Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆ ...

 

06.08.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հուլիսի 30-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ` ավտովարորդ կամ ավտոտրանսպորտային միջոցի երկրորդ ավտովարորդ կամ ավտովարորդի օգնական, որն ուղեկցում է ավտովարորդին` որոշակի մանևրների ժամանակ նրան աջակցելու, հարկ եղած դեպքում նրան փոխարինելու և սովորաբար տրանսպորտային գործողություններին արդյունավետ մասնակցելու համար.

ավտովարորդ` ավտոտրանսպորտային միջոցը վարող անձ.

թվային տախոգրաֆ` ավտոտրանսպորտային ﬕջոցի խցիկում կամ սրահում տեղադրված հատուկ սարք, որն ապահովում է ավտոտրանսպորտային ﬕջոցի արագության ռեժիﬕ, երթուղու, սահմանված ժամանակահատվածում անցած ճանապարհահատվածի, կարճաժամկետ և երկարաժամկետ դադարների ու կանգառների վերաբերյալ տվյալների անդադար անձեռնﬗելի արձանագրումը.

վարելու ժամանակահատված` հանգստի կամ ընդմիջման ժամերից հետո մինչև հաջորդ ընդմիջման կամ հանգստի ժամը ավտովարորդի ավտոտրանսպորտային միջոցը վարելու կուտակված ժամերը.

շաբաթ` երկուշաբթի` ժամը 00.00-ից մինչև կիրակի` ժամը 23.59-ն ընկած ժամանակահատվածը.

հանգստի ժամանակահատված` ցանկացած չընդհատված ժամանակահատված, որի ընթացքում ավտովարորդը կարող է ազատ տնօրինել իր ժամանակը.

շաբաթական կանոնավոր հանգստի ժամանակահատված` առնվազն 45 ժամ տևողությամբ հանգստի ժամ.

շաբաթական կրճատված հանգստի ժամանակահատված` առնվազն 45 ժամ տևողությամբ հանգստի ժամանակահատված, որը կարող է կրճատվել նվազագույնը 24 հաջորդական ժամով:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսները և ավտոբուսները, ինչպես նաև թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ` կցորդի կամ կիսակցորդի միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով, բացառությամբ`

1) «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների.

2) միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կմ-ը.

3) 40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը գերազանցելու տեխնիկապես հնարավորություն չունեցող ավտոտրանսպորտային միջոցների.

4) պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների.

5) 10-17 նստատեղ (ներառյալ` ավտովարորդի) ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առևտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար.

6) ոչ առևտրային նպատակներով մարդասիրական օգնության համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են արտակարգ իրավիճակների դեպքում կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելիս.

7) վթարային կամ բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոցների.

8) ավտոտրանսպորտային միջոցների, որոնք տեխնիկական զարգացման, վերանորոգման կամ պահպանման նպատակներով ենթարկվում են ավտոճանապարհային փորձարկումների, ինչպես նաև նորաստեղծ կամ վերակառուցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դեռևս չեն հանձնվել շահագործման.

9) ոչ առևտրային նպատակներով ապրանքների փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների կամ համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան.

10) մշակութային արժեք ներկայացնող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար.

11) կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի և էլեկտրականության հետ կապված ծառայությունների, մայրուղիների պահպանման և հսկողության, աղբի հավաքման և վերացման, հեռագրային և հեռախոսային ծառայությունների, փոստային առաքանու փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման և ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդիչների և ընդունիչների հայտնաբերման նպատակով օգտագործվող, ինչպես նաև կրկեսի և զվարճանքի պարագաներ փոխադրող տրանսպորտային միջոցների.

12) տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությամբ կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրենց անձնական ձեռնարկատիրական գործունեության նպատակներով բեռնափոխադրումների համար` ընկերության հիմնական վայրից մինչև 100 կմ շառավղի սահմաններում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և ավտովարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և ավտովարորդի, իսկ ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված թվային տախոգրաֆների ստուգաչափում իրականացնող արհեստանոցները` արհեստանոցի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն թվային տախոգրաֆից և տախոգրաֆի քարտերից ներբեռնված բոլոր տվյալների պահպանումը գրառումից հետո առնվազն 12 ամիս և տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պահանջի դեպքում տրամադրեն տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածները` ըստ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների`

1) օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ.

2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը: Շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչև 56 ժամ.

3) երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը չպետք է գերազանցեն 90 ժամը.

4) չորսուկես ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է ունենա առնվազն 45 րոպե տևողությամբ ընդմիջում, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումը կարող է բաժանվել առնվազն 15 րոպե և 30 րոպե ժամանակահատվածների, որից 15-րոպեանոց ընդմիջումը կիրառվում է առաջին չորսուկես ժամը վարելու ընթացքում, իսկ 30 րոպեն` չորսուկես ժամը վարելուց հետո.

5) յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն 9 անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ.

6) օրական հանգստի ժամանակահատվածն ընդմիջման հետ միասին կազմում է 12 ժամ, որը կարող է բաժանվել անընդմեջ 3 ժամ և 9 ժամ հանգստի ժամանակահատվածների: Նախորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում վարորդն ունի ևս մեկ օր հանգստի ժամանակ.

7) ավտովարորդն ունի շաբաթական կանոնավոր հանգիստ: Երկու հաջորդական շաբաթների ընթացքում վարորդն ունի առնվազն երկշաբաթյա կանոնավոր հանգիստ կամ մեկշաբաթական կանոնավոր հանգիստ` առնվազն 24 ժամ տևողությամբ մեկշաբաթական կրճատված հանգիստ: Կրճատումը պետք է փոխհատուցվի համարժեք հանգստով, որն ամբողջությամբ վերցվում է մինչ տվյալ շաբաթվան հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը: Շաբաթական հանգստի ժամանակահատվածն սկսվում է նախորդ շաբաթական ժամանակահատվածից հետո ոչ ուշ, քան վեց 24-ժամյա ժամանակահատվածից հետո.

8) օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո` 30 ժամվա ընթացքում, ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա նոր` առնվազն ինը ժամ տևողությամբ օրական հանգստի ժամանակահատված.

9) ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես շաբաթական հանգստի ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ինը ժամ ընդգրկող այլ հանգստի ժամանակահատվածին: Եթե վարորդն ընտրում է այդ տարբերակը, ապա վարորդը մեկնարկի վայրից հետո կարող է վերցնել օրական հանգստի ժամերը շաբաթական կրճատված հանգիստը տրանսպորտային միջոցում, եթե յուրաքանչյուր վարորդի համար տրանսպորտային միջոցում առկա են քնելու համար նախատեսված համապատասխան հարմարություններ, և եթե տրանսպորտային միջոցը կանգնած վիճակում է.

10) երկու շաբաթվա համար նախատեսված շաբաթական հանգստի ժամանակահատվածը կարող է հաշվարկվել ցանկացած շաբաթվա համար, բայց ոչ երկու շաբաթվա համար միասին:

8. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հատուկ գրպանիկներում և ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում:»:

(3-րդ հոդ. փոփ. 06.07.22 ՀՕ-325-Ն օրենք)

 

i

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. օգոստոսի 5
Երևան
ՀՕ-314-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 30.07.2021
N ՀՕ-314-Ն օրենք