Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

01.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հունվարի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ կետերով.

 

«9.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի` գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
9.2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի
100-ապատիկի չափով
9.3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով` բազային տուրքի
60-ապատիկի չափով
9.4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` բազային տուրքի 50-ապատիկի չափով
9.5) գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով` բազային տուրքի 30-ապատիկի չափով».

 

2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ»-«ժզ» ենթակետերով.

 

«ժբ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի` գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի
200-ապատիկի չափով
ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով` բազային տուրքի
90-ապատիկի չափով
ժե. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` բազային տուրքի 75-ապատիկի չափով
ժզ. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով` բազային տուրքի 60-ապատիկի չափով».

 

3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա»-«ժե» ենթակետերով.

 

«ժա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի` գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից
ժբ. «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի
200-ապատիկի չափով
ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով` բազային տուրքի
90-ապատիկի չափով
ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` բազային տուրքի 75-ապատիկի չափով
ժե. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով` բազային տուրքի 60-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

 

Հանրապետության Նախագահի
լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան


2022 թ. փետրվարի 8
Երևան
ՀՕ-6-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 21.01.2022
N ՀՕ-6-Ն օրենք