Սեղմել Esc փակելու համար:
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱՅԻ ԲՆԱ ...

 

020.0047.140497

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացիայի բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերում չափումների միասնականությունն ապահովելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացիայի բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերում չափումների միասնականությունն ապահովելու մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացիայի բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերում չափումների միասնականությունն ապահովելու մասին համաձայնագրին համապատասխան Կողմերը կազմակերպում են զինված ուժերի չափաբանական ապահովման համակարգերի օգտագործումն ու զարգացումը, իրականացնում են համաձայնեցված գիտատեխնիկական քաղաքականություն ռազմական տեխնիկայի ստեղծման, փորձարկման, շահագործման բնագավառներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացիայի բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերում չափումների միասնականությունն ապահովելու մասին 1995 թվականի նոյեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 ապրիլի 1997 թ.

ՍԴՈ-47

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.04.1997
N ՍԴՈ-47
Որոշում