Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑ ...

 

04.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2022 թվականի N 813-Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ՏՐԱՆՇ 3) ՌԵՏՐՈԱԿՏԻՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագրի (Տրանշ 3) 2022 թվականի համար նախատեսված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների ռետրոակտիվ ֆինանսավորում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 4 և N 3 հավելվածի N 1 աղյուսակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սահմանել, որ`

1) մինչև Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով իրականացված և նախատեսված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ծախսերը ձևակերպվում են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21009 «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում կայունացման դեպոզիտային հաշվի միջոցների հաշվին.

2) սույն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21009 «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին ավելացված հատկացումներն ուղղվում են բացառապես Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով նախատեսված ճանապարհահատվածի վերակառուցման իրականացված և նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային (Տրանշ 3) ծրագրով Եվրոպական ներդրումային բանկից վարկային միջոցները ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հատկացվող միջոցների վերականգնումը կայունացման դեպոզիտային հաշվում և վերաձևակերպել ծախսերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հունիսի 3
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 2-ի
N 813-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - - -
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը 1,500,000.0 3,000,000.0 3,000,000.0
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 1,500,000.0 3,000,000.0 3,000,000.0
այդ թվում`
2.6. Այլ 1,500,000.0 3,000,000.0 3,000,000.0
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում 1,500,000.0 3,000,000.0 3,000,000.0
Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը (1,500,000.0) (3,000,000.0) (3,000,000.0)
այդ թվում `
1. Փոխառու զուտ միջոցներ (1,500,000.0) (3,000,000.0) (3,000,000.0)
այդ թվում`
1.1. Վարկերի և փոխատվությունների ստացում (1,500,000.0) (3,000,000.0) (3,000,000.0)
որից` (1,500,000.0) (3,000,000.0) (3,000,000.0)
նպատակային վարկերի գծով (1,500,000.0) (3,000,000.0) (3,000,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 2-ի
N 813-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի
ընդամենը այդ թվում` ընդամենը այդ թվում` ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը վարկային միջոցներ համա-
ֆինանսա- վորում
վարկային միջոցներ համա-
ֆինանսա- վորում
վարկային միջոցներ համա-
ֆինանսա- վորում
ԸՆԴԱՄԵՆԸ - (1,500,000.000) 1,500,000.000 - (3,000,000.000) 3,000,000.000 - (3,000,000.000) 3,000,000.000
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ - - - - - - - - -
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
1049 Ճանապարհային ցանցի բարելավում - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
այդ թվում`
21009 Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս- հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 3 - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0
- Շենքերի և շինությունների շինարարությ ուն - (1,500,000.0) 1,500,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0 - (3,000,000.0) 3,000,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2022
N 813-Ն
Որոշում