Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

14 ապրիլի 2022 թվականի N 09-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետով, և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի.

i

1) նախաբանի «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 10.1 հոդվածի առաջին մասի «գ» պարբերությունը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետը և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը.» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետով» բառերով,

i

2) II գլխի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը» բառերից հետո լրացնել «, սողանքային երևույթներից տարածքների ինժեներական պաշտպանությունն ապահովող միջոցառումների ընդհանուր նկարագիրը» բառերը,

i

3) IV գլխի N 2 Աղյուսակի «Շինարարության կազմակերպման նախագիծ» բաժնի «Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում` սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ» բառերով,

i

4) IV գլխի N 3 Աղյուսակի «Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում` սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ» բառերով,

i

5) IV գլխի 5-րդ կետի 8-րդ ենթակետի 1-ին պարբերության «շրջակա միջավայրի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի (այդ թվում` սողանքային երևույթների)» բառերով, «Տեքստային նյութեր» պարբերության «ազդեցության նվազեցմանը,» բառերը փոխարինել «ազդեցության նվազեցմանը և սողանքների առաջացման կանխարգելմանը,)» բառերով:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
14.04.2022
N 09-Ն
Հրաման