Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.12.1990  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 
i

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սեփականության մասին օրենքի ընդունման նպատակն է մինչև հանրապետության քաղաքացիական օրենսդրության համակարգումը ապահովել շուկայական հարաբերությունների ձևավորման ու զարգացման իրավական հիմքերի ստեղծումը, տնտեսական համակարգի և սեփականության հարաբերությունների ամրապնդումը և տարբեր ձևերի զարգացումը:

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքով սահմանվում են սեփականության հարաբերությունների իրավական կարգավորման հիմնական դրույթներն ու սկզբունքները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև նոր քաղաքացիական օրենսգրքի ընդունումը:

Օրենքով չկարգավորված սեփականության հարաբերությունները և սեփականատերերի իրավազորությունները կարգավորվում են հանրապետության գործող քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքին համապատասխան հրատարակվող օրենսդրական ու ենթաօրենսդրական այլ ակտերով:

Պատմության և մշակույթի հուշարձանների սեփականության իրավունքի իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև գյուտերի, հայտնագործությունների, գիտության գրականության, արվեստի ստեղծագործությունների և ինտելեկտուալ սեփականության մյուս օբյեկտների ստեղծմանն ու օգտագործմանը վերաբերող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հատուկ օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

i

Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքը ճանաչվում և պաշտպանվում է օրենքով:

i

Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը:

i

Սեփականատերն իրավունք ունի իր գույքի նկատմամբ ձեռնարկելու օրենքին չհակասող ցանկացած գործողություն: նա կարող է գույքն օգտագործել օրենքով չարգելված տնտեսական կամ այլ ցանկացած գործունեություն իրականացնելու համար:

i

Օրենքով նախատեսված դեպքերում, պայմաններով և սահմաններում սեփականատիրոջ վրա կարող է պարտականություն դրվել թույլ տալու, որ իր գույքից սահմանափակ կերպով օգտվեն այլ անձինք:

i

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու պետության իրավունքներն ու օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Սեփականատերն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններով և սահմաններում քաղաքացիների հետ պայմանագրեր կնքել իրեն պատկանող սեփականության իրավունքն իրականացնելիս նրանց աշխատանքի, այդ թվում` վարձու, օգտագործման մասին:

Անկախ սեփականության ձևից, որի հիման վրա օգտագործվում է քաղաքացու աշխատանքը, նրա համար ապահովվում են աշխատանքի այնպիսի վարձատրություն ու պայմաններ, ինչպես նաև սոցիալ-տնտեսական այլ երաշխիքներ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

i

Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը, իրավաբանական անձինք և քաղաքացիները, այլ պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք ու քաղաքացիները:

Գույքը ընդհանուր (բաժնային կամ համատեղ) սեփականության իրավունքով կարող է պատկանել միաժամանակ մի քանի անձանց` անկախ սեփականության ձևից:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԵՐԸ

 

i

Սեփականությունը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականության, կոլեկտիվ և պետական սեփականության ձևերով:

Թույլատրվում է քաղաքացիների, իրավաբանական անձանց ու պետությունների սեփականությունը կազմող գույքի միավորում և դրա հիման վրա սեփականության խառը ձեվերի, այդ թվում `Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների, իրավաբանական անձանց ու քաղաքացիների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների սեփականության գոյացում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել սեփականության` սույն օրենքով չնախատեսված այլ ձևեր:

i

Պետությունը ստեղծում է սեփականության բոլոր ձևերի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ և ապահովում դրանց պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի օբյեկտներ կարող են լինել հողը, ընդերքը, ջրերը, օդային տարածքը, բուսաբանական ու կենդանական աշխարհը, ձեռնարկությունները, կազմակերպությունները, շենքերը, շինությունները, սարքավորումները, նյութական ու հոգևոր մշակույթի առարկաները, ինտելեկտուալ գործունեության արդյունքները, դրամը, արժեթղթերը և այլ գույքը:

Գույքի տնտեսական օգտագործման արդյունքները (արտադրանք և եկամուտներ) պատկանում են գույքի սեփականատիրոջը, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի նախատեսված:

i

Սեփականության իրավունքի օբյեկտների գրանցման կարգը որոշում է հանրապետության Նախարարների խորհուրդը:

 

i
ՀՈԴՎԱԾ 7. ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

 

i

Իրավաբանական անձի պարտավորություններով բռնագանձումը կարող է տարածվել ցանկացած գույքի վրա, որը պատկանում է նրան սեփականության կամ լիակատար տնտեսավարման ինչպես նաև օպերատիվ կառավարման իրավունքով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Սեփականատերը պատասխանատու չէ իր ստեղծած իրավաբանական անձանց պարտավորությունների համար, իսկ վերջիններս պատասխանատու չեն սեփականատիրոջ պարտավորությունների համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:

i

Քաղաքացիները իրենց պարտավորություններով պատասխանատու են սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքով:

i

Քաղաքացիների այն գույքի ցանկը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել պարտատերերի պահանջով, սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:

 

ԲԱԺԻՆ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 8. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Քաղաքացիների սեփականությունը ստեղծվում և բազմապատկվում է հանրային արտադրությանը մասնակցելուց, ձեռնարկատիրական գործունեությունից, սեփական կամ կոլեկտիվ տնտեսություն վարելուց նրանց ստացած աշխատանքային եկամուտների և վարկային հիմնարկներում, բաժնետոմսերում և մյուս արժեթղթերում ներդրած միջոցներից ստացվող եկամուտների հաշվին, ժառանգաբար և օրենքով թույլատրվող այլ հիմքերով գույք ձեռք բերելու հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Քաղաքացին բացառիկ իրավունք ունի տնօրինելու արտադրական և ստեղծագործական աշխատանքի իր ընդունակությունները:

Քաղաքացին այդ իրավունքն իրականացնում է ինքնուրույնաբար կամ աշխատանքային պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԵՋ ԴՐԱՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԱՎԱՆԴ ՄՈՒԾԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Քաղաքացին իրավունք ունի սեփականատիրոջ համաձայնությամբ դրամական կամ այլ ավանդ մուծելու ցանկացած ձեռնարկության, տնտեսական կազմակերպության, գյուղացիական կամ այլ աշխատավորական տնտեսության գույքի մեջ և մասնակցելու այդ ձեռնարկության (կազմակերպության) կամ տնտեսության շահույթի (եկամտի) բաշխմանը` իր ավանդի չափին համապատասխան:

 

i
ՀՈԴՎԱԾ 11. ՀՈՂԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ

 

Գյուղացիական տնտեսություն վարելու, այգեգործության, բնակելի տների շինարարության ու դրանց սպասարկման, ինչպես նաև օրենքով նախատեսված մյուս կարիքների բավարարման համար հողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրվում է սեփականության իրավունքով:

i

Սեփականության իրավունքով քաղաքացիներին հող հատկացնելու կարգն ու պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

i

Քաղաքացիների սեփականության իրավունքի օբյեկտներ կարող են լինել արտադրական և ոչ արտադրական ոլորտի ձեռնարկությունները, կազմակերպությունները, շենքերը, շինությունները, կառուցվածքները, այլ անշարժ գույքը, հողը, փոխադրամիջոցները` բացառությամբ սույն օրենքի 4-րդ բաժնում թվարկված սեփականության օբյեկտների, բնակելի տները, ամառանոցները, այգետնակները` իրենց կից հողամասով և հողամասի տունկերը, դրամական միջոցները, բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, տնային տնտեսության , այգեգործական, բանջարաբուծության վարման, անձնական և այլ տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ արտադրամիջոցները, արտադրված արտադրանքը և ստացված եկամուտները, արտադրված, բայց չիրացված արդյունքը, անավարտ արտադրությունը, արտադրական և սպառողական նշանակության այլ գույք:

i

Բնակարանային, բնակշինարարական, ավտոտնակային և այլ կոոպերատիվի այն անդամը, որը լրիվ մուծել է իր փայը բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի, իր օգտագործմանը տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք է բերում այդ գույքի սեփականության իրավունք:

i

Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տարածության վարձակալը կամ նրա ընտանիքի անդամները իրավունք ունեն սեփականատիրոջից գնել համապատասխան բնակարանը կամ տունը:

Աշխատանքային տնտեսություն վարող քաղաքացիների գույքը, այդ թվում` արտադրված արտադրանքը և ստացված եկամուտները, տնտեսությունը համատեղ վարող անձանց ընդհանուր բաժնային սեփականությունն են և կարգավորվում են հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 118, 119-123 հոդվածներով, եթե նրանց միջև կնքված պայմանագրերով այլ բան չի նախատեսված:

Իր եկամուտների, խնայողությունների, վարձու աշխատանքի օգտագործման արդյունքում ստացվող շահույթի և օրենքով թույլատրվող այլ հիմքերով քաղաքացու ձեռք բերած գույքի կազմն ու արժեքը չեն սահմանափակվում:

i

Օրենքով կարող են սահմանվել գույքի այն տեսակները, որոնք չեն կարող կազմել քաղաքացիների սեփականությունը:

 

i
ՀՈԴՎԱԾ 13. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող է ունենալ բնակելի տներ, տնտեսական շինություններ, հողամասեր և տունկեր, մթերատու և բանող անասուններ, թռչուններ, գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ, փոխադրամիջոցներ և այլ գույք` գյուղատնտեսական արտադրությունը ինքնուրույն վարելու, արտադրանքը վերամշակելու և իրացնելու համար:

Արտադրված արտադրանքն ու ստացված եկամուտները գյուղացիական տնտեսության սեփականությունն են և օգտագործվում են նրա հայեցողությամբ:

Գյուղացիական տնտեսության գույքը նրա անդամներին է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով:

Գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է գյուղացիական ընտանիքի գլխի անունով: Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են վերջինիս անվամբ ձևակերպվող և պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող պետական ակտի հիման վրա, որտեղ նշվում են տնտեսության տիրապետման տակ գտնվող հողամասերի վայրը, դիրքը, չափերը, դրանց կադաստրային գնահատականը: Գյուղացիական տնտեսության գույքը, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքը, տիրապետվում, օգտագործվում և տնօրինվում է նրա անդամների հայեցողությամբ` հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 128-134 հոդվածներով սահմանված կարգով:

Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև քաղաքացիների օժանդակ տնտեսության և գյուղացիական ծխի սեփականության նկատմամբ:

 

ԲԱԺԻՆ 3. ԿՈԼԵԿՏԻՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 14. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Կոլեկտիվ սեփականություն է համարվում ձեռնարկությունների, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, կոոպերատիվների, բաժնետիրական ընկերությունների, տնտեսական ընկերությունների, տնտեսական ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների և իրավաբանական անձ հանդիսացող մյուս միավորումների սեփականությունը:

Կոլեկտիվ սեփականության գոյացումն ու բազմապատկումն ապահովվում է` պետական ձեռնարկությունները աշխատավորական կոլեկտիվներին որպես սեփականություն կամ վարձակալությամբ տրամադրելով, աշխատավորական կոլեկտիվներին ստացված եկամուտները պետական գույքի հետգնման համար օգտագործելու հնարավորություն ընձեռնելով, պետական ձեռնարկությունները բաժնետիրական ընկերությունների վերակազմելով, կոոպերատիվների, բաժնետիրական ընկերությունների, այլ տնտեսական ընկերությունների և ասոցիացիաների ստեղծման համար քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքը կամավոր հիմունքներով միավորելով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿՈԼԵԿՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Կոլեկտիվ ձեռնարկության սեփականությունը գոյանում է պետական ձեռնարկության ամբողջ աշխատավորական կոլեկտիվին որպես սեփականություն անցնելու, գոյություն ունեցող պետական ձեռնարկությունները ապապետականացնելու, վարձակալված գույքը հետգնելու կամ օրենքով նախատեսված այլ եղանակներով գույք ձեռք բերելու դեպքում:

Կոլեկտիվ ձեռնարկության գույքը, ներառյալ արտադրված արտադրանքն ու ստացված եկամուտները, նրա կոլեկտիվի ընդհանուր սեփականությունն է:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԿՈԼԵԿՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՆՐԱ ԳՈՒՅՔԻ ՄԵՋ ԵՎ ԱՎԱՆԴԻ ՉԱՓԸ

 

Կոլեկտիվ ձեռնարկության գույքի մեջ որոշվում են նրա աշխատողների ավանդները: Այդ ավանդի մեջ մտցվում են պետական ձեռնարկություններն ապապետականացնելու հետեվանքով աշխատավորական կոլեկտիվների անդամներին վերագրվող կանոնադրական ավանդը, պետական կամ վարձակալական այլ ձեռնարկության գույքի մեջ աշխատողի մուծած ավանդի գումարը, որի հիման վրա ստեղծված է կոլեկտիվ ձեռնարկությունը, ինչպես նաև այդ ձեռնարկության ստեղծումից հետո գույքի հավելաճի մեջ աշխատողի ներդրած ավանդը:

Պետական ձեռնարկություններն ապապետականացնելու հետևանքով աշխատավորական կոլեկտիվի անդամին վերագրվող կանոնադրական ավանդի ձևավորման և տիրապետման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՎԱՆԴԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐԵԼԸ

 

Ձեռնարկության հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցրած աշխատողին, ինչպես նաև մահացած աշխատողի ժառանգներին վճարվում է ավանդի արժեքը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿՈԼԵԿՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԱՆԴԻ ԱՐԺԵՔԸ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼԸ

 

Կոլեկտիվ ձեռնարկության լուծարման դեպքում աշխատողներին (նրանց ժառանգներին) ավանդի արժեքը վճարվում է այն գույքից, որ մնացել է բյուջեի, բանկերի և մյուս պարտատերերի հետ ձեռնարկության կատարած վերջնահաշվարկներից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Վարձակալական ձեռնարկության սեփականությունն են կազմում արտադրված արտադրանքը, ստացված եկամուտները և այդ ձեռնարկության միջոցների հաշվին ձեռք բերված մյուս գույքը:

Վարձակալական ձեռնարկության գործերի կառավարումը և նրա շահույթի (եկամուտների) բաշխմանը աշխատավորական կոլեկտիվի անդամների մասնակցության կարգն ու պայմանները որոշվում են վարձակալության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության սեփականությունը գոյանում է առկա խորհրդային և կոլեկտիվ տնտեսությունների հիմքի վրա կամ գյուղացիական տնտեսությունների սեփականությունը կամավոր հիմունքներով միավորելու միջոցով:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը որպես սեփականություն կարող է ունենալ հողամասեր և տունկեր, մթերատու և բանող անասուններ, թռչուններ, գյուղատնտեսական տեխնիկա, գործիքներ, գյուղատնտեսական հումքի վերամշակման և այլ արտադրական օբյեկտներ, փոխադրամիջոցներ, ինչպես նաև կոլեկտիվ տնտեսություն վարելու համար անհրաժեշտ այլ գույք:

Արտադրված արտադրանքն ու ստացված եկամուտները գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ընդհանուր սեփականությունն են և օգտագործվում են տնտեսության կանոնադրությամբ որոշվող կարգով:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամը սեփական հայեցողությամբ կարող է դադարեցնել իր անդամությունը և դուրս գալ տնտեսության կազմից` հետ ստանալով կոլեկտիվ տնտեսության մեջ ունեցած իր հողաբաժինը և մյուս ավանդները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության մեջ անդամագրվելու կարգը որոշվում է այդ տնտեսության կանոնադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Կոոպերատիվի սեփականությունը գոյանում է նրա անդամների դրամական և մյուս գույքային մուծումների, ինչպես նաև ոչ գույքային ներդրումների հաշվին, նրանց արտադրած արտադրանքի, դրա իրացումից ստացված եկամուտների և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեության հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՆՐԱ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

Կոոպերատիվի լուծարման դեպքում այն գույքը, որը միացել է բյուջեի, բանկերի և մյուս պարտատերերի հետ կատարված վերջնահաշվարկներից հետո, բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Տնտեսական ընկերությունների սեփականությունը գոյանում է մասնակիցների ավանդների հաշվին, տնտեսական գործունեության շնորհիվ ստացված և օրենքով թույլատրվող այլ հիմքերով ձեռք բերված գույքի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Տնտեսական ընկերության մասնակիցներ կարող են լինել քաղաքացիները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՎԱՆԴԻ ԿԱԶՄԸ

 

Տնտեսական ընկերության մասնակիցների ավանդի կազմի մեջ կարող են մտնել հիմնական և շրջանառու ֆոնդեր, դրամական միջոցներ, արժեթղթեր և այլ գույք:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Բաժնետիրական ընկերությունը այն գույքի սեփականատերն է, որը գոյացել է բաժնետոմսերի վաճառքի հաշվին, նրա տնտեսական գործունեության շնորհիվ, ինչպես նաև ձեռք է բերվել օրենքով թույլատրվող այլ հիմքերով:

 

ՀՈԴՎԱԾ 27. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՐԵՐԸ

 

Բաժնետոմսերի տերեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև օտարերկրյա պետությունները, իրավաբանական անձինք ու քաղաքացիները:

 

i
ՀՈԴՎԱԾ 28. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄՈՒՄԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 

Պետական ձեռնարկությունը աշխատավորական կոլեկտիվի և ձեռնարկության վերակազմավորման համար լիազորված պետական մարմնի համատեղ որոշմամբ կարող է վերակազմվել բաժնետիրական ընկերության` ձեռնարկության գույքի ամբողջ արժողությամբ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Բաժնետոմսերի վաճառքից ստացված միջոցները պետական ձեռնարկության պարտքերը փակելուց հետո մուծվում են համապատասխան բյուջե:

Բաժնետիրական ընկերության մեջ առանձին բաժնետերերի բաժնետոմսերի փայը չի սահմանափակվում, եթե այլ բան չի նախատեսված բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ:

Սույն օրենքի 34 հոդվածում թվարկված պետական սեփականության օբյեկտներ հանդիսացող ձեռնարկությունները, կազմակերպությունները լրիվ կամ մասնակիորեն բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվելու դեպքում պետության ձեռքին պետք է գտնվի բաժնետոմսերի վերահսկիչ ծրարը կամ էլ բաժնետոմսերի ընդհանուր քանակի մեջ պետության համար պետք է նախատեսվի 51 տոկոսից ոչ պակաս փայաբաժին:

Պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կուրսը ենթակա է պարբերական հրապարակման:

 

i
ՀՈԴՎԱԾ 29. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ (ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ձեռնարկությունների և կազմակերպությունների տնտեսական ասոցիացիան (այդ թվում կոնցեռնը, ճյուղային, միջճյուղային և ռեգիոնալ միավորումը) սեփականության իրավունք ունի այն գույքի նկատմամբ, որը կամովին իրեն են հանձնել իր ձեռնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև ստացվել է իր տնտեսական գործունեության շնորհիվ:

Տնտեսական ասոցիացիան իր մեջ մտնող ձեռնարկությունների և կազմակերպությունների գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունի:

 

ՀՈԴՎԱԾ 30. ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

Տնտեսական ասոցիացիայի գործունեության դադարեցումից հետո մնացած գույքը բաշխվում է նրա մեջ մտած ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև:

 

i
ՀՈԴՎԱԾ 31. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հասարակական կազմակերպությունները, այդ թվում բարեգործական և հասարակական մյուս ֆոնդերը, որպես սեփականություն կարող են ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և գույք, որն անհրաժեշտ է իրենց կանոնադրություններով նախատեսված գործունեության նյութական ապահովման համար: Հասարակական կազմակերպությունների (ֆոնդերի) սեփականություն կարող են լինել նաև նրանց կանոնադրությունների մեջ նշված նպատակներին համապատասխան այդ կազմակերպությունների (ֆոնդերի) միջոցների հաշվին ստեղծվող ձեռնարկությունները:

 

i
ՀՈԴՎԱԾ 32. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՖՈՆԴԻ) ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՆՐԱ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

Հասարակական կազմակերպության (ֆոնդի) լուծարումից հետո մնացած գույքն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

ՀՈԴՎԱԾ 33. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Կրոնական կազմակերպությունների սեփականություն կարող են լինել շենքերը, պաշտամունքի առարկաները, արտադրական, սոցիալական և բարեգործական նշանակության օբյեկտները, դրամական միջոցները և նրանց գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ գույք:

Կրոնական կազմակերպությունները սեփականության իրավունք ունեն այն գույքի նկատմամբ, որը ձեռք են բերել ու ստեղծել սեփական միջոցների հաշվին, քաղաքացիների, կազմակերպությունների կամ պետության նվիրատվությունների հաշվին և օրենքով նախատեսված այլ հիմքերով:

 

ԲԱԺԻՆ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունն են կազմում հանրապետական սեփականությունը և վարչատարածքային կազմավորումների սեփականությունը:

 

ՀՈԴՎԱԾ 35. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ամբողջությամբ կամ մասնակիորեն հանրապետական սեփականությունն են կազմում հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների գույքը, հանրապետական նշանակության մայր խողովակաշարերը, էներգետիկ, կապի և ինֆորմացիայի համակարգերը, տրանսպորտը, հողը (եթե այն տրված չէ ոչ պետական սեփականության իրավունքի սուբյեկտներին) և բնական մյուս ռեսուրսները, հանքահումքային արդյունաբերությունը, արտադրական ենթակառուցվածքի այլ օբյեկտները, զինված ուժերի ունեցվածքը, պաշտպանական նշանակության օբյեկտները, խոշոր ջրամբարներն ու հիդրոմելիորատիվ կառուցվածքները, մշակութային և պատմական արժեքները, հանրապետական բյուջեի միջոցները, պետական բանկերը, ձեռնարկությունները, կազմակերպությունները, հանրապետության ապահովագրական, պահեստային և մյուս ֆոնդերը, ժողովրդատնտեսական համալիրները, սոցիալ-մշակութային ոլորտի օբյեկտները և այլ գույք:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Վարչատարածքային կազմավորման սեփականությունն են համարվում այդ կազմավորման պետական իշխանության ու կառավարման մարմինների գույքը, տեղական բյուջեի միջոցները, պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդը և բնակկոմունալ տնտեսությունը, ինչպես նաև գյուղատնտեսության, առևտրի, կենցաղային սպասարկման ձեռնարկությունները, տրանսպորտը, արդյունաբերական, շինարարական և մյուս ձեռնարկություններն ու համալիրները, ժողովրդական կրթության, մշակույթի, առողջապահության հիմնարկները և այլ գույք:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

Պետական գույքի տնօրինումն ու կառավարումը ժողովրդի (վարչատարածքային կազմավորման բնակչության) անունից իրականացնում են պատգամավորների համապատասխան խորհուրդները և դրանց կողմից լիազորված պետական մարմինները (գործադիր կոմիտեները):

 

ՀՈԴՎԱԾ 38. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՍՏԵՂԾՎՈՂ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության և վարչատարածքային կազմավորման բյուջեի կամ այլ միջոցների հաշվին կամ դրանց ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների միջոցների հաշվին ստեղծվող կամ ձեռք բերվող գույքը համարվում է համապատասխանաբար` հանրապետական սեփականություն կամ վարչատարածքային կազմավորման սեփականություն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

 

ՀՈԴՎԱԾ 39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության և վարչատարածքային կազմավորումները պատասխանատու չեն մեկը մյուսի պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հողը և բնական մյուս ռեսուրսները հանրապետության ազգային հարստությունն են, նրա ժողովրդի սեփականությունը: Բնական ռեսուրսները հատկացվում են օգտագործման, իսկ հողը` նաև սեփականության իրավունքով:

Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում տիրապետում, օգտագործում և տնօրինում է հողը և բնական մյուս ռեսուրսները` ի շահ իր ազգաբնակչության:

 

i
ՀՈԴՎԱԾ 41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՐՁՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների մերձսահմանային տարածքում գտնվող ջրերի և բնական մյուս ռեսուրսների օգտագործումն ու տնօրինումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և այդ պետությունների համաձայնությամբ:

 

i
ՀՈԴՎԱԾ 42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՆ ՈՒ ԲՆԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության հողն ու բնական մյուս ռեսուրսները կարող են օգտագործման հանձնվել այլ պետություններին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ կամ նրա կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 43. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետություններում հողամասերի և բնական մյուս ռեսուրսների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը կատարվում է այդ պետությունների օրենսդրական ակտերի և միջպետական պայմանագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 44. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՈՂԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՄՅՈՒՍ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հողի և բնական մյուս ռեսուրսների հատկացման և օգտագործման կապակցությամբ այլ պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ծագող վեճերը քննության են առնվում միջնորդական քննության կամ օրենքով սահմանված այլ կարգ:

 

ՀՈԴՎԱԾ 45. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիների, կոլեկտիվ և պետական սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման պայմանները որոշվում են այն պետության, ինքնավար կազմավորման նորմատիվ ակտերով, որի տարածքում գտնվում է սեփականությունը, ինչպես նաև միջպետական համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 46. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց ու քաղաքացիների սեփականությունը կազմող արտադրատնտեսական ու սոցիալ-մշակութային իշխանակության օբյեկտներ, ձեռնարկություններ և կազմակերպություններ, որոնք գործարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության հիշյալ սուբյեկտների միջոցների հաշվին` սույն օրենքը կիրարկելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 47. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ

                               ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ                         § 2

 

Պետական սեփականություն հանդիսացող և պետական ձեռնարկությանն ամրակցված գույքը նրան է պատկանում լրիվ կամ մասնակի տնտեսավարման իրավունքով:

 

ՀՈԴՎԱԾ 48. ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

 

i

Իրականացնելով իրեն ամրակցված գույքի լրիվ կամ մասնակի տնտեսավարման իրավունքը, ձեռնարկությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է այն իր հայեցողությամբ, դրա նկատմամբ կատարում օրենքին չհակասող ամեն տեսակ գործողություն: Լրիվ տնտեսավարման իրավունքի նկատմամբ կիրառվում են սեփականության իրավունքի կանոնները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:

 

ՀՈԴՎԱԾ 49. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Պետական գույքի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմինները լուծում են ձեռնարկություն ստեղծելու և դրա գործունեության նպատակները սահմանելու, այն վերակազմելու և լուծարելու հարցերը, իրականացնում են իրենց վստահված պետական գույքի օգտագործման արդյունավետության վերահսկողությունը և այլ լիազորություններ` ձեռնարկության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 50. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԵԼՈՒՑ ԿԱՄ ԼՈՒԾԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՅՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

 

Պետական գույքի կառավարման լիազորություն ունեցող պետական մարմնի կողմից պետական ձեռնարկությունը վերակազմելու, լուծարելու որոշման ընդունման կամ անվճարունակ (սնանկ) ճանաչելու դեպքում ձեռնարկությունը կարող է կոլեկտիվին տրվել վարձակալման կամ այն կարող է վերակազմվել կոլեկտիվ սեփականության վրա հիմնված այլ ձեռնարկության, վաճառվել, աճուրդի հանվել մասնավոր անձանց, կոլեկտիվներին, այլ պետական մարմիններին:

Ձեռնարկությունը վերակազմելու, լուծարելու կամ անվճարունակ ճանաչելու դեպքում տվյալ ձեռնարկության կոլեկտիվն ունի այն վարձակալելու կամ որպես սեփականություն ձեռք բերելու նախապատվության իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 51. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Սույն օրենքի 49 հոդվածում նախատեսված դեպքերում պետական մարմնի և աշխատավորական կոլեկտիվի միջև ծագող վեճերը լուծում է պետական արբիտրաժը:

 

ՀՈԴՎԱԾ 52. ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i

Պետական սեփականություն հանդիսացող և պետական բյուջեի հաշվին պահվող պետական հիմնարկին (կազմակերպությանը) սեփականատիրոջ կողմից ամրակցված գույքը գտնվում է այդ հիմնարկի (կազմակերպության) օպերատիվ կառավարման ներքո:

 

ՀՈԴՎԱԾ 53. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Պետական բյուջեով գործող պետական հիմնարկները (կազմակերպությունները), որոնք կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերում տնտեսական գործունեություն իրականացնել, իրավունք են ձեռք բերում մասնակիորեն տնօրինելու նման գործունեությունից ստացվող եկամուտները և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքը` օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 54. ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

 

i

Պետական հիմնարկը (կազմակերպությունը) պարտավորությունների համար պատասխանատու է իր տնօրինության ներքո գտնվող միջոցներով: Եթե պետական հիմնարկը (կազմակերպությունը) բավարար միջոցներ չունի, ապա նրա պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում համապատասխան գույքի սեփականատերը:

 

ԲԱԺԻՆ 5. ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 55. ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իրավաբանական անձանց և օտարերկրյա քաղաքացիների ու իրավաբանական անձանց մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվում են բաժնետիրական ընկերությունների, տնտեսական ընկերությունների ձևով և կարող են որպես սեփականություն ունենալ հիմնադիր փաստաթղթերով նախատեսված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույք:

 

ՀՈԴՎԱԾ 56. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությանը վերաբերող սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվող սեփականության նկատմամբ: Հողի նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների սեփականությունը բացառվում է:

 

ՀՈԴՎԱԾ 57. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում որպես սեփականություն ունենալու արդյունաբերական և այլ ձեռնարկություններ, շենքեր, շինություններ և այլ գույք` իրենց տնտեսական և այլ գործունեության իրականացման նպատակների համար:

 

ՀՈԴՎԱԾ 58. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում որպես սեփականություն ունենալու դիվանագիտական, հյուպատոսական և միջազգային այլ հարաբերությունների իրականացման համար անհրաժեշտ գույք` միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 6. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 59. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

i

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է սեփականության` սույն օրենքին համապատասխան սահմանված հարաբերությունների կայունությունը:

Հայաստանի Հանրապետության կողմից այնպիսի օրենսդրական ակտերի ընդունման դեպքում, որոնցով դադարում է սեփականության իրավունքը, այդ ակտերի ընդունման հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները դատարանի վճռով լրիվ ծավալով հատուցվում են սեփականատիրոջը` հանրապետության միջոցների հաշվին:

Քաղաքացիների, կազմակերպությունների և մյուս սեփականատերերի համար օրենսդրությամբ ապահովվում են սեփականության իրավունքի պաշտպանության հավասար պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 60. ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՔԵՐՈՎ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԻՍ

 

i

Այն հողամասը վերահատկացվելու որոշման կապակցությամբ, որտեղ գտնվում են սեփականատիրոջը պատկանող տունը, այլ շինությունները, կառուցվածքները կամ տունկերը, կամ էլ պետական մարմնի այնպիսի որոշման կապակցությամբ, որը անմիջականորեն նպատակադրված չէ սեփականատիրոջից վերցնելու նրա գույքը, սեփականության իրավունքի դադարեցում թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով սեփականատիրոջը լրիվ ծավալով հատուցելով սեփականության իրավունքի դադարեցման հետևանքով պատճառված վնասները:

i

Սեփականության իրավունքի դադարեցման մասին որոշումը, եթե սեփականատերը համաձայն չէ դրան, չի կարող իրագործվել, քանի դեռ այդ վեճը չի լուծվել դատարանի, պետական արբիտրաժի կամ միջնորդ դատարանի կողմից: Վեճի քննության ժամանակ լուծվում են նաև պատճառված վնասները սեփականատիրոջը հատուցելու հետ կապված բոլոր հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 61. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՈՂ ԱԿՏԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե պետական իշխանության տեղական մարմնի կամ պետական կառավարման մարմնի` օրենքին չհամապատասխանող ակտի ընդունման հետևանքով խախտվում են սեփականատիրոջ և այլ անձանց` իրենց պատկանող գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման իրավազորությունները, ապա այդպիսի ակտը անվավեր է ճանաչվում սեփականատիրոջ կամ այլ անձի հայցի հիման վրա, որի իրավունքները խախտվել են:

Հիշյալ ակտերի ընդունման հետևանքով քաղաքացիներին, կազմակերպություններին և մյուս անձանց պատճառված վնասները լրիվ ծավալով հատուցվում են պետական իշխանության կամ կառավարման համապատասխան մարմնի տրամադրության ներքո գտնվող միջոցների հաշվին:

 

 

pin
ՀՀ 31.10.1990
N Ն-0178-I օրենք