Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱ ...

28.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.04.2010  -ից մինչեւ   28.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1920-Ն որոշում)

i

040.0609.040603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2003 թվականի N 609-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.1.-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 2-ի N 609-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների (այսուհետ` համայնք) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Համայնքի գլխավոր հատակագիծն (այսուհետ` գլխավոր հատակագիծ) այն հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթն է, որը, ելնելով համայնքի զարգացման ծրագրից` տարածքային ռեսուրսների համալիր վերլուծության հիման վրա հիմնավորում և սահմանում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, ինչպես նաև տարածքի իրացման և կառուցապատման հերթականությունը` պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր պահպանմամբ:

3. Գլխավոր հատակագծի հիմնական նպատակը տարածքային պլանավորման միջոցով համայնքի և դրա կազմում ընդգրկված բնակավայրի (բնակավայրերի) համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:

4. Գլխավոր հատակագիծը «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պարտադիր մշակման և սույն կարգին համապատասխան հաստատվելուց հետո հիմք է հանդիսանում քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար: Գլխավոր հատակագծի իրականացումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

5. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ և պարտադիր է քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:

6. Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերի կազմում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերը մշակվում են լրիվ:

7. 15 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծի կազմում օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեման:

8. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված նախագծման առաջադրանքի (այսուհետ` առաջադրանք) հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

9. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին` համաձայնեցման:

10. Առաջադրանքին ներկայացվում են պահանջներ` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:

i

11. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն տալուց հետո առաջադրանքի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ)` համաձայնեցման:

(11-րդ կետը փոփ. 14.09.06 թիվ 1644-Ն որոշում)

12. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնություն են տալիս առաջադրանքի նախագծին կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

13. Մարզպետը նշված պետական մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը և համայնքի ղեկավարին տրամադրում դրա լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար ելակետային տվյալներ տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:

14. Գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ է ելակետային նյութերի կազմը` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

15. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում համայնքի բնակչությանը զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:

16. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10-օր անց` 5-օրյա ժամկետում:

17. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:

18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:

19. Համայնքի ղեկավարը (պատվիրատուն) առաջադրանքը հաստատելուց հետո` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` կատարող) կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:

20. Գլխավոր հատակագծի կազմին և բովանդակությանը ներկայացվում են հիմնական պահանջները` համաձայն սույն կարգի NN 3 և 4 հավելվածների:

21. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը կատարողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

i

22. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հասարակությանն իրազեկում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման:

23. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս գլխավոր հատակագծին և այն ներկայացնում շահագրգիռ պետական կառավարման մարմիններ` համաձայնեցման:

24. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են գլխավոր հատակագիծը կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

25. Մարզպետը շահագրգիռ պետական մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գլխավոր հատակագիծն իր եզրակացության հետ միասին տրամադրում է համայնքի ղեկավարին:

26. Համայնքի ղեկավարը մարզպետի և շահագրգիռ պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գլխավոր հատակագիծը ներկայացնում է համայնքի ավագանուն` հաստատման:

27. Գլխավոր հատակագիծը մշակվում է երեք բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է մարզպետարանում, համայնքի ղեկավարի և կատարողի մոտ: Գլխավոր հատակագծի նախագծի մեկ օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

28. Գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի կազմում հաստատված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի մեկ օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

29. Գլխավոր հատակագծում ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է գլխավոր հատակագիծը:

30. Գլխավոր հատակագծի փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական

համայնքների գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու

փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծման առաջադրանքում նշվում են`

ա) համայնքի անվանումը, հիմնական բնութագիրը (տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը, զարգացման հիմնական հեռանկարները).

բ) նախագծման հիմքը.

գ) տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.

դ) համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի ճարտարապետահատակագծային և գործառական զարգացմանը, տրանսպորտային սպասարկման կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացմանը, կազմակերպմանն ու կառուցապատմանը` դրա առկայության դեպքում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.

ե) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները.

զ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացմանը ներկայացվող պահանջները.

է) քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները.

ը) ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 3 հավելվածին համապատասխան գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող պահանջները (գծագրերի թիվը` համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը).

ժ) նախագծային նյութերի ձևին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները.

ժա) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերում`

ա) հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի նախագծման առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

i

բ) գոտիավորման նախագծերի առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով:

3. Սույն հավելվածի 2-րդ կետի «ա» և (կամ) «բ» ենթակետերով սահմանված նախագծման առաջադրանքները (առաջադրանքը) կցվում են (է) սույն հավելվածի 1-ին կետին համապատասխան կազմված համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին և կազմում դրա անբաժանելի մասը:

4. Գլխավոր հատակագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի պահանջները համատեղվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ե» և «զ» կետերի հետ:

(հավելվածը փոփ. 01.04.10 թիվ 331-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական

համայնքների գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու

փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը ներառում է`

ա) տարածքի ուսումնասիրվածության մասին տեղեկություններ, այդ թվում` տարածքի` սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը, ինժեներաերկրաբանական շրջանացման (պայմանների) քարտեզը, գեոդեզիական հանույթներ, կադաստրային քարտեզագրման նյութեր, հողօգտագործման քարտեզներ և այլն, արխիվային նյութերի ցանկը (առկայության դեպքում).

բ) տվյալներ տարածքի փաստացի օգտագործման, իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին.

գ) տեղեկություններ էկոլոգիական իրավիճակի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.

դ) դեմոգրաֆիական տվյալներ.

ե) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի մասին.

զ) տվյալներ նյութերի բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.

է) տվյալներ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, պատմաճարտարապետական հատակագծերի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների նախագծերի մասին.

ը) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.

թ) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր:

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական

համայնքների գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու

փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են գոտիավորման փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով:

2. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Գոտիավորման նախագծերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով:

4. Գլխավոր հատակագծի նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական ու տեքստային մասերից:

5. Գրաֆիկական մասի գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի (Մ1:5000 և Մ1:10000): Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:

6. Գլխավոր հատակագծի համար որպես հանութային հիմք օգտագործվում են տեղագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:

7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագծում (հենակետային հատակագիծ) ցույց են տրվում`

ա) տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ-պահեստային և այլ տարածքները` ըստ գործառական նշանակության (հողատեսքերի), հարկայնության և տեխնիկական բնութագրի).

բ) տրանսպորտային (այդ թվում` արտաքին տրանսպորտային) կապերը և ճանապարհային ցանցը.

գ) ինժեներական ենթակառուցվածքի տարածքները և ուղեգծերը.

դ) բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները.

ե) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների սահմանները.

զ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները.

է) հողի սահմաններն ըստ սեփականության ձևի` պետության, համայնքի և մասնավոր.

ը) բնակավայրի փաստացի սահմանագիծը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հողահատկացումները:

8. Տարածքի համալիր գնահատման հատակագծում ցույց են տրվում`

ա) ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը.

բ) օգտակար հանածոների տեղադիրքի սահմանները.

գ) բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները.

դ) միջավայրն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տարածքներն ու սանիտարապաշտպանիչ գոտիները.

ե) առողջարանների, ջրամբարների, ջրամատակարարման ակունքների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքները, սանիտարապաշտպանիչ և պահպանման գոտիները.

զ) էկոլոգիական իրավիճակի նկարագիրը.

է) աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների գոտիները.

ը) տարածքների օգտագործման և կառուցապատման վրա ազդող մյուս գործոններն ու սահմանափակումները:

9. Տրանսպորտի ուրվագծում ցույց են տրվում`

ա) արտաքին տրանսպորտի (երկաթուղային գծեր և կայարաններ, օդանավակայաններ, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, ճոպանուղիներ և այլն) տարածքները և կառույցները.

բ) ճանապարհների ցանցը և դրանց դասակարգումը.

գ) հասարակական տրանսպորտի ուղիների ու կառուցվածքների տեղադրումը (մետրոպոլիտենի դեպո, տրամվայների, տրոլեյբուսների և ավտոբուսների հավաքակայաններ, մարդատար ավտոմեքենաների խոշոր ավտոկանգառներ և ավտոհանգրվաններ):

10. Ինժեներական ենթակառուցվածքների և տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագծում ցույց են տրվում`

ա) տարածքի ինժեներական սարքավորումների հիմնական կառուցվածքները.

բ) խողովակաշարերի մայրուղիները (ջրագիծ, կոյուղի, ջերմամատակարարում, գազամատակարարում, բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր, կապի հիմնական գծեր և այլն).

գ) հիդրոտեխնիկական կառույցները.

դ) մեծ ծավալի հողային աշխատանքներ պահանջող տարածքները (տորֆահանում, դրենաժ և այլն):

11. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում ցույց են տրվում`

ա) համայնքի սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական, անտառային, ջրային և այլ նպատակային նշանակության, ինչպես նաև քաղաքային (գյուղական) բնակավայրերում ներառված բնական համալիրի տարածքները.

բ) լանդշաֆտների դասակարգումն ու գնահատումը` ներառելով ինչպես բնության հատուկ պահպանվող, այնպես էլ բնական համալիրի այլ, այդ թվում` հետընթաց ապրող (դեգրադացվող) տարածքները.

գ) դասակարգված և գնահատված լանդշաֆտային գոտիների առանձնացումն ըստ օգտագործման ռեժիմների.

դ) լանդշաֆտի առանձնահատուկ և էական հատկանիշների պահպանության միջոցառումները.

ե) լանդշաֆտի զարգացման, վերականգնման կամ կազմավորման (ստեղծման) վերաբերյալ նախագծային առաջարկությունները:

12. Համայնքի տարածքային զարգացման հատակագծում (հիմնական գծագիր) տարածքի փաստացի օգտագործման հատակագծի և տարածքի համալիր գնահատման հատակագծի վերլուծության հիման վրա ցույց են տրվում`

ա) սույն հավելվածի 7-րդ կետի «ա»-»ը» ենթակետերում նշված համապատասխան դրույթների զարգացման և կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.

բ) սույն հավելվածի 8-11-րդ կետերում նշված համապատասխան դրույթների հիմնական նախագծային լուծումները.

գ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.

դ) գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների առանձնացմամբ (7-10 տարվա հեռանկարով):

13. «Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ուրվագծում (Մ1:50000 կամ Մ1:25000) ցույց են տրվում`

ա) համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ (մարզի սահմաններում).

բ) մարզի վարչատարածքային բաժանումը:

14. Սույն հավելվածի 7-12-րդ կետերում նշված գծագրերից յուրաքանչյուրն իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի (ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության):

15. Գլխավոր հատակագծի կազմում կարող են մշակվել այլ ուրվագծեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:

16. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներառում է`

ա) գլխավոր հատակագծի հիմնական դրույթների, համայնքի տարածքային կազմակերպման և զարգացման փուլերի հիմնավորումները` սույն հավելվածի 11-րդ կետում նշված դրույթներին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 4 հավելվածում ներկայացված գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները:

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական

համայնքների գլխավոր հատակագծերի մշակման,

փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու

փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) տեխնիկատնտեսական ցուցանիշները ներկայացվում են հետևյալ փուլերի համար`

ա) գլխավոր հատակագծի մշակման ելակետային տարվա,

բ) գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ ծրագրային փուլի,

գ) գլխավոր հատակագծի իրականացման հեռանկարային փուլերի (խոշորացված ցուցանիշներով):

2. Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի, ջերմության, ջրի, գազի պահանջարկի, տնտեսական ու խմելու ջրերի և արտադրական կեղտաջրերի արտանետման ծավալների ցուցանիշներն ընդունվում են ըստ մարզային և քաղաքային ծառայությունների տվյալների:

3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:

4. Գլխավոր հատակագծերի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներն են`

 

.______________________________________________________________________.

|                     Ցուցանիշը                       |  Չափի միավորը  |

|_____________________________________________________|________________|

|                         1                           |        2       |

|______________________________________________________________________|

|                        1. Տարածքը                                    |

|______________________________________________________________________|

|Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի      | հա             |

|ընդհանուր մակերեսը`                                  |                |

|ընդամենը                                             |                |

|        այդ թվում`                                   |                |

|բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր    | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|բնակավայրերի նախագծային սահմաններում ընդգրկված հողեր | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|բնակավայրերի հողեր,                                  | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|       որից`                                         |                |

|բնակելի կառուցապատման                                | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|հասարակական կառուցապատման                            | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|խառը կառուցապատման                                   | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|ընդհանուր օգտագործման,                               | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|       որից`                                         |                |

|ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ            | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|փողոցներ, հրապարակներ                                | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|այլ տարածքներ                                        | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|այլ հողեր                                            | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ          | հա/տոկոս       |

|արտադրական նշանակության հողեր,                       |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|       որից`                                         |                |

|արդյունաբերական օբյեկտների                           | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|գյուղատնտեսական արտադրական օբյեկտների                | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|պահեստարանների                                       | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|ընդերքի օգտագործման                                  | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ             | հա/տոկոս       |

|ենթակառուցվածքների հողեր,                            |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|       որից`                                         |                |

|էներգետիկայի                                         | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|կապի                                                 | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|տրանսպորտի                                           | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|կոմունալ ենթակառուցվածքների                          | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|հատուկ պահպանվող տարածքների հողեր,                   | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|       որից`                                         |                |

|բնապահպանական                                        | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|առողջարարական նպատակներով նախատեսված                 | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|հանգստի համար նախատեսված                             | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|պատմական և  մշակութային                              | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|հատուկ նշանակության հողեր                            | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|գյուղատնտեսական նշանակության հողեր,                  | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|       որից`                                         |                |

|վարելահող                                            | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|բազմամյա տնկարկներ                                   | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|խոտհարքներ                                           | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|արոտավայրեր                                          | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|այլ հողատեսքեր                                       | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|անտառային հողեր                                      | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|ջրային հողեր                                         | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|պահուստային հողեր                                    | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|______________________________________________________________________|

|                2. Տարածքն ըստ սեփականության ձևերի                    |

|______________________________________________________________________|

|պետական սեփականություն                               | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|համայնքի սեփականություն                              | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|ֆիզիկական և  իրավաբանական անձանց սեփականություն      | հա/տոկոս       |

|                                                     |(ընդհանուր      |

|                                                     | տարածքից)      |

|______________________________________________________________________|

|                     3. Դեմոգրաֆիական տվյալներ                        |

|______________________________________________________________________|

|բնակչության թիվը                                     |հազ. մարդ       |

|բնակչության խտությունը                               |հազ. մարդ/հա    |

|բնակչության տարիքային կազմը, այդ թվում`              |                |

|մինչև  15 տարեկան երեխաներ                           |հազ. մարդ/ տոկոս|

|աշխատունակ հասակի բնակչություն                       |հազ. մարդ/ տոկոս|

|թոշակառու բնակչություն                               |հազ. մարդ/ տոկոս|

|______________________________________________________________________|

|                          4. Բնակելի ֆոնդը                            |

|______________________________________________________________________|

|ընդհանուր բնակելի ֆոնդը                              |հազ. քառ. մ     |

|                                                     |ընդհանուր       |

|                                                     |մակերես         |

|       որից`                                         |                |

|բազմաբնակարան տներ                                   |բնակ. մակերեսը/ |

|                                                     |տոկոս (ընդհանուր|

|                                                     |բնակ. մակերեսից)|

|մենատներ                                             |բնակ. մակերեսը/ |

|                                                     |տոկոս (ընդհանուր|

|                                                     |բնակ. մակերեսից)|

|Բնակելի ֆոնդն` ըստ հարկայնության`                    |բնակ. մակերեսը/ |

|                                                     |տոկոս (ընդհանուր|

|                                                     |բնակ. մակերեսից)|

|1-2-հարկանի                                          |բնակ. մակերեսը/ |

|                                                     |տոկոս (ընդհանուր|

|                                                     |բնակ. մակերեսից)|

|3-4-հարկանի                                          |բնակ. մակերեսը/ |

|                                                     |տոկոս (ընդհանուր|

|                                                     |բնակ. մակերեսից)|

|5 հարկ և  ավելի                                      |բնակ. մակերեսը/ |

|                                                     |տոկոս (ընդհանուր|

|                                                     |բնակ. մակերեսից)|

|Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի          |քառ. մ/մարդ     |

|ընդհանուր մակերեսով                                  |                |

|Առկա բնակելի ֆոնդի նվազումը                          |քառ. մ/մարդ     |

|        այդ թվում`                                   |                |

|ըստ տեխնիկական վիճակի                                |քառ. մ/մարդ     |

|ըստ վերակառուցման                                    |քառ. մ/մարդ     |

|ըստ այլ պատճառների (սանիտարապաշտպանիչ գոտիների       |քառ. մ/մարդ     |

|կազմակերպում, վերակառուցում և  այլն)                 |                |

|______________________________________________________________________|

|    5. Բնակչության մշակութային և  կենցաղային սպասարկման համակարգը     |

|______________________________________________________________________|

|մանկական նախադպրոցական կազմակերպություններ           |    տեղ         |

|ընդամենը / 1000 մարդ                                 |                |

|հանրակրթական դպրոցներ                                |    տեղ         |

|ընդամենը / 1000 մարդ                                 |                |

|հիվանդանոցներ                                        |մահճակալ        |

|ընդամենը / 1000 մարդ                                 |                |

|պոլիկլինիկաներ                                       |հերթում հաճախում|

|ընդամենը / 1000 մարդ                                 |                |

|առևտրի                                               |քառ. մ առևտր.   |

|                                                     |   մակերես      |

|ընդամենը / 1000 մարդ                                 |                |

|կենցաղային սպասարկման                                |աշխ. տեղ        |

|ընդամենը / 1000 մարդ                                 |                |

|առողջարանային հանգստի հիմնարկներ                     |    տեղ         |

|ընդամենը / 1000 մարդ                                 |                |

|        այդ թվում`                                   |                |

|հանգստյան տներ, պանսիոնատներ և  այլն (առողջարանային  |    տեղ         |

|քաղաքների համար` հյուրանոցները ներառյալ)             |                |

|երեխաների համար ճամբարներ                            |    տեղ         |

|______________________________________________________________________|

|                    6. Տրանսպորտային սպասարկում                       |

|______________________________________________________________________|

|ՈՒղևորատար  հասարակական տրանսպորտի գծերի             |                |

|երկարությունը` ընդամենը                              |                |

|        այդ թվում`                                   |                |

|էլեկտրաֆիկացված երկաթուղի                            |կրկնակի ուղեգիծ/|

|                                                     |    կմ          |

|մետրոպոլիտեն                                         |կրկնակի ուղեգիծ/|

|                                                     |    կմ          |

|տրամվայ                                              |կրկնակի ուղեգիծ/|

|                                                     |    կմ          |

|տրոլեյբուս                                           |կրկնակի ուղեգիծ/|

|                                                     |    կմ          |

|ավտոբուս                                             |կրկնակի ուղեգիծ/|

|                                                     |    կմ          |

|ճոպանուղի                                            |կրկնակի ուղեգիծ/|

|                                                     |    կմ          |

|Մայրուղային ճանապարհների և  փողոցների                |    կմ          |

|երկարությունը` ընդամենը                              |                |

|        այդ թվում`                                   |                |

|արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների           |    կմ          |

|չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության        |    կմ          |

|մայրուղիների                                         |                |

|Արտաքին տրանսպորտ                                    |                |

|        այդ թվում`                                   |                |

|էլեկտրաֆիկացված երկաթուղի                            |կրկնակի ուղու կմ|

|ավտոբուս                                             |ուղու կմ        |

|օդային տրանսպորտ                                     |ուղու կմ        |

|Կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային            |ուղու կմ        |

|հանգույցներ                                          |                |

|Փողոցաճանապարհային ցանցի խտություն                   |կմ/քառ. կմ      |

|քաղաքային (գյուղական) կառուցապատման սահմաններում     |կմ/քառ. կմ      |

|______________________________________________________________________|

|            7. Ինժեներական սարքավորումներ և  բարեկարգում              |

|______________________________________________________________________|

|Ընդհանուր ջրօգտագործում                              |հազ. խոր. մ/օր  |

|- տնտեսական-խմելու նպատակով                          |հազ. խոր. մ/օր  |

|- արտադրական կարիքների համար                         |հազ. խոր. մ/օր  |

|Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների    |հազ. խոր. մ/օր  |

|հզորություն                                          |                |

|Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ               |հազ. խոր. մ/օր  |

|Մաքուր ջրօգտագործում                                 |   լ/օր         |

|        այդ թվում`                                   |                |

|տնտեսական-խմելու նպատակով                            |   լ/օր         |

|Կոյուղի                                              |հազ. խոր. մ/օր  |

|Կեղտաջրերի ընդհանուր ելքը` ընդամենը                  |հազ. խոր. մ/օր  |

|        այդ թվում`                                   |                |

|կենցաղային կոյուղի                                   |հազ. խոր. մ/օր  |

|արտադրական կոյուղի                                   |հազ. խոր. մ/օր  |

|Կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն       |հազ. խոր. մ/օր  |

|Էլեկտրամատակարարում                                  |                |

|Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում              |կՎտ. ժամ/տարի   |

|        այդ թվում`                                   |                |

|արտադրական օբյեկտների կարիքների համար                |կՎտ. ժամ/տարի   |

|կոմունալ-կենցաղային կարիքների համար                  |կՎտ. ժամ/տարի   |

|1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի             |   կՎտ/ժամ      |

|օգտագործում                                          |                |

|        այդ թվում`                                   |                |

|կոմունալ-կենցաղային կարիքների համար                  |   կՎտ/ժամ      |

|Էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ              |   մլն կՎտ      |

|        այդ թվում`                                   |                |

|Ջերմամատակարարում                                    |                |

|Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար    |   տոկոս        |

|կշիռը                                                |                |

|Գազի օգտագործումը` ընդամենը                          |մլն խոր. մ      |

|        այդ թվում`                                   |                |

|կոմունալ-կենցաղային կարիքների համար                  |մլն խոր. մ      |

|արտադրական կարիքների համար                           |մլն խոր. մ      |

|Մակերևութային  ջրերի հեռացման ցանց                   |    կմ          |

|Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն               |    կմ          |

|______________________________________________________________________|

|               8. Տարածքի ինժեներական նախապատրաստում                  |

|______________________________________________________________________|

|Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից                 |                |

|մակերեսը                                             |    հա          |

|պաշտպանիչ կառույցների երկարությունը                  |    կմ          |

|Գետափերի ամրացում                                    |    կմ          |

|Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի      |    հա          |

|իջեցում և  այլ միջոցառումներ                         |                |

|Տարածքի սանիտարական մաքրում                          |    հա          |

|Կենցաղային աղբի ծավալը                               |հազ. խոր. մ     |

|Աղբի այրման և  աղբավերամշակման կազմակերպություններ   |միավոր/հազ. մ   |

|                                                     |   3 օրում      |

|______________________________________________________________________|

|                 9. Շրջակա միջավայրի պաշտպանություն                   |

|______________________________________________________________________|

|Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից|    հա          |

|պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ` ընդամենը        |                |

|        այդ թվում`                                   |                |

|կանաչապատում                                         |    հա          |

|Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը               |սահմանային      |

|                                                     |թույլատրելի     |

|                                                     |խտությունից     |

|                                                     |(ՍԹԽ)` տոկոս    |

|Ջրամբարների աղտոտվածության մակարդակը                 |սահմանային      |

|                                                     |թույլատրելի     |

|                                                     |խտությունից     |

|                                                     |(ՍԹԽ)` տոկոս    |

|Հողի և  ընդերքի աղտոտվածության մակարդակը             |սահմանային      |

|                                                     |թույլատրելի     |

|                                                     |խտությունից     |

|                                                     |(ՍԹԽ)` տոկոս    |

|Աղմուկի ազդեցության մակարդակը                        |դեցիբել (ԴՑԲ)   |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.05.2003
N 609-Ն
Որոշում