Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2022 թվականի N 140-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 1.1-ին կետով.

i

«1.1 Սույն կարգում հասկացություններն ունեն «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով սահմանված նշանակությունը:».

i

2) Կարգի 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) միկրոէներգաարտադրողի գործունեությունը` կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների, և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում.

5) ինքնավար էներգաարտադրողի գործունեությունը` կառուցման և էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածում:».

i

3) Կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 9.1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.

4) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին և 9.2-րդ կետերով.

i

«9.1 Վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա կարող է տրամադրվել նաև, երբ անկախ այդ կայանի համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար հայտատուն գրավոր կարգով Հանձնաժողովին ուղղված դիմումով հրաժարվում է Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող:

9.2 Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք կարող է տրվել, երբ, անկախ այդ կայանի համար սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը գրավոր կարգով Հանձնաժողովին ուղղված դիմումով հրաժարվում է Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չի կարող: Էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունքը տրվում է բացառապես սեփական կարիքների համար տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում սույն կարգին համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիա արտադրող անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունքը տրվում է կառուցման ժամանակահատված չներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի տրամադրման միջոցով:».

i

5) ուժը կորցրած ճանաչել Կարգի 15.1-ին, 45-րդ կետերը, 79-րդ կետի 4-րդ ենթակետը, 92-րդ կետի 2-րդ ենթակետը և 14-րդ գլուխը.

6) Կարգի 25-րդ կետի`

i

ա) 1-ին ենթակետից հանել «օրենքների,» և «կամ այլ իրավական ակտերի» բառերը.

բ) 6-րդ ենթակետում «կլրանան» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը.

i

7) Կարգի 30-րդ կետում «արտահանելու» բառից հետո լրացնել «, շուկայի կանոններով և լիցենզիայի պայմաններով սահմանված կարգով և դեպքերում էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու» բառերը.

i

8) Կարգի 37-րդ և 37.1-ին կետերի 2-րդ ենթակետերում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար» բառերը փոխարինել «հետո» բառով.

i

9) Կարգի 37.1-ին և 38-րդ կետերում «կենսազանգվածից» բառից հետո լրացնել «(կենսագազից)» բառը.

10) Կարգի 38-րդ կետում «շրջանակում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 9.1-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.

i

11) Կարգի 39-րդ կետում «Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող» բառերը փոխարինել «Փոքր հիդրոէլեկտրակայաններում և սույն կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-ին կետերում չնշված վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ» բառերով.

12) Կարգի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«42. Սույն կարգի 34-րդ, 35-րդ, 37-րդ, 37.1-ին և 38-րդ կետերով ամրագրված կարգավորումները չեն տարածվում սույն կարգի 9.1-ին կետով սահմանված դեպքում, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության և միկրոէներգաարտադրողների գործունեության վրա:».

i

13) Կարգի 46-րդ կետում «հիմքի» բառից հետո լրացնել «, բացառությամբ բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների» բառերը.

14) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46.1-ին կետով.

i

«46.1. Բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող միկրոէներգաարտադրողներին տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում սույն կարգի 43-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում ուժը կորցրած է ճանաչում այդ լիցենզիայի տրամադրման մասին իր որոշումը, ինչով փաստվում է լիցենզավորված անձի` կայանի կառուցման պարտավորության պատշաճ կատարումը, կամ գրավոր մերժում է դիմումը, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:».

15) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-ին կետով.

i

«51.1. Փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիա արտադրող միկրոէներգաարտադրողները և բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձինք Կայանի վերակառուցման այն դեպքերում, երբ կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են Կայանի` լիցենզիայով ամրագրված հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում` տեղակայված) հզորության փոփոխության, հայտ են ներկայացնում Հանձնաժողով, որը պետք է լրացված լինի սույն կարգի N 1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի 48-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Այդ պարագայում գործում են կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիային առնչվող սույն կարգով սահմանված կարգավորումները:».

i

16) Կարգի 52-րդ և 56-րդ կետերում «(վերակառուցելու)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կորուստների և սեփական կարիքների փոխհատուցման նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու» բառերը.

i

17) Կարգի 60-րդ կետից հանել «, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից» բառերը.

18) Կարգի 71-րդ կետից հանել «և ինքնավար էներգաարտադրողներից» բառերը.

i

19) Կարգի 77-րդ կետից հանել «և հիմնավորումները» բառերը.

i

20) Կարգի 79-րդ կետի 1-ին ենթակետից հանել «օրենքների,» և «կամ այլ իրավական ակտերի» բառերը.

21) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 83.1-ին և 84.1-ին կետերով.

i

«83.1. Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք ստանալու նպատակով լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` գրավոր կարգով հրաժարվելով Օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և նշելով հայցվող արտադրության ժամանակահատվածը:».

«84.1. Սույն կարգի 83.1-ին կետով նախատեսված դիմումի ներկայացման պարագայում Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշում` լիցենզիայում ամրագրելով նաև էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատված և ճշգրտելով լիցենզիայի ժամկետը, կամ գրավոր մերժում է դիմումը, եթե այն չի համապատասխանում սույն կարգի 83.1-ին կետի պահանջներին:».

i

22) Կարգի N 3 հավելվածի 3-րդ կետում «կառուցվող կայանի» բառերից հետո լրացնել «, իսկ կայանի վերակառուցման դեպքում դրա արդյունքում ավելացող» բառերը.

i

23) Կարգի N 3 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում «դադարեցնելու մասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 46.1-ին կետի համաձայն` լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

13 ապրիլի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.04.2022
N 140-Ն
Որոշում