Սեղմել Esc փակելու համար:
{03.05.2021 - 14.01.2022} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{03.05.2021 - 14.01.2022} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.05.2021  -ից մինչեւ   14.01.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2021 թվականի N 23-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների և նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) ապահովել աշխատանքային խմբի կողմից վերհանված հարցերի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի կազմումը.

2) համապատասխան իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 15

Երևան

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2021 թ. հունվարի 15-ի

N 23-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ռ. Ղուկասյան     - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Ա. Խաչատրյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Ա. Սարգսյան      - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

Ա. Մարտիրոսյան  - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

    Ա. Մակարյան      - ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

 

    Դ. Խաչատրյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

    Ա. Բալյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Ք. Ղալեչյան      - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       նախարարի տեղակալ

 

    Ա. Խոջոյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Տ. Սիմոնյան      - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Ն. Պետրոսյան     - Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Գուգարաց      - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

 

    Մ. Պողոսյան      - ՀՀ Սյունիքի մարզպետ

 

    Ա. Մկրտչյան      - Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ

                       զորքերի հրամանատարի տեղակալ

 

    Լ. Մինասյան      - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                       տնօրենի առաջին տեղակալ

 

(հավելվածը փոփ. 03.05.2021 թիվ 461-Ա, 14.01.2022 թիվ 43-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.01.2021
N 23-Ա
Որոշում