Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1194-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «2022-2023» թվերը փոխարինել «2021-2023» թվերով.

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:».

3) որոշման հավելվածի 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.

«11.1) Ծրագրի սուբսիդավորումն սկսվում է 2022 թվականի հունվարի 1-ից` սույն կետի 11-րդ ենթակետի պայմաններին համապատասխան: 2021 թվականին ծրագրին դիմելու դեպքում` մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը մարվում է շահառուի կողմից.».

4) որոշման հավելվածի 23-րդ կետի 20-րդ ենթակետի «ա» պարբերությունում «նախարարության և ֆինանսական կառույցի» բառերը փոխարինել «25-րդ կետում նշված» բառերով.

5) որոշման հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը «տարբերակով» բառից հետո լրացնել «2022 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով.

6) որոշման հավելվածի 34-րդ կետը «2022 թվականին» բառերից առաջ լրացնել «2021 թվականին ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, իսկ» բառերով.

7) որոշման հավելվածի 35-րդ կետում «Ծրագրի» բառը փոխարինել «2022 թվականի համար ծրագրի» բառերով.

8) որոշման հավելվածի 36-րդ կետում «ցուցանիշները և» բառերը փոխարինել «ցուցանիշները կամ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2021
N 1194-Լ
Որոշում