Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ԵՎ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴ ...

25.09.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2004  -ից մինչեւ   25.09.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 17.08.16 թիվ 202-Ն հրաման)

i

105.0252.130904

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                   «13»         09           2004 Թ.

                                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10504227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 օգոստոսի 2004 թվականի N 252-Ն

 

i

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀԱՎԵՏ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի «ՀՀ 2005 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 684-Ն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի 12-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված (17.08.2004 թ. N 4/4-Ե-2-1-10010 գրություն)`

1. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվող ծախսերի կազմի, նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվները համաձայն հավելված N 1-ի:

2. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրվող ծախսերի կազմի, նվազագույն շահավետ գնի հաշվարկման նորմատիվները համաձայն հավելված N 2-ի:

 

Հավելված 1

ՀՀ բնապահպանության նախարարի

25 օգոստոսի 2004 թ.

N 252-Ն հրամանի

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀԱՎԵՏ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) հիմնական գործունեությունը, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, հանդիսանում է`

- Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, ընդերքօգտագործման թույլտվությունների, պայմանագրերի ու լեռնահատկացման ակտերի պատճենները, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների հաշվետու հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունները գրանցելը և պահելը,

- օգտակար հանածոների հանքավայրերի ու հանքերևակումների և օգտակար հանածոների պաշարների գրանցելը և կադաստրի վարելը,

- երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութեր հավաքելը, պահելը և տրամադրելը:

1. Կազմակերպության կանոնադրական գործունեության համար տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի`

. Կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

. հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկատվության պատշաճ որակով պահպանումը:

2. Կազմակերպությանը տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

. աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները,

. պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,

. ծառայողական ուղևորությունների և գործուղման ծախսերը,

. կոմունալ ծառայություններից (էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայություններ) օգտվելու վարձի վճարման ծախսերը,

. կապի ծառայությունների վճարման ծախսերը,

. տրանսպորտային ծախսերը,

. գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,

3. Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են ելնելով`

. վերջին երեք տարիների աշխատողների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից,

. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աշխատավարձի նկատմամբ սահմանված համապատասխան հավելումներից,

. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աշխատավարձի դրույքաչափերի բարձրացումից:

4. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Կոմունալ, տրանսպորտային և կապի ծառայությունների վճարների, գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

6. Կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել հետևյալ դեպքերում`

. կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխություններ/աշխատանքային ծավալների աճը, տարերային աղետներ և նմանատիպ այլ անկանխատեսելի դեպքեր, այլ շենք փոխադրվելը, տարածքների ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը և այլն/,

. օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափերի փոփոխություններ:

7. Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՍԾ = ՄՆՇiԳ (ՖԾ1 x Ա1 + ՖԾ2 x Ա2 + ՖԾ3 x Ա3 + ՖԾ4 x Ա4 + ՖԾ5 x Ա5 + ՖԾ6 x Ա6 + ՖԾ7 x Ա7) - ԵԾՁ x Գ,

 

որտեղ`

 

Սծ     - Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող

         ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի ընդհանուր գումարն է

ՄՆՇiԳ  - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար մատուցվող

ծառայությունների գծով ծախսի նվազագույն շահավետ գնի նորմատիվային

չափն է (չափի միավորը` դրամ/մարդ.օր)

ԵԾՁ    - Ծրագրվող տարվա կտրվածքով Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական

         ծառայությունների դիմաց ստացվելիք/ակնկալվող զուտ եկամտի

         (շահութահարկը հանած) ընդհանուր գումարն է

Գ      - Կազմակերպության ձեռնարկատիրական ծառայությունների դիմաց ստացված

         զուտ եկամտից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը նպատակաուղղվող

         մասնաբաժնի որոշման գործակիցն է, որը չի կարող փոքր լինել 0.5-ից

Ա1, Ա2, Ա3, Ա4, Ա5, Ա6 և Ա7 - Կազմակերպության կողմից մատուցվող

համապատասխան ծառայությունների տրամադրման

միավոր ծավալի աշխատատարությունն է համաձայն

8-րդ կետի

ՖԾ1, ՖԾ2, ՖԾ3, ՖԾ4, ՖԾ5,     - Կազմակերպության կողմից պետության կարիքների

ՖԾ6 և  ՖԾ7                     համար ծրագրվող ժամանակահատվածի համար

                               մատուցվող համապատասխան ծառայությունների

                               ծավալն է համաձայն 8-րդ կետի

                             

8. Կազմակերպության կողմից պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների գծով ծախսի նվազագույն շահավետ գնի նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

__

                                  \

                                  /_ Ծ

ՄՆՇiԳ = ---------------------------------------------------------------,

Ֆփ1xԱ1 + Ֆփ2xԱ2 + Ֆփ3xԱ3 + Ֆփ4xԱ4 + Ֆփ5xԱ5 + Ֆփ6xԱ6 + Ֆփ7xԱ7

 

որտեղ`

 

ՄՆՇiԳ - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար մատուցվող

ծառայությունների գծով ծախսի նվազագույն շահավետ գնի նորմատիվային

չափն է (չափի միավորը` դրամ/ մարդ.օր)

__

\ /_ Ծ - 4-6-րդ կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ կետում նշված

ծախսերի հանրագումարն է Ֆփ1  - Կազմակերպության կողմից ՀՀ տարածքում երկրաբանական ուսումնասիրության

աշխատանքների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման

ծավալն *) է (չափի միավորը` աշխատանք)

Ա1    - Կազմակերպության կողմից ՀՀ տարածքում երկրաբանական ուսումնասիրության

        աշխատանքների գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման

        միավոր ծավալի աշխատատարությունն **) է (չափի միավորը`

        մարդ.օր/աշխատանք)

Ֆփ2   - Կազմակերպության կողմից բնօգտագործման թույլտվությունների ու

պայմանագրերի, լեռնահատկացման ակտերի պատճենների գրանցման և

պահպանման ծառայությունների տրամադրման ծավալն *) է (չափի միավորը`

հատ)

Ա2    - Կազմակերպության կողմից բնօգտագործման թույլտվությունների ու

        պայմանագրերի, լեռնահատկացման ակտերի պատճենների գրանցման և

        պահպանման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի

        աշխատատարությունն **) է (չափի միավորը` մարդ.օր/հատ)

Ֆփ3   - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվետու

հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների

գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման ծավալն *) է

(չափի միավորը` հատ)

Ա3    - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվետու

        հաշվեկշիռների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների

        գրանցման և պահպանման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի

        աշխատատարությունն **) է (չափի միավորը` մարդ.օր/հատ)

Ֆփ4   - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների հանքավայրերի ու

հանքերևակումների կադաստրի վարման ծառայությունների տրամադրման

ծավալն *) է (չափի միավորը` հատ)

Ա4    - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների հանքավայրերի ու

        հանքերևակումների կադաստրի վարման ծառայությունների տրամադրման

        միավոր ծավալի աշխատատարությունն **) է (չափի միավորը` մարդ.օր/հատ)

Ֆփ5   - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի

վարման ծառայությունների տրամադրման ծավալն *) է (չափի միավորը`

հաշվեկշիռ)

Ա5    - Կազմակերպության կողմից օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի

        վարման ծառայությունների տրամադրման միավոր ծավալի  

        աշխատատարությունն **) է (չափի միավորը` մարդ.օր/հաշվեկշիռ)

Ֆփ6   - Կազմակերպության կողմից սահմանված կարգով երկրաբանական

ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց

պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութերի հավաքագրման,

պահպանման և տրամադրման ծառայությունների մատուցման ծավալն *) է

(չափի միավորը` հատ)

Ա6    - Կազմակերպության կողմից սահմանված կարգով երկրաբանական

        ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի ու դրանց

        պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվական նյութերի հավաքագրման,

        պահպանման և տրամադրման ծառայությունների մատուցման միավոր ծավալի

        աշխատատարությունն **) է (չափի միավորը` մարդ.օր/հատ)

Ֆփ7   - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար այլ

ծառայությունների մատուցման ծավալն *) է (չափի միավորը` հատ)

Ա7    - Կազմակերպության կողմից պետության կարիքների համար այլ

        ծառայությունների մատուցման միավոր ծավալի աշխատատարությունն է (չափի

        միավորը` մարդ.օր/հատ)

 

______________________________

*)  Ֆփ1, Ֆփ2, Ֆփ3, Ֆփ4, Ֆփ5, Ֆփ6 և Ֆփ7 հաշվարկվում են տարեկան կտրվածքով`

ելնելով վերջին երեք տարիների միջին ծավալային համապատասխան

ցուցանիշներից **) Ա1, Ա2, Ա3, Ա4, Ա5, Ա6 և Ա7 հաշվարկվում են` վերջին երեք

տարիների կտրվածքով միջին ցուցանիշների հիման վրա:

 

Հավելված 2

ՀՀ բնապահպանության նախարարի

25 օգոստոսի 2004 թ.

N 252-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀԱՎԵՏ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) հիմնական գործունեությունը հանդիսանում է անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությանը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանը սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ ապահովումը:

Կազմակերպության գործունեությունն ուղղված է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:

Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ ծախսերը որոշվում են հիմք ընդունելով Կազմակերպության սահմանված կարգով հաստատված պետական նշանակության աշխատանքների ծրագրերը:

1. Կազմակերպության կանոնադրական գործունեության համար տրամադրվող սուբսիդիան պետք է ապահովի` Կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

2. Կազմակերպությանը տրամադրվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են`

. աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները,

. պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները,

. ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարները,

. գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը,

. գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը,

. փափուկ գույքի և հանդերձանքի ձեռքբերման ծախսերը,

. դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերման ծախսերը,

. ծառայողական ուղևորությունների և գործուղման ծախսերը,

. տրանսպորտային ծառայությունների վճարման ծախսերը,

. կապի ծառայությունների վճարները,

. կոմունալ ծառայություններից (էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայություններ) օգտվելու վարձի վճարման ծախսերը,

. Կազմակերպության հիմնական գործունեության հետ կապված այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը:

3. Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են ելնելով`

. վերջին երեք տարիների աշխատողների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից,

. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աշխատավարձի նկատմամբ սահմանված համապատասխան հավելումներից,

. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աշխատավարձի դրույքաչափերի բարձրացումից:

4. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարների գծով ծախսերը հաշվարկվում են ելնելով բարձր լեռնային դժվարամատչելի կայանների անվճար մթերաբաժնով ապահովման ենթակա հաստիքների ցանկից` յուրաքանչյուր աշխատողի համար անվճար մթերաբաժնի դիմաց տրվող դրամական փոխհատուցման չափից:

6. Գրասենյակային ապրանքների և նյութերի, գույքի և սարքավորումների, փափուկ գույքի և հանդերձանքի, դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերման ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող գների և սակագների համաձայն:

7. Ծառայողական ուղևորությունների և գործուղման ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող դրույքաչափերի/վճարաչափերի համաձայն:

8. Կապի ծառայությունների վճարների գծով ծախսերը որոշվում են կապի միջոցների շահագործման և կապի այլ ծառայությունների (հիդրոօդերևութաբանական հեռագրեր և այլն) ծախսերի նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի ծավալային ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

9. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսերը որոշվում են առկա էլեկտրասարքավորումների քանակից, դրանց հզորություններից և աշխատանքային ժամերի տևողությունից, ինչպես նաև էլեկտրաջեռուցիչների և վառարանների քանակից` հիմք ընդունելով գործող սակագները և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գները:

10. Տրանսպորտային ծառայությունների վճարների գծով ծախսերը որոշվում են ելնելով առկա տրանսպորտային միջոցների քանակից, վառելանյութի ծախսի նորմաներից, տրանսպորտի պահպանման և շահագործման հետ կապված այլ ծառայությունների նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի ծավալային ցուցանիշներից` գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

11. Կոմունալ այլ ծառայությունների ծախսերը որոշվում են նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվող սուբսիդիայի հաշվին ֆինանսավորվող ծախսերի փաստացի բնեղեն ծավալային ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:

12. Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերը որոշվում են ելնելով`

. աէրոլոգիական դիտարկումների ժամանակ օգտագործվող նյութերի քանակից և գներից,

. շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքների բնեղեն ծավալներից և դրանց կատարման գներից/սակագներից,

. ներկայացուցչական և այլ չնախատեսված ծախսերի փաստացի ծավալներից:

13. Կազմակերպությանը հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել հետևյալ դեպքերում`

. կազմակերպության գործունեության պայմանների էական փոփոխություններ/աշխատանքային ծավալների աճը, տարերային աղետներ և նմանատիպ այլ անկանխատեսելի դեպքեր, այլ շենք փոխադրվելը, տարածքների ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը և այլն/,

. օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափերի փոփոխություններ:

14. Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՍԾ = ՄՇiԳՆ - Օդ x ԱԾօդ + ՄՇiԳՆ - հիդ x ԱԾհիդ+ ՄՇiԳՆ - աէրո x ԱԾաէրո + ՄՇiԳՆ - հելիո x ԱԾհելիո + ՄՇiԳՆ - ռադիո x ԱԾռադիո + ՄՇiԳՆ - ագրո x ԱԾագրո + ՄՇiԳՆ - այլ x ԱԾայլ - ԵԾՁ x Գ

 

որտեղ`

 

ՍԾ - Ծրագրվող տարվա կտրվածքով պետության կարիքների համար մատուցվող

ծառայությունների դիմաց վճարվող սուբսիդիայի ընդհանուր գումարն է

ՄՇiԳՆ - Օդ, ՄՇiԳՆ - հիդ,     - համապատասխանաբար օդերևութաբանական,  

ՄՇiԳՆ - աէրո, ՄՇiԳՆ - հելիո,   հիդրոլոգիական, աէրոլոգիական, ՄՇiԳՆ - ռադիո, ՄՇiԳՆ - ագրո,  հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական,

ՄՇiԳՆ - այլ                    ագրոօդերևութաբանական  և  այլ

                               հիդրոօդերևութաբանական ծառայությունների

                               նվազագույն շահավետ գնի նորմատիվն է (չափի

                               միավորը` դրամ/ ծառայության ծավալի բնեղեն

                               չափի միավոր)

ԱԾօդ, ԱԾհիդ, ԱԾաէրո,         - համապատասխանաբար օդերևութաբանական,  

ԱԾհելիո, ԱԾռադիո, ԱԾագրո,      հիդրոլոգիական, աէրոլոգիական,

ԱԾայլ                          հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական,

                               ագրոօդերևութաբանական և այլ

                               հիդրոօդերևութաբանական ծառայությունների

                               ծավալն է ծրագրավորվող ժամանակահատվածի համար

                               (չափի միավորը` ծառայության ծավալի բնեղեն

                               չափի համապատասխան միավոր)

ԵԾՁ - Ծրագրվող տարվա կտրվածքով Կազմակերպության կողմից ձեռնարկատիրական

ծառայությունների դիմաց ստացվելիք/ակնկալվող զուտ եկամտի (շահութահարկը

հանած) ընդհանուր գումարն է Գ  - Կազմակերպության ձեռնարկատիրական ծառայությունների դիմաց ստացված

զուտ եկամտից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը նպատակաուղղվող մասնաբաժնի

որոշման գործակիցն է:

 

15. Կազմակերպության կողմից մատուցվող պետական ծառայությունների նվազագույն շահավետ գնի նորմատիվը հաշվարկվում է Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների համար, այդ թվում`

__

                  \

ՄՇiԳՆ - Օդ = (/_ Ծoդ x Վ)/Աօդ

__

                   \

ՄՇiԳՆ - հիդ = (/_ Ծհիդ x Վ)/Ահիդ

__

                    \

ՄՇiԳՆ - աէրո = (/_ Ծաէրո x Վ)/Աաէրո

__

                     \

ՄՇiԳՆ - հելիո = (/_ Ծհելիո x Վ)/Ահելիո

__

                     \

ՄՇiԳՆ - ռադիո = (/_ Ծռադիո x Վ)/Առադիո

__

                    \

ՄՇiԳՆ - ագրո = (/_ Ծագրո x Վ)/Աագրո

__

                   \

ՄՇiԳՆ - այլ = (/_ Ծայլ x Վ)/Աայլ

 

որտեղ`

 

ՄՇiԳՆ - Օդ, ՄՇiԳՆ - հիդ,     - համապատասխանաբար օդերևութաբանական,  

ՄՇiԳՆ - աէրո, ՄՇiԳՆ - հելիո,   հիդրոլոգիական, աէրոլոգիական, ՄՇiԳՆ - ռադիո, ՄՇiԳՆ - ագրո,  հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական,

ՄՇiԳՆ - այլ                    ագրոօդերևութաբանական  և  այլ

                               հիդրոօդերևութաբանական ծառայությունների

                               նվազագույն շահավետ գնի նորմատիվն է (չափի

                               միավորը` դրամ/ ծառայության ծավալի բնեղեն

                               չափի միավոր)

__      __       __

\       \        \                                 

/_ Ծoդ, /_ Ծհիդ, /_ Ծաէրո,   - համապատասխանաբար օդերևութաբանական,

__         __                  հիդրոլոգիական, աէրոլոգիական,

\          \                   հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական,

/_ Ծհելիո, /_ Ծռադիո,          ագրոօդերևութաբանական  և  այլ

__        __                   հիդրոօդերևութաբանական  ծառայություններ

\         \                    մատուցող ստորաբաժանումների գծով 3-13-րդ

/_ Ծագրո, /_ Ծայլ              կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ

                               կետում նշված ծախսերի հանրագումարն է (չափի

                               միավորը` դրամ)

Աօդ, Ահիդ, Աաէրո, Ահելիո,    - հաշվարկվում են տարեկան կտրվածքով` ելնելով

Առադիո, Աագրո, Աայլ            վերջին երեք տարիների միջին ծավալային

                               համապատասխան ցուցանիշներից:

                             

Վ - վարչական և այլ (սպասարկման, անուղղակի և այլն) ծախսերը հաշվի

առնող գործակիցն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Աօդ, Ահիդ, Աաէրո, Ահելիո,    - համապատասխանաբար օդերևութաբանական,  

Առադիո, Աագրո, Աայլ            հիդրոլոգիական, աէրոլոգիական,

                               հելիոերկրաֆիզիկական, ռադիոլոգիական,

                               ագրոօդերևութաբանական և այլ

                               հիդրոօդերևութաբանական ծառայությունների

                               ծավալն է (չափի միավորը` ծառայության ծավալի

                               բնեղեն չափի համապատասխան միավոր)

                             

                                      __

                                      \

                                      /_ Ծվս

                         Վ *) = 1 + -----------

                                      __

                                      \

                                      /_ Ծը

 

որտեղ`

__

\ /_ Ծվս  - 3-13-րդ կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ կետում նշված

ծախսերի հանրագումարն է

__

\

/_ Ծը    - 3-13-րդ կետերում նշված կարգով հաշվարկված 2-րդ կետում նշված

           ծախսերի հանրագումարն է վարչական ապարատի և սպասարկող

           ստորաբաժանումների մասով

____________________________

*) Վ - վարչական և այլ (սպասարկման, անուղղակի և այլն) ծախսերը հաշվի

առնող գործակիցը հաշվարկվում է վերը նշված բանաձևով` վերջին երեք

տարվա միջին տարեկան ցուցանիշների հիման վրա:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
25.08.2004
N 252-Ն
Հրաման