Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 1997 ԹՎԱԿԱ ...

 

 

040.0364.040997

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1997 թ. թիվ 364

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում 1997 թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման առաջնահերթ միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 100 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` նշված գումարը նպատակաուղղել Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների հաշվին պահվող բյուջետային հիմնարկներին հասցված վնասների վերացմանը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման առաջնահերթ միջոցառումների իրականացման աշխատանքների վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1997
N 364
Որոշում