Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով պահպանել և ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության վաղեմի ավանդույթները,

համոզված լինելով երկու պետությունների ազգային շահերին համապատասխանող, միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա կառուցված մաքսային հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մեջ,

նպատակ ունենալով խթանել երկու Կողմերի տնտեսությունների զարգացումը և նրանց ներքին շուկաների պաշտպանությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Պայմանավորվող կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն ձեռնարկությունների, կազմակերպությունների և ֆիրմաների միջև ուղիղ կապեր հաստատելու, մի Կողմի տարածքում մյուս Կողմի քաղաքացիների մուտքը և տեղաշարժն ապահովելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Կողմերի մաքսային տարածքների միջև շրջանառվող ապրանքները ենթակա չեն հարկման մաքսային տուրքերով և այլ հարկերով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի` միջազգային իրավունքին, ինչպես նաև նրա ներքին օրենսդրությանը համապատասխան այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունքները, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության, իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության, հազվագյուտ կենդանիների և բույսերի պահպանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չընդունել սույն Համաձայնագրին, միջազգային իրավունքին հակասող, երկու պետությունների իրավունքները ոտնահարող նորմատիվ ակտեր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը համամիտ են նրանում, որ մաքսային համագործակցությունը կզարգանա առանց միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունների խախտման: Կողմերը չեն խոչընդոտի երրորդ երկրների հետ մաքսային հարաբերությունների զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերի լուծման կարգը կորոշվի Պայմանավորվող կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը նպատակահարմար են գտնում երկկողմ մաքսային հարաբերությունների ամբողջ համալիրի վերաբերյալ կնքել առանձին համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա համար անհրաժեշտ ներպետական բոլոր ընթացակարգերի կատարման մասին ծանուցումների փոխանակման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամանակով: Դրա գործողությունը այնուհետև ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածների համար, եթե Կողմերից ոչ մեկը սույն Համաձայնագրի գործողությունը կամ հերթական հնգամյա ժամանակահատվածը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցմամբ չի հայտնում դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի մարտի 2-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի դեկտեմբերի 25-ից:

 

 

pin
Տաջիկստանի Հանրապետություն
02.03.1994
Համաձայնագիր