Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

11.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2022 թվականի N 863-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ և 9-րդ հոդվածի 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի տրամադրումն իրականացնել ներկայացված հայտերի համաձայն եռամսյակային կտրվածքով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի պայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ն. Փաշինյան


2022 թ. հունիսի 10
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 863-Ն որոոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Եկամուտների գծով 234,638.0
Ծախսերի գծով 234,638.0
Դեֆիցիտը (պակասուրդը) 0.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 863-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

 

Պետական բյուջեի եկամուտները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Ընդամենը` 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում`
Այլ եկամուտներ 78,212.7 156,425.3 234,638.0


 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 863-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
Ընդամենը` 78,212.7 156,425.3 234,638.0
ՀՀ պաշտպանության նախարարություն 78,212.7 156,425.3 234,638.0
Ծրագրի անվանումը`
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 78,212.7 156,425.3 234,638.0
Ծրագրի նպատակը`
ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում` արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 863-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակը Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը (մարմինները) Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Այլ եկամուտներ, ընդամենը` 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում'
6. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այյ եկամուտներ 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում'
6.7. Այլ եկամուտներ ՀՀ պետական կառավարման մարմիններ 78,212.7 156,425.3 234,638.0

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 


Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 863-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավեյացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում`
02 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում'
01 Ռազմական պաշտպանություն 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում'
01 Ռազմական պաշտպանություն 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում'
ՀՀ պաշտպանության նախարարություն 78,212.7 156,425.3 234,638.0
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 78,212.7 156,425.3 234,638.0
11007 Երկրապահ կամավորականների գործունեության ապահովում 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում' ըստ կատարողների
ՀՀ պաշտպանության նախարարություն 78,212.7 156,425.3 234,638.0
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 78,212.7 156,425.3 234,638.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 78,212.7 156,425.3 234,638.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 78,212.7 156,425.3 234,638.0
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 78,212.7 156,425.3 234,638.0
- Այլ ընթացիկ դրամաշնորհներ 78,212.7 156,425.3 234,638.0

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 863-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը
ՀՀ պաշտպանության նախարարություն 234,638.0
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 234,638.0
11007 Երկրապահ կամավորականների գործունեության ապահովում ՀՀ պաշտպանության նախարարություն 234,638.0
«Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ 234,638.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 863-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.15 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.15 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1169 ՀՀ պաշտպանության ապահովում

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը' 1169 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը' 11007 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' Երկրապահ կամավորականների գործունեության ապահովում
Նկարագրությունը' Երկրապահ կամավորականների 2022 թ. գործունեության ապահովում
Միջոցառման տեսակը' Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը' ՀՀ պաշտպանության նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
չի սահմանվում
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 78,212.7 156,425.3 234,638.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2022 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 863-Ն
Որոշում