Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

14 փետրվարի 2006 թվականի N 1

 

i

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԻ, ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովագրական ընկերությունները մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1839-Ն որոշման ուժի մեջ մտնելը (2005 թվականի դեկտեմբերի 10-ը) հաշվապահական հաշվառումը վարել են մինչև այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրը գործող կարգի համաձայն, իսկ այդ որոշմամբ տվյալ հարցի վերաբերյալ անցումային դրույթներ սահմանված չեն, ինչպես նաև այն հանգամանքը, որ ապահովագրական ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման վարումը նոր իրավական ակտերին համապատասխանեցնելը տեխնիկական և ապահովագրական ընկերությունների հաշվապահների մասնագիտական պատրաստվածության տեսակետից կապված է որոշակի բարդությունների հետ`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1839-Ն որոշման կիրառման բնագավառում ծագած հարցերի ճշտման նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

Ապահովագրական ընկերությունները մինչև 2006 թվականի հունվարի 1-ը հաշվապահական հաշվառումը վարում, իսկ 2005 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի մարտի 25-ի թիվ 110 հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի», «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման մասին հրահանգի» և «Ապահովագրական ընկերությունների տարեկան (միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերի և դրանց լրացման մասին» հրահանգի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
14.02.2006
N 1
Պաշտոնական պարզաբանում