Սեղմել Esc փակելու համար:
{31.08.2002 - 04.08.2018} ԱՆՎԱՆԱԿԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.08.2002 - 04.08.2018} ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.08.2002  -ից մինչեւ   04.08.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 1996 թ. թիվ 351

 

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկի մասին» թիվ 92 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգը /կցվում է/:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 10-ի «Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» թիվ 187 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 351 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

i

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը /այսուհետև` ռեեստր/ անվանական արժեթղթերի թողարկման, դրանց սեփականատերերի, անվանական արժեքի, քանակի և տեսակի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ է:

i

2. Ռեեստրը պարտադիր վարվում է բոլոր անվանական արժեթղթերի համար: Ռեեստրը վարվում է անվանական արժեթղթերի թողարկողի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ռեեստր վարելու իրավասությամբ օժտված իրավաբանական անձի կողմից:

Սույն կարգի պահանջները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի հիման վրա անվանական արժեթղթերի սեփականատերերի կենտրոնացված ռեեստրի վարման, ինչպես նաև անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը կենտրոնացված ռեեստր վարողի միջոցով իրականացնող թողարկողների վրա:

(2-րդ կետը փոփ. 04.07.01 թիվ 596 որոշում)

i

3. Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արժեթղթերի փակ տեղաբաշխում իրականացվելու դեպքում ռեեստրը բացվում և վարվում է անվանական արժեթղթերի տեղաբաշխման ավարտից հետո` մեկամսյա ժամկետում:

Հրապարակային (բաց) տեղաբաշխման դեպքում ռեեստրի բացման և վարման կարգը սահմանվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:

Անվանական արժեթղթերի փակ տեղաբաշխում իրականացվելու դեպքում սույն կետով սահմանված ռեեստրի բացման պահանջը չի գործում, եթե թողարկողն իրականացնում է այնպիսի անվանական արժեթղթերի տեղաբաշխում, որոնք «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատկանում են տվյալ թողարկողի կողմից արդեն իսկ տեղաբաշխված որևէ անվանական արժեթղթի դասին:

(3-րդ կետը խմբ. 04.07.02 թիվ 1090-Ն որոշում)

i

4. Անվանական արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում թողարկողը բացում է անվանական արժեթղթերի տեղաբաշխման գրանցամատյան որտեղ արտացոլվում են արժեթղթերի ձեռքբերման համար ներկայացված հայտերում նշված տվյալները:

(4-րդ կետը փոփ. 04.07.01 թիվ 596 որոշում)

i

5. Փակ տեղաբաշխման ավարտից հետո տեղաբաշխման գրանցամատյանի տվյալները գրառվում են ռեեստրի գրանցամատյաններում:

(5-րդ կետը խմբ. 04.07.02 թիվ 1090-Ն որոշում)

i

6. Անվանական արժեթղթերի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը ծագում, իսկ նախկին սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է ռեեստրում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:

7. Անվանական արժեթղթերի սեփականատեր է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել անվանական արժեթղթերի սեփականության հետ կապված բոլոր իրավունքները:

i

8. Անվանական արժեթղթերի անվանական սեփականատերն այն անձն է, որի անունով` պայմանագրի համաձայն ռեեստրում գրանցվում են այլ անձանց անվանական արժեթղթերը, և որը չի հանդիսանում այդ անվանական արժեթղթերի սեփականատերը:

9. Անվանական արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ռեեստրում նշվում է անվանական արժեթղթերի սեփականատիրոջ օգտին տվյալ արժեթղթերը կառավարելու իրավունք ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, ինչպես նաև ֆիզիկական անձանց /այսուհետև` հավատարմագրային սեփականատեր/ անվանումը /անունը/:

10. Եթե անվանական արժեթուղթը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա ռեեստրում այն գրանցվում է դրա սեփականատերերի կողմից լիազորված անձի /անձանց/ անունով:

i

11. Անվանական արժեթղթերը` սեփականության իրավունքով անչափահասներին պատկանելու դեպքում ռեեստրում անվանական արժեթղթերը գրանցվում են տվյալ անչափահասի անունով` նշելով վերջինիս ծնողների, որդեգրողների կամ խնամակալի անունները, որոնք իրավունք ունեն գործարքներ կնքելու նրա անունից:

 

II. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

12. Ռեեստրը բաղկացած է հետևյալ գրանցամատյաններից`

ա) անվանական արժեթղթերի սեփականատերերի հաշվառման.

բ) անվանական արժեթղթերով կատարված գործառնությունների.

գ) անվանական արժեթղթերի հավաստագրեր տալու և ոչնչացնելու անվանական արժեթղթերի սեփականատերերին անվանական արժեթղթերի հավաստագրեր տալու դեպքում:

i

13. Անվանական արժեթղթերով կատարված գործողությունների գրանցամատյանը /այսուհետև` ԱԱԿԳԳ/ վարվում է ամեն օր: Դրա մեջ հաջորդականությամբ արտացոլվում են տեղաբաշխման ավարտից հետո յուրաքանչյուր անվանական արժեթղթի հետ երկրորդային շուկայում կատարված`

ա) առուծախի.

բ) նվիրատվության և ժառանգության.

գ) անվանական արժեթղթերի գրավադրման.

դ) հավատարմագրային և անվանական սեփականատերերին հանձնման.

ե) անվանական արժեթղթերի փոխանակման.

զ) անվանական արժեթղթերի և (կամ) դրանցով հավաստվող իրավունքների նկատմամբ սահմանափակման մասին որոշումները.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս գործառնությունները:

(13-րդ կետը փոփ. 04.07.02 թիվ 1090-Ն որոշում)

i

14. ԱԱԿԳԳ-ում գրանցումները կատարվում են հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ`

ա) դիմում անվանական արժեթղթերով կատարված գործառնությունների գրանցման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված համապատասխան փաստաթուղթ` օտարման, հավատարմագրային կառավարման և ժառանգության.

գ) սահմանված կարգով հաստատված լիազորագիր` հավատարմագրային կառավարմանն անվանական արժեթղթերի հանձնման դեպքում.

դ) անվանական արժեթղթերի անվանական սեփականատերերի միջև կնքված պայմանագիր` անվանական սեփականատիրոջ անունով անվանական արժեթղթերի գրանցման դեպքում.

ե) (ե ենթակետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)

զ) անվանական արժեթղթերի առուծախի պայմանագրի մեկ օրինակը` արտաբորսային շուկայում կնքված անվանական արժեթղթերի առուծախի գործարքների դեպքում.

է) ֆոնդային բորսայի կողմից տրված գրանցման վկայականը ֆոնդային բորսայում կնքված գործարքների դեպքում.

ը) անվանական արժեթղթերի առուծախի պայմանագրով սահմանված և գնորդի կատարած վճարումները հավաստող փաստաթուղթը /վճարման հանձնարարագիրը կամ մուտքի դրամարկղային չեկը/.

թ) գործարքի առարկա հանդիսացող անվանական արժեթղթերը կամ անվանական արժեթղթերի հավաստագրերը.

ժ) (ժ ենթակետն ուժը կորցրել է 31.03.00 թիվ 141 որոշում)

ժա) անվանական արժեթղթերի և (կամ) դրանցով հավաստվող իրավունքների վրա արգելանք կամ կալանք դնելու վերաբերյալ որոշումները:

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից անվանական արժեթղթերի վրա բռնագանձում տարածվելու դեպքում սույն կետի "թ" ենթակետով սահմանված պահանջները չեն գործում, եթե առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, եւ դրա մասին նշում կա համապատասխան որոշման մեջ: Այդ իմաստով անհաղթահարելի խոչընդոտներ են համարվում անվանական արժեթղթերի կամ դրանց հավաստագրերի կորուստը կամ ոչնչացումը, կամ թողարկողի կողմից դրանք սեփականատիրոջը հանձնված չլինելը, ինչպես նաեւ այնպիսի այլ փաստական հանգամանքներ կամ դրանց համակցությունը, որոնց առկայության դեպքում օբյեկտիվորեն անհնարին է անվանական արժեթղթերի կամ դրանց հավաստագրերի ներկայացումը թողարկողին:

Ռեեստրում գրանցումներ կատարելու համար ներկայացվող պայմանագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն կետում նշված և ռեեստր վարողին ներկայացված փաստաթղթերի հիման վրա, եռօրյա ժամկետում, իսկ «ժա» ենթակետում նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում` անմիջապես, գրանցում է կատարվում ռեեստրի գրանցամատյաններում, իսկ փաստաթղթերը 3 տարի ժամկետով պահվում են ռեեստր վարողի կողմից.

Սույն կարգի 13-րդ կետով սահմանված գործառնությունների առարկա հանդիսացող անվանական արժեթղթերի սեփականատերերի փոփոխումը ռեեստրում կատարվում է միայն ռեեստր վարողի կողմից` սույն կետում նշված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի ներկայացման դեպքում` միաժամանակ նոր սեփականատիրոջը տրամադրելով նոր անվանական արժեթուղթ կամ անվանական արժեթղթի հավաստագիր: Անվանական արժեթղթերի և անվանական արժեթղթերի հավաստագրերի վրա անվանական արժեթղթերի սեփականատիրոջ անվանման /անվան/ գրանցումը վավերացվում է ռեեստր վարողի կնիքով:

(14-րդ կետը փոփ. 31.03.00 թիվ 141, 04.07.02 թիվ 1090-Ն որոշումներ)

15. ԱԱԿԳԳ-ում նշվում են`

ա) գործառնությունների կատարման ամսաթիվը.

բ) գործառնությունների հերթական համարը.

գ) գործառնության տեսակը.

դ) գործառնություններ կատարող կողմերի անվանումները.

ե) տեղեկություններ գործառնությունների իրականացման համար վճարման վերաբերյալ /առկայության դեպքում/.

զ) ԱԱԿԳԳ-ում գրանցման ամսաթիվը:

16. ԱԱԿԳԳ-ում օրվա ընթացքում կատարված գրանցումները յուրաքանչյուր օրվա վերջում վավերացնում է տվյալ ռեեստրի վարման համար պատասխանատու անձը:

Թողարկողի կողմից ռեեստրի վարման դեպքում պատասխանատու անձը նշանակվում է թողարկողի կառավարման իրավասու մարմնի կողմից: Լիազորված անձի կողմից ռեեստրի վարման դեպքում յուրաքանչյուր թողարկողի ռեեստրի վարման համար լիազորված անձը նշանակում է պատասխանատու անձ:

i

17. ԱԱԿԳԳ-ում կատարվող յուրաքանչյուր գրանցում ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 13-րդ կետի «զ» ենթակետով սահմանված արգելադրման դեպքում` անմիջապես արտացոլվում է անվանական արժեթղթերի սեփականատերերի հաշվառման գրանցամատյանում:

(17-րդ կետը փոփ. 04.07.02 թիվ 1090-Ն որոշում)

18. Անվանական արժեթղթերի սեփականատերերի հաշվառման գրանցամատյանը կարող է վարվել նաև էլեկտրոնային գրառումների միջոցով:

i

19. Անվանական արժեթղթերի սեփականատերերի հաշվառման գրանցամատյանում գրանցված յուրաքանչյուր սեփականատիրոջ համար բացվում է անձնական հաշիվ: Յուրաքանչյուր անձնական հաշիվ պետք է ունենա իր համարը: Անձնական հաշիվը ներառում է հետևյալ տվյալները`

ա) հաշվի համարը.

բ) տվյալներ անվանական արժեթղթերի սեփականատիրոջ անվանական արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում` նաև հավատարմագրային սեփականատիրոջ վերաբերյալ.

ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի տվյալները.

իրավաբանական անձի և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար լրիվ անվանումը, գրանցող մարմնի անվանումը, գրանցման համարը և ամսաթիվը, գտնվելու վայրը /փոստային հասցեն/, ինչպես նաև տեղեկություններ դրանց ներկայացուցիչների վերաբերյալ /անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները/.

գ) բոլոր սեփականատերերի անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/ և տվյալներ նրանց կողմից լիազորված անձի վերաբերյալ` մեկից ավելի սեփականատերերի առկայության դեպքում.

դ) տեղեկություններ շահաբաժինների /դիվիդենդների/ վճարման վերաբերյալ /բանկային հաստատությունում բացված հաշվի համարը և հաստատության լրիվ անվանումը, հասցեն` փոստային փոխանցման համարը և այլն/.

ե) տվյալներ հաշվարկված շահաբաժինների չափի և վճարված գումարի վերաբերյալ.

զ) տվյալներ ռեեստրում գրանցված սեփականատերերին պատկանող անվանական արժեթղթերի քանակի` ըստ տեսակների և ձևերի, այդ թվում` լրիվ վճարվածի, դրանց փոփոխության վերաբերյալ` նշելով ԱԱԿԳԳ-ում գրանցման համապատասխան համարը.

է) տվյալներ անվանական արժեթղթերի գրավադրման կամ գրավի դադարման, ինչպես նաև գրավի առարկա հանդիսացող անվանական արժեթղթերի քանակի փոփոխության վերաբերյալ.

ը) գրավառուի համար բացված հաշվի համարը` անվանական արժեթղթերի գրավադրման դեպքում կամ հարկադիր կատարողի, դատարանի, հետաքննության կամ նախաքննության մարմնի հաշվի համարը` անվանական արժեթղթերի բռնագանձման, արգելանք կամ կալանք դնելու դեպքում.

թ) տվյալ անվանական արժեթղթերով կատարված գործառնությունների` ԱԱԿԳԳ-ում գրանցման համարը, ամսաթիվը և հիմքերը.

ժ) անվանական արժեթղթերի հավաստագրի համարը, տալու ամսաթիվը` անվանական արժեթղթերի հավաստագրեր տալու դեպքում:

Եթե անձը ռեեստրում միաժամանակ հանդես է գալիս անվանական արժեթղթերի և որպես սեփականատեր, և որպես անվանական սեփականատեր, ռեեստրում նրա համար բացվում են առանձին անձնական հաշիվներ` որպես անվանական սեփականատեր:

Ռեեստրում գրավառուի կամ հարկադիր կատարողի, դատարանի, հետաքննության կամ նախաքննության մարմնի համար բացված առանձին հաշիվը պետք է ներառի տվյալներ`

ա) գրանցված գրավի կամ արգելանքի, կամ կալանքի ծագման և դադարման վերաբերյալ` նշելով գրավադրման արգելանք կամ կալանք դնելու փաստի մասին ԱԱԿԳԳ-ում գրանցման համապատասխան համարը և ամսաթիվը.

բ) գրավի կամ արգելանքի, կամ կալանքի առարկա հանդիսացող անվանական արժեթղթերի քանակի փոփոխության վերաբերյալ.

գ) գրանցված գրավառուի կամ հարկադիր կատարողի, դատարանի, հետաքննության կամ նախաքննության մարմնի վերաբերյալ /եթե գրանցված գրավառու են մի քանի անձինք, ապա հաշիվը պետք է ներառի տվյալներ բոլոր անձանց կամ նրանց լիազորված ներկայացուցիչների և գրավադրման հերթականության մասին/.

դ) գրավադրված կամ արգելանքի, կամ կալանքի դրված անվանական արժեթղթերի սեփականատիրոջ անձնական հաշվի համարի և անվանական արժեթղթերի հավաստագրերի համար և այլնի վերաբերյալ:

Յուրաքանչյուր տեսակի անվանական արժեթղթերի համար սեփականատիրոջ անունով բացվում են առանձին հաշիվներ:

(19-րդ կետը փոփ. 04.07.02 թիվ 1090-Ն որոշում)

20. Ռեեստրի վարողն անվանական արժեթղթերի սեփականատերերի հաշվառման գրանցամատյանում իր հայեցողությամբ կարող է զետեղել նաև այլ տեղեկություններ:

i

21. Անվանական արժեթղթերի հավաստագրեր տալու և ոչնչացնելու գրանցամատյանը ներառում է անվանական արժեթղթերի սեփականատերերին տրված և նրանցից հետ ստացած ու մարված դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից բռնագանձում իրականացվելու ընթացքում անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում թողարկողին չհանձնված, սակայն հարկադիր կարգով արժեթղթերի իրացման արդյունքում թողարկողի կողմից նոր սեփականատիրոջն անվանական արժեթղթերի նոր հավաստագրեր տրամադրվելու ուժով մարված հավաստագրերի վերաբերյալ տեղեկություններ: Տրված յուրաքանչյուր սերտիֆիկատի համար նշվում են`

ա) անվանական արժեթղթերի սեփականատիրոջ անվանումը /ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները/, գտնվելու վայրը /փոստային հասցեն/.

բ) հավաստագրի համարը և սերիան, սերտիֆիկատը տալու ամսաթիվը.

գ) հավաստագրով հավաստվող անվանական արժեթղթերի քանակը.

դ) տվյալ հավաստագրի վերադարձման և մարման ամսաթիվը.

ե) տվյալ անվանական արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող նոր հավաստագրերի հերթական համարներն ու սերիաները, ինչպես նաև դրանք տալու ամսաթիվը:

(21-րդ կետը փոփ. 04.07.02 թիվ 1090-Ն որոշում)

 

III. ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Ռեեստր վարողը ռեեստրի վարումն ու պահպանումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

23. Ռեեստր վարողը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում անվանական արժեթղթերի սեփականատերերին նրանց գրավոր դիմումների հիման վրա տրամադրել քաղվածք` վերջիններիս անձնական հաշիվներից:

Քաղվածքները տրամադրվում են`

ա) անվճար, եթե ռեեստրը վարում է թողարկողը.

բ) համապատասխան վճարի դիմաց, եթե ռեեստրը վարում է համապատասխան մասնագիտացված կազմակերպությունը: Քաղվածքի տրամադրման համար պահանջվող վճարը չի կարող գերազանցել, քաղվածքի տրամադրման համար կատարվող ծախսերը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները ռեեստր վարողի կողմից տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, իրավապահ և դատական մարմիններին, լիազորված պետական կառավարման մարմնին, եթե վերջիններս դիմում են ռեեստր վարողին` միայն իրենց գործառնությունների իրականացման նպատակով:

24. Ռեեստրից քաղվածքը պետք է հավաստի, որ տվյալ փաստաթուղթը չի համարվում արժեթուղթ կամ արժեթղթին փոխարինող այլ փաստաթուղթ: Ռեեստրից քաղվածքը /այսուհետև` քաղվածք/ ներառում է`

ա) սեփականատիրոջ անվանումը /ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները/.

բ) թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը /փոստային հասցեն/.

գ) սեփականատիրոջը պատկանող անվանական արժեթղթերի տեսակը, քանակը և անվանական արժեքը.

դ) տեղեկություններ անվանական արժեթղթերի գրավադրման վերաբերյալ.

ե) տեղեկություններ տվյալ անվանական արժեթղթերով հաշվարկված և վճարված շահաբաժինների վերաբերյալ.

զ) սեփականատիրոջ անվանումը /անունը/` հավատարմագրային սեփականատիրոջ առկայության դեպքում.

է) գրավառուի/ների/ անվանումը և այլ տեղեկություններ գրավի վերաբերյալ` անվանական արժեթղթերի գրավի դեպքում.

ը) քաղվածքը տալու ամսաթիվը և ռեեստր վարողի անվանումը, գտնվելու վայրը /փոստային հասցեն/ և պատասխանատու անձի ստորագրությունը` վավերացված ռեեստր վարողի կնիքով:

Ռեեստր վարողը կարող է քաղվածքում զետեղել նաև այլ տեղեկություններ:

25. Անվանական սեփականատիրոջ պարագայում ռեեստր վարողի կողմից տրվող քաղվածքում նշվում է անվանական սեփականատիրոջ անվանումը, իսկ հավատարմագրային սեփականատիրոջ դեպքում միայն սեփականատիրոջ անվանումը:

26. Սույն կարգին համապատասխան ռեեստրի վարման սահմանված կանոնների խախտումների համար ռեեստր վարողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

27. Ռեեստր վարողը կամ նրա աշխատակիցներն իրավունք չունեն ռեեստրի տվյալների մասին հաղորդելու այլ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Նշված խախտումը թույլ տալու դեպքում նրանք պետք է հատուցեն այդ տվյալների հաղորդման հետևանքով անվանական արժեթղթերի սեփականատերերին կամ թողարկողին պատճառված վնասները:

28. Ռեեստրի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի դեպքում ռեեստր վարողը պարտավոր է`

ա) մեկօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել լիազորված պետական կառավարման մարմնին.

բ) կորցրած փաստաթղթերը վավերացնելու նպատակով շահագրգիռ անձանց կողմից անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու մասին հայտարարություն տալ մամուլի կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով.

գ) 15-օրյա ժամկետում, առանց գրառումների դադարեցման, վերականգնել կորցրած փաստաթղթերը:

29. Անվանական արժեթղթերի և անվանական արժեթղթերի հավաստագրերի բլանկները թողարկողի կողմից կարող են ի պահ հանձնվել ռեեստր վարողին, որն էլ պատասխանատու է դրանց պահպանման և հաշվառման համար:

30. Յուրաքանչյուր անվանական արժեթղթի կամ դրանց որոշակի քանակի /անվանական արժեթղթերի փաթեթի/ համար միաժամանակ շրջանառության մեջ կարող է գտնվել միայն մեկ հավաստագիր: Շրջանառության մեջ գտնվող անվանական արժեթղթերի վերաբերյալ սեփականատիրոջ իրավունքները հավաստող անվանական արժեթղթերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել թողարկված և տեղաբաշխված անվանական արժեթղթերի քանակը: Նման համապատասխանության համար պատասխանատու է ռեեստր վարողը:

i

31. Ռեեստր վարողը պարտավոր է փոխհատուցել անվանական արժեթղթերի սեփականատերերին և այլ անձանց պատճառված վնասը, որն առաջացել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի դրույթների խախտման պատճառով.

 

IV. ԱՆՎԱՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Անվանական արժեթղթերի նկատմամբ անվանական սեփականատիրոջ իրավունքները ծագում են այլ անձի` սեփականատիրոջ կամ այլ անվանական սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի հիման վրա: Որպես անվանական սեփականատեր կարող են հանդես գալ արժեթղթերի շուկայի մասնակիցները:

33. Անվանական սեփականատիրոջ անունով գրանցված, սակայն նրա սեփականությունը չհանդիսացող անվանական արժեթղթերը չեն կարող հանդիսանալ անվանական սեփականատիրոջ պարտատերերի կողմից պահանջի առարկա:

34. Անվանական սեփականատերն իր անունով գրանցված արժեթղթերի նկատմամբ պարտավոր է`

ա) ապահովել իր անունով գրանցված անվանական արժեթղթերի սեփականատիրոջ կամ անվանական արժեթղթերի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրով սահմանված` այլ անձի կողմից վերջինիս հասանելիք վճարումների և եկամուտների ստացումը.

բ) անվանական արժեթղթերով կատարել գործառնություններ միայն այն անձի հանձնարարությամբ, որի հետ կնքված պայմանագրի հիման վրա անվանական արժեթղթերը գրանցված են իր անունով.

գ) իրականացնել իրեն պատկանող անվանական արժեթղթերի առանձին հաշվառումը` միաժամանակ սեփականատեր և անվանական սեփականատեր հանդես գալու դեպքում.

դ) առաջնահերթ կարգով ապահովել իր անունով գրանցված անվանական արժեթղթերի սեփականատերերի կամ այլ անվանական սեփականատերերի տվյալ անվանական արժեթղթերի նկատմամբ պահանջների բավարարումը:

35. Անվանական արժեթղթերն անվանական սեփականատիրոջ անունով գրանցելու դեպքում ռեեստրում չի նշվում սեփականատիրոջ անվանումը, սակայն ռեեստր վարողի հարցման դեպքում անվանական սեփականատերը պարտավոր է տեղեկություններ տրամադրել իր անունով գրանցված անվանական արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ:

(կարգը փոփ. 04.07.02 թիվ 1090-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.1996
N 351
Որոշում