Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐ ...

 

25.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրական» բառը փոխարինել «նորմատիվ իրավական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «նրա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու գործընթացն իրականացնում են` անձի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում` օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետի «երեխա» բառը փոխարինել «զավակ» բառով.

2) 7-րդ մասը «վնասում է» բառերից հետո լրացնել «, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել» բառերով.

3) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».

4) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «նա» բառից հետո լրացնել «ունի կամ» բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «(14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաև երեխայի գրավոր համաձայնությունը)» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «կեղծ փաստաթղթերի» և «կեղծ փաստաթղթեր» բառերը համապատասխանաբար փոխարինել «կեղծ կամ սխալ փաստաթղթերի» և «կեղծ կամ սխալ փաստաթղթեր» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը հարուցում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով` այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը, որը, սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, լուծում է անձի քաղաքացիությունը դադարեցնելու հարցը:»:

 

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը

 

1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`

1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

2) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին.

4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ.

5) նա ունի «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ, մասնավորապես`

ա. տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին, և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը,

բ. ունենալով զինվորական հաշվառում` չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում,

գ. հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական փորձաքննություն (վերափորձաքննություն) անցնելու պարտականություն,

դ. քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընդգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին,

ե. դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ:

3. Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած` եռամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացվելու դեպքում դիմումն ընդունած մարմինը քաղաքացու դիմումը մերժում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով պահանջվող տեղեկությունների իսկության և հավաստիության համար պատասխանատվություն է կրում փաստաթուղթը ներկայացնող անձը: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, և առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված` քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը նախաձեռնում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով` այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը` սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անձի քաղաքացիության վերաբերյալ հարցը լուծելու համար:»:

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած դրական եզրակացություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին` կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած բացասական եզրակացությունները, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում: Քննարկման արդյունքով կազմվում են ամփոփ եզրակացություններ և ուղարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն` կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

6. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում անձին քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` առանց սույն հոդվածի 1-5-րդ մասերի պահանջների պահպանման: Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող առաջարկությանը կցվում են անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ համաձայնությունը և ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությունը, որն ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը` Ազգային անվտանգության ծառայություն հարցում կատարելու միջոցով:

7. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացվելու դեպքում անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված` տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացվելու պահից:

9. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը.»:

(9-րդ հոդ. խմբ. 04.05.22 ՀՕ-124-Ն օրենք)

 

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած` իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումը մերժելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրվանից մեկ տարի հետո` սույն օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-393-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2021 թվական:

 

pin
ՀՀ 08.12.2021
N ՀՕ-393-Ն օրենք