Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ԵՎ 18-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 16-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ N 67

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
16-ՐԴ ԵՎ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով ՀՀ դատարաններում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ նշված հոդվածները մեկնաբանվում են տարաբնույթ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածով սպառիչ ցանկով սահմանված են դատական կարգով ամուսնալուծության հիմքերը, մասնավորապես.

- բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,

- ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայությանը, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարելուց,

- ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Դատական պրակտիկայում դեռևս հանդիպում են դեպքեր, երբ վճիռների եզրափակիչ մասում կիրառվում են «թույլատրել ամուսնալուծությունը» բառակապակցությունը, սակայն օրենսդրի սահմանման համաձայն դատարանը լուծում է ամուսնությունը:

Միաժամանակ դատական պրակտիկայում հայտնի են նաև դեպքեր, երբ դատական գործում բացակայում են տեղեկությունները ամուսնության պետական գրանցման վայրի վերաբերյալ կամ նման մարմնին ծանուցումը անհնարին է միջազգային պայմանագրերի բացակայության ուժով: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պարտականության կատարումը նշված դեպքերում դառնում է անհնարին:

Միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

 

Պարզաբանել, որ

1. ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում ամուսնությունը լուծում է դատարանը:

2. Նմանատիպ գործերով վճիռներում նշել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքը (երը):

3. Այն դեպքերում, երբ բացակայում են ամուսնության գրանցման վայրի մասին տեղեկությունները կամ նման մարմնին ծանուցումը անհնարին է համապատասխան միջազգային պայմանագրերի բացակայության կամ այլ պատճառներով, դատարանի ամուսնալուծության վերաբերյալ վճիռներն ուղարկել ամուսնալուծվողներից որևէ մեկի մշտական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին:

 

20 սեպտեմբերի 2005 թվականի

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
20.09.2005
N 67
Որոշում