Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2021 թվականի N 390-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 71-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքում անշարժ գույքի հարկի, հողի հարկի, շինությունների գույքահարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողամասերի (այդ թվում` այգիներում և պուրակներում) բոլոր տեսակների վարձակալության և կառուցապատման իրավունքի վարձավճարների (այդ թվում` տույժերի և տուգանքների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով հաշվառման, վճարումներն ընդունելու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

(1-ին կետը փոփ. 24.05.2022 թիվ 596-Ն որոշում)

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 1-ին կետը չի բխում ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներից:

Նույն օրենսգրքի համաձայն հարկերը հաշվարկվում են, հաշվառվում

են հարկ վճարողները: Բացի այդ պարզ չէ թե հարկի կամ

վարձավճարի «իրականացումն» ինչ գործառույթ է:

----------------------------------------------------------------

 

2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 19-րդ կետերով սահմանված տեղական տուրքերը գանձելու և թույլտվություններ տալու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածով

սահմանվում են միայն տեղական տուրքերի տեսակները, իսկ

դրանց չափերը սահմանված են նույն օրենքի 12-րդ հոդվածով:

----------------------------------------------------------------

 

3. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի NN 9-Ա և 10-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

    ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                         Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
25.05.2021
N 390-Ն
Որոշում