Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

23 մարտի 2006 թվականի թիվ 2

 

i

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վերաբերյալ առաջացած հարցերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

պարզաբանում է.

 

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.4 հոդվածի 2-րդ մասի` բանկի խորհրդի անդամները պարտադիր վարձատրվում են իրենց պարտականությունների կատարման համար: Բանկի և բանկի խորհրդի անդամի միջև հարաբերությունների բնույթը` աշխատանքային, թե ծառայությունների մատուցման, որոշում է բանկը: Վարձատրությունը կարող է կատարվել ինչպես աշխատավարձի տեսքով, այնպես էլ բանկի հայեցողությամբ` այլ ձևով, օրինակ, բանկի խորհրդի անդամը կարող է վարձատրվել խորհրդի նիստերին մասնակցելու համար: Այս մոտեցումը վերաբերում է նաև Օրենքի 21.9 հոդվածի 2-րդ մասին:

2. Բանկը, իր խորհրդի կողմից հաստատած ներքին կարգերով, պետք է սահմանի բանկի հետ կապված անձանց հետ գործարքների համար պահանջներ` թույլատրելի սահմանաչափեր, ժամկետներ, տոկոսադրույքներ, վարկունակության աստիճան, ապահովվածություն, ընդունելի ռիսկի աստիճան: Այնուհետև, բանկի խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ այդ կարգերով սահմանված պահանջներին համապատասխանող գործարքները համարվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջի իմաստով հաստատված խորհրդի կողմից: Այս պարագայում, բանկի խորհրդի հաստատմանը կներկայացվեն միայն այն գործարքները, որոնք պետք է իրականացվեն բանկի խորհրդի կողմից սահմանված կարգերից բացառություններով: Միաժամանակ, անհրաժեշտ է սահմանել, որ որոշակի պարբերականությամբ բանկի խորհուրդը պետք է ստանա տեղեկատվություն բանկի հետ կապված անձանց հետ կնքված գործարքների մասին: Յուրաքանչյուր դեպքում, բանկի խորհրդի կողմից հաստատված գործարքները պետք է բավարարեն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին:

3. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի «ե» ենթակետի, բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության չափերը ենթակա են մշտապես հրապարակման ինտերնետում` բանկի տնային էջում: Վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը վերը նշված անձանց ի վնաս օգտագործելը բացառելու նպատակով, բանկը կարող է սահմանափակել այդ տեղեկատվության ընթերցման հնարավորությունը, օրինակ` գաղտնաբառերի կիրառման միջոցով: Վերը նշված տեղեկատվությունը պետք է պարտադիր հասանելի լինի բանկի բոլոր մասնակիցներին: Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.03.2006
N 2
Պաշտոնական պարզաբանում