ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2020 թվականի N 626-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
(որոշումը փոփ. 04.08.2020 թիվ 1008-Ա, 21.10.2020 թիվ 1172-Ա, 04.11.2020 թիվ 1218-Ա, 03.05.2021 թիվ 465-Ա որոշումներ)
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 04.08.2020 թիվ 1008-Ա որոշման համաձայն սույն որոշման մեջ
«նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինվել են
«նախարար Ռուստամ Բադասյանին» բառերով: Մինչդեռ
21.10.2020 թիվ 1172-Ա որոշման 1-ին կետի համաձայն
«Սրբուհի Գալյանին» բառերը պետք է փոխարինել «Արմեն
Հովհաննիսյանին» բառերով: Քանի որ որոշման հիմնական
տեքստում չկան «Սրբուհի Գալյանին» բառերը, ապա ԻՐՏԵԿ-ը
ստիպված է «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերը
փոխարինել «Արմեն Հովհաննիսյանին» բառերով:
--------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 27
Երևան