Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն

 

«06» նոյեմբերի 1996 թ. թիվ 483

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող կազմակերպությունների

i

կողմից իրականացվող գործունեությունը լիցենզավորելու նպատակով

ելնելով ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի

Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով

զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշումից

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության տարածքում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման թույլտվության ժամանակավոր կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարության կոլեգիայի 03.06.96 թ. թիվ 11 որոշումը:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման» կարգը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում վիճակախաղեր կազմակերպող և անցկացնող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը դնել ՀՀ ֆինանսների նախարարության Դրամավարկային քաղաքականության վարչության վրա:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում վիճակախաղ կազմակերպող և անցկացնող կազմակերպությունների լիցենզավորման հսկողությունը դնել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա.Ավետիսյանի վրա:

 

Կ  Ա  Ր  Գ

 

i

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ

i

ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգով կարգավորվում է ՀՀ տարածքում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման գործընթացը համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Վիճակախաղը խաղարկություն է, որի դեպքում շահումը որոշվում է վիճակահանության միջոցով:

1.2. Շահումների ձևից կախված վիճակախաղը կարող է լինել դրամային, իրային և դրամաիրային:

1.3. Որպես վիճակախաղերի կազմակերպման և անցկացման սուբյեկտներ կարող են հանդես գալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն մեկ տարվա գործունեության դրական ֆինանսական արդյունքներ:

1.4. Նոր ստեղծված կազմակերպությունը կամ այն կազմակերպությունը, որը չունի մեկ տարվա աշխատանքային փորձ, ներկայացնում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման բիզնես ծրագիր, հետևյալ կառուցվածքով`

ա) ամփոփագիր,

բ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը,

գ) սպառողական շուկայի գնահատումը,

դ) մրցակիցները,

ե) շուկայի վերլուծությունը,

զ) իրավաբանական ծրագիրը,

է) ռիսկի գնահատումը և ապահովագրումը,

ը) ֆինանսական վերլուծությունը,

թ) ֆինանսական ստրատեգիա:

1.4. Վիճակախաղի կազմակերպման և անցկացման համար լիցենզիան տրվում է մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով:

1.5. Լիցենզավորող մարմնի կողմից տրված լիցենզիաների հաշվառումը իրականացվում է լիցենզիաների հաշվառման հատուկ գրանցամատյանում:

1.6. Լիցենզավորող մարմնի կողմից տրված լիցենզիաների հաշվառման գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված, իսկ գրանցամատյանը պետք է լինի կնքված:

1.7. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող կազմակերպության լուծարման կամ վերակազմավորման դեպքում վիճակախաղի կազմակերպման և անցկացման լիցենզիան վերագրանցվում է կամ չեղյալ է համարվում:

 

2. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

2.1. Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզիա ստանալու համար հայցվոր սուբյեկտը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում վիճակախաղի կազմակերպման և անցկացման լիցենզիա ստանալու վերաբերյալ (հավելված 1),

բ) հայցվոր սուբյեկտի բարձրագույն կառավարման մարմնի որոշումը վիճակախաղի կազմակերպման և անցկացման վերաբերյալ,

գ) գրանցում իրականացնող պետական լիազորված մարմիններում գրանցված հիմնադիրը փաստաթղթերի պատճենները (հիմնադիր պայմանագիր, կանոնադրություն, գրանցման վկայական),

դ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգ` հաստատված հայցվոր սուբյեկտի բարձրագույն մարմնի կողմից, որտեղ պետք է արտացոլվեն`

 

. վիճակախաղի ընդհանուր գումարը,

. վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը, քանակը և ժամկետը,

իսկ առանց խաղարկությունների անցկացման վիճակախաղի դեպքում պետք է

նշվի վիճակախաղի տոմսերի իրացման ժամկետը,

. վիճակախաղի տոմսի գինն ու քանակը,

. շահումների տրման վայրը, ժամկետը և երաշխավորվածությունը,

. շահումների տեսակներն ու գները,

. վիճակախաղի պայմանների հստակությունը ապահովող այլ տվյալներ,

. վիճակախաղ կազմակերպող և անցկացնող կազմակերպության

պարտավորությունները,

. վիճակախաղի մասնակիցների պարտավորությունները,

 

ե) վիճակախաղերի անցկացման կանոնակարգը հայցվոր սուբյեկտը լիցենզավորող մարմնին ներկայացնում է 2 (երկու) օրինակից,

զ) վիճակախաղի խաղարկության անցկացման համար համապատասխան տարածքի առկայության մասին պայմանագրի կամ սեփականաշնորհման վկայականի պատճեն,

է) վիճակախաղի տոմսերը իրացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձանց նախնական հավանությունը հավաստիացնող տեղեկանք` տոմսերի իրացման վերաբերյալ,

ը) արժեթղթերի պատրաստման համար թույլտվություն ունեցող կազմակերպության նախնական հավանությունը հավաստիացնող տեղեկանք, վիճակախաղի տոմսերի պատրաստման վերաբերյալ,

թ) վիճակախաղի տոմսերի ներկրման դեպքում ներկրող կազմակերպության կողմից նախնական համաձայնությունը հավաստիացնող տեղեկանք, վիճակախաղի տոմսերի ներկրման վերաբերյալ,

ժ) վիճակախաղի տոմսի սևագիր նմուշը,

լ) տեղեկանք սպասարկող բանկից կազմակերպության հատուկ հաշվի բացման վերաբերյալ, որտեղ պետք է կուտակվի վիճակախաղի տոմսերի վաճառքից գոյացած գումարը,

խ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման համար հայցվոր սուբյեկտի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունը (հաշվեկշռային հաշվետվություն ձև թիվ 1, ֆինանսական հաշվետվություն ձև թիվ 2),

ծ) լիցենզավորման համար 10.000 (տաս հազար) դրամի չափով գումարի վճարման անդորրագիր կամ վճարման հանձնարարագրի պատճենը:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Լիցենզիա ստանալու համար հայցվոր սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը քննարկվում են լիցենզավորվող մարմնի կողմից 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

3.2. Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումը հայցվոր սուբյեկտին հանձնվում է որոշում կայացնելուց հետո` 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

3.3. Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառները և դրանց իրավական հիմքերը:

3.4. Հայցվոր սուբյեկտի կողմից ներկայացված լիցենզիա ստանալու հայտը կարող է մերժվել, եթե`

ա) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի մեջ սահմանված պայմանները հստակ չեն,

բ) հայցվոր սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն,

գ) վիճակախաղի պայմանները չեն ապահովում խաղի օբյեկտիվությունը, որի հետևանքով չեն պաշտպանվում մասնակիցների շահերը,

դ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին:

3.5. Լիցենզիա ստանալու համար մերժման դեպքում հայցվոր սուբյեկտը իրավունք ունի 30 (երեսուն) օրվա ընթացքում դիմել դատարան, լիցենզիա ստանալու որոշումը բողոքարկելու նպատակով:

3.6. Այլ շարժառիթներով լիցենզիայի մերժումը արգելվում է:

3.7. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում պետք է նախօրոք տեղեկացնի լիցենզավորող մարմնին:

3.8. Լիցենզավորող մարմինը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները:

3.9. Լիցենզավորող մարմինը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հավանություն տալու կամ մերժելու մասին որոշումը վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտին հանձնվում է որոշում կայացնելուց հետո` 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Վիճակախաղի շահումների գումարը չպետք է ցածր լինի վիճակախաղի ընդհանուր գումարի 50 %-ից:

4.2. Վիճակախաղի ընդհանուր գումարը ձևավորվում է իրացման համար թողարկված կամ արդեն իրացված վիճակախաղի տոմսերի արժեքի ընդհանուր գումարից:

4.3. Վիճակախաղի տոմսերը, որպես խիստ հաշվառման բլանկներ, պետք է լինեն համարակալված:

4.4. Վիճակախաղի տոմսի նմուշը պետք է ներկայացվի լիցենզավորող մարմնին վիճակախաղի առաջին խաղարկությունից 10 (տաս) օր առաջ:

4.5. Վիճակախաղի տոմսերի վրա պետք է պարտադիր նշվեն`

ա) վիճակախաղ կազմակերպող և անցկացնող կազմակերպության անվանումը,

բ) վիճակախաղի անվանումը,

գ) վիճակախաղի տոմսի հերթական համարը և սերիան,

դ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետը:

4.6. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտի կողմից հիմնադիր փաստաթղթերում փոփոխություն կատարելու դեպքում վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը պարտավոր է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել լիցենզավորող մարմնին:

4.7. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը պարտավոր է իրականացնել տոմսերի իրացման, շահումների վճարման և հատուկ հաշվում կուտակված գումարների ամենօրյա հաշվառում:

4.8. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը խաղարկությունից ոչ ուշ, քան մեկ օր առաջ պարտավոր է իրացնող կազմակերպությունից ետ վերցնել վիճակախաղի տոմսերը և հատուկ ստեղծված հանձնաժողովի միջոցով ոչնչացնել այն: Հանձնաժողովի կազմը հաստատվում է վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտի կողմից:

4.9. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը պարտավոր է ապահովել խաղարկությունների հրապարակայնությունը և օբյեկտիվությունը:

4.10. Լիցենզիայի ժամկետի ավարտից հետո վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմնին վերադարձնել բլանկի բնօրինակը:

 

5. ՎԻՃԱԿԱԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը պարտավոր է լիցենզավորող մարմնին ներկայացնել հետևյալ տեղեկությունները`

ա) վիճակախաղ կազմակերպող և անցկացնող կազմակերպության վերաբերյալ տեղեկանք (հավելված 3),

բ) վիճակախաղի տոմսերի իրացման վերաբերյալ տեղեկանք (հավելված 4),

գ) շահումների տրման վերաբերյալ տեղեկանք (հավելված 5),

դ) հատուկ հաշվում կուտակված գումարի վերաբերյալ տեղեկանք (հավելված 6):

5.2. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը լիցենզավորող մարմնին պետք է ներկայացնի իր վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունը (հաշվեկշռային հաշվետվություն թիվ 1, ֆինանսական հաշվետվություն ձև թիվ 2) եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

5.3. 5.1. կետում նշված տեղեկությունները լիցենզավորող մարմին ներկայացնում են յուրաքանչյուր խաղարկությունից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

 

6. ՎԻՃԱԿԱԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՈՒՄԸ

 

6.1. Լիցենզավորող մարմնի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման լիցենզիան ժամանակավոր դադարեցվում է, եթե վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտի կողմից ներկայացրած կանոնակարգում տեղեկությունները չեն համապատասխանում իրականաությանը:

6.2. Լիցենզիան ժամանակավոր դադարեցնելու որոշման մասին լիցենզավորող մարմինը գրավոր տեղեկացնում է վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտին` նրանից պահանջելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել տրված լիցենզիայի բնօրինակը:

6.3. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը 6.1. կետում նշված խախտումը սահմանված ժամկետում վերացնելու մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորող մարմնին:

6.4. Լիցենզավորող մարմինը համոզվելով, որ վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտի կողմից 6.1. կետում նշված խախտումը սահմանված ժամկետում վերացվել է, նրան վերադարձնում է լիցենզիայի բնօրինակը և վերականգնում է լիցենզիայի գործողությունը:

6.5. Վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտի լիցենզիան համարվում է չեղյալ, եթե առկա են հետևյալ դեպքերը`

ա) սույն կարգի երրորդ գլխով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում,

բ) դատարանի որոշմամբ կազմակերպության պետական գրանցումը անվավեր ճանաչելու դեպքում,

գ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված անձին սնանկ ճանաչելու կամ լուծարելու դեպքում,

դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

6.6. Մեկ տարվա ընթացքում լիցենզիայի կրկնակի անգամ ժամանակավոր դադարեցումը բերում է լիցենզիայի չեղյալ համարմանը:

6.7. Լիցենզավորող մարմնի կողմից վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտի լիցենզիան չեղյալ համարելու որոշման մասին լիցենզավորող մարմինը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտին և պահանջում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել լիցենզիայի բնօրինակը:

6.8. Լիցենզիան չեղյալ համարելու մասին որոշումը ստանալուց հետո 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտը իրավունք ունի այն բողոքարկել դատարանում:

 

(ՀԱՎԵԼՎԱԾ 1)

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ՊԱՐՈՆ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Խնդրում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության տարածքում վիճակախաղի կազմակերպման և անցկացման նպատակով

 

________________________________________________

/ կազմակերպության լրիվ անվանումը/

 

տալ լիցենզիա:

Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը`

 

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

 

__________________________________________ Կ.Տ.

/կազմակերպության լրիվ անվանումը/

 

__________________________________________

                /տնօրենի  ա.ա.հ./

 

«_____» __________________ 199 թ.

 

(ՀԱՎԵԼՎԱԾ 2)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

__________________________

                                      «_____» ________________ 1996 Թ.

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

( Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա )

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ _____________________ ՎԽ 0001

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՑԵՆ __________________ «ԷԴԻ» ՍՊԸ

ք.Երևան, Մաշտոցի փող,

շենք 48, բն. 43

 

ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՏԵՍԱԿԸ _______________________________ վիճակախաղի

կազմակերպում և անցկացում

 

ՏՐՎԱԾ Է ______________________________ 18.04.1996 թ.

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ __________________ 18.04.1997 թ.

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ _____________________ 1. Կազմակերպությանը

թույլատրվում միայն վիճակախաղի կազմակերպում

և անցկացում:

2. Կազմակերպությունը պարտավոր է իր

գործունեությունը համապատասխանեցնել

հետագայում ընդունվող օրենսդրական և

ենթաօրենսդրական բոլոր փաստաթղթերի

պահանջներին:

3. Կազմակերպությունը պարտավոր է, նախքան

վիճակախաղի տոմսերի իրացումը, դրանց նմուշը

ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:

4. Կազմակերպությունը պարտավոր է տրված

լիցենզիայի գործողության ավարտից հետո, մեկ

շաբաթվա ընթացքում, տրված լիցենզիայի բլանկը

վերադարձնել ՀՀ ֆինանսների նախարարություն:

 

(ՀԱՎԵԼՎԱԾ 3)

ՁԵՎ ՎԽ-03

(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԻՃԱԿԱԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌ «______»_________199___ Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

1. _______________________________________________________________ / կազմակերպության լրիվ անվանումը/

 

2. _______________________________________________________________ /իրավաբանական և փոստային հասցեները ու կապի միջոցները/

 

3. _______________________________________________________________ /կազմակերպության կազմակերպա-իրավական տեսակը/

 

_______________________________________________________________

           /համապատասխան գործունեությունների պետական թույլտվությունների

                   (լիցենզիաների) համարները/

 

_______________________________________________________________

                      /թույլտվությունների տրման ամսաթիվը/

 

4. _______________________________________________________________ /ՀՀ կազմակերպությունների պետական ռեգիստրի գրանցման համարը և ամսաթիվը/

 

5. _______________________________________________________________ /կազմակերպությանը սպասարկող բանկի անվանումը և հատուկ հաշվի համարը/

 

ՏՆՕՐԵՆ ______________________

/ստորագրություն/

 

Կ.Տ.

______________________

                       /ամսաթիվ/

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

____________________________________ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԵՐԻ

/կազմակերպության լրիվ անվանումը/

 

ԻՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌ «______» __________ 199 __ Թ.

 

.________________________________________________________________________.

|թիվ |Վիճակա- |Վիճա-  | հաշվետու ժամա- |հաշվետու       | հաշվետու ժամանա-|

|    |խաղի    |կախաղի | նակաշրջանի սկզ-|ժամանակաշրջանի | կաշրջանի վերջում|

|    |տոմսի   |խաղար- | բին վիճակախաղի |ընթացքում      | վիճակախաղի տոմ- |

|    |թողարկ- |կության| տոմսերի սկզբնա-|վիճակախաղի     | սերի վերջնական  |

|    |ման հա- |համարը | կան մնացորդը   |իրացված տոմսերը|     մնացորդը    |

|    |մարը    |       |________________|_______________|_________________|

|    |        |       | քա-|գին |ընդհա-|քա-|գին |ընդ-  | քա-|գին |ընդհա- |

|    |        |       | նա-|(դր-|նուր  |նա |(դր-|հանուր| նա-|(դր |նուր   |

|    |        |       | կը | ամ)|գումա-|կը | ամ)|գումա-| կը |ամ) |գումա- |

|    |        |       | (հ-|    |րը    |(հ-|    |րը    | (հ-|    |րը     |

|    |        |       | ատ)|    |(դրամ)|ատ)|    |(դրամ)| ատ)|    |(դրամ) |

|____|________|_______|____|____|______|___|____|______|____|____|_______|

|____|________|_______|____|____|______|___|____|______|____|____|_______|

|____|________|_______|____|____|______|___|____|______|____|____|_______|

|____|________|_______|____|____|______|___|____|______|____|____|_______|

.________________________________________________________________________.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ____________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն/

Կ.Տ.

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ____________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն/

 

(ՀԱՎԵԼՎԱԾ 5)

ՁԵՎ ՎԽ - 03

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

________________________________ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ

/կազմակերպության լրիվ անվանումը/

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.________________________________________________________________________.

|թիվ |Վիճակախաղի  |շահած |շահած |շահած գու-|շահում ստացող  |շահումների   |

|    |խաղարկության|տոմսի |տոմսի |մարի (իրի)|անձի տվյալները |  տրման      |

|    |համարը      |համարը|սերիան|չափը (ան- |               |  հասցեն     |

|    |            |      |      |վանումը)  |               |             |

|____|____________|______|______|__________|_______________|_____________|

|____|____________|______|______|__________|_______________|_____________|

|____|____________|______|______|__________|_______________|_____________|

.________________________________________________________________________.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ __________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն/

Կ.Տ.

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ __________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն/

 

(ՀԱՎԵԼՎԱԾ 6)

ձև ՎԽ-04

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

________________________________ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

/կազմակերպության լրիվ անվանումը/

 

ԲԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.________________________________________________________________________.

| Թիվ |  Վիճակախաղի   | հաշվետու ժամա-   |հաշվետու ժամա-| հաշվետու ժամա- |

|     | խաղարկության  | նակաշրջանի սկզ-  |կաշրջանի ըն-  | նակաշրջանի վեր-|

|     |    համարը     | բին վիճակախաղի   |թացքում հատուկ| ջում հատուկ    |

|     |               | տոմսերի իրացումից|հաշվից ելքագր-| հաշվի մնացորդա-|

|     |               |   հատուկ հաշիվ   |ված գումարը   | յին գումարը    |

|     |               |   մուտքագրված    |              |                |

|     |               |     գումարը      |              |                |

|_____|_______________|__________________|______________|________________|

|_____|_______________|__________________|______________|________________|

|_____|_______________|__________________|______________|________________|

.________________________________________________________________________.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն/

Կ.Տ.

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն/

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

.________________________________________________________________________.

| Թիվ| կազմակերպու-|կազմակեր-|կազմակեր-|կազմակեր-|կազմակեր- | այլ տեղե-  |

|    | թյան անվա-  |պության  |պությանը |պությանը |պությանը  | կություններ|

|    | նումը       |հասցեն և |տրված լի-|տրված    |տրված     |            |

|    |             |հեռախոսը |ցենզիայի |գործողու-|գործողու- |            |

|    |             |         | համարը  |թյան ժամ-|թյան      |            |

|    |             |         |         |  կետը   |ավարտը    |            |

|____|_____________|_________|_________|_________|__________|____________|

|____|_____________|_________|_________|_________|__________|____________|

|____|_____________|_________|_________|_________|__________|____________|

.________________________________________________________________________.

 

--------------------------------------------------

հեղինակների կողմից- ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի գրանցվել

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
06.11.1996
N 483
Հրաման