Սեղմել Esc փակելու համար:
{14.09.2022 - 17.02.2023} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.09.2022 - 17.02.2023} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.09.2022  -ից մինչեւ   17.02.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2019 թվականի N 45-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման, այդ երևույթների դեմ պետական քաղաքականության մշակման, Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պահանջների իմպլեմենտացման, ինչպես նաև պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով ստեղծել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2019 թ. հունվարի 17-ի

N 45-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի պետ

(համաձայնությամբ)

 

«Հայաստանի բանկերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար

(հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 30.12.2021 թիվ 1509-Ա, 14.02.2022 թիվ 183-Ա, 29.03.2022 թիվ 319-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.01.2019
N 45-Ա
Որոշում