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու դեպքում` անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը կայացրած տարածքային ստորաբաժանումը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հեռախոսագրով (անհնարինության դեպքում` հերթապահ մասի հեռախոսային կապով) տեղյակ է պահում զենքի փաստացի գտնվելու վայրը սպասարկող և հաշվառումն իրականացնող ստորաբաժանումներին: Զենքի փաստացի գտնվելու հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանման իրավասու ծառայողը բռնություն գործադրած անձից վերցնում է զենքը և ստացականով ի պահ հանձնում հերթապահ մաս, այնուհետև զենքը վերցնելու մասին հեռախոսագրով հայտնում է որոշումը կայացրած ստորաբաժանմանը:

(6.1-ին կետը լրաց. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

6.2. Բռնություն գործադրած անձի նկատմամբ նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում կայացնելուց հետո, իրավասու ծառայողը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում, բնակվելու փաստը պարզելու նպատակով, գրավոր (անհրաժեշտության դեպքում` ֆաքսիմիլային կապով) հարցում է կատարում անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմին: Հարցումը ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության ստորաբաժանումը պատասխանն ուղարկում է հարցումը կատարողին: Իրավասու ծառայողը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հուլիսի 17-ի «Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» 14-Լ հրամանի հավելվածի 5-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց և հարցման պատասխանը ստանալուց հետո, նախապատրաստած բոլոր նյութերը ուղարկում է բռնություն գործադրած անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

(6.2-րդ կետը լրաց. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

6.3. Բռնություն գործադրած անձի կանխարգելիչ հաշվառումն իրականացվում է հաշվառվող անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության բաժնի կողմից: Եթե բռնություն գործադրած անձը չունի հաշվառում և բնակության վայր կամ հայտնի չէ բնակության վայրը, հաշվառման է վերցվում արարքի կատարման վայրը սպասարկող տարածքային ստորաբաժանման կողմից:

(6.3-րդ կետը լրաց. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

6.4. Հաշվառման վերցնելու համար ոստիկանության իրավասու ծառայողը, անձի հաշվառված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, բռնության փաստի հայտնաբերումից, ինչպես նաև անձի դատվածության փաստը հավաստող տեղեկատվություն ստանալուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է կատարում վարչությանը: Ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշվառված չլինելու դեպքում, կանխարգելիչ հաշվառման քարտ կազմելու վերաբերյալ զեկուցագիրը, հաշվառման վերցնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է բաժնի պետին:

(6.4-րդ կետը լրաց. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

6.5. Իրավասու ծառայողը բաժնի պետին ներկայացված զեկուցագրում նշում է կատարում բռնություն գործադրած անձի անվամբ զենք հաշվառված լինելու կամ չլինելու փաստի մասին և հաշվառման վերցնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերում ներառում է նաև թույլտվության համակարգի հաշվառումներով ստուգված լինելու փաստը հավաստող փաստաթուղթը, իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու դեպքում` զենքը հերթապահ մաս ի պահ հանձնված լինելու փաստը հավաստող փաստաթուղթը: Բաժնի պետը «Զենքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալի 17.02.2016թ. «Քաղաքացիներին տրվող զենքի լիցենզիաների և թույլտվությունների ձևակերպման առանձնահատկությունների մասին» թիվ 2-Ց ցուցումի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հանձնարարական է տալիս բաժնի պետի ծառայության գծով տեղակալին: Իսկ եթե բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքի հաշվառումը վարվում է այլ ստորաբաժանման կողմից, իրավասու ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, գրավոր (անհրաժեշտության դեպքում` հեռախոսագրով) անձին հաշվառման վերցնելու մասին հայտնում է զենքի հաշվառումը վարող ստորաբաժանմանը` «Զենքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի և «ոստիկանության պետի տեղակալի 17.02.2016թ. «Քաղաքացիներին տրվող զենքի լիցենզիաների և թույլտվությունների ձևակերպման առանձնահատկությունների մասին» թիվ 2-Ց ցուցումի պահանջները կատարելու համար:

(6.5-րդ կետը լրաց. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

6.6. Ոստիկանության իրավասու ծառայողը, ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ կանխարգելիչ հաշվառման քարտը (հավելված 6) գրանցում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշվառման մատյանում (այսուհետ` մատյան)` դրան տալով հերթական համար: Հաշվառման քարտերի հերթական համարները յուրաքանչյուր տարի սկսվում է 01 թվից, այնուհետև դրվում է գծիկ և նշվում հաշվառման տարեթվի վերջին երկու նիշերը: Հաշվառման քարտի համարը պետք է համընկնի մատյանում ընթացիկ տարվա հերթական համարի հետ:

(6.6-րդ կետը լրաց. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

7. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց, մասնագիտացված ստորաբաժանումում հաշվառման վերցնելու (հավելված 2) և հաշվառումից հանելու (հավելված 3) մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է վարչությանը, որտեղ իրականացվում է կենտրոնացված քարտային հաշվառում:

8. Կանխարգելիչ հաշվառման քարտի վարման ժամկետը 1 տարի է, եթե ընտանիքում բռնության վերջին արարքից հետո` մեկ տարվա ընթացքում, այդ անձի նկատմամբ չի կայացվել նոր անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կամ համապատասխան հանցագործության համար մեղադրական դատավճիռ:

9. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց վերաբերյալ կանխարգելիչ հաշվառման քարտերը պահվում են մասնագիտացված ստորաբաժանման չհրկիզվող երկաթյա պահարաններում:

10. Հաշվառված անձի վերաբերյալ կազմվում է տեղեկատու քարտ (հավելված 4), որին տրվում է միասնական հաշվառման մատյանի հերթական համարը: Տեղեկատու քարտերը պահվում են ոստիկանության հերթապահ մասի տեղեկատու քարտադարանում:

i

11. Մասնագիտացված ստորաբաժանումում հաշվառման մեջ գտնվող անձի կողմից բռնության կրկնման կամ կիրառված պաշտպանության միջոցի խախտման դեպքում, իրավասու ծառայողը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի պետին: Հաշվառման մեջ գտնվող անձի կողմից բռնության կրկնումը կամ կիրառված պաշտպանության միջոցի խախտումը մասնագիտացված ստորաբաժանման ծառայողի կողմից արձանագրվելուց հետո 6-րդ օրը, բռնություն գործադրած անձի վերաբերյալ կազմված կանխարգելիչ հաշվառման քարտը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն: Վարչությունն ուսումնասիրում է բռնություն գործադրած անձի վերաբերյալ կազմված կանխարգելիչ հաշվառման քարտը և խախտումներ հայտնաբերելու դեպքում զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին կամ իրավասու տեղակալին և վերջիններիս ցուցումի հիման վրա կատարում է ծառայողական քննություն:

(11-րդ կետը փոփ. 09.03.2020 թիվ 15-Լ, 30.04.2021 թիվ 16-Լ հրամաններ)

i

12. Հաշվառված անձի փաստացի բնակության վայրի փոփոխության կամ բնակության վայրը պարզելու դեպքում մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողն այդ մասին տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ գրավոր տեղյակ է պահում վերջինիս բնակության հասցեն սպասարկող ոստիկանության տարածքային մարմին, որտեղից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հավաստում ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, կանխարգելիչ հաշվառման քարտը ուղարկվում է բնակության վայրի ոստիկանության բաժին:

Իրավասու ծառայողի կողմից հաշվառման մեջ գտնվող անձի նոր բնակության վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են որոնողական միջոցառումներ: Անձի բնակության վայրը չպարզելու դեպքում իրավասու ծառայողն այդ մասին նշում է կատարում կանխարգելիչ հաշվառման քարտում և 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնում վարչությանը և կանխարգելիչ հաշվառումը կասեցվում է: Կանխարգելիչ հաշվառման քարտը կասեցվում է նաև ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեպքում` 5 օրյա ժամկետում: Սույն կարգով սահմանված ժամկետը (մինչև 1 տարի) լրանալուց հետո հաշվառման մեջ գտնվող անձը հանվում է հաշվառումից: Հաշվառվողի նոր բնակության վայրը պարզելու, ընտանիքում բռնություն գործադրած անձին հայտնաբերելու դեպքերում, իրավասու ծառայողը վերսկսում է կասեցված հաշվառման քարտի վարումը և 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնվում է վարչությանը:

(12-րդ կետը փոփ. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

13. Կանխարգելիչ հաշվառման քարտը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության իրավասու ծառայողը զեկուցագիր է ներկայացնում բաժնի պետին` հաշվառվող անձի նկատմամբ կանխարգելիչ աշխատանքները շարունակելու համար: Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո կանխարգելիչ հաշվառման քարտը գրանցվում է մատյանում` տալով նոր հերթական համար, որի ժամկետը հաշվարկվում է նախկին բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմնում դրա կազմելու օրվանից:

14. Անձը կանխարգելիչ հաշվառումից հանվում է ոստիկանության իրավասու ծառայողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, բաժնի պետի թույլտվությամբ, որի մասին համապատասխան նշում է կատարվում մատյանում:

15. Հաշվառումից հանված անձանց քարտերը պահվում են մեկ տարի ժամկետով` մասնագիտացված ստորաբաժանման ղեկավարի մոտ, որից հետո հանձնվում են ոստիկանության տարածքային բաժնի քարտուղարություն և ոչնչացվում սահմանված կարգով:

16. Ոստիկանության այլ ծառայությունների ծառայողներն իրենց ամենօրյա գործառույթներն իրականացնելիս ընտանիքում բռնություն հայտնաբերելու, կամ նմանատիպ տեղեկություններ ստանալու դեպքում անհապաղ գրավոր կերպով տեղյակ են պահում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանմանը:

 

2. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

17. Մասնագիտացված ստորաբաժանումներում բռնություն գործադրած չափահաս անձի հաշվառման նպատակն է նախականխել վերջինիս կողմից նոր իրավախախտումների կատարումը, ինչպես նաև կանխել ընտանիքում հետագա բռնությունները:

18. Կանխարգելիչ հաշվառումը վարվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ կանխարգելիչ հաշվառման քարտի (հավելված 6) միջոցով:

19. Կանխարգելիչ հաշվառման քարտ կազմելու հիմքերն են`

i

1) ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ ոստիկանության իրավասու ծառայողի կողմից նախազգուշացում կիրառելու մասին որոշումը,

2) ոստիկանության իրավասու ծառայողի կողմից կիրառված անհետաձգելի միջամտության որոշումը,

3) ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշումը,

4) ընտանիքում բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունենալու փաստը:

Մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողի կողմից կանխարգելիչ հաշվառման քարտ կազմվում է վերը նշված որոշումներից որևէ մեկը կայացնելուց, անձի դատվածության փաստը հավաստող տեղեկատվությունը և վարչությունից անձի հաշվառված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:

(19-րդ կետը փոփ. 09.03.2020 թիվ 15-Լ հրաման)

20. Կանխարգելիչ հաշվառման շրջանակներում չափահաս անձի կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկում իրականացվում է օրենքով սահմանված կարգով` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի սոցիալական աշխատողի (այսուհետ` սոցիալական աշխատող) կողմից:

21. Նախքան բռնություն գործադրած անձին հաշվառելը, վերջինս հրավիրվում է ոստիկանության տարածքային մարմին կամ հեռախոսակապի, պաշտոնական էլեկտրոնային կամ պատվիրված փոստի միջոցով իրազեկվում է իրեն հաշվառման վերցնելու մասին, ներկայացվում են հաշվառման վերցնելու հիմքերը, կազմվում է նրան իրազեկելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք, որը ստորագրվում է հաշվառվողի կողմից, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է համապատասխան նշում` հրաժարվելու պատճառների մասին, և տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:

22. Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումում ընտանիքում բռնություն գործադրած անձին հաշվառման վերցնելու մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանության ծառայողը գրավոր տեղեկացնում է հաշվառվողի բնակության վայրի վարչական տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանման համայնքային ոստիկանության տեսուչին և սոցիալական աշխատողին:

i

23. Ոստիկանության իրավասու ծառայողը սոցիալական աշխատողի հետ փոխհամագործակցության շրջանակներում, ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված և ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ, իրականացնում բացատրական աշխատանքներ, ինչպես նաև ծանոթանում ընտանիքում տիրող իրավիճակին և ընտանիքի անդամների փոխհարաբերություններին և կազմում համապատասխան տեղեկանք: Եթե բռնության ենթարկված անձը փաստացի բնակվում է այլ տարածքում և հնարավոր չէ իրականացնել նախատեսվող հանդիպումները, ապա ստացված գրության հիման վրա հանդիպումներն իրականացնում է փաստացի բնակության վայրի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման իրավասու ծառայողը և այդ մասին ամսական պարբերականությամբ գրավոր հայտնում բռնություն գործադրած անձի հաշվառումն իրականացնող ստորաբաժանմանը:

(23-րդ կետը փոփ. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

24. Ոստիկանության իրավասու ծառայողը սոցիալական աշխատողի հետ փոխհամագործակցության շրջանակներում, ամսական մեկ անգամ հանդիպում է ունենում, որի ընթացքում քննարկվում և վեր են լուծվում հաշվառման մեջ գտնվող անձի վարքագիծը, առկա խնդիրները և որոշում իրականացվող հետագա աշխատանքները և այդ մասին կազմում համապատասխան տեղեկանք, որը կցվում է հաշվառման քարտին:

25. Կանխարգելիչ հաշվառման քարտին կցվում են`

1) կցվող փաստաթղթերի ցանկը,

2) հաշվառման քարտ կազմելու թույլտվության մասին ոստիկանության տարածքային մարմնի պետին ներկայացված զեկուցագիրը,

3) քարտ կազմելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը,

4) քարտով կազմված զեկուցագրերը, ընթացիկ աշխատանքների մասին տեղեկանքները,

5) անձին հաշվառելու մասին իրազեկելու վերաբերյալ տեղեկանքը,

6) հաշվառվող անձի անձնագրի պատճենը, տեղեկանքներ բնակության վայրից, հաշվառվողի 3x4 չափի լուսանկարը,

7) հաշվառվող անձի վերաբերյալ եռամսյակը մեկ ստացվող բնութագրերը` բնակության վայրից,

8) պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպություններից հաշվառվող անձի վերաբերյալ ստացված տեղեկություններ և այլ փաստաթղթեր,

9) տեղեկություններ ընտանիքի անդամների կազմի մասին,

10) սոցիալական աշխատողի հետ փոխհամագործակցության շրջանակներում ստացված համապատասխան փաստաթղթեր, տեղեկանքներ,

11) հաշվառվող անձին հաշվառումից հանելու թույլտվության վերաբերյալ ոստիկանության տարածքային մարմնի պետին ներկայացված զեկուցագիրը,

12) հաշվառվող անձին հաշվառումից հանելու հիմք հանդիսացած փաստաթղթերը,

13) հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ:

26. Հաշվառման մեջ գտնվող անձը հանվում է կանխարգելիչ հաշվառումից`

i

1) եթե անձը հաշվառման մեջ գտնվելու ընթացքում ձեռք է բերել հոգեկան հիվանդություն և հաշվառվել համապատասխան բժշկական հաստատությունում,

2) եթե անձը մեկ տարուց ավելի բնակվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս

3) եթե լրացել է կանխարգելիչ քարտի վարման ժամկետը,

4) պարտադիր զինվորական ծառայության մեկնելու դեպքում,

5) մահվան դեպքում,

6) օրենքով սահմանված այլ դեպքերում.

7) եթե նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու կամ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով:

(26-րդ կետը փոփ. 09.03.2020 թիվ 15-Լ հրաման)

27. Անձին հաշվառումից հանելու մասին իրավասու ծառայողը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաշվառվողին, վերջինիս բնակության վայրի վարչական տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանման համայնքային ոստիկանության տեսուչին, ինչպես նաև սոցիալական աշխատողին:

 

3. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՆՁԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

28. Մասնագիտացված ստորաբաժանումներում ընտանիքում բռնություն գործադրած անչափահաս անձի նկատմամբ իրականացվող կանխարգելիչ հաշվառման նպատակն է հայտնաբերել անչափահասի հակասոցիալական վարքագիծը, բարձրացնել վերջինիս իրավագիտակցության մակարդակը, կանխել անչափահասի կողմից հետագա իրավախախտումների ու հանցագործությունների կատարումը, ինչպես նաև ընտանիքի անդամների նկատմամբ հետագա բռնությունները:

29. Կանխարգելիչ հաշվառումը վարվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ կանխարգելիչ հաշվառման քարտի (հավելված 6) միջոցով:

30. Հաշվառման քարտ կազմվում է ընտանիքի անդամների կամ անդամներից որևէ մեկի նկատմամբ բռնի արարքներ կատարած, 11 տարին լրացած անչափահասի նկատմամբ ոստիկանության իրավասու ծառայողի` նախազգուշացման մասին որոշում կայացնելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Նախքան անչափահասին հաշվառելը, անչափահասը ծնողի կան օրինական ներկայացուցչի հետ հրավիրվում է ոստիկանության տարածքային մարմին կամ հեռախոսակապի, պաշտոնական էլեկտրոնային կամ պատվիրված փոստի միջոցով իրազեկվում են անչափահասին հաշվառման վերցնելու մասին, ներկայացվում են հաշվառման վերցնելու հիմքերը, կազմվում է նրանց իրազեկելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք, որը ստորագրվում է ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից, իսկ ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում` հրաժարվելու պատճառների մասին, որը կցվում է հաշվառման քարտին:

32. Կանխարգելիչ հաշվառման շրջանակներում անչափահասի կողմից ընտանիքում հետագա բռնությունների գործադրումը, ինչպես նաև նրա կողմից այլ իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով վերջինիս վարքագծի նկատմամբ մշտադիտարկումն իրականացվում է ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից:

33. Ոստիկանության իրավասու ծառայողը ընտանիքում բռնություն գործադրած անչափահասին հաշվառման վերցնելու մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հաշվառվողի բնակության վայրի վարչական տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանման համայնքային ոստիկանության տեսուչին, ինչպես նաև անչափահասի դպրոցը սպասարկող մասնագիտացված ստորաբաժանման տեսուչին, իսկ ավագ դպրոցի դեպքում` դպրոցական (ավագ) տեսուչին:

34. Անչափահասին հաշվառման վերցնելու մասին ոստիկանության իրավասու ծառայողը 1 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության տարածքային մարմնի պետի օպերատիվ գծով տեղակալին: Վերջինս հանձնարարում է մասնագիտացված ստորաբաժանման օպերատիվ աշխատողին, հաշվառման մեջ գտնվելու ընթացքում, հաշվառվողի վարքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ստանալու դեպքում զեկուցագրով տեղեկացնել իրավասու ծառայողին, ում վարույթում գտնվում է հաշվառման քարտը:

35. Անչափահասների հետ կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են բնակության, ուսման վայրերում, իսկ անհրաժեշտության դեպքում հաշվառվողը հրավիրվում է ոստիկանության ստորաբաժանում:

36. Ընտանիքում բռնություն գործադրած անչափահասին հաշվառման վերցնելու մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու ծառայողը գրավոր տեղեկացնում է հաշվառվողի ուսման, աշխատանքի և բնակության վայրերի աշխատակազմերին, տեղական ինքնակառավարման մարմնին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին, համագործակցում համայնքային և պետական վերականգնողական կենտրոնների պատասխանատուների հետ: Եթե անչափահասը արական սեռի 16 տարին լրացած անձ է, ապա այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է անչափահասի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ:

37. Ոստիկանության իրավասու ծառայողը ամսական առնվազն մեկ անգամ հաշվառման մեջ գտնվող անչափահասի հետ անց է կացնում անհատական կանխարգելիչ զրույցներ` ընդգրկելով նաև վերջինիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, ինչպես նաև հաշվառվողին դասավանդող ուսուցիչներին:

38. Իրավասու ծառայողը պարբերաբար հանդիպումներ, զրույցներ է անցկացնում հաշվառվող անչափահասի ծնողների, անչափահասի կողմից ընտանիքում բռնության ենթարկված անդամի հետ, ինչի վերաբերյալ կազմում է տեղեկանք, որը ստորագրվում է անչափահասի ծնողի և բռնության ենթարկվածի կողմից:

39. Ընտանիքում բռնություն գործադրած անչափահաս անձը, եթե նրա արարքում բացակայում է հանցակազմի հատկանիշները` ոստիկանության կողմից ուղղորդվում է վերականգնողական ծրագրերի համապատասխան համայնքային և պետական կենտրոններ: Անչափահասին համայնքային և պետական կենտրոններ ներկայացնելու գրության պատճեն կցվում է կանխարգելիչ հաշվառման քարտին:

40. Կանխարգելիչ հաշվառման քարտին կցվում են`

i

1) կցվող փաստաթղթերի ցանկը,

2) հաշվառման քարտ կազմելու թույլտվության մասին ոստիկանության տարածքային մարմնի պետին ներկայացված զեկուցագիրը,

3) քարտ կազմելու հիմք հանդիսացած փաստաթղթերը,

4) կազմված զեկուցագրերը, ընթացիկ աշխատանքների մասին տեղեկանքները աշխատանքների կատարման ընթացքում հաշվառվողի և այլ անձանց հետ անցկացված լսումների արձանագրությունները,

 

5) անչափահասին հաշվառելու մասին ծնողին կամ օրինական ներկայացուցչին այդ մասին իրազեկելու վերաբերյալ տեղեկանքը,

6) հաշվառվող անչափահասի 3x4 չափի լուսանկարը, ծննդյան վկայականի կամ անձնագրի (առկայության դեպքում) պատճենը, տեղեկանք բնակության վայրից,

7) հաշվառվող անչափահասի վերաբերյալ եռամսյակը մեկ ստացվող բնութագրերը բնակության, ուսման կամ աշխատանքի վայրից,

8) հաշվառվողի ծնողի, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անդամի հետ անցկացված զրույցների վերաբերյալ տեղեկանքները,

9) պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպություններից հաշվառվող անչափահասի վերաբերյալ ստացված տեղեկությունները և այլ փաստաթղթեր,

10) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ստորաբաժանումների, խնամակալության և հոգաբարձության մարմնի, վերականգնողական կենտրոնի, տարածքային մարմնի սոցիալական աշխատողի, ինչպես նաև ոստիկանության տարածքային մարմնի մյուս ստորաբաժանումների հետ փոխհամագործակցության շրջանակներում ստացված համապատասխան փաստաթղթեր, տեղեկանքներ,

11) հաշվառվող անչափահասին հաշվառումից հանելու թույլտվության վերաբերյալ ոստիկանության տարածքային մարմնի պետին ներկայացված զեկուցագիրը,

12) հաշվառվող անչափահասին հաշվառումից հանելու հիմք հանդիսացած փաստաթղթերը,

13) հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ:

(40-րդ կետը փոփ. 29.06.2022 թիվ 21-Լ հրաման)

41. Հանցագործություն, այլ իրավախախտում կատարելու համար մասնագիտացված ստորաբաժանումում պրոֆիլակտիկ գործով հաշվառման մեջ գտնվող անչափահասի կողմից ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, վերջինիս վերաբերյալ սույն հրամանի դրույթների համապատասխան կազմված կանխարգելիչ հաշվառման քարտը միացվում է անչափահասի պրոֆիլակտիկ գործին և վարվում է համատեղ:

Պրոֆիլակտիկ գործի ժամկետը սահմանել կանխարգելիչ քարտ կազմելու օրից:

42. Հանցագործություն, այլ իրավախախտում կատարելու համար մասնագիտացված ստորաբաժանումում պրոֆիլակտիկ հաշվառման քարտով հաշվառման մեջ գտնվող անչափահասը, ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, վերջինիս վերաբերյալ վարվող պրոֆիլակտիկ հաշվառման քարտը վերափոխվում է պրոֆիլակտիկ գործի, սույն հրամանի դրույթների համապատասխան կազմված կանխարգելիչ քարտը /ընտանիքում բռնության/ միացվում է պրոֆիլակտիկ գործին և վարվում է համատեղ:

43. Ընտանիքում բռնություն գործադրելու համար մասնագիտացված ստորաբաժանումում կանխարգելիչ հաշվառման մեջ գտնվող անչափահասի կողմից հանցագործություն կամ իրավախախտում կատարելու դեպքերում նրա վերաբերյալ վարվող կանխարգելիչ հաշվառման քարտը միացվում է վերջինիս նկատմամբ կազմված պրոֆիլակտիկ գործին և վարվում է համատեղ:

44. Ընտանիքում բռնություն գործադրած և կանխարգելիչ հաշվառման մեջ գտնվող անչափահասին հատուկ մասնագիտացված (ռազմամարտական) և հատուկ հանրակրթական (հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար) ուսումնական հաստատություններ տեղափոխելու դեպքում կանխարգելիչ հաշվառման քարտը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հիշյալ ուսումնական հաստատությունների գտնվելու վայրի ոստիկանության տարածքային մարմին` հաշվառվողի վարքագծի նկատմամբ հետագա հսկողություն սահմանելու համար:

45. Հաշվառման մեջ գտնվող անչափահասի վերաբերյալ կազմված քարտի վարումը դադարեցվում է`

1) եթե անչափահասը հաշվառման մեջ գտնվելու ընթացքում ձեռք է բերել հոգեկան հիվանդություն և հաշվառվել համապատասխան բժշկական հաստատությունում,

2) անչափահասը մեկ տարուց ավելի բնակվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս,

3) լրացել է կանխարգելիչ քարտի վարման ժամկետը.

4) մահվան դեպքում,

5) օրենքով սահմանված այլ դեպքերում:

46. Անչափահասին հաշվառումից հանելու մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է անչափահասը, նրա ծնողները կամ օրինական ներկայացուցիչները, ուսման, աշխատանքի և բնակության վայրերի աշխատակազմերը, հաշվառվողի բնակության վայրի վարչական տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանման համայնքային ոստիկանության տեսուչը, տեղական ինքնակառավարման մարմինը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը, համայնքային և պետական վերականգնողական կենտրոնները: Եթե անչափահասը արական սեռի 16 տարին լրացած անձ է, ապա այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է անչափահասի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ:

 

4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Իրավասու ծառայողն իրավունք ունի`

1) այցելել ընտանիքում բռնություն գործադրած և հաշվառման մեջ գտնվող անձանց բնակության, ուսման վայրեր, զրույցներ անցկացնել հաշվառվողի, (անչափահասի դեպքում նաև նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների և այլ անձանց) հետ,

2) կազմակերպություններից և ուսումնական հաստատություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ,

3) հաշվառման մեջ գտնվող անչափահասին ուղղորդել համայնքային և պետական վերականգնողական կենտրոններ,

4) համագործակցել և անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններից, սոցիալական աջակցություն տրամադրող ծառայություններից, հասարակական կազմակերպություններից:

48. Իրավասու ծառայողը պարտավոր է`

1) հաշվառման մեջ գտնվող անձանց հետ աշխատանքներ իրականացնելիս հարգել անձի իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը,

2) ընտանիքում բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց պարզաբանել նրանց իրավունքները և հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը,

3) պահպանել մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը,

4) առաջնորդվել սույն կարգով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. հուլիսի 17-ի

թիվ 15-Լ հրամանի

_____________________________

(տարածքային մարմնի անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

_____________________________ թիվ _______ «_____» _________» 201 թ.

    /նշել քարտի գրանցման համարը/        /հաշվառման վերցնելու օրը,

                                              ամիսը, տարին/

____________________________________________________________________

                      /հաշվառման վերցնելու հիմքերը/

 

1. _______________________________________________ /հաշվառվողի ազգանունը, անունը, հայրանունը/ 2. Ծննդյան օրը, ամիսը, տարին «____»_________ 201 թ. 3. __________________________________ /հաշվառվողի բնակության վայրը/

 

Ծանոթություն` 1. Սույն տեղեկանքը լրացվում և Հայաստանի Հանրապետության

ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման

գլխավոր վարչություն է ուղարկվում անձին հաշվառման

վերցնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Անձին հաշվառումից հանելու և այլ փոփոխություններ

լինելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ

է պահվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության

հասարակական անվտանգության ապահովման գլխավոր

վարչություն:

 

______________________________________ պետ

/ոստ. տարածքային մարմնի անվանումը/

 

ոստիկանության. ___________________________________________

/կոչումը/

__________________________________________________________

                  /անունը, ազգանունը, հայրանունը/

 

«____»__________ 201 թ.

 

Հավելված 3

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. հուլիսի 17-ի

թիվ 15-Լ հրամանի

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ______________________________________________________ /հաշվառվողի ազգանունը, անունը, հայրանունը/

 

2. Ծննդյան օրը, ամիսը, տարին «____ «___________ 201 թ.

 

3. «_____» ________________________________201 թ.

/հաշվառումից հանելու օրը, ամիսը, տարին/

___________________________________________________

                      /հաշվառումից հանելու հիմքերը/

 

Ծանոթություն` 1. Հաշվառվողին հաշվառումից հանելու դեպքում 3

աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահվում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական

անվտանգության ապահովման գլխավոր վարչություն:

 

______________________________________ պետ

/ոստ. տարածքային մարմնի անվանումը/

ոստիկանության. ___________________________________________

/կոչումը/

__________________________________________________________

                  /անունը, ազգանունը, հայրանունը/

 

«____»__________ 201 թ.

 

Հավելված 4

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. հուլիսի 17-ի

թիվ 15-Լ հրամանի

 

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏ N _____ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. __________________________________________________________________ /ոստ. ստորաբաժանումում հաշվառման մեջ գտնվող անձի անունը, ազգանունը/ 2. __________________________________________________________________ /ծննդյան վայրը և տարեթիվը/ 3. __________________________________________________________________ /բնակության հասցեն և հեռախոսի համար/ 4. _________________________________________________________________ /աշխատանքի կամ ուսման վայրը, պաշտոնը հեռախոսի համարը/ 5. Հաշվառման վերցնելու հիմքերը ______________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ 6. Անձը բնութագրող տվյալներ _________________________________________ _____________________________________________________________________ _____________________________________________________________________ 7. ___________________________________________________________________ /ընտանիքում բռնության տեսակը, որը կատարել է բռնություն գործադրող անձը/ _____________________________________________________________________ _____________________________________________________________________

 

Քարտը կազմեց ________________________________________________________

/պաշտոն, կոչում, անուն, ազգանուն/

 

«____» _________ 20_թ.

 

Հավելված 5

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. հուլիսի 17-ի

թիվ 15-Լ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ __________________________________________________

/ոստիկանության տարածքային մարմնի անվանումը/

 

ՄԱՏՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

թիվ __________

Սկսվել է «___»_________ 20 թ.

Ավարտվել է «___»_______ 20 թ.

 

._________________________________________________________________________.

|Հ/հ|Ա.Ա.Ա|Բնա-   |Աշխա- |Հաշ-  |Կան-  |Կան-   |Երբ,  |Կան-  |Կան-  |Ծանո-|

|   |ծընն-|կության|տանքի |վառման|խարգե-|խարգե- |ում   |խարգե-|խարգե-|թու- |

|   |դյան |վայրի  |վայրը,|վերաց-|լիչ   |լիչ    |նկատ- |լիչ   |լիչ   |թյուն|

|   |օր,  |հասցեն,|պաշ-  |նելու |հաշ-  |հաշ-   |մամբ  |հաշ-  |հաշ-  |     |

|   |ամիս,|հեռ.   |տոնը, |և     |վառման|վառման |և  ըն-|վառու-|վառու-|     |

|   |տարի |համար  |ուսման|կան-  |քարտ  |քարտ   |տանի- |մից   |մից   |     |

|   |և    |       |վայրը,|խարգե-|կազ-  |վարողի |քում  |հա-   |հա-   |     |

|   |վայր |       |հեռ.  |լիչ   |մելու |պաշ-   |բռնու-|նելու |նելու |     |

|   |     |       |համարը|հաշ-  |օրը,  |տոնը,  |թյան  |օրը,  |հիմ-  |     |

|   |     |       |      |վառման|ամիսը,|կոչու- |ինչ   |ամիսը,|քերը  |     |

|   |     |       |      |քարտ  |տարին |մը,    |արարք |տարե- |      |     |

|   |     |       |      |կազ-  |      |ազգա-  |է կա- |թիվը  |      |     |

|   |     |       |      |մելու |      |նունը, |տարվել|      |      |     |

|   |     |       |      |հիմ-  |      |անունը,|      |      |      |     |

|   |     |       |      |քերը  |      |հայրա- |      |      |      |     |

|   |     |       |      |      |      |նունը  |      |      |      |     |

|___|_____|_______|______|______|______|_______|______|______|______|_____|

| 1 |  2  |   3   |  4   |   5  |   6  |   7   |  8   |   9  |  10  |  11 |

._________________________________________________________________________.

 

Հավելված 6

ՀՀ ոստիկանության պետի

2019 թ. հուլիսի 17-ի

թիվ 15-Լ հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________

               /ոստիկանության տարածքային մարմնի անվանումը/

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ ԹԻՎ ______ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

__________________________________________________

               (հաշվառվողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ծնվ. «___»______________ թ.

___________________________________________________________________

                           (բնակության հասցեն)

___________________________________________________________________

             (նշել կանխարգելիչ հաշվառման վերցնելու հիմքերը)

___________________________________________________________________

 

Սկսվել է «____»____________ 201 թ.

Ավարտված է «____»____________ 201 թ.

 

    Հաշվառվողի լուսանկարը                  «____» _____________ 201 թ.

                                           (լուսանկարի փակցման ամսաթիվը)

 

Նշումներ`

Ցուցակի համաձայն

կանխարգելիչ հաշվառման քարտում

կարված և համարակալված է ընդամենը

 

«____»__________ թերթ

«____»__________ 201 թ.

________________________________________________

                               (ԱԳԸԲԿ բաժանմունքի (խմբի) աշխատակցի

                         ________________________________________________

                         (ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

(լրացվում է անձին կանխարգելիչ

հաշվառումից հանելու դեպքերում)

 

«_____»___________ 201 թ.

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
17.07.2019
N 15-Լ
Հրաման