Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.09.1996  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

17 սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 301

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հատուկ կապ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 17-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 17-ի թիվ 301 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՏՈՒԿ ԿԱՊ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հատուկ կապ» պետական ձեռնարկությունը հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի թիվ 399 որոշմամբ սահմանված ցանկում փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 113 որոշմամբ:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հատուկ կապ» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:

Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է` «Հատուկ կապ» ՀՆՊՁ:

3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը:

4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հրամաններով, հրահանգներով և սույն կանոնադրությամբ:

5. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվամբ կնիք և դրոշմակնիք:

6. Ձեռնարկության գտնվելու վայրն է` 375002, քաղ. Երևան, Թումանյան 35:

 

II. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ձեռնարկության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հատուկ կապի ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին.

բ) Հայաստանի Հանրապետության հատուկ կապի ծառայությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը.

գ) հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող ձեռնարկություններից, հիմնարկներից, հասարակական և այլ կազմակերպություններից, զինվորական մասերից թանկարժեք մետաղների և քարերի, դրանցից պատրաստված իրերի, փոխառությունների, վիճակախաղի տոմսերի, արժեթղթերի, գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունումը, առաքումը և հասցեատերերին հանձնումը.

դ) ձեռնարկության տնօրինության տակ գտնվող պետական սեփականության պաշտպանության և հակահրդեհային կանոնների պահանջների կատարման միջոցառումների մշակումը և իրականացումը, աշխատանքի պահպանության, անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի նորմերի կատարման հսկումը.

ե) այլ պետությունների հատուկ կապի ծառայություններ իրականացնող համապատասխան իրավասու ձեռնարկությունների կամ կազմակերպությունների հետ համագործակցումը.

զ) պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական բանկերին.

է) Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պահպանության իրականացումը.

ը) հատուկ կապի միջոցով ուղարկվող ամեն տեսակի առաքանու պահպանության և հասցեատերերին դրանց ժամանակին հանձնման ապահովումը.

թ) հանրապետության բոլոր մարզերի հատուկ կապի ծառայությունների աշխատանքային գործունեության ղեկավարումը և դրա նկատմամբ օպերատիվ հսկողության սահմանումը.

ժ) գաղտնիության ռեժիմի, առաքումների ու զենքի պահպանության միջոցառումների իրականացումը.

ժա) ամեն տեսակի առաքումների հոսքի ուսումնասիրումը, դրանց տեղափոխման նպատակահարմար երթուղիների մշակումը և հաստատումը.

ժբ) աշխատանքի առաջավոր փորձի ու մեթոդների ուսումնասիրման կազմակերպումը և աշխատանքի արտադրողականության ու սպասարկման կուլտուրայի բարձրացումը:

Ձեռնարկությունն իրավասու է զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ գործունեությամբ:

Ձեռնարկությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:

 

III. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը` լրիվ տնտեսավարման իրավունքով: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:

9. Ձեռնարկության գույքի, այդ թվում` ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության դրամական և նյութական ներդրումները, շենքերը, շինությունները, մեքենաները, սարքավորումները և ձեռնարկության հաշվեկշռում գտնվող հիմնական ու շրջանառու միջոցները.

բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված տնտեսական գործունեությունից ստացված հասույթը.

գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու համար ստացվող տոկոսները.

դ) պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.

ե) հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումների կատարումից հետո շահույթի մնացած մասը մնում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Ձեռնարկությունը տնտեսական գործունեությունից ստացված և իր տնօրինության տակ մնացած եկամուտից (շահույթից) ստեղծում է ապահովագրման ֆոնդ, որի մեծությունը որոշում է ինքնուրույն: Այս ֆոնդը սպասարկվող հիմնարկների, ձեռնարկությունների կողմից «Հատուկ կապ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջոցով փոխադրման հանձնված թանկարժեք ծանրոցների ապահովության երաշխիքն է:

13. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում, կազմում հաշվեկշիռ և ներկայացնում վիճակագրական ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմին:

14. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան:

15. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային ու դրամական ամեն տեսակի գործառնություններ իրականացնելու համար:

16. Ձեռնարկությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համաձայնությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.

բ) հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ` ցանկացած տարադրամով, տնօրինում, օգտագործում և տիրապետում է դրանք ու դրանցից ստացված արդյունքը.

գ) ինքնուրույնաբար կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, վճարումներն իրականացնելու համար բանկային հիմնարկներից և ֆինանսական հաստատություններից ստանում է վարկեր.

դ) ինքնուրույնաբար պլանավորում և կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում մատուցված ծառայություններից ու կատարված աշխատանքների արդյունքներից, կնքում է պայմանագրեր և կրում պարտավորություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության իրավասության տակ գտնվող հարցերի.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում է, վարձակալության տալիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց գները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության իրավասության տակ գտնվող հարցերի.

է) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց և մարմինների գործողությունները, հանդես է գալիս հայցվոր և պատասխանող` դատարանում և պետական արբիտրաժում.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը կնքված պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների` օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.

թ) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.

ժ) սահմանում է իր աշխատողների վարձատրության ձևերը, հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը:

17. Ձեռնարկությունը չի կարող իրականացնել այնպիսի կոմերցիոն գործունեություն, որն ուղղակիորեն կապված չէ իր կանոնադրական խնդիրների հետ:

18. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ: Աշխատողներ վարձելու, նրանց աշխատանքի, հանգստի, վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված կոլեկտիվ պայմանագրով:

 

IY. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

19. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են ձեռնարկության վարչությունը և դրա գլխավոր տնօրենը:

20. Ձեռնարկության վարչությունը կազմվում է 9 անդամից, որոնցից 4-ն ընտրվում են աշխատավորական կոլեկտիվից, իսկ մյուսներին նշանակում է գլխավոր տնօրենը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարի հետ:

21. Ձեռնարկության վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:

22. Ձեռնարկության վարչությունն իրավասու է`

ա) որոշելու ֆինանսատնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման հիմնական ուղղությունները և հաստատելու աշխատանքային ծրագրերը.

բ) ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն.

գ) հիմնադրելու, վերակազմավորելու, լուծարելու դուստր ձեռնարկություններ, հաստատելու դրանց կանոնադրությունները.

դ) որոշելու ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների ցանկն ու դրանց լիազորությունները.

ե) բաշխելու և վերաբաշխելու ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների օգուտներից գոյացած եկամուտները` ձեռնարկության սահմանած կարգով:

23. Ձեռնարկության վարչության նիստը համարվում է կայացած նրա անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

24. Ձեռնարկության վարչության նիստերը հրավիրվում են եռամսյակը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերը` գլխավոր տնօրենի կամ ձեռնարկության վարչության անդամների 50 տոկոսի պահանջով:

25. Ձեռնարկության գլխավոր տնօրենին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարի հետ: Գլխավոր տնօրենը ձեռնարկության վարչության նախագահն է և վարչության կողմից որոշումներ ընդունվելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք: Գլխավոր տնօրենին նշանակելիս նրա և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության միջև սահմանված կարգով կնքվում է պայմանագիր: Պայմանագրում սահմանվում են գլխավոր տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության կապի նախարարության, ձեռնարկության վարչության և աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի ժամկետը և այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը: Պայմանագրում նշվում են նաև ձեռնարկության գործունեությունն արտացոլող հիմնական ցուցանիշների համակարգը, այդ թվում նաև կարևորագույն ցուցանիշը` գաղտնիության և ծանրոցների պահպանությունը:

26. Գլխավոր տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում պատասխանատվություն:

Գլխավոր տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, ձեռնարկության աշխատողների համար իրականացնում գործատուի գործառույթները, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, ելնելով պայմանագրից հաստատում է հաստիքները, սահմանում աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը, արձակում հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ, ըստ գործունեության բնագավառների կատարում աշխատանքի բաշխում գլխավոր տնօրենի տեղակալների և ղեկավար այլ աշխատողների միջև, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկության գործառնական գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

27. Գլխավոր տնօրենի տեղակալները, գլխավոր ճարտարագետը, գլխավոր հաշվապահը պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում գլխավոր տնօրենի հրամանով` նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարի հետ:

28. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որը ձևավորվում է հիմնադրի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է ձեռնարկության վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը:

Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի վերաբերյալ ցանկացած տվյալներ և փաստաթղթեր պահանջելու ձեռնարկության ղեկավարից ու մյուս աշխատողներից և պարտավոր է իր համապատասխան հաշվետվությունները ներկայացնել ձեռնարկության վարչություն:

29. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն են կազմում այն աշխատողները, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են դրա գործունեությանը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`

ա) կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում.

բ) իր ներկայացուցիչների միջոցով ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վարում.

գ) կոլեկտիվ պայմանագրի հաստատում.

 

Y. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

30. Ձեռնարկության վերակազմավորումը կամ լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.1996
N 301
Որոշում