Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊ ...

 

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԳՈՐԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը նշում է, որ չնայած իրավիճակի կայունացման միջոցների ձեռնարկմանը, հանրապետության մի շարք շրջաններում դրությունը մնում է բարդ: Կատարվում են ծանր հանցագործություններ` ավազակային հարձակումներ, կողոպուտ, պետական ու անձնական գույքի գողություն, առանձին վայրերում գործը հասնում է սպանությունների:

Հանցագործությունների աճը, հանդուգն հանցավոր ակտերը խախտում են քաղաքացիների կյանքի ու աշխատանքի նորմալ պայմանները, առաջացնում բնակչության արդարացի վրդովմունքն ու հիմնավոր տագնապը: Այս բարդ իրավիճակում հասարակական կարգի պահպանության մարմինները չեն գործում համարձակ ու վճռականորեն, չեն օգտագործում բոլոր հնարավորությունները ստեղծված դրությունը հաղթահարելու համար, մի շարք դեպքերում համաձայնողականություն են հանդես բերում հակահասարակական տարրերի նկատմամբ: Փաստորեն անգործության են մատնված ժողովրդական դրուժինաները, հասարակական կարգի պահպանության կետերը, իրավախախտումների կանխման խորհուրդները, որոնք կոչված են ակտիվորեն աջակցելու իրավակարգի ամրապնդմանը:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը  որոշում  է.

1. Կարևոր նշանակություն տալով իրավակարգի ամրապնդման ինքնագործ հասարակական կազմավորումների գործունեությանը, ինչպես նաև հաշվի առնելով այդպիսի կազմավորումների ստեղծման մասին հասարակական նախաձեռնությունը, անհրաժեշտ համարել իրավախախտումների կանխման և այդ գործում իրավապահպան մարմիններին օգնություն ցույց տվող ինքնագործ հասարակական կազմավորումների ստեղծումը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին առընթեր Պաշտպանության խորհրդի կառուցվածքում:

2. Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին` մշակել այդ կազմավորումների իրավազորությունը կարգավորող կանոնադրություն և լուծել դրանց նյութատեխնիկական ապահովման հարցերը:

3. Առաջարկել Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարարությանը, հանրապետության դատախազությանը` ձեռնարկել արդյունավետ միջոցներ ամենակարճ ժամկետում լուծարելու այդ կազմավորումներից դուրս գործող խմբերը, մարել բռնության և ամենաթողության բռնկումները, օրենքի ամբողջ ուժով ներգործել հակահասարակական տարրերի վրա, հասնել ստեղծված իրավիճակի կտրուկ փոփոխության:

 

14 մայիսի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
14.05.1990
N 1848-XI
Որոշում