Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1546.031005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1546-Ն

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 10-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման 152-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի սեպտեմբերի 15-ի

N 1546-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

աճման պայմաններ` ծառատեսակների գոյության պայմաններ, որոնք ապահովում են դրանց աճն ու զարգացումը.

անտառի տիպ` ծառուտի (անտառի) արտադրողականության գնահատման միավոր, որը բնորոշվում է միջին բարձրությամբ և հասակով.

աստիճանական հատումներ` անտառավերականգնման հատումների տեսակ, որը կատարվում է մի քանի փուլով.

բոնիտետային դասեր` անտառի արտադրողականության ցուցանիշին համապատասխան դաս.

գերհասուն ծառուտ` անտառի հասակային վիճակ, որը հաջորդում է ծառուտի հասուն փուլին, բնորոշվում է վերին շարահարկում ծառերի թույլ աճով.

ծառատեսակների վերաճ` անտառի ծածկոցի տակ աճող ծառատեսակների մատղաշի աճ.

ծառուտի բացասական աճի փուլ` այն տարիքն է, երբ տվյալ ծառուտում ծառերի տարեկան միջին աճը չի փոխհատուցում մահացող ծառերի բնափայտի ծավալը.

հասուն ծառուտ` ծառուտի հասակային խումբ, որը նախորդում է գերհասուն հասակին, դանդաղում է ծառերի տարբերակումը, գագաթային աճը, թուլանում է բնի ընդլայնական աճը:

2. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակային դասից, երբ ծառերը (ծառուտը) սկսում են աստիճանաբար կորցնել իրենց կայունությունը և արտադրողականությունը, երբ տվյալ ծառուտում ծառերի միջին աճը չի փոխհատուցում ծառերի բնափայտի ծավալը:

3. Հայաստանի Հանրապետության անտառային ծառատեսակների հատման տարիքը սահմանվում է անտառավերականգնման հատումներ իրականացնելու համար:

 

II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

4. Հայաստանի Հանրապետության անտառներում անտառավերականգնման հատումներն իրականացվում են աստիճանական և ընտրովի հատումների ձևով, որտեղ հատման տարիքը որոշելիս հաշվի են առնվում ծառուտի հասակային խմբերն ու դասերը:

5. Ծառուտների հասակային խմբերն ու հասակային դասերն ըստ հատման տարիքի ներկայացված են N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

 

Ծառուտների հասակային խմբերն ու դասերն ըստ հատման տարիքի

 

.________________________________________________________________________.

|Հատման   |         Ծառուտների բաշխումն ըստ հասակային խմբերի             |

|հասակային|______________________________________________________________|

|դասերը   |մատղաշներ|միջահասակներ|հասունացողներ|հասուններ|գերհասուններ   |

| _______ |______________________________________________________________|

|Հատման   |                      Հասակային դասեր                         |

|տարիքը   |                     _________________                        |

|(տարի)   |                       տարիքը (տարի)                          |

|_________|______________________________________________________________|

|   IV    |   I     |    II      |     III     |  IV-V   | VI և  բարձր   |

| _______ |  ____   |  _______   |   _______   | _______ | _____________ |

|  61-80  |  1-20   |   21-40    |    41-60    | 61-100  | 101 և  ավելի  |

|_________|_________|____________|_____________|_________|_______________|

|   IV    |   I     |    II      |     III     |  IV-V   | VI և  բարձր   |

| _______ |  ____   |  _______   |   _______   | _______ | _____________ |

|  31-40  |  1-10   |   11-20    |    21-30    |  31-50  | 51 և  ավելի   |

|_________|_________|____________|_____________|_________|_______________|

|    V    |  I-II   |    III     |     IV      |  V-VI   | VII և  բարձր  |

| _______ |  ____   |  _______   |   _______   | _______ | _____________ |

|  81-100 |  1-40   |   41-60    |    61-80    | 81-120  | 121 և  ավելի  |

|_________|_________|____________|_____________|_________|_______________|

|    V    |  I-II   |    III     |     IV      |  V-VI   | VII և  բարձր  |

| _______ |  ____   |  _______   |   _______   | _______ | _____________ |

|  41-50  |  1-20   |   21-30    |    31-40    |  41-60  | 61 և  ավելի   |

|_________|_________|____________|_____________|_________|_______________|

|    VI   |  I-II   |  III-IV    |      V      | VI-VII  | VIII և  բարձր |

| _______ |  ____   |  _______   |   _______   | _______ | _____________ |

| 101-120 |  1-40   |   41-80    |    81-100   | 101-140 | 141 և  ավելի  |

|_________|_________|____________|_____________|_________|_______________|

|    VI   |  I-II   |  III-IV    |      V      | VI-VII  | VIII և  բարձր |

| _______ |  ____   |  _______   |   _______   | _______ | _____________ |

|  51-60  |  1-20   |   21-40    |    41-50    |  61-70  | 71 և  ավելի   |

|_________|_________|____________|_____________|_________|_______________|

|   VII   |  I-II   |   III-V    |     VI      |VII-VIII | IX և  բարձր   |

| _______ |  ____   |  _______   |   _______   |________ | _____________ |

| 121-140 |  1-40   |   41-100   |   101-120   |121-160  | 161 և  ավելի  |

|_________|_________|____________|_____________|_________|_______________|

|   VII   |  I-II   |   III-V    |     VI      |VII-VIII | IX և  բարձր   |

| _______ |  ____   |  _______   |   _______   |________ | _____________ |

|  61-70  |  1-20   |   21-50    |    51-60    | 61-80   | 81 և  ավելի   |

.________________________________________________________________________.

 

20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող փշատերևավորներ, կոշտատերևավորներ:

10 և ավելի տարեկան հասակային դասեր` փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող կոշտատերևավորներ:

Աստիճանական հատումները լինում են` հավասարաչափ, խմբակային-ընտրովի և երկարատև:

Հավասարաչափ հատումներն իրականացվում են այն ծառուտներում, որտեղ առկա է նոսրացման անհրաժեշտություն:

Խմբակային-ընտրովի հատումների ժամանակ ծառուտը հատվում է մի քանի փուլով` խմբերով, հասակային մեկ դասի ժամանակահատվածում, որտեղ առկա է մատղաշի անհրաժեշտ քանակություն:

Երկարատև հատումներն իրականացվում են տարահասակ ծառուտներում` 2 փուլով: Առաջին և երկրորդ հատումների ժամանակ թողնվում են այն ծառերը, որոնք դեռևս չեն հասունացել: Նման ծառուտներում հատումները վերսկսվում են 30-40 տարի հետո, երբ ծառերը հասնում են շահագործման տարիքի:

Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի ներկայացված են N 2 աղյուսակում.

 

Աղյուսակ N 2

 

Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի

 

.___________________________________________________________________.

|Հասակային|Ծառուտի տարիքը (տարի)  |Հասակային|Ծառուտի տարիքը (տարի)  |

|դասերը   |_______________________|դասերը   |_______________________|

|         |20 և  ավելի|10 և  ավելի|         |20 և  ավելի|10 և  ավելի|

|         |տարեկան    |տարեկան    |         |տարեկան    |տարեկան    |

|         |հասակային  |հասակային  |         |հասակային  |հասակային  |

|         |դասեր      |դասեր      |         |դասեր      |դասեր      |

|         |           |           |         |           |           |

|_________|___________|___________|_________|___________|___________|

|I        |1-20       |1-10       |VII      |121-140    |61-70      |

|_________|___________|___________|_________|___________|___________|

|II       |21-40      |11-20      |VIII     |141-160    |71-80      |

|_________|___________|___________|_________|___________|___________|

|III      |41-60      |21-30      |IX       |161-180    |81-90      |

|_________|___________|___________|_________|___________|___________|

|IV       |61-80      |31-40      |X        |181-200    |91-100     |

|_________|___________|___________|_________|___________|___________|

|V        |81-100     |41-50      |XI       |201-220    |101-110    |

|_________|___________|___________|_________|___________|___________|

|VI       |101-120    |51-60      |XII      |221-240    |111-120    |

.___________________________________________________________________.

 

20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող փշատերևավորներ, կոշտատերևավորներ:

10 և ավելի տարեկան հասակային դասեր` փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող կոշտատերևավորներ:

7. Ընտրովի հատումներն իրականացվում են տարահասակ, հասուն և գերհասուն անտառներում. հատվում են հասուն և գերհասուն, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված ծառերը:

8. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակից, երբ ծառուտն աստիճանաբար կորցնում է իր կայունության և արտադրողականության ցուցանիշները, իսկ ծառերն անցնում են բացասական աճի փուլ:

Անտառային ծառատեսակների հատման առավելագույն սահմանային տարիքի և ծառուտի բացասական աճն սկսելու միջև ընկած ժամանակահատվածը 20-40 տարի է, որի ընթացքում երաշխավորվում է ծառերի հատումը:

Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը ներկայացված է N 3 աղյուսակում.

 

Աղյուսակ N 3

 

Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը

 

._______________________________________________________________.

|Գերակշռող ծառերը |Անտառների նպատակային նշանակությունը          |

|                 |_____________________________________________|

|                 |    պաշտպանական       |     սոցիալական       |

|                 |______________________|______________________|

|                 |տարիքը |հասակային դասը|տարիքը |հասակային դասը|

|_________________|_______|______________|_______|______________|

|        1        |   2   |       3      |   4   |       5      |

|_________________|_______|______________|_______|______________|

|Փշատերևավորներ   |       |              |       |              |

|_________________|       |              |       |              |

|Սոճի             |121-140| VII          |141-160| VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|Կոշտատերևավորներ |       |              |       |              |

|_________________|       |              |       |              |

|Կաղնի (սերմնային)|161-180| IX           |181-200| X            |

|_________________|_______|______________|_______|______________|

|Կաղնի (բնաշվային)|61-70  | VII          |71-80  | VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|Հաճար            |141-160| VIII         |161-180| IX           |

|_________________|_______|______________|_______|______________|

|Բոխի (սերմնային) |81-100 | V            |101-120| VI           |

|_________________|_______|______________|_______|______________|

|Բոխի (բնաշվային) |61-70  | VII          |71-80  | VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|Ղաժի             |41-50  | V            |51-60  | VI           |

|_________________|_______|______________|_______|______________|

|Հացենի           |121-140| VII          |141-160| VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|Թխկի             |121-140| VII          |141-160| VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|Թեղի             |121-140| VII          |141-160| VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|Խնձորենի         |101-120| VI           |121-140| VII          |

|_________________|_______|______________|_______|______________|

|Տանձենի          |101-120| VI           |121-140| VII          |

|_________________|_______|______________|_______|______________|

|Ընկուզենի        |141-160| VIII         |161-180| IX           |

|_________________|_______|______________|_______|______________|

|Փափկատերևավորներ |       |              |       |              |

|_________________|       |              |       |              |

|Կեչի             |61-70  | VII          |71-80  | VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|Կաղամախի         |41-50  | V            |51-60  | VI           |

|_________________|_______|______________|_______|______________|

|Լորենի           |91-100 | X            |101-110| XI           |

|_________________|_______|______________|_______|______________|

|Փռշնի            |61-70  | VII          |71-80  | VIII         |

|_________________|_______|______________|_______|______________|

|ՈՒռի             |41-50  | V            |51-60  | VI           |

._______________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.09.2005
N 1546-Ն
Որոշում