Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2022 - 01.04.2022} ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2022 - 01.04.2022} ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2022  -ից մինչեւ   01.04.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.01.2022 - 01.04.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1251-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1041-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 19.03.14 թիվ 343-Ն, 23.02.17 թիվ 177-Ն որոշումներ)

 

i

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի, 13-րդ հոդվածի 1-ին և 24-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.03.14 թիվ 343-Ն որոշում)

i

1. Սահմանել`

1) պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) տրանսպորտային միջոցի պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) միաժամանակ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնելու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

7) տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրի ձևը և նկարագիրը` համաձայն N 7 հավելվածի.

8) տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի ձևը և նկարագիրը` համաձայն N 8 հավելվածի.

9) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի ձևը` համաձայն N 9 հավելվածի.

10) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն N 10 հավելվածի.

11) հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները` համաձայն N 11 հավելվածի.

12) տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը` համաձայն N 12 հավելվածի.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի, տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի, ինչպես նաև մաշված հաշվառման վկայագրի փոխանակման, մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն նոր համարանիշերի հատկացման, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի հատկացման կարգը` համաձայն N 13 հավելվածի:

 

ԻՐՏԵԿ    13-րդ հավելվածը բացակայում է, քանի որ ՀՀ կառավարության որևէ որոշմամբ այն հաստատված չէ: Ենթադրվում է, որ որպես 13-րդ հավելված, պետք է համարել ՀՀ կառավարության 24.11.16 թիվ 1218-Ն որոշման հավելվածը

14) ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը` համաձայն N 14 հավելվածի:

(14-րդ ենթ. լրաց. 25.02.21 թիվ 263-Ն որոշում)

15) ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգը` համաձայն N 15 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.03.14 թիվ 343-Ն, 24.11.16 թիվ 1218-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 25.02.21 թիվ 263-Ն, 30.09.21 թիվ 1632-Ն որոշումներ)

i

2. Սահմանել, որ եթե «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և սույն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարվում են միաժամանակ, ապա դրանք իրականացվում են որպես մեկ միասնական գործողություն, որի դեպքում ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ցանկով նախատեսված փաստաթղթերը:

2.1. Սահմանել, որ`

1) տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը որոշելիս տրանսպորտային միջոցն արտադրողի կողմից տրանսպորտային միջոցի թափքի և (կամ) ամրաշրջանակի վրա փակցված նույնականացման պիտակների վրա նշված` թողարկման տարեթվի վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում հիմք է ընդունվում այդ տեղեկատվությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության բացակայության դեպքում` տրանսպորտային միջոցի նույնականացման համարի 10-րդ նիշին համապատասխանող տարեթվի վերաբերյալ տեղեկատվությունը (տեղեկատվություն տրանսպորտային միջոցի թողարկման (մոդելային) տարեթվի վերաբերյալ), իսկ այդ տարեթիվը գրանցման (հաշվառման) ներկայացված տարեթվից բարձր լինելու պարագայում, որպես թողարկման տարեթիվ է նշվում պետական գրանցման ներկայացման տարեթիվը:

(2.1-ին կետը լրաց. 25.02.21 թիվ 263-Ն որոշում)

i

3. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ սահմանված կարգով չհաշվառվելու (միայն տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցվելու), տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանվելու, ինչպես նաև խոտանման հիմքով տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվելու դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցը համարվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով պետական հաշվառումից հանված (չհաշվառված).

2) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր.

3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրվում են մեկօրյա ժամկետով «ժամանակավոր» համարանիշեր:

(3-րդ կետը փոփ. 21.04.11 թիվ 618-Ն, 15.03.12 թիվ 306-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

i

3.1. Սահմանել, որ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս, տվյալ գործողության կատարմանը նախորդող ժամանակահատվածի համար ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրի կամ կտրոնի առկայությունը չեն ստուգում:

(3.1-ին կետը լրաց. 15.03.12 թիվ 306-Ն որոշում)

i

3.2. Սահմանել, որ`

1) որոշման N 11 հավելվածում նշված` 4-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից.

2) որոշման N 11 հավելվածում նշված` 22-րդ, 22.1-ին, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 29.2-րդ և 29.3-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

3) որոշման N 11 հավելվածում նշված մյուս տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից, բացառությամբ որոշման N 11 հավելվածում նշված` 30-րդ, 30.1-ին և 32-րդ տեսակների հաշվառման համարանիշերի, որոնք կարող են հատկացվել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից:

(3.2-րդ կետը լրաց. 19.03.14 թիվ 343-Ն, 11.05.18 թիվ 569-Ն, 29.08.19 թիվ 1133-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

3.3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին պատկանող հափշտակված տրանսպորտային միջոցները` հետախուզում հայտարարվելու դեպքում սահմանված կարգով ժամանակավոր (մինչև հայտնաբերումը) դուրս են գրվում տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռից:

(3.3-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 11-րդ կետով, 12-րդ կետի 7-րդ ենթակետով, 16-րդ կետի 7-րդ ենթակետով, 20-րդ և 24-րդ կետերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետով սահմանված կարգի 8-րդ և 13-րդ կետերով նախատեսված վարչական ակտի, մատյանների, հաշվառման քարտի և տեղեկանքների ձևերը:

(4-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1853-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերն ու 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չտրամադրելու դեպքերը սահմանելու մասին» N 1041-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

7. Սույն որոշմամբ սահմանված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն ներկայացնելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 01.04.2012 թվականից` 15.03.12 թիվ 306-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Պետական գրանցման ենթակա են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված`

1) 50 սմ3-ից ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 4 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կմ/ժ-ից ավելի առավելագույն արագություն զարգացնող`

ա. մոտոցիկլները,

ա1. տրիցիկլերը և քվադրիցիկլները,

բ. թեթև մարդատար ավտոմոբիլները,

գ. բեռնատար ավտոմոբիլները,

դ. ավտոբուսները.

1.1) մոպեդները

(1.1-ին ենթ. լրաց. 25.02.21 թիվ 263-Ն որոշում)

2) սույն կետի 1-ին և 1.1-ին ենթակետերով նշված տրանսպորտային միջոցների կցորդները (կիսակցորդները):

(2-րդ ենթ. փոփ. 25.02.21 թիվ 263-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 21.04.11 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 25.02.21 թիվ 263-Ն որոշումներ)

1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

2. Սույն ցանկի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցներից բացառություն են կազմում (չեն գրանցվում)`

1) մրցարշավային տրանսպորտային միջոցները.

2) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները` մինչև դրանց օտարումը կամ որպես հիմնական միջոց տվյալ տնտեսավարող սուբյեկտի սեփականություն ընդունելու մասին փաստաթուղթ կազմելը.

3) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն) տրանսպորտային միջոցները, ապակոմպլեկտավորված վիճակում գտնվող (այսինքն` արգելակային համակարգը և (կամ) ղեկային կառավարման համակարգը և (կամ) արտաքին լուսային սարքերը և (կամ) շարժիչը և (կամ) տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված թափքի կամ խցիկի դուռը և (կամ) շարժիչի ծածկոցն ապամոնտաժված կամ հանված), ինչպես նաև աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող.

4) ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):

(2-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 21.04.11 թիվ 618-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 11.01.18 թիվ 11-Ն, 26.09.19 թիվ 1335-Նб 25.02.21 թիվ 263-Ն որոշումներ)

ԻՐՏԵԿ 11.01.18 թիվ 11-Ն որոշմամբ նախատեսված փոփոխությունը չի տարածվում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված և մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար նախատեսված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցների հաշվառումը վերականգնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություններ են համարվում տրանսպորտային միջոցների (բացառությամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվածների)`

1) հաշվառումը.

2) վերահաշվառումը.

3) հաշվառումից հանումը:

(2-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն որոշում)

i

3. Հաշվառման գործողությունները, անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, կատարվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) վարչական մասի և տարածքային հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների (այսուհետ` հաշվառման ստորաբաժանումներ) կողմից, ընդ որում, տրանսպորտային միջոցի օտարման կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի այլ փոփոխման դեպքերում տրանսպորտային միջոցը նախկին սեփականատիրոջ անվամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական գրանցումից և սույն կարգով սահմանված կարգով հաշվառումից հանվում է նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու հետ միաժամանակ` նույն հաշվառման ստորաբաժանման կողմից:

(3-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

4. Տրանսպորտային միջոցները հաշվառվում են տրանսպորտային միջոցի սեփականատերերի անվամբ` բացառությամբ իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ (բացի ֆիզիկական անձանցից` մյուս սուբյեկտները, այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառվում են վարձակալի անվամբ:

(4-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

5. Ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրա` բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման վայրի: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ նրանց` բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի:

(5-րդ կետը խմբ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

6. Կազմակերպության անվանմամբ տրանսպորտային միջոցը հաշվառվում է ըստ դրա գտնվելու վայրի, իսկ կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները` կազմակերպության անվանմամբ` որպես գտնվելու վայր նշելով առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրը:

7. Անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են որպես ֆիզիկական անձանց անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ:

8. Հաշվառման ստորաբաժանումների իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են օժանդակել և աջակցություն ցույց տալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), ինչպես նաև հնարավորություն ընձեռել ծանոթանալու հաշվառման գործողությունների ընթացակարգին անմիջական առնչություն ունեցող իրավական ակտերին կամ փաստաթղթերին, իսկ հաշվառման գործողությունների կատարումը մերժելու դեպքում` նաև մերժելու մասին որոշումներ ընդունելու հիմքերին:

9. Եթե հաշվառման գործողություն կատարելու համար ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը դրանք մատնացույց է անում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին)` հնարավորություն տալով համալրելու դրանք:

10.  Հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե`

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ (բացառությամբ հաշվառումից հանելու դեպքերի).

2) տրանսպորտային միջոցն առանց իրավասու մարմնի տված թույլտվության վերասարքավորված է, այդ թվում` տրանսպորտային միջոցի կառուցվածքային տարրեր հանելով կամ տեղադրելով` առանց թափքի տեսակը փոփոխելու տրանսպորտային միջոցի տեսակի փոփոխության կամ հենասարքի, թափքի կամ կոնստրուկցիայի փոփոխման հետևանքով արտադրող գործարանի կողմից դրված նույնացման համարի կորստի (եթե հնարավոր չէ նույնականացնել տրանսպորտային միջոցը) կամ ամբողջական մասի, ագրեգատի կամ հանգույցի փոխարեն ոչ գործարանային միացման, կցման, զոդման եղանակով հավաքված մաս, ագրեգատ կամ հանգույց օգտագործված լինելու դեպքերում.

3) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց` նոտարի կամ դրանք տված մարմնի կողմից չհաստատված պատճենները.

4) ներկայացված չեն տրանսպորտային միջոցը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 կամ N 5 հավելվածով նախատեսված փաստաթղթերը կամ անձը, որի անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում և (կամ) չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք.

5) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն կամ առկա են տրանսպորտային միջոցի կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների (թափքի, հենասարքի, խցիկի, շարժիչի) նույնականացնող համարները թաքցնելու, կեղծելու, փոխարինելու կամ ոչնչացնելու հատկանիշներ, բացառությամբ շահագործման ընթացքում տրանսպորտային միջոցի մակնշավորման կամ համարակիր ագրեգատների կամ հանգույցների բնական մաշվածության, ժանգոտման, վերանորոգման կամ գողացված տրանսպորտային միջոցի վերադարձման փաստերի` նույնականացումն ապահովված լինելու դեպքերում.

6) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը կամ դրա սեփականատերը գտնվում է հետախուզման մեջ.

7) եթե օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում.

8) մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում բացակայում է նրանց համաձայնությունը տրանսպորտային միջոցը նրանցից մեկի անվամբ հաշվառելու համար:

(10-րդ կետը խմբ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

10.1. Եթե հաշվառման ստորաբաժանում ներկայացված փաստաթղթերի վրա առկա են առերևույթ կեղծման հատկանիշներ կամ տեղեկություններ կան, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են, ապա հաշվառման գործողության կատարումը կասեցվում և վերսկսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» `Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(10.1-ին կետը լրաց. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

11. Հաշվառման գործողությունների կատարումը մերժվելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), նրա ցանկությամբ, նույն օրը տրվում է հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին գրավոր վարչական ակտ (որոշում), որում նշվում է մերժման իրավական հիմքը:

 

II. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Տրանսպորտային միջոցը հաշվառվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. («ա» արբերությունն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը` մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,

բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի),

գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,

դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին)` բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված դեպքերի,

ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո),

զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.

4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`

ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,

բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:

(12-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալների (սեփականատիրոջ անձնագրային տվյալներից անվան, ազգանվան, ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի կամ անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման), տրանսպորտային միջոցի թափքի կամ այլ համարակիր մասերի համարների), ինչպես նաև թափքի (խցիկի) գույնի կամ համարանիշերի փոփոխության կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում:

(13-րդ կետը խմբ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

14. Ֆիզիկական անձանց անձնագրային տվյալների կամ հաշվառման վայրի կամ կազմակերպության անվանման (առանց ՀՎՀՀ-ի փոփոխման) կամ գտնվելու վայրի փոփոխության հետ կապված` տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:

(14-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

15. Տրանսպորտային միջոցը վերահաշվառվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. («ա» պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների ու դրանց համարակիր մասերի շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը` մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,

բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր, եթե վերահաշվառման ժամանակ կատարվում է համարանիշերի փոփոխություն,

գ. վերահաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,

դ. անձի ցանկությամբ տպագրվում և հատկացվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական (եթե այն փոփոխվել է),

ե. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին), եթե հատկացվել են հաշվառման համարանիշեր,

զ. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո),

է. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.

4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում`

ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,

բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:

(15-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

IV. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում.

2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում:

17. Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`

1) զննության կայանում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման փաստը կամ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը,

բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման NN 3 և 5 հավելվածների 3-րդ կետերով սահմանված դեպքերի),

գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների ու դրանց համարակիր մասերի, ինչպես նաև սեփականատիրոջ տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում,

դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.

2) վճարման վայրում սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը` մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.

3) սպասարկման սրահում`

ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով, և տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու իրավասությունը,

բ. հատկացվում են «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշեր` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում և 16-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, ինչպես նաև` այն դեպքերի, երբ, սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է հաշվառման հետ միաժամանակ),

գ. հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և փոփոխություններ են կատարվում տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտում,

դ. տպագրվում և հատկացվում է հաշվառումից հանելու մասին տեղեկանք,

ե. «տարանցիկ» («ժամանակավոր») համարանիշերը տրվում են հաշվառումից հանող անձին,

զ. վերադարձվում են անձը հաստատող փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ է» բառով դրոշմակնքումից հետո), իսկ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` նաև հաշվառման վկայագիրը (դիմերեսի կողմից ներքևի ձախ և վերևի աջ անկյունները կտրված վիճակում սքանավորելուց և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան մուտքագրելուց հետո):

(17-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

18. Հաշվառումից հանելիս, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերի, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հանձնվում են հաշվառման ստորաբաժանում, և դրանց փոխարեն տրվում են`

1) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, երբ տրանսպորտային միջոցը հաշվառվելու է այլ մարմինների կողմից` «ժամանակավոր» համարանիշեր` 15 օր ժամկետով.

2) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքից մշտապես արտահանելու դեպքում` «տարանցիկ» համարանիշեր` 30 օր ժամկետով:

(18-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն որոշում)

i

19. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում հաշվառման ստորաբաժանում, իսկ ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված:

(19-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման ստորաբաժանում է հանձնում հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում չէ, կամ նրա բնակության վայրը հայտնի չէ, տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը կարող է հանձնել ցանկացած շահագրգիռ անձ` հայտնելով սեփականատիրոջ կողմից դրանք չհանձնելու պատճառները:

21. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը չեն ներկայացվում, եթե`

1) դատարանի որոշմամբ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելված լիելու կամ իրավասու պետական մարմնի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման նկատմամբ արգելանք կիրառված լինելու կամ տրանսպորտային միջոցի կալանքի տակ գտնվելու պատճառով տրանսպորտային միջոցը դուրս է սեփականատիրոջ (ներկայացուցչի) կամ շահագրգիռ անձի տիրապետումից.

2) հաշվառման վկայագիրը կամ հաշվառման համարանիշերը կորել են և այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված` դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:

(21-րդ կետը խմբ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

22. Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) նրա ցանկությամբ տրվում է հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանք:

(22-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

23. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին տեղեկանքը (եթե առկա է) և անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:

(23-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

24. Հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների հաշվառման շտեմարան, և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) վերադարձվում են հաշվառման վկայագիրն ու հաշվառման համարանիշերը (եթե դրանք հանձնվել են): Եթե հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը չեն հանձնվել սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատճառով, ապա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու ժամանակ սույն կարգով սահմանված կարգով հատկացվում են նոր հաշվառման վկայագիր և (կամ) հաշվառման համարանիշեր:

(24-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

 

VI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

25. Տրանսպորտային միջոցների հաշվառման միջազգային վկայագիր ստանալու համար անձը հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) հաշվառման վկայագիր.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

26. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր տալու համար հաշվառման ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձը տվյալները մուտքագրում է համակարգչային շտեմարան, լրացնում տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր և այն նույն օրը տալիս տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին):

 

VII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Սեփականության իրավունքով մինչև 18 տարեկան կամ անգործունակ ճանաչված անձանց պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` նրանց օրինական ներկայացուցիչներից որևէ մեկի դիմումի հիման վրա:

(27-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

28. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են այդ կազմակերպությունների անվանմամբ և հաշվառումից հանվում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

(28-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

29. Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները` փոխադարձության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

(29-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

29.1. Տրանսպորտային միջոցի փոխարեն ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանքի հիման վրա այլ երկրի գրանցումից (հաշվառումից) հանված տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունում գրանցելիս (հաշվառելիս), որպես ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, հիմք են ընդունվում արտահանման երկրի իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը:

(29.1-ին կետը լրաց. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

29.2. Առանց նախապես Հայաստանի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու տրանսպորտային միջոցը այլ երկրում գրանցելու (հաշվառելու) հիմքով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետությունում գրանցումից (հաշվառումից) հանելու համար տրանսպորտային միջոցը չի ներկայացվում հաշվառման ստորաբաժանում, և հիմք են ընդունվում`

1) այլ երկրի իրավասու մարմնի կողմից տրված տրանսպորտային միջոցն այնտեղ գրանցված (հաշվառված) լինելու մասին փաստաթուղթը.

2) Հայաստանի Հանրապետության հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվառման վկայագիրը և (կամ) հաշվառման համարանիշերը հանձնված լինելու մասին փաստաթուղթը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հայտարարություն, որ դրանք հանձնվել են` նախազգուշացումով, որ այդ դեպքում դրանց ապօրինի օգտագործմամբ կատարված արարքների համար պատասխանատվությունը կրելու է ինքը:

(29.2-րդ կետը լրաց. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

30. Եթե տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ հաշվառման վկայագիրը տալ հաշվառման (վերահաշվառման) օրը, ապա տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրվում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը նա ցանկացած ժամանակ իրավասու է փոխելու հիմնական հաշվառման վկայագրով: Հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետը երկարաձգվում է` հաշվառման վկայագիրը մեկամսյա ժամկետում պատրաստ չլինելու դեպքում:

31. Հափշտակված տրանսպորտային միջոցները սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի և այդ փաստի առթիվ քրեադատավարական վարույթ հարուցելու մասին փաստաթղթի (այդ թվում` էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է:

(31-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն, փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

32. Սույն կարգի 31-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում սեփականատիրոջ գրավոր դիմումի, տրանսպորտային միջոցը սեփականատիրոջը հանձնելու (հայտնաբերվելու) վերաբերյալ փաստաթղթի կամ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաթղթի (այդ թվում` էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը և գրանցումն անվճար վերականգնվում են:

(32-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

33. Տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.

3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.

4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

(33-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

34. Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, տրիցիկլի, քվադրիցիկլի, մոպեդի և կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու համար ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված` դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:

(34-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն, փոփ. 25.02.21 թիվ 263-Ն որոշումներ)

35. Ավտոմոբիլի մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին էլեկտրոնային գործում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ հաշվառման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:

(35-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

 

VIII. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

36. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանները և էլեկտրոնային մատյանները պահպանվում են մշտական, իսկ ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացությունը), հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցների տվյալների մասին տեղեկանքը, տրանսպորտային միջոցի վերասարքավորման կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները, ինչպես նաև տրանսպորտային միջոցի գրանցման կամ հաշվառման համար ներկայացված այլ փաստաթղթերը (այդ թվում` էլեկտրոնային եղանակով ստացված)` 1 տարի ժամկետով, որից հետո ենթակա են ոչնչացման:

(36-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն, փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

37. Սույն կարգի 36-րդ կետում նշված պահպանման ժամկետը հաշվարկվում է փաստաթղթերը հաշվառման ստորաբաժանում մուտք լինելու օրվանից:

(37-րդ կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

(2-րդ հավելվածը փոփ. 16.12.10 թիվ 1687-Ն, 14.04.11 թիվ 377-Ն, 21.04.11 թիվ 618-Ն, 15.09.11 թիվ 1378-Ն, 27.10.11 թիվ 1512-Ն, խմբ. 15.03.12 թիվ 306-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն, 25.02.21 թիվ 263-Ն որոշումներ)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) հաշվառման գործողություններ կատարելու համար հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը` բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը գրանցված չէ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն).

3) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

(1-ին կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

2. Բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից` ներկայացվում են նաև`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

2) տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. վերահաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթուղթ (բացառությամբ տրանսպորտային միջոցի գույնը կամ համարանիշերը փոխելու դեպքերի),

գ. («գ» պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

դ. տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք, եթե վերահաշվառումը կապված է հաշվառման հասցեի փոփոխության հետ և նոր հասցեն գտնվում է այլ համայնքի տարածքում.

3) տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում`

ա. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

բ. հաշվառման համարանիշեր:

(2-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում`

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացվելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված` հաշվառումից հանելու դեպքում.

3) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը փոփոխվելու հետ կապված` հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորն ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում:

4) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը):

(3-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 21.04.11 թիվ 618-Ն, 27.10.11 թիվ 1512-Ն, խմբ. 15.03.12 թիվ 306-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցը գրանցելու դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (Ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ` անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները կամ պարզել արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը.

6) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:

(1-ին կետը փոփ. 27.03.14 թիվ 342-Ն, 09.10.14 թիվ 1096-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

(4-րդ հավելվածը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 27.10.11 թիվ 1512-Ն, խմբ. 15.03.12 թիվ 306-Ն, 27.03.14 թիվ 342-Ն, 09.10.14 1096-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցելու և հաշվառելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը` բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում ներկայացվում է ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ անկախ ավտոփորձագետի կողմից տրված եզրակացություն (ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ` անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր (եթե առկա են).

5) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները կամ պարզել արտադրման տարեթիվը կամ շարժիչի հզորությունը.

6) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի).

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

8) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:

(1-ին կետը փոփ. 27.03.14 թիվ 342-Ն, 09.10.14 թիվ 1096-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում տրանսպորտային միջոցը` բացառությամբ սույն ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքերի, և`

1) անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիր կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիր կամ ծննդյան վկայական,

բ. օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

գ. քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

դ. փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

ե. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,

զ. ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական).

2) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ (եթե գործարքը Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) չի կատարվել).

3) սեփականատիրոջ տվյալների փոփոխության փաստը հավաստող փաստաթուղթ` անունը, ազգանունը կամ հայրանունը (կազմակերպության դեպքում` անվանումը) փոխված լինելու դեպքում.

4) հաշվառման վկայագիր.

5) հաշվառման համարանիշեր.

6) տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի ներկայացուցչության կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանք, եթե առանց տեխնիկական միջոցների կամ սարքավորումների հնարավոր չէ տեսնել կամ պարզել տրանսպորտային միջոցի համարակիր մասերի համարները.

7) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի):

(2-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

3. Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում`

1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացվելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).

2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված` հաշվառումից հանելու դեպքում.

3) եթե տրանսպորտային միջոցն արդեն իսկ գրանցված է ճանապարհային ոստիկանությունում և տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների կամ թափքի (խցիկի) գույնի փոփոխություն չի կատարվել (տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին որպես հիմք ընդունվում է սեփականատիրոջ հայտարարությունը:

(3-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

(5-րդ հավելվածը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 27.10.11 թիվ 1512-Ն, խմբ. 15.03.12 թիվ 306-Ն, 27.03.14 թիվ 342-Ն, 09.10.14 թիվ 1096-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

ՁԵՎ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

նկար 1

 

ՎԿԱՅԱԿԱՆ N 00 AA 000000
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

_____________________________________________________________________________

(սեփականատիրոջ (համասեփականատերերի) ազգանունը, անունը, հայրանունը)

_____________________________________________________________________________

(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)

_____________________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը և պետական ռեգիստրի վկայականի համարը)

_____________________________________________________________________________

(հաշվառման (կազմակերպության դեպքում` գտնվելու) վայրը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Մակնիշը (տիպարը)__________________ թողարկման տարեթիվը_____________________

տեսակը ______________________ նույնացման համարը (VIN) ________________________

թափքի համարը _____________ հենասարքի (ամրաշրջանակի) համարը ________________

շարժիչի հզորությունը __________________

 

Սեփականության իրավունքը ծագել է ____ _____________ 20___ թ., ________________

______________________________________________________________ -ի հիման վրա:

Այլ նշումներ _________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Հայաստանի Հանրապետության ոստիկանության

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության

_________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար  _________________
(ստորագրությունը)
 ___________________
(անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

Կ.Տ.

(6-րդ հավելվածը փոփ. 21.04.11 թիվ 618-Ն, 15.03.12 թիվ 306-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

ՁԵՎ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

Դիմերես

 

Վկայագիր

 

Դարձերես

 

Վկայագիր

 

ՆԿԱՐԱԳԻՐ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը 86 x 54 մմ չափերով պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ է:

(1-ին կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

2. Ձևաթղթի ամբողջ մակերևույթը պատված է պաշտպանիչ բազմագույն միահյուսվող մանրանախշով, որում գերիշխում է երկնագույնը:

3. Առանձին տարրեր պատկերված են հետևյալ կերպ`

1) դիմերեսը (վերևից ներքև, ձախից աջ)`

ա. քարտի վերևի եզրից 2,5 մմ հեռավորության վրա քարտի ամբողջ երկարությամբ անցնում են կապույտ գույնի և 2,8 մմ հաստությամբ 3 հորիզոնական շերտագծեր, որոնց միջև եղած հեռավորությունը 0,3 մմ է,

բ. ձախ եզրից 5 մմ-ի վրա, որտեղ 15 մմ երկարությամբ հորիզոնական շերտագծերը միաձուլվում են, զետեղված է Հայաստանի Հանրապետության միջազգային նույնականացումը` «AM» 13 x 3.5 մմ չափերով և սպիտակ գույնով,

գ. վերևի շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4 մմ-ի վրա, սպիտակ գույնով, 6 կետաչափ տպատառով տպված է «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ» անվանումը հայերենով,

դ. երկրորդ շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «VEHICLE REGISTRATION CERTIFICATE» անվանումն անգլերենով,

ե. երրորդ շերտագծի կենտրոնով` աջ եզրից 1,4 մմ-ի վրա, 6 կետաչափ տպատառով, սպիտակ գույնով տպված է «СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС» անվանումը ռուսերենով,

զ. քարտի աջ կողմից` կապույտ հորիզոնական շերտագծից ներքև, աջ եզրից 8,6 մմ հեռավորության վրա, վերևից ներքև անցնում են 3 ուղղաձիգ շերտեր` 32 x 3,1 մմ չափերի, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը: Շերտերի գույները ձախից աջ հետևյալն են` կարմիր, կապույտ, նարնջագույն,

է. ուղղագիծ շերտագծերի վրա` կենտրոնում, աջ եզրից 13 մմ հեռավորության վրա գտնվող կենտրոնով պատկերված են 2,5 մմ, 4,2 մմ, 7 մմ, 8 մմ, 9 մմ և 10 մմ տրամաչափերով օղակներ: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության միջազգային «AM» նույնականացումը, իսկ 4,2 մմ տրամագծով օղակի ներսում` պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. ավելի ներքևում` 15 x 3 մմ չափի և մոխրագույն ֆոնի վրա, զետեղված է սպիտակ գույնով և 8 կետաչափ տպատառով «ARMENIA» գրառումը,

թ. քարտի վերևի եզրից 12,5 մմ-ի և ձախ եզրից 2,6 մմ-ի վրա զետեղված են իրարից 0,6 մմ հեռավորության վրա գտնվող 2 անձնավորման դաշտեր` 81 x 3,1 մմ չափերի,

ժ. վերևի դաշտի կենտրոնում` քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված է «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ» բառը, իսկ երկրորդ դաշտի կենտրոնում` «OWNER» բառը: Այդ երկու դաշտերի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժա. 0,4 մմ ներքև և ձախ եզրից 2 մմ դեպի աջ զետեղված են իրարից 0,8 մմ հեռավորության վրա գտնվող 60 x 3,1 մմ չափերի 6 անձնավորեցման դաշտեր,

ժբ. վերևի դաշտի կենտրոնում` քարտի ձախ եզրից 6,1 մմ հեռավորության վրա, տպված են «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ» բառերը, իսկ չորրորդ դաշտի կենտրոնում` «ADDRESS» բառը: Երրորդ և չորրորդ դաշտերի կենտրոնում` դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի ընթացիկ համարը,

ժգ. 2 մմ ներքև և քարտի ձախ եզրից 2,6 մմ դեպի աջ, ձախից աջ զետեղված են իրարից 1,9 մմ հեռավորության վրա գտնվող 31,8 x 5 մմ և 26,1 x 5 մմ չափերի 2 անձնավորման դաշտեր,

ժդ. ձախ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա, տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,5 մմ-ի վրա իրար տակ տպված են «ՏՐՎԱԾ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «ISSUED AT POLICE RA» բառերը,

ժե. աջ դաշտի կենտրոնով` դաշտի ձախ եզրից 0,4 մմ հեռավորության վրա տպված է դաշտի հերթական համարը, այնուհետև դաշտի ձախ եզրից 3,3 մմ-ի վրա իրար տակ տպված են «ԱՄՍԱԹԻՎԸ» և «DATE» բառերը,

ժզ. ավելի աջ զետեղված է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի համարի 18,1 x 3 մմ չափերի դաշտը,

ժէ. անձնավորման դաշտերն առաջանում են հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ, իսկ դաշտերի նշումները տպված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնով և 3,8 կետաչափ տպատառով,

ժը. քարտի ներքևում, մինչև ներքևի եզրը 2,8 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ, 0,2 մմ բարձրության հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ժթ. քարտի ներքևում` մինչև ներքևի եզրը 1,9 մմ հեռավորության վրա, քարտի ամբողջ երկարությամբ անցնում է կապույտ գույնի և 0,6 մմ հաստության լայնակի գիծ.

2) դարձերեսը (վերևից ներքև, ձախից աջ)`

ա. քարտի վերևի եզրից 2,6 մմ ներքև` քարտի ամբողջ երկայնքով, 0,2 մմ բարձրությամբ հոծ գծի տեսքով անցնում է կապույտ գույնի պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

բ. քարտի վերևի եզրից 3,3 մմ-ի և ձախ եզրից 3 մմ-ի վրա տեղակայված է 81 x 41 մմ չափի ուղղանկյուն, որն առաջանում է հիմնական խորքային նկարից երկնագույն գույնի հեռացմամբ,

գ. անձնավորման դաշտերով աղյուսակը զետեղված է ուղղանկյան ներսում: Աղյուսակի կետերն իրարից բաժանված են կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի ուղղահայաց և հորիզոնական 0,27 մմ հաստության գծերով,

դ. աղյուսակի 5 ուղղահայաց գծերն ունեն 41 մմ երկարություն և տեղակայված են ձախ եզրից համապատասխանաբար 2,8 մմ, 5,4 մմ, 43,4 մմ, 81,3 մմ և 83,9 մմ հեռավորությամբ,

ե. առաջին և չորրորդ սյունակների բջիջների կենտրոնում, 1,8 մմ տրամագծով շրջաններում զետեղված են բջիջների համարները` 4 կետաչափ Helvetica Bold տպատառով,

զ. երկրորդ և երրորդ սյունակների բջիջներում` ուղղահայաց գծից 0,8 մմ դեպի աջ, իրար տակ հայերենով և անգլերենով տպված են անձնավորման դաշտերի անվանումները,

է. քարտի ներքևից 8,6 մմ բարձրության վրա 81 մմ երկարությամբ անցնում է կապույտ (PANTONE Blսe 072 Ս) գույնի և 0,4 մմ հաստության լայնակի գիծ, որում սպիտակ տառերով անցնում է պաշտպանիչ մանրատառ շերտ` հետևյալ կրկնվող բովանդակությամբ`

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ VEHICLE REGISTRATION CERTIFICATE СВИДЕТЕЛЬСТВО ОБ УЧЕТЕ ТС»,

ը. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձր անձնավորվում է 5 x 54,4 մմ չափերով դաշտում նրբագծային ծածկագիր (ծածկագրի երկարությունը` 14 նիշ),

թ. քարտի ներքևի եզրից 2,8 մմ բարձրության վրա տպագրվում են «Օտարման հիմք չէ» և «IS NOT A BASELINE FOR ALIENATION» բառերը,

ժ. քարտի ներքևի եզրից 2 մմ բարձր, և աջ եզրից 15 մմ հեռավորության վրա խորքային պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ուրվագիծը:

4. Անձնավորեցումից հետո քարտի դիմերեսի ամբողջ մակերեսը պատվում է հատուկ պաշտպանիչ թաղանթով, որը տարբեր անկյուններով դիտելիս ամբողջ մակերեսով պատկերում է Հայաստանի Հանրապետության քարտեզի տարբեր չափերի ուրվագծեր, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և բազմիցս կրկնվող «A» տառը:

5. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-«OWNER», «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS», «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY», «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE», «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR», «ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE» և «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS» անձնավորման դաշտերի տվյալներն անցկացվում են համապատասխանաբար հայերենով և անգլերենով (7 կետաչափ տպատառ): Մնացած բոլոր դաշտերը լրացվում են միայն լատինատառ:

(5-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

6. Դաշտերը լրացվում են հետևյալ կերպ`

1) դիմերեսը (7 կետաչափ տպատառ)`

ա. «ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ»-»OWNER»` սեփականատիրոջ ազգանունը, անունը և հայրանունը կամ կազմակերպության (հիմնարկության) անվանումը, իսկ իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների դեպքում, եթե դրանք հաշվառվում են դրանք շահագործող կազմակերպությունների անվանմամբ, շահագործող կազմակերպության անվանումը, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալությամբ տրվող տրանսպորտային միջոցների դեպքում` վարձակալի ազգանունը, անունը և հայրանունը կամ վարձակալ կազմակերպության (հիմնարկության) անվանումը (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 40 նիշ),

բ. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ»-«ADDRESS»` մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, բնակարան (յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 100 նիշ),

գ. «ԱՄՍԱԹԻՎԸ»-«DATE»` հաշվառման ամսաթիվը (10 նիշ),

դ. հաշվառման վկայագրի համարը` ներքևի աջ անկյունում (2 տառ, 6 թիվ).

2) դարձերեսը (6,5 կետաչափ տպատառ)`

ա. «ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ»-«REGISTRATION NUMBER» (առավելագույնը 10 նիշ), 8 կետաչափ տպատառ,

բ. «ՄԱԿՆԻՇԸ»-«MARK» և «ՏԻՊԱՐԸ»-«TYPE»` առավելագույնը 30-ական նիշ,

գ. «ՏՄ ՏԵՍԱԿԸ»-«VEHICLE CATEGORY»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 20 նիշ,

դ. «ԹԱՓՔԻ ՏԵՍԱԿԸ»-«BODY TYPE»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 20 նիշ,

ե. «ԳՈՒՅՆԸ»-«COLOUR»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը` 30 նիշ,

զ. «ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ»-«YEAR OF ISSUE»` 4 նիշ,

է. «ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ»-«VIN»` առավելագույնը 25 նիշ,

է1. «ՇԱՐԺԻՉԻ ՏԵՍԱԿԸ»-«TYPE OF ENGINE»` առավելագույնը 25 նիշ,

ը. «ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐԸ»-«ENGINE NUMBER»` առավելագույնը 25 նիշ,

թ. «ՀԵՆԱՍԱՐՔԻ ՀԱՄԱՐԸ»-«CHASSIS NUMBER»` առավելագույնը 25 նիշ,

ժ. «ԹԱՓՔԻ ՀԱՄԱՐԸ»-«BODY NUMBER»` առավելագույնը 25 նիշ,

ժա. «ՇԱՐԺԻՉԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿՎՏ/Ձ.ՈՒ.)»-«ENGINE POWER (KW/HP)»` 9 նիշ,

ժբ. «ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ (ԿԳ)»-«PERMISSIBLE MAXIMUM WEIGHT (Kg)»` 6 նիշ,

ժգ. «ԶԱՆԳՎԱԾԸ` ԱՌԱՆՑ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ (ԿԳ)»-«NET WIGHT (Kg)»` 6 նիշ,

ժդ. «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ»-«SPECIAL OBSERVATIONS»` յուրաքանչյուր լեզվով առավելագույնը 36 նիշ:

(6-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

(7-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

ՁԵՎ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
LA REPUBLIQUE DE ARMENIE
REPUBLIC OF ARMENIA
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE
INTERNATIONAL ROAD TRAFFIC
МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ

 
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ
CERTIFICAT D’IMMATRICULATION
REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE
СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА

 
AA N


  A Registration number ___________________ 
Учетный номер

B Production year ____________________ 
Год выпуска

C Owner or Holder ________________________ 
Владелец
  ________________________ 

Address _______________________ 
Место жительства  _______________________

D Mark, type _______________________ 
Марка, модель ТС _______________________ 

Engine N ______________________ 
Двигатель 

Chassi N _____________________ 
Шасси 

Body N _____________________ 
Кузов 

Colour ______________________ 
Цвет
     
E VIN ________________________________ 
Идентификационный номер

F Valid by ___________________________ 
Действительно до

G Permissible max. weight (kg) ____________ 
Разр. максим. масса (кг)

H Net weight (kg) _________________________ 
Масса без нагрузки (кг) 

Special notes _________________________ 
Особые отметки  _________________________ 

Issued at _________________________ 
Выдано 

 Issue date _________________________ 
Дата выдачи 

Firma _________________________ 
Подпись
P.P.
М.П.
  Օտարման հիմք չէ

Is not a baseline for alienation

Не является основой для отчуждения

 

ՆԿԱՐԱԳԻՐ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիրը (այսուհետ` միջազգային վկայագիր) 86,7 x 120 մմ չափսերի` չորս էջից բաղկացած երկնագույն գրքույկ է:

2. Միջազգային վկայագրի առաջին էջի վրա վերևից ներքև հերթականությամբ (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն) տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «LA REPUBLIQUE DE ARMENIE», «REPUBLIC OF ARMENIA», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառերը, Հայաստանի Հանրապետության «AM» տարբերիչ նշանը, «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ», «INTERNATIONAL ROAD TRAFFIC», «LA CIRKULATION INTERNATIONALE ROUTIERE» և «МЕЖДУНАРОДНОЕ ДОРОЖНОЕ ДВИЖЕНИЕ» բառերը, «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ», «REGISTRATION CERTIFICATE OF VEHICLE», «CERTIFICAT D'IMMATRICULATION», «СВИДЕТЕЛЬСТВО УЧЕТА ТРАНСПОРТНОГО СРЕДСТВА» բառերը և միջազգային վկայագրի սերիան ու համարը` «ME N»:

3. Միջազգային վկայագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերը լրացվում են անգլերեն և ռուսերեն:

4. Միջազգային վկայագրի 2-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «A Registration number»-«Учетный номер» տողում` տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը (օրինակ` 61 ԼՍ 500).

2) «B Production year»-«Год выпуска» տողում` տրանսպորտային միջոցի արտադրության տարեթիվը.

3) «C Owner or Holder»-«Владелец» տողում` միջազգային վկայագիրն ստացողի ազգանունը, անունը (օրինակ` «CHILINGARYAN ARMAN», «ЧИЛИНГАРЯН АРМАН») կարող է լրացվել նաև հայրանունը կամ ամուսնու անունը.

4) «Address»-«Место жительства» տողում` միջազգային վկայագիրն ստացողի բնակության վայրը (հասցեն) (օրինակ` «Mamikonian st. #10/5, YEREVAN, RA», «РА, г. Ереван, ул. Мамиконяна, дом 10, кв. 5»).

5) «D Mark, type»-«Марка, модель ТС» տողում` տրանսպորտային միջոցի մակնիշը և մոդելը (օրինակ` VAZ-2110).

6) «Engine»-«Двигатель» տողում` տրանսպորտային միջոցի շարժիչի համարը.

7) «Cհassi»-«Шасси» տողում` տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի համարը.

8) «Body»-«Кузов» տողում` տրանսպորտային միջոցի թափքի համարը.

9) «Colour»-«Цвет» տողում` տրանսպորտային միջոցի գույնը:

5. Միջազգային վկայագրի 3-րդ էջում հերթականությամբ լրացվում են`

1) «E VIN»-«Идентификационный номер» տողում` տրանսպորտային միջոցի նույնացման համարը.

2) «G Permissible max weigհt (kg)»-«Разр. максим. масса (кг)» տողում` տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը.

3) «H Neհt weigհt (kg)»-«Масса без нагрузки (кг)» տողում` տրանսպորտային միջոցի զանգվածը` առանց բեռնվածության.

4) «Special notes»-«Особые отметки» տողում` տրանսպորտային միջոցին վերաբերող հատուկ նշումները կամ, կցորդի առկայության դեպքում, վերջինիս մակնիշը և հաշվառման համարանիշը.

5) «Issսed at»-«Выдано» տողում` «POLICE RA».

6) «Issսe date»-«Дата выдачи» տողում` միջազգային վկայագիրը տալու ամսաթիվը (օրինակ` 24.02.2002).

7) «F Valid by»-«Действительно до» տողում` միջազգային վկայագրի գործողության ժամկետը.

8) «Firma»-«Подпись» տողում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` միջազգային վկայագիրը հատկացնող ստորաբաժանման ղեկավարի ազգանունը, ստորագրությունը և կնիքի տեղը:

(5-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

6. Միջազգային վկայագրի 4-րդ էջում հերթականությամբ տպագրվում են «Օտարման հիմք չէ», «Is not a baseline for alienation» և «Не является основой для отчуждениЯ» բառերը, իսկ ազատ մասը նախատեսված է այլ նշումների համար:

(8-րդ հավելվածը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

i

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման

 

ՁԵՎ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

(վերնագիրը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն որոշում)

 

Ներմուծողը __________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հաշվառման վայրը)

____________________________________________________________________________________

(կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, կազմակերպության դեպքում` գտնվելու վայրը)

____________________________________________________________________________________

Հաշվառման համարանիշը ______________________ մակնիշը, տիպարը _______________________

տեսակը ____________________________________ թափքի տեսակը __________________________

թափքի համարը ___________________________

հենասարքի (ամրաշրջանակի) համարը ____________________ թողարկման տարեթիվը ____________

գույնը ________________________________ նույնացման համարը (VIN) _______________________

Հատուկ նշումներ _____________________________________________________________________

____________________________________________________________________________________

 

Ուժի մեջ է մինչև ____ _______________ 20___ թ. Օտարման հիմք չէ

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

(ստորաբաժանման անվանումը)

________________________
 ստորաբաժանման ղեկավար
 _________________
(ստորագրությունը)
 Կ.Տ  ___________________
(անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Երկարացված է մինչև ____ _______________ 20___ թ.

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

(ստորաբաժանման անվանումը)

________________________
 ստորաբաժանման ղեկավար
 _________________
(ստորագրությունը)
 Կ.Տ  ___________________
(անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Հաշվառումից հանված է ____ _______________ 20___ թ.` ____________ համարանիշերով:

 

Ճանապարհային ոստիկանության

_______________________________________

(ստորաբաժանման անվանումը)

________________________
 ստորաբաժանման ղեկավար
 _________________
(ստորագրությունը)
 Կ.Տ  ___________________
(անունը, ազգանունը)

____ _______________ 20___ թ.

(9-րդ հավելվածը փոփ. 15.03.12 թիվ 306-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

i

Հավելված N 10
ՀՀ կառավարության
 2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ԿԱՐԳ
 «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման, այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման փաստաթղթեր և համարանիշեր տալու, դրանց գործողության ժամկետը երկարացնելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային հայտարարագրի և ներմուծողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է այդ տրանսպորտային միջոցն ուղեկցող փաստաթղթի (տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

 

II. «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՄԻՆՉԵՎ 2 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից` մաքսային ձևակերպման ժամանակ:

4. Եթե ներմուծվող տրանսպորտային միջոցի համարանիշը պարունակում է ոչ լատիներեն տառեր կամ արաբական թվեր կամ չունի համարանիշ, ապա հայտարարագրված տրանսպորտային միջոցին մաքսային մարմինների կողմից հատկացվում են տարանցիկ համարանիշեր, որոնք մաքսային մարմնին են տրամադրվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) կողմից:

(4-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

 

III. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է տրանսպորտային միջոցը ներմուծող անձի սահմանահատումը ձևակերպելու հետ միաժամանակ` տրանսպորտային միջոցը ներմուծող անձի խնդրարկած, սակայն այդ անձի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով:

6. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի, ինչպես նաև ցանկացած տարածքային հաշվառման ստորաբաժանման կողմից:

7. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման համար ներմուծողը ներկայացնում է`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

2) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ` ֆիզիկական անձանց համար հաշվառման վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, եթե անձը հաստատող փաստաթղթում բացակայում է հաշվառման (բնակության) վայրի մասին տեղեկությունը.

3) մաքսային հայտարարագիր («Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների համար) կամ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների համար).

4) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

(7-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

8. Ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալները համեմատում է մաքսային հայտարարագրում կամ տրանսպորտային միջոցի անձնագրում նշված տվյալների հետ, ստուգում սույն կարգի 7-րդ կետում նշված մյուս փաստաթղթերի առկայությունը, տրանսպորտային միջոցի համարանիշերը (եթե առկա են) վերցնում է ի պահ, այնուհետև տվյալները մուտքագրում է համակարգիչ, հատկացնում (դուրսգրում) «տարանցիկ» համարանիշեր, որից հետո տպագրում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (այսուհետ` հաշվառման վկայագիր), որն ստորագրելուց և կնքելուց հետո «տարանցիկ» համարանիշերի հետ միասին` ստորագրությամբ հանձնում տրանսպորտային միջոցը ներմուծող անձին, ինչպես նաև վերադարձնում է անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, մաքսային հայտարարագիրը կամ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո):

(8-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

9. Ներմուծողի և տրանսպորտային միջոցի փաստացի տվյալների և մաքսային հայտարարագրում կամ տրանսպորտային միջոցի անձնագրում նշված տվյալների անհամապատասխանության դեպքում հաշվառման գործողության կատարումը մերժվում է մինչև անհամապատասխանության վերացումը:

10. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը կարող է երկարացվել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամկետի` մաքսային մարմնի կողմից երկարացման փաստաթղթերի հիման վրա:

11. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման ժամկետը երկարացնելու համար ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը փոփոխված տվյալները մուտքագրում է համակարգիչ, հաշվառման վկայագրում կատարում ժամկետի երկարացման մասին գրառում (նշում է հաշվառման վկայագրի գործողության ժամկետը), որն ստորաբաժանման ղեկավարի կողմից ստորագրվելուց և կնքվելուց հետո «տարանցիկ» համարանիշի հետ միասին` ստորագրությամբ հանձնում է տրանսպորտային միջոցը ներմուծող անձին:

 

IV. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ 2 ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

12. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանվում են տրանսպորտային միջոցն արտահանող անձի սահմանահատումը ձևակերպելու հետ միաժամանակ` նույն մարմնի կողմից:

13. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու համար ներմուծողը ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում`

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր:

14. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառումից հանելու դեպքում ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձը վերցնում է հաշվառման վկայագիրն ու «տարանցիկ» համարանիշերը, հաշվառումից հանելու մասին տվյալները մուտքագրում համակարգիչ և վերադարձնում տրանսպորտային միջոցի` արտահանման երկրի կողմից տրված համարանիշերը (եթե վերցվել էին ի պահ):

15. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների «տարանցիկ» համարանիշերի կորստյան դեպքում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով տրվում են նոր «տարանցիկ» համարանիշեր:

16. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի` արտահանման երկրի կողմից տրված համարանիշերի կորստյան, ինչպես նաև առանց համարանիշի ներմուծման դեպքում, տրանսպորտային միջոցը հաշվառելիս հատկացված «տարանցիկ» համարանիշերը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելիս հետ չեն վերցվում:

17. Հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր չեն տրվում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող և (կամ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից (ժամանակավոր) ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված`

1) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ու պաշտոնատար անձանց պաշտոնական հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող պատվիրակությունների և անձանց տրանսպորտային միջոցներին.

2) օտարերկրյա պետություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անձնակազմերի տրանսպորտային միջոցներին.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող տրանսպորտային միջոցներին.

4) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում, որպես փոխադրամիջոց, ինչպես նաև այդ առաքելությունների իրականացման համար մուտք գործող տրանսպորտային միջոցներին:

(10-րդ հավելվածը խմբ. 23.02.17 թիվ 177-Ն, փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԵՐՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Հաշվառման համարանիշերը (այսուհետ` համարանիշ), ըստ դրանք կրող տրանսպորտային միջոցների խմբերի, բաժանվում են հետևյալ տեսակների`

1) ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 1 ձևի`

ա. տեսակ 1, տեսակ 1.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 2` տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

գ. տեսակ 3, տեսակ 3.1` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների,  մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները),

դ. («դ» պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

ե. («ե» պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

2) իրավաբանական անձանց անվամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 2 ձևի`

ա. տեսակ 6, տեսակ 6.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 7, տեսակ 7.1` ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու պայմանագրով սահմանված ժամկետով),

գ. («գ» պարբերությունն ուժը կորցրել է 04.07.2015 թվականից` 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

դ. տեսակ 9` տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

ե. տեսակ 10, տեսակ 10.1` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների, մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները),

զ. («զ» պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

է. («է» պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

2.1) ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող, սակայն դրանց կողմից ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների (հիմնարկ, պետական մարմին, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ) անվամբ հաշվառվող տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների, ինչպես նաև դրանց կցորդների համարանիշեր` համաձայն N 2.1 ձևի`

ա. տեսակ 11` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

բ. տեսակ 12` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 3 ձևի`

ա. տեսակ 13, տեսակ 13.1` դիվանագիտական կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 14, տեսակ 14.1` վարչատեխնիկական սպասարկող կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

գ. տեսակ 15, տեսակ 15.1` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

դ. տեսակ 16` դիվանագիտական կազմի տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

ե. տեսակ 17` վարչատեխնիկական սպասարկող կազմի տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

զ. տեսակ 18` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

է. տեսակ 19` դիվանագիտական կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների , մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները),

ը. տեսակ 20` վարչատեխնիկական սպասարկող կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների, մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները),

թ. տեսակ 21` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների, մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները).

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի և զորամիավորումների տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 4 ձևի`

ա. տեսակ 22, տեսակ 22.1` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

բ. տեսակ 23` տրիցիկլերի, քվադրցիկլների, մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

գ. տեսակ 24` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ տրիցիկլերի, քվադրիցիկլների, մոտոցիկլների, մոտոռոլլերների և մոպեդների հետնակցորդները),

դ. տեսակ 25` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

ե. տեսակ 26` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

5) առանձնացված համարանիշեր կրող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 5 ձևի`

ա. տեսակ 27, տեսակ 27.1` Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

բ. տեսակ 28, տեսակ 28.1` Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

գ. տեսակ 29, տեսակ 29.1 («Հյուրերին սպասարկող»)` Հայաստանի Հանրապետությունում գտնվող պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

դ. տեսակ 29.2, տեսակ 29.3` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների.

6) ճանապարհային երթևեկությանը ժամանակավոր մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր` համաձայն N 6 ձևի`

ա. տեսակ 30, տեսակ 30.1 («Փորձարկում»)` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն` ճանապարհային փորձարկումներին մասնակցող կամ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված կամ ներմուծված տրանսպորտային միջոցների,

բ. տեսակ 31 («Տարանցիկ»)` Հայաստանի Հանրապետությունից արտահանման նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով 2 ամսվանից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների,

i

գ. տեսակ 32 («Ժամանակավոր»)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցելու, սակայն չհաշվառելու դեպքում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայր տեղափոխելու կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված, սակայն չհաշվառված տրանսպորտային միջոցը պետական գրանցումից հանելու կամ հաշվառման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար կամ հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա կամ տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված կամ «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով ներմուծված և մաքսային ձևակերպումներն ավարտած տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով գրանցման ներկայացնելու նպատակով տրանսպորտային միջոցը ձեռք բերած անձին (ներկայացուցչին) տրանսպորտային միջոցը կայանման վայրից տեղափոխելու համար տրանսպորտային միջոցներին տրվող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ինչպես նաև զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում տառերի և թվերի նույն հավաքածուն պարունակող համարանիշ հատկացնելու պահին չտրամադրված համարանիշի փոխարեն տրվող համարանիշեր:

(1-ին կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 29.08.19 թիվ 1133-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն, 25.02.21 թիվ 263-Ն, 27.08.21 թիվ 1375-Ն որոշումներ)

2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» նշված համարանիշերը պատրաստվում են ինքնակպչուն ջրակայուն նյութից և պետք է ունենան հատուկ դրոշմի միջոցով արված կտրվածքներ` տրանսպորտային միջոցի վրա փակցնելուց հետո դրա ամբողջական պոկումը կանխելու նպատակով, իսկ մյուս բոլոր տեսակների համարանիշերը` մետաղից:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

3. Մետաղյա համարանիշերի նյութի հաստությունը պետք է լինի առնվազն 0.8 միլիմետր:

4. Համարանիշերի վրա տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի դրոշմման տեխնոլոգիան պետք է բացառի դրանցում փոփոխությունների կատարման հնարավորությունը` առանց համարանիշի ամբողջականության կամ օգտագործվող նյութերի (մետաղ, սինթետիկ թաղանթ) կառուցվածքների փոփոխության:

5. Յուրաքանչյուր համարանիշի վահանակի հակառակ երեսին նշվում է պատրաստող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը:

6. Համարանիշերը, բացառությամբ սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» և «ե» պարբերություններում, 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններում, 4-րդ ենթակետում, 5-րդ ենթակետի «դ» պարբերությունում, 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված համարանիշերի, կրում են պաշտպանիչ տարր` հոլոգրամ:

(6-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվում են միջազգային ստանդարտների պահանջներին ներդաշնակ` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագրերով (համարանիշերի պատրաստման եղանակ, տեխնիկական չափորոշիչներ և այլն) համարանիշեր:

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակներն են` A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z, Ո, Ա, Զ, Կ, Մ, Ն, Պ, Շ:

9. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող թվանշաններն են` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:

10. Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են` «AM», «ARM», «TEST»:

(10-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

 

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ» ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՆՇՄԱՆ ԴԱՇՏԻ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ

 

11. Համարանիշերի եզրաչափերն են`

 

 

Համարանիշի տեսակը

Եզրաչափերը (մմ)

1)

1, 3, 6, 7, 10, 13, 14, 15, 22, 27, 28, 29, 29.2, 30

520 x 112

2)

1.1, 3.1, 6.1, 7.1, 10.1, 13.1, 14.1, 15.1, 19, 20, 21, 22.1, 27.1, 28.1, 29.1, 29.3, 30.1

320 x 160

3)

4, 5, 11, 12

288 x 226

4)

24, 25, 26

288 x 206

5)

2, 9, 16, 17, 18, 23

220 x 174

6)

31, 32

300 x 110

(11-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

 

12. 31-րդ և 32-րդ տեսակների համարանիշերում ժամկետի նշման դաշտի եզրաչափերն են` 50X100 մմ:

(12-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

13. Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, գունավոր շերտերի, ինչպես նաև լայնության և երկարության չափերի հարաբերությունը պետք է համապատասխանեն «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

 

IV. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԵՐԸ, ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ՈԻ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ

 

14. 28-րդ և 28.1-ին տեսակների համարանիշերում օգտագործվում է կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերը:

15. Համարանիշերի հիմնագույները, տառերի, թվանշանների ու մակագրությունների գույներն են`

 

  Տեսակները Համարանիշի
հիմնագույնը
Գույնը
տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի
1) 1, 1.1, 2, 3, 3.1, 4, 5, 6, 6.1, 9, 10, 10.1, 11, 12, 30, 30.1 սպիտակ սև
2) 7, 7.1 դեղին սև
3) 13, 13.1, 14, 14.1, 16, 17, 19, 20 կարմիր սպիտակ
4) 15, 15.1, 18, 21 երկնագույն սպիտակ
5) 22, 22.1, 23, 24, 25, 26 սև սպիտակ
6) 27, 27.1 սպիտակ սև
7) 28, 28.1 սպիտակ, զինանշանի հիմնագույնը` մանուշակագույն սև,
զինանշանի ուրվապատկերի գույնը` դեղնաոսկեգույն
8) 29, 29.1 երկգույն` «ARM» մակագրության դաշտը` կապույտ, թվանշանների դաշտը` սպիտակ «ARM» մակագրությունը սպիտակ,
թվանշանները` սև
9) 29.2, 29.3 երկգույն` «ARM» մակագրության դաշտը` սև, թվանշանների դաշտը` կապույտ «ARM» մակագրությունը և թվանշանները` սպիտակ
10) 31, 32 սպիտակ, ժամկետի դաշտը` դեղին սև

(15-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

(11-րդ հավելվածը լրաց. 19.03.14 թիվ 343-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 29.08.19 թիվ 1133-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Հավելված N 12
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող հաշվառման համարանիշերի (այսուհետ` համարանիշեր) հաշվառման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

(12-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ  1335-Ն որոշում)

 

II. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերն ստանալուց հետո ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր, պահեստավորվում և հետագայում հայտ-ապրանքագրերի հիման վրա առաքվում տրանսպորտային միջոցների հաշվառման տարածքային ստորաբաժանումներ: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

3. Հաշվառման տարածքային ստորաբաժանումներում համարանիշերի ստացումն արձանագրվում է ստորաբաժանման փաստաթղթերի մուտքի մատյանում, իսկ հատկացումն արտացոլվում է տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում: Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքերում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից համարանիշերի ստացումը և դրանք տրանսպորտային միջոցները տնօրինողներին հանձնելն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի առանձին մատյանում:

(3-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

4. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ստորաբաժանումներում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի ստացումը և անձնակազմին բաշխումն արձանագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում: «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացումն արձանագրվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի հատկացման մատյանում:

(4-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

4.1. Տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին «Փորձարկում» և «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի` ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից` պայմանագրի հիման վրա, որով, բացի օրենսդրությամբ պայմանագրին ներկայացվող սահմանված պահանջներից, սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:

(4.1-ին կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

4.2. Տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմիններին «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը հատկացվում են ըստ իրենց կողմից ներկայացված հայտի` ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից` հանձնման-ընդունման արձանագրությամբ, որով սահմանվում են նաև այդ համարանիշերը հաշվառելու և հատկացնելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգն ու պայմանները:

(4.2-րդ կետը լրաց. 29.08.19 թիվ 1133-Ն որոշում)

5. Հաշվառման տարածքային ստորաբաժանում վերադարձված համարանիշերը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերի, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին ենթակա են առնվազն երկու մասի կտրման եղանակով ոչնչացման` ստորաբաժանման աշխատողների կողմից:

(5-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

6. Համարանիշերի ոչնչացման փաստն արձանագրվում է համարանիշերի ոչնչացման մատյանում:

7. Վերադարձման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության վարչապետին և Ամենայն Հայոց կաթողիկոսին սպասարկող տրանսպորտային միջոցների համարանիշերը:

(7-րդ կետը փոփ. 27.08.21 թիվ 1375-Ն որոշում)

8. Ոչնչացման ենթակա չեն (բացառությամբ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի)`

1) «Փորձարկում» տեսակի համարանիշերը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 04.07.2015 թվականից` 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց անձնակազմերի անդամների տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերը.

4) «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը.

5) դեղին հիմնագույնի համարանիշերը:

(8-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

9. Ոչնչացված համարանիշերը կրկին կարող են արտադրվել միայն համարանիշերի ոչնչացման մատյանում զույգ համարանիշերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ոչնչացման վերաբերյալ գրառման առկայության դեպքում:

 

III. ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

10. Ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումներում հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):

11. Հիմնական համարանիշերն ըստ հատկացման հերթականության բաժանվում են 3 խմբի`

1) հերթական համարանիշեր` հատկացվում են տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում առկա համարանիշերից` ըստ աճող հերթականության.

2) ցանկալի համարանիշեր` տրվող հերթականության խախտմամբ համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի` հատկացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում.

3) մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր` սահմանված չափորոշիչներին համապատասխանող համարանիշեր` հատկացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տվյալ չափորոշիչին համապատասխանող համարանիշերի համար սահմանված` լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում:

(11-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն, 25.02.21 թիվ 263-Ն որոշումներ)

12. Թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրիցիկլներին, մոպեդներին, կցորդներին ու կիսակցորդներին` մեկ համարանիշ: 

(12-րդ կետը փոփ. 25.02.21 թիվ 263-Ն որոշում)

i

(13-րդ կետն ուժը կորցրել է 04.03.2021 թվականից` 25.02.21 թիվ 263-Ն որոշում)

14. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրանսպորտային միջոցին հատկացվում են դրա հիմնական համարանիշերն ի պահ վերցնելուց հետո: Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ միասին, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:

(14-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

15. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի համարանիշերը, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին երկնագույն հիմնագույնի համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը` տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին: Հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ:

(15-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

16. «Տարանցիկ» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանվելու համար հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին` իրենց նոր հաշվառման վայր մեկնելու համար, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին:

(16-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն որոշում)

16.1. «Տարանցիկ» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող` սույն կարգի 16-րդ կետում նշված ստորաբաժանումների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում տարեթիվը, ներքևի մասում` ամիսը արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:

(16.1-ին կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

17. «Հյուրերին սպասարկող» տեսակի համարանիշերը հատկացվում են ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայության կողմից` համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից տրված հայտի հիման վրա` հիմնական համարանիշերը հայտում նշված ժամկետով ի պահ վերցնելուց հետո:

18. «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացվում են`

1) ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու նպատակով ի պահ վերցված հիմնական համարանիշերի փոխարեն` երթևեկության արգելման պատճառը վերացնելու համար անհրաժեշտ ժամկետով.

2) ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից` հետագայում ընդհանուր օգտագործման ճանապարհներին չշահագործվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում հաշվառվելու նպատակով հաշվառումից հանվող տրանսպորտային միջոցներին` 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման` այդ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից).

3) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից` առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) և օտարված տրանսպորտային միջոցներին` 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից):

4) տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից` «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով ներմուծված և մաքսային ձևակերպումներն ավարտած տրանսպորտային միջոցներին` 15 օր ժամկետով (այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշերը ենթակա են ոչնչացման` ճանապարհային ոստիկանության հաշվառման տարածքային ստորաբաժանումների կողմից):

(18-րդ կետը փոփ. 04.06.16 թիվ 621-Ն, 29.08.19 թիվ 1133-Ն որոշումներ)

18.1. «Ժամանակավոր» տեսակի համարանիշերի վրա ժամկետը նշվում է դրանք հատկացնող` սույն կարգի 18-րդ կետում նշված ստորաբաժանումների կամ սուբյեկտների համապատասխան աշխատողների կողմից համարանիշի դիմային մասի դեղին հիմնագույնի դաշտում` այդ դաշտի վերևի մասում ժամկետի ավարտի օրը, ներքևի մասում ամիսը` արաբական թվերով նշված ինքնակպչուն թաղանթ փակցնելու միջոցով:

(18.1-ին կետը լրաց. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունում տրանսպորտային միջոցների հաշվառման և համարանիշերի հատկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

20. «Փորձարկում» տեսակի համարանիշեր հատկացվում են`

1) ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ստորաբաժանման կողմից` տրանսպորտային միջոց արտադրող կազմակերպության արտադրական նմուշ հանդիսացող կամ ֆիզիկական անձանց ինքնաշեն` ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցներին` 1 ամիս ժամկետով.

2) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից` առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցներին` 1 օր ժամկետով:

(20-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

21. Կորած զույգ համարանիշերի, իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը` հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

(21-րդ կետը փոփ. 15.07.21 թիվ 1160-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

22. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` առանց հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանի, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:

(22-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն, 15.07.21 թիվ 1160-Ն  (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

23. Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:

(23-րդ կետը փոփ. 15.07.21 թիվ 1160-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

IV. ՑԱՆԿԱԼԻ ԵՎ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

24. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրությունը կարող է կատարվել ինչպես հաշվառման տարածքային ստորաբաժանման սպասարկման սրահի աշխատողի կողմից, տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակ, այնպես էլ` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացրած անձի կողմից` հաշվառման տարածքային ստորաբաժանման սպասարկման սրահում տեղադրված տեխնիկական միջոցով: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մինչև 2015 թվականի հունվարի 1-ն ապահովում է էլեկտրոնային եղանակով (համացանցի միջոցով) ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ընտրելու, դրանց համար վճարելու և ամրագրելու համակարգի ներդրումը և գործարկումը:

i

25. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ընտրության համակարգը պետք է բացառի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող որևէ ազատ համարանիշ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված համարանիշերի) ցույց չտալու, ինչպես նաև առանց ամրագրելու տվյալ համարանիշը համակարգից հանելու կամ որպես ոչ ազատ (ամրագրված կամ զբաղված) համարանիշ ցույց տալու հնարավորությունը:

26. Ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ամրագրվում է միայն հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին` 3 ժամով, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Նշված ժամկետում համարանիշի հատկացման համար սահմանված գնի վճարումը հավաստող փաստաթուղթը տրանսպորտային միջոցը հաշվառման տարածքային ստորաբաժանում չներկայացվելու դեպքում ամրագրված համարանիշն ավտոմատ կերպով վերադարձվում է համակարգ` որպես ազատ համարանիշ, իսկ հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին հատկացվում է հերթական համարանիշ:

27. Եթե հաշվառման ներկայացված տրանսպորտային միջոցին ամրագրված ցանկալի համարանիշը մինչև ամրագրումն արդեն իսկ որպես հերթական համարանիշ առաքվել է այլ հաշվառման տարածքային ստորաբաժանում, ապա այդ տրանսպորտային միջոցին հատկացնելու դեպքում այն տրամադրվում է 7 օրվա ընթացքում, իսկ մինչ այդ, ինչպես նաև այն դեպքերում, երբ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը հաշվառման պահին չի գտնվում տվյալ ստորաբաժանումում, տրանսպորտային միջոցին հատկացվում են «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր` 7 օր ժամկետով:

(27-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

28. Մինչև սույն կարգի 22-րդ կամ 27-րդ կետերով սահմանված ժամկետի ավարտը, եթե հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշը դեռևս չի առաքվել այն հատկացնող ստորաբաժանում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է իր տրանսպորտային միջոցին հատկացված կրկնօրինակը կամ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն ստանալ ճանապարհային ոստիկանության վարչական մասից կամ այն ստորաբաժանումից, որտեղ գտնվում է հատկացված համարանիշը` ստանալու մասին գրառում կատարելով հաշիվ-ապրանքագրի դարձերեսին և ստորագրելով այն: Այդ դեպքում «Ժամանակավոր» տեսակի համարանիշը համապատասխան աշխատողի կողմից ոչնչացվում է ամբողջականությունը խախտելու եղանակով, որի մասին գրառում է կատարում համարանիշերի ոչնչացման մատյանում:

(28-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

29. Մեծ պահանջարկ ունեցող ազատ համարանիշերի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման և թարմացման` յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտի դրությամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:

29.1. Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք սահմանված կարգով ենթակա են ոչնչացման` բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող կորած զույգ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը հատկացված չլինելու դեպքերի:

(29.1-րդ կետը լրաց. 15.07.21 թիվ 1160-Ն  (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

30. Մեծ պահանջարկ ունեցող` կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել, իսկ հաշվառումից հանված լինելու դեպքում` կարող են հատկացվել մինչև տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելը տվյալ համարանիշերն օգտագործելու իրավունք ստացած անձին կամ նրա համաձայնությամբ` վերջինիս մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցին: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի (ներառվում են ազատ համարանիշերի ցանկում):

(30-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 177-Ն, 15.07.21 թիվ 1160-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

i

31. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը կամ որպես ցանկալի համարանիշ` տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

(31-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

i

32. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը կամ որպես ցանկալի համարանիշ` նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

(32-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

i

33. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի (ներկայացուցչի) ներկայությունը և համաձայնությունը պարտադիր են:

34. Մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի, իսկ եթե այդ համարանիշերը հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի` առանց աճուրդի հատկացումը կամ որպես ցանկալի համարանիշ` նաև տվյալ համարանիշի համար սահմանված գնի վճարմամբ:

(34-րդ կետը փոփ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

 

Ձև N 1

 

համարանիշ_1 համարանիշ_2
 Տեսակ 1    Տեսակ 1.1
     
 համարանիշ_3    
 Տեսակ 2    
     
 համարանիշ_4    համարանիշ_5
 Տեսակ 3    Տեսակ 3.1

(1-ին ձևը խմբ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

 

Ձև N 2

 

համարանիշ համարանիշ
Տեսակ 6    Տեսակ 6.1
     
 համարանիշ    համարանիշ
Տեսակ 7    Տեսակ 7.1
     
 համարանիշ    համարանիշ
Տեսակ 8    Տեսակ 8.1
համարանիշ
Տեսակ 9
համարանիշ համարանիշ
Տեսակ 10 Տեսակ 10.1

(2-րդ ձևը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն, խմբ. 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

Ձև N 2.1

 

համարանիշ համարանիշ
Տեսակ 11   Տեսակ 12

(2.1-ին ձևը լրաց. 26.09.19 թիվ 1335-Ն որոշում)

 

Ձև N 3

 

ձև 3

 

Ձև N 4

 

ձև 4

 

Ձև N 5

 

ձև 5

 

Ձև N 6

 

ձև 6

(6-րդ ձևը փոփ. 04.06.15 թիվ 621-Ն որոշում)

(12-րդ հավելվածը լրաց. 19.03.14 թիվ 343-Ն, 04.06.15 թիվ 621-Ն, 23.02.17 թիվ 177-Ն, 09.08.18 թիվ 877-Ն, 29.08.19 թիվ 1133-Ն, 26.09.19 թիվ 1335-Ն որոշումներ)

 

ԻՐՏԵԿ

 13-րդ հավելվածը չի բերվում, քանի որ ՀՀ կառավարության 24 նոյեմբերի 2016 թ. N 1218-Ն (ՀՀՊՏ N 87.1, 07.12.2016 թ.) որոշման 1-ին կետով լրացվող 13-րդ ենթակետին համապատասխան N 13 հավելվածը բացակայում է:

 

Հավելված N 14
 ՀՀ կառավարության
 2010 թվականի սեպտեմբերի 9-ի
 N 1251-Ն որոշման

(14-րդ հավելվածը լրաց. 25.02.21 թիվ 263-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

ԿԱՐԳ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԾԱԳՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՎԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են առանց Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային` www.roadpolice.am հարթակում (այսուհետ` հարթակ) հասարակ գրավոր գործարքի (այսուհետ` գործարք) կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարթակում գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հասանելի է միայն ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում այդ գործողության պահի դրությամբ հաշվառված տրանսպորտային միջոցների համար:

3. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կարող են կատարել բանկերը, վարկային և գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն)` այդ գործողության պահի դրությամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և (կամ) հաշվառում ունեցող տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներով:

 

2. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

4. Ֆիզիկական անձինք գործարք կատարելու և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար հարթակ կարող են մուտք գործել նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով:

5. Մուտք գործելուց հետո ֆիզիկական անձը (ձեռք բերողը) հնարավորություն կստանա տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշը մուտքագրելու միջոցով որոնել և գնային հարցում ներկայացնել նախընտրած տրանսպորտային միջոցը ձեռք բերելու համար:

6. Գնային հարցումը հաստատելուց հետո օտարողը հարթակից ներբեռնում է պայմանագիրը և այն վավերացնում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Պայմանագրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

7. Ստորագրված պայմանագիրը վերբեռնելով հարթակ` ուղարկվում է ձեռք բերողին:

8. Ձեռք բերողը հաստատում է հարթակից ներբեռնված պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացնելու միջոցով:

9. Վավերացված պայմանագիրը համակարգ վերբեռնելու պահից գործարքը համարվում է կատարված, և համակարգն ինքնաշխատ եղանակով պատրաստում է տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հայտ (այսուհետ` հայտ):

 10. Հայտի ընդունումը մերժվում է, և գործարքը համարվում է անվավեր, եթե հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատերը գտնվում է հետախուզման մեջ:

11. Ընդունված հայտի հիման վրա հարթակն ինքնաշխատ եղանակով պատրաստում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության նախագիծը, որի հաջող ավարտի մասին անմիջապես հաղորդագրություն է ստացվում ձեռք բերողի էջում (այսուհետ` էջ):

 12. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք համարվում է գրանցված (գրանցումն ավարտված), եթե ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը) պետական գրանցման գործողության նախագծի պատրաստ լինելու մասին էջում հաղորդագրությունը ստանալուց հետո «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայանալով Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում` ներկայացնում է այդ պահի դրությամբ պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն ամբողջական կատարման մասին փաստաթուղթ և հանձնում ձեռք բերված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը` իր ցանկությամբ ստանալով տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը:

 13. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը ձեռք բերողին (կամ նրա ներկայացուցչին) տրամադրվում է էլեկտրոնային թվային ստորագրության դիմաց:

14. Տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

 15. Տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժելու մասին ձեռք բերողի էջին անմիջապես ուղարկվում է հաղորդագրություն:

16. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

 

3. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՐԱՎԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

17. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարելու համար անհրաժեշտ է ընտրել «Իրավաբանական անձանց մուտք» դաշտը: Դաշտը հասանելի է ինչպես կազմակերպության ղեկավարի, այնպես էլ` վերջինիս կողմից Ճանապարհային ոստիկանություն ներկայացված լիազորագրում նշված կազմակերպության աշխատակիցների նույնականացման քարտի միջոցով մուտք գործելու դեպքում:

18. Կազմակերպության ղեկավարը կարող է Ճանապարհային ոստիկանություն ներկայացված դիմումով ներկայացնել կազմակերպության այն աշխատակիցներին, ովքեր լիազորված են հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորությամբ` դիմումում նշելով (կցելով նույնականացման քարտի պատճենը) վերջիններիս նույնականացման քարտի տվյալները:

19. Հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող անձի փոփոխության դեպքում կազմակերպության ղեկավարը դիմում է Ճանապարհային ոստիկանություն` հարթակում նոր տվյալներով կարգավորումներ կատարելու նպատակով:

20. Ընտրելով «Գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում» կոճակը` լրացվում է էլեկտրոնային դիմումը (այսուհետ` դիմում), որին կցվում են օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

21. Դիմումը լրացվում է համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները մուտքագրելու միջոցով` հետևելով կայքի հրահանգներին:

 22. Լրացված դիմումը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կամ հարթակում գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

 23. Ներկայացված դիմումի հիման վրա Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանման աշխատակիցն իրականացնում է տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում, որի հաջող ավարտի դեպքում կազմակերպության հարթակի էջին կամ դիմումով ներկայացված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է «Տրանսպորտային միջոցի գրավի (լիզինգի պայմանագրով վարձակալության) իրավունքի պետական գրանցման» վկայականի էլեկտրոնային տարբերակը:

24. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը մերժվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

25. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կայացնելու դեպքում այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

 

 

Հավելված N 15
ՀՀ կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 9-ի
N 1251-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առանց Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային` www.roadpolice.am հարթակում (այսուհետ` հարթակ) հասարակ գրավոր գործարքի (այսուհետ` գործարք) կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և պետական հաշվառում (այսուհետ` գրանցում և հաշվառում) կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարթակում գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը հասանելի է միայն ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում այդ գործողության պահի դրությամբ հաշվառված տրանսպորտային միջոցների համար:

 

2. ՀԱՐԹԱԿՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Միաժամանակ տրանսպորտային միջոցի գրանցում և հաշվառում կատարելու գործողության` տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության վրա տարածվում են սույն որոշման N 14 հավելվածի` հարթակում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար սահմանված կարգավորումները` սույն կարգով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

4. Սույն որոշման N 14 հավելվածի 11-րդ կետով սահմանված կարգով ձեռք բերողի էջում (այսուհետ` էջ) տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության նախագիծը պատրաստ լինելու մասին հաղորդագրությունն ստանալուց հետո ձեռք բերողը «Միաժամանակ հաշվառում» դաշտն ակտիվացնելու միջոցով կարող է անցում կատարել ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությանը ևս կամ ղեկավարվել սույն որոշման N 14 հավելվածի 12-րդ կետի կարգավորումներով:

5. Ակտիվացնելով «Միաժամանակ հաշվառում» դաշտը` համակարգն ինքնաշխատ եղանակով պատրաստում է նաև ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական հաշվառման նախագիծը:

6. Միաժամանակ տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գործողության նախագծի պատրաստ լինելու մասին հաղորդագրություն է ուղարկվում ձեռք բերողի էջին:

7. Ձեռք բերողը հաղորդագրությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հարթակի միջոցով`

1) կատարում է օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարում (բացառությամբ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ հատկացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի և (կամ) ցանկալի համարանիշ ստանալու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումը հավաստող փաստաթղթերի, եթե ներկայացվում է հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն).

2) ներկայացնում է տրանսպորտային միջոցի համարակիր ագրեգատների և թափքի (խցիկի) գույնի փոփոխություն կատարված չլինելու մասին սեփականա տիրոջ հայտարարությունը.

3) ներկայացնում է ապացույց ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը (բացառությամբ այն դեպքերի, երբ դրա փոխարեն հարթակի միջոցով ներկայացվում է հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն) պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ Ճանապարհային ոստիկանություն առաքելու մասին:

8. Հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում հաշվառման նոր համարանիշեր չեն հատկացվում:

9. Տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների կատարման համար սահմանված վճարումը կատարվում է գույքահարկի միասնական համակարգում կամ այդ համակարգի հետ վճարումների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն ապահովող ցանկացած այլ եղանակով:

10. Սույն կարգով նախատեսված` կողմերի համաձայնությամբ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու հետ կապված կարգավորումները չեն գործում և հաշվառման գործողությունը ենթակա է մերժման (բացառությամբ, երբ ձեռք բերողը համաձայնություն է տալիս այն փոխանակելու մասին), եթե ձեռք բերվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը չեն համապատասխանում (հին նմուշի են) այդ պահի դրությամբ գործող սույն որոշման N 11 հավելվածով սահմանված հաշվառման համարանիշերի ձևերին:

11. Տրանսպորտային միջոցը համարվում է հաշվառված, եթե հարթակում տեղեկատվություն է ստացվում սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված գործողությունների կատարված լինելու մասին և բացակայում են ինչպես սույն կարգով, այնպես էլ սույն որոշման N 2 հավելվածի 10-րդ կետով նախատեսված` տրանսպորտային միջոցի գրանցումը և հաշվառումը մերժելու հիմքերը:

12. Ձեռք բերված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացված չլինելու դեպքում նաև հաշվառման համարանիշերը, պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ առաքվում են ձեռք բերողին սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված գործողությունները կատարված լինելու մասին հավաստումներն ստացվելուց հետո 5-օրյա ժամկետում, եթե հաշվառման վկայագիրը, իսկ հերթական կամ ցանկալի հաշվառման համարանիշերը գործարքի կողմերի համաձայնությամբ չփոխարինելու մասին հայտարարություն ներկայացված չլինելու դեպքում նաև հաշվառման համարանիշերը, էլեկտրոնային թվային ստորագրության դիմաց առձեռն չեն ստացվել ձեռք բերողի կողմից (կամ նրա ներկայացուցչի): Առաքանին վերադարձվելու դեպքում, դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ձեռք բերողի էջին` նշելով, որ փաստաթղթերը ձեռք բերողի (կամ նրա ներկայացուցչի) էլեկտրոնային թվային ստորագրության դիմաց հնարավոր է ստանալ Ճանապարհային ոստիկանության վարչական մասից:

13. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին ձեռք բերողի էջին անմիջապես ուղարկվում է հաղորդագրություն:

i

14. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառման գործողության կատարումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

(15-րդ հավելվածը լրաց. 30.09.21 թիվ 1632-Ն որոշում)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2010
N 1251-Ն
Որոշում