Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ ...

 

 

040.0192.100303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2003 թվականի N 192-Ն

 

i

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

«Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքային հարկերի հաշվարկման և գույքային հարկեր վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ և 23-րդ հոդվածների, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ, 73-րդ, 80-րդ, 86-րդ, 91-րդ և 93-րդ հոդվածների ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 57-րդ և 67-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման հայտերի համաձայնեցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի համաձայնեցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը` համաձայն N 6 հավելվածի.

է) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման համար առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 7 հավելվածի.

ը) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը` համաձայն N 8 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն, 19.04.07 թիվ 547-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի հաշվարկման հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետների յուրաքանչյուր կիսամյակի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տվյալ համայնքների և միջհամայնքային կառույցների անվանական ցանկը:

(2-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հետ համատեղ քննարկել և մինչև 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար գույքահարկի ելակետային ցուցանիշների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով սույն որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքահարկի հաշվարկման գործառույթների փոխանցման գործընթացը.

i

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու նպատակով մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 300 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ մշակել և մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ներկայացնելու կարգերը.

բ) (4-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

(4-րդ կետը փոփ. 25.09.03 թիվ 1251-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան տեղեկությունները ներկայացնելու կարգը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները` 2003 թվականի մարտի առաջին տասնօրյակում:

i

6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակված` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածին համապատասխան հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկերը` օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 11.12.03 թիվ 1615-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը:

8. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության շինությունների ցանկի վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 19.04.07 թիվ 547-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

i

1. Սույն կարգով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` կանոնակարգվում է 2003 թվականի հունվարի 1-ից սկսած` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմին) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ` հարկային մարմին) ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկման հայտերի (այսուհետ` հայտ) համաձայնեցման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

i

2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտը հարկային մարմին ներկայացվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունում է որոշում հայտը ներկայացնելու մասին:

(2-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

i

2.1. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերի հիման վրա կարող են ստեղծել համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այդ թվում` միջհամայնքային միավորումներ): Համայնքների ղեկավարները միջհամայնքային կառույցների (այսուհետ` կառույցներ) ստեղծման պայմանագրերի հաստատման մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների ընդունմանը հաջորդող եռօրյա ժամկետում դրանց մասին տեղեկացնում են համապատասխան մարզպետին, որն ամփոփում է կառույց ստեղծած գյուղական համայնքների ավագանիների որոշումները և դրանց մասին տեղեկացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված և սույն որոշման N 3 հավելվածի I բաժնի 1-4-րդ կետերով սահմանված միջոցառումներն իր մասով մինչև հայտը ներկայացնելն իրականացրած գյուղական համայնքի ավագանու կողմից` համայնքի ղեկավարի առաջարկությամբ ընդունվում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին:

(2.1-րդ կետը լրաց. 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

i

3. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին համայնքի ավագանու որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին):

(3-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

i

4. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը համայնքի ավագանու կողմից որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում` երկու օրինակից լրացված հայտը (N 1 ձևը կցվում է) և ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը:

Կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հայտը ներկայացնելու վերաբերյալ կառույցի համայնքների ավագանիների որոշումների ընդունումից հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 2 օրինակից լրացված առանձին հայտեր (N 1 ձևը կցվում է)` միասնական ձևով` կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի, այդ պայմանագրերի հաստատման և հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները:

(4-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

5. Հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմնի պետի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)` գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:

6. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ` հայտ ներկայացրած տեղական ինքնակառավարման մարմնին գույքահարկի հաշվարկման համար սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:

7. Հարկային տեսչությունը հայտի ստացումից հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնին է տրամադրում`

ա) ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար գույքահարկ վճարողների` հարկային ծառայության տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև գույքահարկ վճարողների և գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները, որոնք անցկացվում են մագնիսական կրիչների վրա` երկու օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրագրում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը.

բ) (7-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

i

Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի ղեկավարը:

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմնի գծով` ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկ չի իրականացնում:

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Տեղական                 |Գույքահարկ վճարող     | Գույքահարկ վճարող   |

|ը/կ|ինքնակառավարման         |ֆիզիկական անձանց մասով| կազմակերպությունների|

|   |մարմինը                 |                      | մասով               |

|___|________________________|______________________|_____________________|

|1. |Երևանի  թաղային         |հաշվառող մարմին`      |հաշվառող մարմին`     |

|   |համայնքներ              |2003 թվականի 1-ին     |2004 թվականի 1-ին    |

|   |                        |կիսամյակից սկսած      |եռամսյակից սկսած     |

|   |                        |                      |(2004 թվականի        |

|   |                        |                      |ընթացքում` հարկային  |

|   |                        |                      |մարմինների հետ       |

|   |                        |                      |համատեղ)             |

|___|________________________|______________________|_____________________|

|2. |Քաղաքային համայնքներ    |հաշվառող մարմին`      |հաշվառող մարմին`     |

|   |                        |2003 թվականի 2-րդ     |օրենքով սահմանված    |

|   |                        |կիսամյակից սկսած      |ժամկետներում         |

|___|________________________|______________________|_____________________|

|3. |Գույքահարկի հաշվարկներն |հաշվառող մարմին`      |հաշվառող մարմին`     |

|   |ինքնուրույն ավտոմատացնող|2004 և  2005          |օրենքով սահմանված    |

|   |գյուղական համայնքներ    |թվականների ընթացքում  |ժամկետներում         |

|___|________________________|______________________|_____________________|

|4. |Գույքահարկի հաշվարկները |գույքահարկի հաշվարկման|հաշվառող մարմին`     |

|   |միջհամայնքային          |միջհամայնքային        |օրենքով սահմանված    |

|   |կառույցների միջոցով     |կառույցների ձևավորում |ժամկետներում         |

|   |ավտոմատացնող գյուղական  |2004 թվականի ընթացքում|                     |

|   |համայնքներ              |______________________|                     |

|   |                        |հաշվառող մարմին` 2005 |                     |

|   |                        |թվականի ընթացքում     |                     |

._________________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

փետրվարի 13-ի N 192-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |   Միջոցառման անվանումը     |    Կատարողները     |   Ժամկետները      |

|ը/կ|                            |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

| 1 |             2              |          3         |        4          |

|_________________________________________________________________________|

|    Բաժին I. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումը               |

|_________________________________________________________________________|

|1. |Գույքահարկի հաշվարկներն     |կառույց ստեղծող     |մինչև  համայնքի    |

|   |ավտոմատացնելու նպատակով     |գյուղական համայնքներ|ավագանու կողմից    |

|   |գյուղական համայնքների       |                    |հայտը ներկայացվելու|

|   |կողմից միջհամայնքային       |                    |մասին որոշման      |

|   |կառույցի (այսուհետ` կառույց)|                    |ընդունումը         |

|   |ստեղծում                    |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|2. |Գույքահարկի հաշվարկման      |համայնքներ          |մինչև  համայնքի    |

|   |համար տեխնիկական            |                    |ավագանու կողմից    |

|   |համապատասխան միջոցների      |                    |հայտը ներկայացվելու|

|   |ապահովում`                  |                    |մասին որոշման      |

|   |ա) գույքահարկի              |                    |ընդունումը         |

|   |հաշվարկներն ինքնուրույն     |                    |                   |

|   |ավտոմատացնող համայնքների    |                    |                   |

|   |կողմից (այդ թվում`          |                    |                   |

|   |կառույցների համար)          |                    |                   |

|   |հարկային մարմնում վարվող    |                    |                   |

|   |տեղեկատվական ավտոմատացված   |                    |                   |

|   |համակարգի պահանջներին       |                    |                   |

|   |համապատասխանող համակարգչային|                    |                   |

|   |տեխնիկայի ձեռքբերում, դրա   |                    |                   |

|   |ներդրում, շահագործման և     |                    |                   |

|   |սպասարկման հարակից          |                    |                   |

|   |աշխատանքների կազմակերպում,  |                    |                   |

|   |բ) կառույց ստեղծած գյուղական|                    |                   |

|   |համայնքների կողմից անձնական |                    |                   |

|   |հաշվի քարտերի և  հաշվառման  |                    |                   |

|   |այլ միջոցների ապահովում     |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|3. |Գույքահարկի հաշվարկման,     |համայնքներ          |մինչև  համայնքի    |

|   |վճարումների ընդունման,      |                    |ավագանու կողմից    |

|   |ինչպես նաև  տեղեկատվական    |                    |հայտը ներկայացվելու|

|   |ավտոմատացված համակարգի      |                    |մասին որոշման      |

|   |վարման համար համայնքի (այդ  |                    |ընդունումը         |

|   |թվում` կառույցների համար)   |                    |                   |

|   |համապատասխան ստորաբաժանման  |                    |                   |

|   |ձևավորում  կամ համապատասխան |                    |                   |

|   |մասնագետների ապահովում      |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|4. |Համայնքների կողմից`         |համայնքներ          |մինչև  հարկային    |

|   |ա) սույն հավելվածի 1-3-րդ   |                    |մարմին գույքահարկի |

|   |կետերով սահմանված           |ՀՀ տարածքային       |հաշվարկման հայտը   |

|   |միջոցառումների իրականացման  |կառավարման և        |ներկայացնելը       |

|   |մասին տեղեկատվությունը ՀՀ   |ենթակառուցվածքների  |                   |

|   |կառավարություն և  ՀՀ        |գործունեությունը    |                   |

|   |կառավարությանն առընթեր      |համակարգող նախարար  |                   |

|   |հարկային պետական            |                    |                   |

|   |ծառայություն ներկայացնելը,  |                    |                   |

|   |բ) ներկայացված              |ՀՀ կառավարությանն   |                   |

|   |տեղեկատվության հիման վրա,   |առընթեր հարկային    |                   |

|   |անհրաժեշտության դեպքում,    |պետական ծառայություն|                   |

|   |նշված միջոցառումների        |                    |                   |

|   |իրականացման դիտարկումներ,   |                    |                   |

|   |գ) գույքահարկի հաշվարկման   |                    |                   |

|   |հայտը ներկայացնելը          |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|5. |Համայնքների և  կառույցների  |ՀՀ կառավարությանն   |մինչև  հարկային    |

|   |աշխատողների համար           |առընթեր հարկային    |մարմնի կողմից      |

|   |գույքահարկի մասին           |պետական ծառայություն|տեղեկատվական       |

|   |օրենսդրության, անձնական     |                    |տվյալների          |

|   |հաշվի քարտերի վարման և      |                    |տրամադրումը        |

|   |գույքահարկի համակարգչային   |                    |                   |

|   |ծրագրի վերաբերյալ           |                    |                   |

|   |սեմինարների կազմակերպում    |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|6. |Շինությունների համար        |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |գույքահարկ վճարողների       |ՀՀ կառավարությանն   |կողմից տեղեկատվական|

|   |և  նրանց շինությունների     |առընթեր անշարժ      |տվյալների          |

|   |տվյալների ճշտում` ստացված   |գույքի կադաստրի     |տրամադրումից հետո` |

|   |տեղեկությունների համադրման  |պետական կոմիտեի     |եռամսյա ժամկետում  |

|   |և  համեմատման միջոցով       |համապատասխան        |                   |

|   |                            |տարածքային          |                   |

|   |                            |ստորաբաժանում       |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |հարկային տեսչություն|                   |

|___|____________________________|____________________|___________________|

|7. |Փոխադրամիջոցների համար      |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |գույքահարկ վճարողների և     |ՀՀ կառավարությանն   |կողմից տեղեկատվական|

|   |նրանց փոխադրամիջոցների      |առընթեր ՀՀ          |տվյալների          |

|   |տվյալների ճշտում` ստացված   |ոստիկանության       |տրամադրումից հետո` |

|   |տեղեկությունների համադրման  |համապատասխան        |եռամսյա ժամկետում  |

|   |և  համեմատման միջոցով       |ստորաբաժանում       |                   |

|   |                            |ՀՀ տրանսպորտի       |                   |

|   |                            |և  կապի             |                   |

|   |                            |նախարարություն      |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |հարկային տեսչություն|                   |

|___|____________________________|____________________|___________________|

|8. |Գույքահարկի հաշվարկման համար|համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |լիազոր մարմիններից ստացված  |կառույցներ          |կողմից տեղեկատվական|

|   |տեղեկությունների հիման վրա  |                    |տվյալների          |

|   |գույքահարկ վճարողներին,     |                    |տրամադրումից հետո` |

|   |նրանց շինություններին ու    |                    |6-ամսյա ժամկետում` |

|   |փոխադրամիջոցներին վերաբերող |                    |բացառապես լիազոր   |

|   |ճշտված տվյալների հիման վրա` |                    |մարմինների         |

|   |գույքահարկի տեղեկատվական    |                    |տեղեկությունների   |

|   |բազայի ճշտման աշխատանքներ   |                    |հիման վրա          |

|___|____________________________|____________________|___________________|

|9. |Ֆիզիկական անձանց գույքահարկի|կառույց ստեղծած     |հարկային մարմնի    |

|   |հաշվարկների իրականացում,    |գյուղական           |կողմից տեղեկատվական|

|   |գույքահարկի հաշվարկներում,  |համայնքներ          |տվյալների          |

|   |կատարված վճարումների, ինչպես|                    |տրամադրումից սկսած`|

|   |նաև  ՀՀ օրենսդրությամբ      |                    |«Գույքահարկի մասին»|

|   |սահմանված այլ փաստաթղթերում |                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |առկա` հարկ վճարողին և       |                    |կառավարության      |

|   |գույքահարկին վերաբերող      |                    |կողմից սահմանված   |

|   |տվյալների գրանցում անձնական |                    |կարգով             |

|   |հաշվի քարտերում             |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|10.|Համակարգչային ծրագրով       |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |ֆիզիկական անձանց գույքահարկի|կառույցներ          |կողմից տեղեկատվական|

|   |հաշվառում` գույքահարկի      |                    |տվյալների          |

|   |հաշվարկների իրականացում,    |                    |տրամադրումից սկսած`|

|   |կատարված վճարումների, ինչպես|                    |«Գույքահարկի մասին»|

|   |նաև  ՀՀ օրենսդրությամբ      |                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |սահմանված այլ փաստաթղթերում |                    |կառավարության      |

|   |առկա` հարկ վճարողին և       |                    |կողմից սահմանված   |

|   |գույքահարկին վերաբերող      |                    |կարգով             |

|   |տվյալների հիման վրա         |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|11.|Գույքահարկի հաշվարկման      |համայնքներ          |հարկային մարմնի    |

|   |տեղեկատվական ավտոմատացված   |կառույցներ          |կողմից տեղեկատվական|

|   |համակարգի շահագործում (այդ  |                    |տվյալների          |

|   |թվում` ըստ համայնքների      |                    |տրամադրումից սկսած`|

|   |առանձնացված) և              |                    |ՀՀ կառավարության   |

|   |տեղեկությունների տրամադրում`|                    |կողմից սահմանված   |

|   |գույքահարկի տեղեկատվական    |                    |կարգով             |

|   |տվյալների համապատասխան      |                    |                   |

|   |շտեմարաններին               |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|12.|Ֆիզիկական անձանց            |համայնքներ          |«Գույքահարկի մասին»|

|   |շինությունների գույքահարկի  |կառույցներ          |ՀՀ օրենքով         |

|   |վճարման ծանուցագրերի        |                    |սահմանված կարգով   |

|   |տրամադրում                  |                    |և  ժամկետներում    |

|___|____________________________|____________________|___________________|

|13.|Գույքահարկի եկամուտների     |համայնքներ          |ՀՀ կառավարության   |

|   |հաշվառում ու վճարումների    |                    |կողմից սահմանված   |

|   |ընդունման կազմակերպում      |                    |կարգով             |

|___|____________________________|____________________|___________________|

|14.|Փոխադրամիջոցների գծով       |համայնքներ          |«Գույքահարկի մասին»|

|   |գույքահարկի                 |                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |պարտավորություններ          |                    |կառավարության      |

|   |չունենալու մասին            |                    |կողմից սահմանված   |

|   |փոխադրամիջոցների տեխնիկական |                    |կարգով             |

|   |զննություն իրականացնող      |                    |                   |

|   |մարմիններ ներկայացվող       |                    |                   |

|   |տեղեկանքի տրամադրում        |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|15.|Ֆիզիկական անձանց պատկանող`  |համայնքներ          |«Գույքահարկի մասին»|

|   |գույքահարկով հարկվող օբյեկտի|                    |ՀՀ օրենքով և  ՀՀ   |

|   |օտարման օրվա դրությամբ տվյալ|                    |կառավարության      |

|   |հարկվող օբյեկտի գույքահարկի |                    |կողմից սահմանված   |

|   |գծով այդ օրվան հաջորդող     |                    |կարգով             |

|   |ժամանակաշրջանի վճարումների  |                    |                   |

|   |մասին տեղեկանքի տրամադրում  |                    |                   |

|_________________________________________________________________________|

|    Բաժին II. Գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը          |

|_________________________________________________________________________|

|1. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |պետական գրանցում ստացած     |ՀՀ արդարադատության  |ները հաշվառող      |

|   |կազմակերպությունների ցանկի  |նախարարության       |մարմին հանդիսանալու|

|   |ճշտում` համադրման և         |աշխատակազմի         |առաջին ամսվա       |

|   |համեմատման միջոցով          |իրավաբանական անձանց |ընթացքում          |

|   |                            |պետական ռեգիստրի    |                   |

|   |                            |գործակալության      |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |տարածքային մարմին   |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|2. |ՀՀ կառավարության կողմից     |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |սահմանված կարգով հարկային   |համապատասխան        |ները հաշվառող      |

|   |մարմնից գույքահարկ վճարող   |հարկային տեսչություն|մարմին հանդիսանալու|

|   |կազմակերպությունների մասին  |                    |առաջին ամսվա       |

|   |տեղեկությունների ստացում    |                    |ընթացքում          |

|___|____________________________|____________________|___________________|

|3. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |գույքահարկով հարկվող օբյեկտ |ՀՀ կառավարությանն   |ները հաշվառող      |

|   |համարվող շինություններ      |առընթեր անշարժ      |մարմին հանդիսանալու|

|   |ունեցող կազմակերպությունների|գույքի կադաստրի     |առաջին ամսվա       |

|   |և  դրանց շինությունների     |պետական կոմիտեի     |ընթացքում          |

|   |ցանկի (անկախ                |համապատասխան        |                   |

|   |կազմակերպությունների        |տարածքային          |                   |

|   |գտնվելու պետական գրանցում   |ստորաբաժանում       |                   |

|   |ստանալու վայրից) ճշտում`    |                    |                   |

|   |համադրման և  համեմատման     |                    |                   |

|   |միջոցով                     |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|4. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |պետական գրանցում ստացած և   |ՀՀ կառավարությանն   |ները հաշվառող      |

|   |գույքահարկով հարկվող օբյեկտ |առընթեր ՀՀ          |մարմին հանդիսանալու|

|   |համարվող փոխադրամիջոցներ    |ոստիկանության       |առաջին ամսվա       |

|   |ունեցող կազմակերպությունների|համապատասխան        |ընթացքում          |

|   |ու դրանց պատկանող           |տարածքային          |                   |

|   |փոխադրամիջոցների ցանկի      |ստորաբաժանում       |                   |

|   |ճշտում` համադրման և         |                    |                   |

|   |համեմատման միջոցով          |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|5. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |պետական գրանցում ստացած և   |ՀՀ տրանսպորտի       |ները հաշվառող      |

|   |գույքահարկով հարկվող օբյեկտ |և  կապի             |մարմին հանդիսանալու|

|   |համարվող ջրային             |նախարարության       |առաջին ամսվա       |

|   |փոխադրամիջոցներ ունեցող     |աշխատակազմի ՀՀ      |ընթացքում          |

|   |կազմակերպությունների ու     |արդյունաբերության   |                   |

|   |դրանց պատկանող ջրային       |մեջ աշխատանքների    |                   |

|   |փոխադրամիջոցների ցանկի      |անվտանգ կատարման    |                   |

|   |ճշտում` համադրման և         |և  լեռնային         |                   |

|   |համեմատման միջոցով          |հսկողության         |                   |

|   |                            |տեսչության          |                   |

|   |                            |համապատասխան        |                   |

|   |                            |տարածքային մարմին   |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|6. |Գույքահարկ վճարող           |ՀՀ կառավարությանն   |կազմակերպություն-  |

|   |կազմակերպությունների        |առընթեր հարկային    |ները հաշվառող      |

|   |անձնական հաշվի քարտերի      |պետական ծառայություն|մարմին հանդիսանալու|

|   |վարման, գույքահարկի         |                    |առաջին 2 ամսվա     |

|   |համակարգչային ծրագրի,       |համայնքներ          |ընթացքում          |

|   |գույքահարկի հաշվարկման և    |                    |                   |

|   |վճարման հարցերը կարգավորող  |                    |                   |

|   |օրենսդրության, ինչպես նաև   |                    |                   |

|   |վարչական պատասխանատվության  |                    |                   |

|   |կիրառման վերաբերյալ         |                    |                   |

|   |սեմինարների կազմակերպում`   |                    |                   |

|   |համայնքների ու կառույցների  |                    |                   |

|   |աշխատողների համար           |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|7. |Համայնքի վարչական տարածքում |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |հարկվող օբյեկտ համարվող     |                    |ները հաշվառող      |

|   |շինություն ունեցող          |                    |մարմին հանդիսանալու|

|   |կազմակերպությունների, ինչպես|                    |երկրորդ ամսվա      |

|   |նաև  համայնքի վարչական      |                    |ընթացքում          |

|   |տարածքում գտնվող (պետական   |                    |                   |

|   |գրանցում ստացած) և  հարկվող |                    |                   |

|   |օբյեկտ համարվող փոխադրամիջոց|                    |                   |

|   |ունեցող կազմակերպությունների|                    |                   |

|   |համար անձնական հաշվի քարտերի|                    |                   |

|   |բացում                      |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|8. |Գույքահարկի տարեկան         |համապատասխան        |կազմակերպություն-  |

|   |արդյունքների ամփոփումից հետո|հարկային տեսչություն|ները հաշվառող      |

|   |հարկային մարմնում վարվող    |                    |մարմին հանդիսանալու|

|   |անձնական հաշվի քարտերի      |համայնքներ          |առաջին 3 ամսվա     |

|   |կրկնօրինակների կամ քարտերից |                    |ընթացքում          |

|   |քաղվածքների տրամադրում      |                    |                   |

|   |համայնքին` համայնքի         |                    |                   |

|   |միջոցների հաշվին            |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|9. |Գույքահարկ վճարող           |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |կազմակերպություններին       |համապատասխան        |ները հաշվառող      |

|   |զանգվածային լրատվության     |հարկային տեսչություն|մարմին հանդիսանալու|

|   |միջոցներով, հիշեցման        |                    |առաջին 3 ամսվա     |

|   |թերթիկներով կամ             |                    |ընթացքում          |

|   |ծանուցումներով տեղեկացում`  |                    |                   |

|   |գույքահարկի հաշվարկները     |                    |                   |

|   |համայնքներ ներկայացնելու    |                    |                   |

|   |մասին                       |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|10.|Կազմակերպությունների կողմից |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |ներկայացված գույքահարկի     |                    |ները հաշվառող      |

|   |հաշվարկներում, կատարված     |                    |մարմին հանդիսանալու|

|   |վճարումների, ինչպես նաև  ՀՀ |                    |առաջին եռամսյակից  |

|   |օրենսդրությամբ սահմանված այլ|                    |սկսած ՀՀ           |

|   |փաստաթղթերում առկա` հարկ    |                    |կառավարության      |

|   |վճարողին և  գույքահարկին    |                    |կողմից սահմանված   |

|   |վերաբերող տվյալների գրանցում|                    |կարգով             |

|   |անձնական հաշվի քարտերում    |                    |                   |

|___|____________________________|____________________|___________________|

|11.|Կազմակերպությունների        |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |գույքահարկի համակարգչային   |կառույցներ          |ները հաշվառող      |

|   |ծրագրով գույքահարկի         |                    |մարմին հանդիսանալու|

|   |հաշվառում                   |                    |առաջին եռամսյակից  |

|   |                            |                    |սկսած              |

|___|____________________________|____________________|___________________|

|12.|Կազմակերպությունների        |համայնքներ          |կազմակերպություն-  |

|   |գույքահարկի հաշվարկման      |կառույցներ          |ները հաշվառող      |

|   |տեղեկատվական ավտոմատացված   |                    |մարմին հանդիսանալու|

|   |համակարգի շահագործում (այդ  |                    |առաջին եռամսյակից  |

|   |թվում` ըստ համայնքների      |                    |սկսած ՀՀ           |

|   |առանձնացված) և              |                    |կառավարության      |

|   |տեղեկությունների տրամադրում`|                    |կողմից սահմանված   |

|   |գույքահարկի տեղեկատվական    |                    |կարգով             |

|   |տվյալների համապատասխան      |                    |                   |

|   |շտեմարաններին               |                    |                   |

._________________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 08.04.04 թիվ 648-Ն, 08.01.06 թիվ 2240-Ն որոշումներ)

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնքներ) կողմից գույքահարկ վճարողների հաշվառման, այդ թվում` գույքահարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:

2. Համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված` հարկ վճարողների անհատական հաշվառման համարների, իսկ օրենքով սահմանված դեպքերում ու ժամկետներից սկսած` սոցիալական քարտերի համարների հիման վրա:

Համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

i

3. Քաղաքային համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և գույքահարկի հաշվարկների ավտոմատացման նպատակով գյուղական համայնքների կողմից ստեղծված միջհամայնքային կառույցների (այսուհետ` կառույցներ) կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

(3-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

4. Քաղաքային համայնքների և գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարվում է նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով: Սույն կետում նշված համայնքները կարող են գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները կատարել նաև գույքահարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

(4-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

5. Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են գույքահարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Կառույցներ ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին` գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:

i

6. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում սահմանված կարգով պարտադիր գրանցվում են`

ա) հարկային մարմնի տրամադրած տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված` ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած լիազոր մարմիններից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) ֆիզիկական անձանց գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների մասին գույքի նշված տեսակների պետական գրանցում (հաշվառում) կատարող լիազոր մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները,

գ) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կամ ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվարկված գույքահարկի գումարները,

դ) գույքահարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` գույքահարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

ե) գույքահարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում` օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:

(6-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

7. Կազմակերպությունների գույքահարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում սահմանված կարգով պարտադիր գրանցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած` գույքահարկ վճարող կազմակերպությունների, դրանց գույքահարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը,

բ) կազմակերպության կողմից ներկայացված գույքահարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա հարկ վճարողին և գույքահարկին վերաբերող տվյալները,

գ) կազմակերպության կողմից հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարվելու (մասնակի վճարվելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացվելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

(7-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

8. Քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) համայնքների, գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, մագնիսական կրիչներով տրամադրվում են համապատասխան մարզպետարանի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Մարզպետարանների գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

(8-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

9. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են հարկային մարմնի գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին` յուրաքանչյուր եռամսյակի համար` տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակի առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

10. Համայնքների, կառույցների և մարզպետարանների կողմից վարվող գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է հարկային մարմնի կողմից երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` մասնակից կազմակերպություններ) կողմից:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև հարկային մարմնի հետ կնքած գնման պայմանագրերի հիման վրա` պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Մասնակից կազմակերպությունները գույքահարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման, վճարման և այլ հարցերը կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են հարկային մարմնի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:

(10-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

11. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների մասին ներկայացված տեղեկությունները` համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա 3 տարվա և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները, իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա, մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց են ներկայացնում հարկային մարմնի կողմից հաստատված ձևով գույքահարկի վճարման ծանուցագրեր և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում ֆիզիկական անձանց գույքահարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:

(11-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

12. Փոխադրամիջոցների գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին փոխադրամիջոցների սեփականատերերին փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը տրամադրվում է գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող համայնքի (Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջանի) կողմից:

(12-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

13. Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին տվյալ տարվա գույքահարկի պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը համայնքի (Երևան քաղաքում` նաև Երևանի համապատասխան վարչական շրջանի) կողմից տրամադրվում է հետևյալ դեպքերում և կարգով`

ա) փոխադրամիջոցի գծով նախորդ տարիների գույքահարկի վճարումները կատարված են համարվում վճարումները հաստատող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) կամ տվյալ տարվան նախորդող տարվա տեխնիկական զննության կտրոնի հիման վրա: Դրանց բացակայության դեպքում համայնքի (Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանի) կողմից գույքահարկի տվյալ տարվա հաշվարկ կամ վճարումների ընդունում և տեղեկանքի տրամադրում չի կատարվում,

բ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի տեխնիկական անձնագրի տվյալներից ելնելով` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու դրույքաչափերով,

գ) փոխադրամիջոցի համար տեղեկանքի տրամադրման տարվա գույքահարկի գումարն օրենքով սահմանված կարգով վճարվում է սեփականատիրոջ անվամբ և սեփականատիրոջ հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե,

դ) փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը տրամադրվում է փոխադրամիջոցի սեփականատիրոջ անվամբ:

(13-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքի տրամադրումից հետո 15-օրյա ժամկետում տեղեկանք տրամադրող համայնքի կամ հարկային տեսչության կողմից գույքահարկ վճարող ֆիզիկական անձին (սեփականատիրոջը) հաշվառող համապատասխան համայնք են ներկայացվում տեղեկություններ:

Համայնքի կողմից այլ համայնքների բնակիչների անվամբ տեղեկանքների տրամադրման դեպքում տվյալ համայնքին տրամադրվող տեղեկություններում պարտադիր նշվում են սեփականատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), փոխադրամիջոցի մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը, թողարկման տարեթիվը, վճարման ամսաթիվը, անդորրագրի համարը, գանձապետական հաշվի համարը և վճարված գումարը (տեղեկություններին պարտադիր կարգով կցվում են անդորրագրերի պատճենները):

Համայնքի բնակիչների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով վարվող, սակայն սեփականության իրավունքով այլ համայնքների բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գումարը պարտադիր կարգով վճարվում է միայն բանկային համակարգի միջոցով:

(14-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

15. Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում գույքն օտարող ֆիզիկական անձին հաշվառող համայնքի կողմից նոր սեփականատիրոջը տրամադրվում է օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար կատարված վճարումների մասին տեղեկանք, որտեղ նշվում են գնորդ և օտարող ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, բնակության վայրերը (մարզը, համայնքը, գտնվելու վայրը), համապատասխան հաշվառման համարները, գույքահարկի վճարման ամսաթիվը, անդորրագրի և գանձապետական հաշվի համարները, վճարված գումարը, գույքահարկի մարված պարտավորության ժամանակաշրջանը, գույքի տեսակը (շինություն, փոխադրամիջոց), շինության դեպքում` գտնվելու վայրը և կադաստրային արժեքը, իսկ փոխադրամիջոցի դեպքում` մակնիշը, պետական համարանիշը, հզորությունը և թողարկման տարեթիվը:

Սույն կետում նշված տեղեկանքը ներկայացվում է օտարված գույքի նոր սեփականատիրոջը հաշվառող համայնք` տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունը մարված ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից հաշվարկելու նպատակով:

(15-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

i

16. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

(16-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

17. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(4-րդ հավելվածը լրաց. 08.04.04 թիվ 648-Ն, փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշումներ)

 

Ձև N 1

 

._________________________________________________________________________.

|   Համաձայնեցված է                  |                                    |

|Հայաստանի Հանրապետության            |Գույքահարկի հաշվարկման հայտի        |

|կառավարությանն առընթեր հարկային     |ծածկագիրը ----------                |

|պետական ծառայություն                |(լրացվում է ՀՀ կառավարությանն       |

| -----------------------------      |առընթեր հարկային պետական            |

| ----  -------------  200  թ.       |ծառայության կողմից)                 |

|        Կ.Տ.                        |                                    |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|                                 ՀԱՅՏ                                    |

|                                                                         |

|                        ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ                           |

|                                                                         |

|   Սույնով տեղեկացնում եմ, որ ՀՀ -------- մարզի (Երևան  քաղաքի)          |

| -------------- համայնքը պատրաստ է իրականացնել գույքահարկի հաշվարկման    |

|աշխատանքները և,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003    |

|թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի|

|կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման, Ձեր           |

|համաձայնեցմանն եմ ներկայացնում գույքահարկի հաշվարկման հայտը:             |

|                                                                         |

|       Համայնքի ղեկավար` -----------------   ---------------------       |

|                         (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)        |

|                                                                         |

|                                         -----  --------- 200  թ.        |

|   Կ.Տ.                                                                  |

._________________________________________________________________________.

 

Ձև N 2

 

i

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության -----------------------------------

(մարզի (Երևան քաղաքի) անվանումը)

(2-րդ ձևն ուժը կորցրել է 08.04.04 թիվ 648-Ն որոշում)

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, կանոնակարգվում է 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ` համայնքներ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ` հարկային մարմին) հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի (այսուհետ` հայտ) համաձայնեցման գործընթացը:

2. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այսուհետ` կառույցներ) ստեղծած յուրաքանչյուր համայնք հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու համար ներկայացնում է մեկ հայտ:

3. Կառույցներ ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը ևս պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցների միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան`

1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին.

2) կառույց ստեղծած համայնքների ղեկավարները ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկները կառույցի միջոցով ավտոմատացնելու մասով կատարում են համապատասխան լրացումներ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերում ու ներկայացնում համայնքների ավագանիների հաստատմանը: Համայնքների ղեկավարների առաջարկությամբ համայնքների ավագանիներն ընդունում են որոշումներ հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված համայնքները մինչև հայտը ներկայացնելը պարտադիր կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման N 7 հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված միջոցառումները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան`

1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը 3 օրինակից լրացված հայտը` համաձայն ձևի, և համայնքի ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը.

2) կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 3 օրինակից լրացված առանձին հայտերը` համաձայն ձևի, միասնական ձևով` կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի (փոփոխությունների) և դրանց հաստատման ու հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված միջոցառումների իրականացման դիտարկումներն իրականացվում են հարկային մարմնի կողմից` անհրաժեշտության դեպքում ներգրավելով սույն որոշմամբ սահմանված կարգով երաշխավորված մասնակից կազմակերպությանը: Դիտարկումների դրական արդյունքների հիման վրա, հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո, բաց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում է համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)` հողի հարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:

7. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ` հայտ ներկայացրած համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:

8. Հարկային մարմինը հայտի ստացումից հետո 30-օրյա ժամկետում համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին է տրամադրում ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկման համար հողի հարկ վճարողների` հարկային մարմնի տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը (այդ թվում` հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները), որն անցկացվում է նաև մագնիսական կրիչների վրա` 2 օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրարում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է համայնքի (կամ համայնքների) ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը: Սույն կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի (համայնքների) ղեկավարը (ղեկավարները):

Համապատասխան հարկային տեսչությունը համայնքի հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում համայնքին է տրամադրում տեսչությունում վարվող հողի հարկ վճարող կազմակերպությունների անձնական հաշվի քարտերի կրկնօրինակները կամ քարտերից քաղվածքները:

Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):

9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած համայնքի մասով ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկ, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվառում չի իրականացնում (չեն իրականացնում):

 

Ձև

 

._________________________________________________________________________.

|       Համաձայնեցված է                   |      Հողի  հարկի հաշվարկման   |

|Հայաստանի Հանրապետության կառավարությանն  |  հայտի ծածկագիրը ____________ |

|առընթեր հարկային պետական ծառայություն    |                               |

|                                         | (լրացվում է ՀՀ կառավարությանն |

|        _______________________          |  առընթեր հարկային պետական     |

|                                         |      ծառայության կողմից)      |

|        ____ __________ 200 թ.           |                               |

|                                         |                               |

|             Կ.Տ.                        |                               |

|_________________________________________________________________________|

|                                 ՀԱՅՏ                                    |

|                                                                         |

|                    ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ                       |

|                                                                         |

|   Սույնով տեղեկացնում եմ, որ ՀՀ ______________________________________  |

|մարզի (Երևան  քաղաքի) ________________________________________ համայնքը  |

|պատրաստ է իրականացնելու հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և              |

|կազմակերպությունների հաշվառման աշխատանքները: Հայաստանի Հանրապետության    |

|կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» և  «Հողի    |

|հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող      |

|միջոցառումների մասին» N 192-Ն որոշմանը համապատասխան` Ձեր համաձայնեցմանն  |

|եմ ներկայացնում հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսանալու հայտը:|

|   Միաժամանակ հայտնում եմ, որ համայնքը ֆիզիկական անձանց գույքահարկի      |

|հաշվարկներն իրականացնում է*                                              |

| .____________________________________________________________________.  |

| |ինքնուրույն                                         |               |  |

| |____________________________________________________|_______________|  |

| |միջհամայնքային համատեղ կամավոր կառույցի միջոցով     |               |  |

| |կառույցի անվանումը _____________________________    |               |  |

| |տեղակայման համայնքի անվանումը _____________________ |               |  |

| .____________________________________________________________________.  |

|                                                                         |

|   * կատարել նշում համապատասխան վանդակում, իսկ կառույցի դեպքում լրացնել  |

|պահանջվող տվյալները                                                      |

|                                                                         |

|   Համայնքի ղեկավար ___________________  _________________________       |

|                     (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)          |

|                                                                         |

|   _____ ____________ 200 թ.                                             |

|                                                                         |

|        Կ.Տ.                                                             |

|                                                                         |

._________________________________________________________________________.

(5-րդ հավելվածը փոփ. 19.04.07 թիվ 547-Ն որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Տեղական ինքնակառավարման մարմինը  | Հայտերի ներկայացման ժամկետները    |

|ը/կ|                                 |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|1. |Երևանի  թաղային համայնքներ և     |2007 թվականի հուլիսի 1-ից սկսած    |

|   |քաղաքային համայնքներ             |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|2. |Հաշվարկները միջհամայնքային       |2007 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած |

|   |կառույցների միջոցով ավտոմատացնող |                                   |

|   |գյուղական համայնքներ             |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|3. |Հաշվարկներն ինքնուրույն          |2007 թվականի նոյեմբերի 1-ից սկսած  |

|   |ավտոմատացնող գյուղական համայնքներ|                                   |

._________________________________________________________________________.

(6-րդ հավելվածը փոփ. 19.04.07 թիվ 547-Ն որոշում)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |   Միջոցառման անվանումը |    Կատարողները         |   Ժամկետները      |

|ը/կ|                        |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

| 1 |             2          |           3            |        4          |

|___|________________________|________________________|___________________|

|1. |Հողի հարկի հաշվարկներն  |հաշվարկներն ինքնուրույն |մինչև  համայնքի    |

|   |ավտոմատացնելու նպատակով |ավտոմատացնող համայնքներ |ավագանու կողմից    |

|   |համայնքում կամ          |կառույց ստեղծած         |հայտը ներկայացվելու|

|   |կառույցում առկա         |գյուղական համայնքներ    |մասին որոշման      |

|   |համակարգչային տեխնիկայի |                        |ընդունումը         |

|   |համապատասխանեցում       |                        |                   |

|   |հարկային մարմնում վարվող|                        |                   |

|   |տեղեկատվական            |                        |                   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |                   |

|   |պահանջներին,            |                        |                   |

|   |անհրաժեշտության դեպքում |                        |                   |

|   |համակարգչային տեխնիկայի |                        |                   |

|   |թարմացում, ձեռքբերում,  |                        |                   |

|   |ներդրում, շահագործման և |                        |                   |

|   |սպասարկման հարակից      |                        |                   |

|   |աշխատանքների            |                        |                   |

|   |կազմակերպում            |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|2. |Հողի հարկի հաշվարկման,  |հաշվարկներն ինքնուրույն |մինչև  համայնքի    |

|   |վճարումների ընդունման,  |ավտոմատացնող համայնքներ |ավագանու կողմից    |

|   |ինչպես նաև  տեղեկատվական|                        |հայտը ներկայացվելու|

|   |ավտոմատացված համակարգի  |կառույց ստեղծած         |մասին որոշման      |

|   |վարման համար համայնքի   |գյուղական համայնքներ    |ընդունումը         |

|   |(այդ թվում` կառույցների |                        |                   |

|   |համար) համապատասխան     |                        |                   |

|   |ստորաբաժանման ձևավորում |                        |                   |

|   |կամ համապատասխան        |                        |                   |

|   |մասնագետների ապահովում  |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|3. |Հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարությանն       |մինչև  հարկային    |

|   |ավտոմատացնող համայնքների|առընթեր հարկային պետական|մարմնի կողմից      |

|   |և  կառույց ստեղծած      |ծառայություն            |հայտերի            |

|   |գյուղական համայնքների   |                        |համաձայնեցումը     |

|   |կողմից սույն ծրագրի 1-ին|անհրաժեշտության դեպքում |                   |

|   |և  2-րդ կետերում նշված  |ներգրավելով երաշխավորված|                   |

|   |միջոցառումների          |մասնակից                |                   |

|   |իրականացման դիտարկումներ|կազմակերպությանը        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|4. |Սույն ծրագրի 3-րդ կետով |ՀՀ կառավարությանն       |մինչև  հարկային    |

|   |սահմանված դիտարկումների |առընթեր հարկային պետական|մարմնի կողմից      |

|   |ամփոփման արդյունքում    |ծառայություն            |տեղեկատվական       |

|   |համայնքների հայտերի     |                        |տվյալների          |

|   |համաձայնեցում           |                        |տրամադրումը        |

|___|________________________|________________________|___________________|

|5. |Համայնքների և           |ՀՀ կառավարությանն       |հայտերի            |

|   |կառույցների աշխատողների |առընթեր հարկային պետական|համաձայնեցումից    |

|   |համար հողի հարկի        |ծառայություն            |հետո` մինչև        |

|   |հաշվարկման և  վճարման   |                        |հարկային մարմնի    |

|   |հարցերը կարգավորող      |անհրաժեշտության դեպքում |կողմից տեղեկատվական|

|   |օրենսդրության և  հողի   |ներգրավելով երաշխավորված|տվյալների          |

|   |հարկի համակարգչային     |մասնակից                |տրամադրումը        |

|   |ծրագրի սեմինարների      |կազմակերպությանը        |                   |

|   |կազմակերպում            |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|6. |Ֆիզիկական անձանց և      |ՀՀ կառավարությանն       |սեմինարների        |

|   |կազմակերպությունների    |առընթեր հարկային պետական|կազմակերպումից հետո|

|   |հողի հարկի հաշվարկման   |ծառայություն            |մինչև  համայնքների`|

|   |համակարգչային ծրագրի և  |                        |հաշվառող մարմին    |

|   |հարկային մարմնում առկա  |անհրաժեշտության դեպքում |հանդիսանալը        |

|   |տեղեկատվական տվյալների  |ներգրավելով երաշխավորված|                   |

|   |տեղադրում համայնքների   |մասնակից                |                   |

|   |համակարգիչներում        |կազմակերպությանը        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|7. |Համապատասխան հարկային   |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տեսչությունում վարվող   |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |հողի հարկ վճարող        |                        |ամսվա ընթացքում    |

|   |կազմակերպությունների    |կառույց ստեղծած         |                   |

|   |անձնական հաշվի, քարտերի |գյուղական համայնքներ    |                   |

|   |կրկնօրինակների կամ      |                        |                   |

|   |քարտերից քաղվածքների    |համապատասխան հարկային   |                   |

|   |տրամադրում համայնքին`   |տեսչություն             |                   |

|   |համայնքի միջոցների      |                        |                   |

|   |հաշվին                  |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|8. |Համայնքի վարչական       |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տարածքում պետական       |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |գրանցում ստացած         |                        |ամսվա ընթացքում    |

|   |կազմակերպությունների    |կառույց ստեղծած         |                   |

|   |ցանկի ճշտում` համադրման |գյուղական համայնքներ    |                   |

|   |և  համեմատման միջոցով   |                        |                   |

|   |                        |ՀՀ արդարադատության      |                   |

|   |                        |նախարարության           |                   |

|   |                        |աշխատակազմի իրավաբանական|                   |

|   |                        |անձանց պետական ռեգիստրի |                   |

|   |                        |գործակալության          |                   |

|   |                        |համապատասխան տարածքային |                   |

|   |                        |մարմին                  |                   |

|___|________________________|________________________|___________________|

|9. |Համայնքի վարչական       |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տարածքում հողի հարկով   |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |հարկվող օբյեկտ համարվող |                        |ամսվա ընթացքում    |

|   |հողամասեր ունեցող       |կառույց ստեղծած         |                   |

|   |կազմակերպությունների և  |գյուղական համայնքներ    |                   |

|   |դրանց հողամասերի ցանկի  |                        |                   |

|   |(անկախ                  |ՀՀ կառավարությանն       |                   |

|   |կազմակերպությունների    |առընթեր անշարժ գույքի   |                   |

|   |գտնվելու պետական        |կադաստրի պետական կոմիտեի|                   |

|   |գրանցում ստանալու       |համապատասխան տարածքային |                   |

|   |վայրից) ճշտում համադրման|ստորաբաժանում           |                   |

|   |և  համեմատման միջոցով   |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|10.|Համայնքի վարչական       |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |տարածքում հարկվող օբյեկտ|ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու       |

|   |համարվող հողամաս ունեցող|                        |երկրորդ ամսվա      |

|   |կազմակերպությունների    |կառույց ստեղծած         |ընթացքում          |

|   |համար անձնական հաշվի    |գյուղական համայնքներ    |                   |

|   |քարտերի բացում          |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|11.|Հողի հարկ վճարող        |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |կազմակերպություններին   |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |զանգվածային լրատվության |                        |երեք ամսվա         |

|   |միջոցներով, հիշեցման    |կառույց ստեղծած         |ընթացքում          |

|   |թերթիկներով կամ         |գյուղական համայնքներ    |                   |

|   |ծանուցումներով          |                        |                   |

|   |տեղեկացում հողի հարկի   |                        |                   |

|   |հաշվարկները համայնքներ  |                        |                   |

|   |ներկայացնելու մասին     |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|12.|Կազմակերպությունների    |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |կողմից ներկայացված հողի |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |հարկի հաշվարկներում,    |                        |եռամսյակից սկսած`  |

|   |կատարված վճարումների,   |կառույց ստեղծած         |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |ինչպես նաև  ՀՀ          |գյուղական համայնքներ    |սահմանված կարգով   |

|   |օրենսդրությամբ սահմանված|                        |                   |

|   |այլ փաստաթղթերում առկա` |                        |                   |

|   |հարկ վճարողին և  հողի   |                        |                   |

|   |հարկին վերաբերող        |                        |                   |

|   |տվյալների գրանցում      |                        |                   |

|   |անձնական հաշվի          |                        |                   |

|   |քարտերում               |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|13.|Կազմակերպությունների    |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |հողի հարկի համակարգչային|ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |ծրագրով հողի հարկի      |                        |եռամսյակից սկսած`  |

|   |հաշվառում               |կառույց ստեղծած         |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |                        |գյուղական համայնքներ    |սահմանված կարգով   |

|___|________________________|________________________|___________________|

|14.|Հողի հարկ վճարող        |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |ֆիզիկական անձանց և      |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |նրանց հողամասերի        |                        |3 ամսվա ընթացքում  |

|   |տվյալների ճշտում`       |կառույց ստեղծած         |                   |

|   |ստացված տեղեկությունների|գյուղական համայնքներ    |                   |

|   |համադրման և  համեմատման |                        |                   |

|   |միջոցով                 |ՀՀ կառավարությանն       |                   |

|   |                        |առընթեր անշարժ գույքի   |                   |

|   |                        |կադաստրի պետական կոմիտեի|                   |

|   |                        |համապատասխան տարածքային |                   |

|   |                        |ստորաբաժանում           |                   |

|___|________________________|________________________|___________________|

|15.|Հողի հարկ վճարող        |հաշվարկներն ինքնուրույն |հաշվառող մարմին    |

|   |ֆիզիկական անձանց և      |ավտոմատացնող համայնքներ |հանդիսանալու առաջին|

|   |նրանց հողամասերին       |                        |3 ամսվա ընթացքում  |

|   |վերաբերող ճշտված        |կառույց ստեղծած         |                   |

|   |տվյալների հիման վրա հողի|գյուղական համայնքներ    |                   |

|   |հարկի տեղեկատվական      |                        |                   |

|   |բազայի ճշտման           |անհրաժեշտության դեպքում |                   |

|   |աշխատանքներ             |ներգրավելով մասնակից    |                   |

|   |                        |կազմակերպությանը        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|16.|Ֆիզիկական անձանց հողի   |հաշվարկներն ինքնուրույն |հարկային մարմնի    |

|   |հարկի հաշվարկների       |ավտոմատացնող համայնքներ |կողմից տեղեկատվական|

|   |իրականացում, հողի հարկի |                        |տվյալների          |

|   |հաշվարկներում, կատարված |կառույց ստեղծած         |տրամադրումից սկսած |

|   |վճարումների, ինչպես նաև |գյուղական համայնքներ    |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |ՀՀ օրենսդրությամբ       |                        |սահմանված կարգով   |

|   |սահմանված այլ           |կառույցներ              |                   |

|   |փաստաթղթերում առկա` հարկ|                        |                   |

|   |վճարողին և  հողի հարկին |                        |                   |

|   |վերաբերող տվյալների     |                        |                   |

|   |գրանցում անձնական հաշվի |                        |                   |

|   |քարտերում               |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|17.|Համակարգչային ծրագրով   |հաշվարկներն ինքնուրույն |հարկային մարմնի    |

|   |ֆիզիկական անձանց հողի   |ավտոմատացնող համայնքներ |կողմից տեղեկատվական|

|   |հարկի հաշվառում` հողի   |                        |տվյալների          |

|   |հարկի հաշվարկների       |կառույցներ              |տրամադրումից սկսած |

|   |իրականացում, կատարված   |                        |ՀՀ օրենսդրությամբ  |

|   |վճարումների, ինչպես նաև |                        |սահմանված կարգով   |

|   |ՀՀ օրենսդրությամբ       |                        |                   |

|   |սահմանված այլ           |                        |                   |

|   |փաստաթղթերում առկա հարկ |                        |                   |

|   |վճարողին և  հողի հարկին |                        |                   |

|   |վերաբերող տվյալների     |                        |                   |

|   |հիման վրա               |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|18.|Ֆիզիկական անձանց        |հաշվարկներն ինքնուրույն |«Հողի հարկի մասին» |

|   |հողամասերի հողի հարկի   |ավտոմատացնող համայնքներ |ՀՀ օրենքով         |

|   |վճարման ծանուցագրերի    |                        |սահմանված կարգով և |

|   |տրամադրում              |կառույց ստեղծած         |ժամկետներում       |

|   |                        |գյուղական համայնքներ    |                   |

|   |                        |                        |                   |

|   |                        |կառույցներ              |                   |

|___|________________________|________________________|___________________|

|19.|Ֆիզիկական անձանցից հողի |հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարության   |

|   |հարկի եկամուտների       |ավտոմատացնող համայնքներ |կողմից սահմանված   |

|   |հաշվառում ու վճարումների|                        |կարգով             |

|   |ընդունման կազմակերպում  |կառույց ստեղծած         |                   |

|   |                        |գյուղական համայնքներ    |                   |

|___|________________________|________________________|___________________|

|20.|Հողի հարկի հաշվարկման   |հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարության   |

|   |տեղեկատվական            |ավտոմատացնող համայնքներ |կողմից սահմանված   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |կարգով             |

|   |շահագործում (այդ թվում` |կառույց ստեղծած         |                   |

|   |կառույցներում ըստ       |գյուղական համայնքներ    |                   |

|   |համայնքների առանձնացված)|                        |                   |

|   |և  տեղեկատվական         |                        |                   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |                   |

|   |սպասարկման կազմակերպում |                        |                   |

|___|________________________|________________________|___________________|

|21.|Հողի հարկի հաշվարկման   |հաշվարկներն ինքնուրույն |ՀՀ կառավարության   |

|   |տեղեկատվական            |ավտոմատացնող համայնքներ |կողմից սահմանված   |

|   |ավտոմատացված համակարգի  |                        |կարգով             |

|   |տեղեկությունների        |կառույց ստեղծած         |                   |

|   |տրամադրում տեղեկատվական |գյուղական համայնքներ    |                   |

|   |տվյալների համապատասխան  |                        |                   |

|   |շտեմարաններին           |                        |                   |

._________________________________________________________________________.

(7-րդ հավելվածը փոփ. 19.04.07 թիվ 547-Ն որոշում)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2003 թվականի փետրվարի 13-ի

N 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնքներ) կողմից հողի հարկ վճարողների հաշվառման, այդ թվում` հողի հարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:

2. Համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) և կազմակերպությունների հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված` հարկ վճարողների անհատական հաշվառման համարների և սոցիալական ապահովության քարտերի համարների հիման վրա:

Համայնքների կողմից հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց (այսուհետ` կառույց) ստեղծած գյուղական համայնքները հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսանալու նպատակով ներկայացված հայտի հիման վրա հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում`

1) ֆիզիկական անձանց մասով` հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից.

2) կազմակերպությունների մասով` հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից:

4. Կառույց ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցի միջոցով:

5. Քաղաքային համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

Սույն կետում նշված համայնքները հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Սույն կետում նշված համայնքները կարող են հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները կատարել նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

(5-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

6. Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:

Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին` հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:

7. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում սահմանված կարգով պարտադիր գրանցվում են`

1) հարկային մարմնի տրամադրված տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված` ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.

2) ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի ու դրանց գնահատությունների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները.

3) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կողմից ինքնուրույն հաշվարկված հողի հարկի գումարները,

4) հողի հարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` հողի հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները,

5) հողի հարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում` օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:

(7-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

8. Կազմակերպությունների հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում սահմանված կարգով պարտադիր գրանցվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած` հողի հարկ վճարող կազմակերպությունների, դրանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.

2) կազմակերպության կողմից ներկայացված հողի հարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները.

3) կազմակերպության կողմից հողի հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացնելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

(8-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

9. Քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, մագնիսական կրիչներով տրամադրվում են համապատասխան մարզպետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Մարզպետարանների հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով`

1) Երևանի թաղային համայնքների կողմից Երևանի քաղաքապետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին.

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված համայնքների և կառույցների կողմից համապատասխան մարզպետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:

(9-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

10. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են հարկային մարմնի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին` յուրաքանչյուր եռամսյակի համար` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

11. Համայնքների, կառույցների և մարզպետարանների կողմից վարվող հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից երաշխավորված` գույքահարկի տեղեկատվական ավտոմատացված համակարգն սպասարկող կազմակերպությունների (այսուհետ` մասնակից կազմակերպությունների) կողմից: Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, մարզպետարանների միջև կնքած գնման պայմանագրերի հիման վրա` պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև հողի հարկի հաշվարկման, վճարման և այլ հարցեր կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են հարկային մարմնի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:

(11-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

12. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հողի հարկով հարկվող օբյեկտների մասին ներկայացված տեղեկությունները` համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտի հետագա 3 տարվա հողի հարկի գումարները և իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա`

1) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի համար` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) հարկային մարմնի կողմից հաստատված ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում են ֆիզիկական անձանց հողի հարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:

(12-րդ կետը փոփ. 23.07.09 թիվ 841-Ն որոշում)

13. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

 

(8-րդ հավելվածը փոփ. 19.04.07 թիվ 547-Ն որոշում)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2003
N 192-Ն
Որոշում