Սեղմել Esc փակելու համար:
{01.06.2012 - 04.02.2024} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.06.2012 - 04.02.2024} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ, ՆՈՒՅՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2012  -ից մինչեւ   04.02.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.06.2012 - 04.02.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2012 թվականի N 411-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 17-րդ, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 15-րդ և 6-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) նույնականացման քարտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) ժամանակավոր վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2012 թ. ապրիլի 11
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 411-Ն որոշման

 

ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ

 

Անձնագիր

անձնագիր

անձնագիր

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 411-Ն որոշման

 

ՁԵՎ
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ

 

Նույնականացման քարտ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 411-Ն որոշման

 

________________________________________________________

(ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայություն)

 

________________ 20 թ.

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ N _____

 

                                     









 

(լուսանկար)

Քաղ. _________________________________________________________
                                 (անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________________

                                (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)

____________________________________________________________________

                       (հանրային ծառայությունների համարանիշը)

 

տրվել է նույնականացման քարտի փոխանակման (կորստի, վավերականության ժամկետը լրանալու) կապակցությամբ կամ ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա (ընդգծել)

______ ________________________20  թ -ին:

 

Վկայականն ուժի մեջ է մինչև ____ ________________________20 թ.

Անձնագրային ծառայության պետ __________________ ___________________

                                                             (անունը, ազգանունը)  (ստորագրությունը) 

Կ. Տ.

                      

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 411-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

                                                     

1. Սույն կարգով կարգավորվում են կորցրած, վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս քաղաքացու ցանկությամբ, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձի դիմումի հիման վրա ժամանակավոր վկայականի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրվում է ժամանակավոր վկայական:

3. Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով:

4. Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը:

5. Ազատազրկման դատապարտված քաղաքացուն ժամանակավոր վկայական տրամադրելու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և լուսանկարները 1-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն:

6. Ժամանակավոր վկայականը քաղաքացուն տրամադրվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:

7. Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով կնքել է սեղմ ժամկետում նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու պայմանագիր: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավոր վկայականը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված պայմանագիրը կնքելու դեպքում ժամանակավոր վկայականի վավերականության ժամկետը սահմանվում է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2012
N 411-Ն
Որոշում