Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1590.271104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2004 թվականի N 1590-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 179801 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

1.2. Սահմանել`

ա) «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 25371 հազ. դրամ.

բ) «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 25371 հազ. դրամ.

գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը 6343 հազ. դրամ:

1.3. «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 154430 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 8505 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 51037 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 31122 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 16673 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 38773 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 8320 հազ. դրամ:

1.4. «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է`

3 տարվա ընթացքում կատարել 32 մլն դրամի չափով ներդրումներ, այդ թվում` 2005 թվականին` 7 մլն դրամ, 2006 թվականին` 10 մլն դրամ, 2007 թվականին` 15 մլն դրամ,

ստեղծել նոր աշխատատեղեր` 2005 թվականին` 15 աշխատատեղ, 2006 թվականին` 20 աշխատատեղ, 2007 թվականին` 25 աշխատատեղ,

ապահովել միջին աշխատավարձի աճ` 2005 թվականին` 17 հազ. դրամ, 2006 թվականին` 33 հազ. դրամ, 2007 թվականին` 40 հազ. դրամ,

ապահովել արտադրական ծավալների աճ` 2005 թվականին` 20 մլն դրամ, 2006 թվականին` 30 մլն դրամ, 2007 թվականին` 40 մլն դրամ.

բ) «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերությունում գոյություն ունեցող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, և գնորդը պարտավոր է մեկ տարվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց արխիվացումը.

գ) «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլը պահպանվում է առնվազն 10 տարի ժամկետով.

դ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

2.1. Հաշվեկշռային մեթոդով 5955 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաշիրի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Տաշիրի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով` ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանելով մեկ մլն դրամ:

(2.1-րդ կետը փոփ. 24.11.05 թիվ 2170-Ն, 14.09.06 թիվ 1299-Ն որոշումներ)

2.2. Սահմանել`

ա) (2.2-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 24.11.05 թիվ 2170-Ն որոշում)

i

բ) «Տաշիրի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 995 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 249 հազ. դրամ:

2.3. «Տաշիրի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 4960 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 130 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 282 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 78 հազ. դրամ,

հետաձգված հարկային պարտավորությունների գծով` 2133 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 69 հազ. դրամ,

եկամուտներին վերաբերող շնորհների գծով` 2153 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 115 հազ. դրամ:

2.4. «Տաշիրի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

2.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման պահից մեկ ամսվա ընթացքում:

2.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 558 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նաիրիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել`

ա) «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 113 հազ. դրամ, որը համապատասխանում է 113 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով.

բ) «Նաիրիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 113 հազ. դրամ.

գ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 28 հազ. դրամ:

3.3. «Նաիրիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 445 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 281 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 92 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 68 հազ. դրամ:

3.4. «Նաիրիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման պահից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

4.1. Հաշվեկշռային մեթոդով 2969 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «ԲՇՏ» բաց բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման:

(4.1-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1406-Ն որոշում)

4.2. Սահմանել`

ա) (4.2-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 04.08.05 թիվ 1406-Ն որոշում)

i

բ) «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2331 հազ. դրամ.

գ) մրցույթի մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 583 հազ. դրամ:

4.3. «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 638 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 9 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 503 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 126 հազ. դրամ:

4.4. «ԲՇՏ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

4.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրության ստորագրման պահից մեկ ամսվա ընթացքում:

4.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 1006 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Աշտարակի թիվ 2 ջերմոցն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հարություն Թումանյանին (քաղ. Աշտարակ, Գրիգոր Նարեկացու փող., N 66 տուն, անձնագիր` AC 0645925, տրված` 029-ի կողմից) (այսուհետ` գնորդ):

5.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի արժեքը` 503 հազ. դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) մեկ տարվա ընթացքում կատարել 100 հազ. դրամի չափով ներդրում,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1794-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին հանձնված` Եղեգնաձոր քաղաքի հին հյուրանոցի շենքը` 686.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 3592 հազ. դրամ գնահատված արժեքով, վաճառել դասական աճուրդով:

6.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3592 հազ. դրամ:

6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից 5 օրվա ընթացքում վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնօրինության 12 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով` համաձայն հավելվածի:

7.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

7.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1590-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

.________________________________________________________________________.

|NN |       Գույքի անվանումը       |Գույքի գնահատված  |Գույքի մեկնարկային|

|ը/կ|                              |արժեքը (հազ. դրամ)|գինը (հազ. դրամ)  |

|___|______________________________|__________________|__________________|

|1. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24»           |184.50            |184.50            |

|___|______________________________|__________________|__________________|

|2. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24»           |184.50            |184.50            |

|___|______________________________|__________________|__________________|

|3. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24»           |184.50            |184.50            |

|___|______________________________|__________________|__________________|

|4. |Ավտոմեքենա «ՌԱՖ-2203»         |288.27            |288.27            |

|___|______________________________|__________________|__________________|

|5. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-452 Դ»       |141.00            |141.00            |

|___|______________________________|__________________|__________________|

|6. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512»       |204.00            |204.00            |

|___|______________________________|__________________|__________________|

|7. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24»           |184.50            |184.50            |

|___|______________________________|__________________|__________________|

|8. |Ավտոմեքենա «ԳԱԶ-3102»         |540.00            |540.00            |

|___|______________________________|__________________|__________________|

|9. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24-10»        |262.50            |262.50            |

|___|______________________________|__________________|__________________|

|10.|Ավտոմեքենա «ԳԱԶ-24-10»        |503.43            |503.43            |

|___|______________________________|__________________|__________________|

|11.|Ավտոմեքենա «ԳԱԶ-24»           |184.50            |184.50            |

|___|______________________________|__________________|__________________|

|12.|Ավտոմեքենա «ԳԱԶ-24»           |469.18            |469.18            |

|___|______________________________|__________________|__________________|

|   |Ընդամենը                      |4325.31           |4325.31           |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2004
N 1590-Ն
Որոշում