Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻ ...

 

 

040.0003.070198

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունվարի 1998 թ. թիվ 3

 

i

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

i

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձինք պարտավոր են մինչև 1999 թվականի հունվարի 1-ը իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

(2-րդ կետը փոփ. 02.07.98 թիվ 417 որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի մարտի 1-ը սահմանված կարգով հաստատել արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության տեսակների օրինակելի կանոնակարգերը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 3 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

i

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման ընթացակարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող այն ձեռնարկությունների (այդ թվում` բաժնետիրական ընկերությունների) և անհատ ձեռներեցների վրա (բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների և բանկերի), որոնք արժեթղթերի շուկայում իրականացնում են գործունեության հետևյալ տեսակները`

ա) արժեթղթերի առուծախ իր անունից այլ անձանց հաշվին կամ այլ անձանց անունից և վերջիններիս հաշվին (բրոքերային գործունեություն` կոմիսիայի կամ հանձնարարության պայմանագրի հիման վրա).

բ) արժեթղթերի առուծախ իր անունից և իր հաշվին` արժեթղթերի գնման կամ վաճառքի գների հրապարակային հայտարարման միջոցով, այդ արժեթղթերը պարտադիր գնելու կամ վաճառելու պարտավորությամբ (դիլերային գործունեություն).

գ) իր անունից պարգևավճարով իր տիրապետմանը հանձնված այլ անձի պատկանող և նրա օգտին կամ վերջինիս կողմից նշված երրորդ անձի օգտին արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված միջոցների հավատարմագրային կառավարում (արժեթղթերի հավատարմագրային կառավարման (տրաստային) գործունեություն).

դ) ներդրողներին և այլ անձանց արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում (արժեթղթերի շուկայում խորհրդատվական գործունեություն).

ե) թողարկողի արժեթղթերի իրացման նպաստող գործունեություն` նախօրոք նշված ժամկետում վերավաճառելու նպատակով թողարկողի արժեթղթերը գնելու, նախօրոք նշված ժամկետում թողարկողի չիրացված արժեթղթերը գնելու պարտավորություն ստանձնելու միջոցով կամ առանց այդպիսի պարտավորության թողարկման, տեղաբաշխման գործունեություն (անդերռայթինգ).

զ) անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման համակարգը կազմող տվյալների հավաքում, ֆիքսում, մշակում, պահպանում և տրամադրում (անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեություն).

է) սահմանված տեղում և ժամկետներում, իր կողմից հաստատված կանոններով արժեթղթերի հրապարակային սակարկությունների կազմակերպում և արժեթղթերի գնանշում (բորսայական գործունեություն):

3. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում`

ա) ինվեստիցիոն բրոքերային գրասենյակն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված գործունեության տեսակը.

բ) ինվեստիցիոն ընկերությունն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «բ» և «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակները.

գ) անկախ ինվեստիցիոն բրոքերն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված` գործունեության տեսակը.

դ) անկախ ինվեստիցիոն դիլերն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված գործունեության տեսակը.

ե) հավատարմագրային կառավարման (տրաստային) ընկերությունն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված գործունեության տեսակը.

զ) ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «դ» ենթակետում նշված գործունեության տեսակը.

է) թողարկման կազմակերպությունն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «ե» ենթակետում նշված գործունեության տեսակը.

ը) անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող (իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող) անձն իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «զ» ենթակետում նշված գործունեության տեսակը.

թ) ֆոնդային բորսան (ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսա) իրականացնում է սույն կարգի 2-րդ կետի «է» ենթակետում նշված գործունեության տեսակը:

4. Ձեռնարկությունները (այդ թվում` բաժնետիրական ընկերությունները) և անհատ ձեռներեցները սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակները կարող են իրականացնել միայն արժեթղթերի շուկայի պետական կարգավորումն ու վերահսկումն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետև` լիազորված մարմին) կողմից տրված գործող լիցենզիայի առկայության դեպքում:

5. Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի համար տրվում է առանձին լիցենզիա: Լիազորված մարմինը սահմանում է լիցենզիայի միասնական ձևը, որում նշվում են լիցենզիայի հերթական համարը, տալու ամսաթիվը, ձեռնարկության (այդ թվում` բաժնետիրական ընկերության) ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը (անհատ ձեռներեցի համար` անունը, ազգանունը) և հասցեն, գործունեության տեսակը, լիցենզավորվող անձին ներկայացվող հատուկ պահանջները (անհրաժեշտության դեպքում):

6. Լիցենզիայի գործողության ժամկետը չի սահմանափակվում, և լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել:

7. Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող ձեռնարկությունները (այդ թվում` բաժնետիրական ընկերությունները) և անհատ ձեռներեցները (այսուհետև` լիցենզավորված անձինք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին են ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններ:

8. Լիազորված մարմինն արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց համար կարող է սահմանել կանոնադրական հիմնադրամի և սեփական կապիտալի նվազագույն չափեր:

 

II. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄԸ

 

i

9. Ինվեստիցիոն բրոքերային գրասենյակ, ինվեստիցիոն ընկերություն, տրաստային (հավատարմագրային) ընկերություն, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակ և թողարկման կազմակերպություն հանդիսացող լիցենզավորված անձինք արժեթղթերի շուկայում կարող են համատեղել սույն կարգի 2-րդ «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակները:

Բրոքերային գործունեությունը համատեղվում է դիլերային գործունեության հետ, եթե այն իրականացվում է ֆոնդային բորսայում:

(9-րդ կետը փոփ. 02.07.98 թիվ 417 որոշում)

10. Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող և ֆոնդային բորսա (ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսա) հանդիսացող լիցենզավորված անձինք չեն կարող համատեղել սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության մյուս տեսակները:

11. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակներն իրականացնող լիցենզավորված անձինք միաժամանակ չեն կարող համատեղել իրենց գործունեությունն առևտրաարտադրական գործունեության որևէ տեսակի և սպասարկման ոլորտի որևէ ծառայության հետ:

12. Սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակներն իրականացնող լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստանալուց հետո կարող են իրականացնել նաև արտարժույթի առուծախի գործառնությունները:

 

III. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

13. Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար ձեռնարկության (այդ թվում` բաժնետիրական ընկերության) գործադիր տնօրենը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ տեխնիկական սպասարկմամբ զբաղված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու գլխավոր հաշվապահի) և այն աշխատողները, որոնք իրականացնելու են գործառնություններ արժեթղթերի հետ ու մատուցելու են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև անկախ ինվեստիցիոն բրոքերներն ու դիլերները, պետք է լիազորված մարմնի կողմից որակավորված լինեն որպես արժեթղթերի շուկայի մասնագետ` ստանալով համապատասխան որակավորման հավաստագիր:

Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը:

(13-րդ կետը փոփ. 25.05.99 թիվ 345 որոշում)

Սույն կետի պահանջները տարածվում են նաև լիազորված բանկերի վրա` արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց աշխատողներին (կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատողներ, որոնք իրականացնում են գործառնություններ արժեթղթերի հետ) ներկայացվող որակավորման պահանջների մասով:

Սույն կարգի պահանջները տարածվում են նաև ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների վրա:

(13-րդ կետը լրաց. 02.07.98 թիվ 417 որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

14. Լիցենզիա ստանալու համար ձեռնարկությունները (այդ թվում` բաժնետիրական ընկերությունները (նոր ստեղծվողների համար` հիմնադիրները) և անհատ ձեռներեցները (այսուհետև` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հայտ, որին կցվում են`

ա) հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

բ) գործունեության կանոնակարգը` 2 օրինակից` լիազորված մարմնի կողմից հաստատված օրինակելի կանոնակարգի համաձայն.

գ) տնտեսական գործունեության հիմնավորվածության ծրագիրը (բիզնես-ծրագիր)` լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին համապատասխան.

դ) սույն կարգի 13-րդ կետում նշված անձանց տրված որակավորման հավաստագրերի պատճենները.

ե) վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը (գործող ձեռնարկությունների (այդ թվում` բաժնետիրական ընկերությունների) համար).

զ) տեղեկանք հայտատուի տրամադրության տակ գտնվող կամ նախատեսվող աշխատանքային տարածքի մասին` համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.

է) լիցենզիա ստանալու համար վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենը.

i

ը) հայտատուի հիմնադիրների (10 և ավելի տոկոս ունեցող բաժնետերերի (փայատերերի) և պաշտոնատար անձանց մասին տեղեկություններ` համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափի նախնական վճարումը հավաստող փաստաթուղթը (նոր ստեղծվողների համար):

(14-րդ կետը լրաց. 02.07.98 թիվ 417 որոշում)

15. Սույն կարգի 2-րդ կետի «զ» և «է» ենթակետում նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար հայտատուն լրացուցիչ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

համապատասխան գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ և առկա` սահմանված կարգով սերտիֆիկացված տեխնիկական միջոցների ցանկը.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համապատասխան ծառայության եզրակացությունը ձեռնարկությունում (այդ թվում` բաժնետիրական ընկերությունում) անվտանգության ռեժիմի պահպանման վիճակի մասին.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համապատասխան ծառայության կամ մարմնի հետ կնքված (նոր ստեղծվող ձեռնարկությունների (այդ թվում` բաժնետիրական ընկերությունների) համար նախապես համաձայնեցված) պայմանագիրը օբյեկտի պահպանության մասին:

16. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերում տեղ գտած` իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար:

17. Լիազորված մարմինը սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում պարտավոր է տալ լիցենզիա կամ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ ու առարկություններ` նշելով դիտողությունների և առարկությունների պատճառները և իրավական հիմքերը:

18. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ տրվում են, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն և լրացումների կարիք ունեն:

19. Հայտատուն գրավոր դիտողությունները և առարկություններն ստանալուց հետո լիազորված մարմին է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը` անհրաժեշտ փոփոխություններով և լրացումներով:

Սույն կարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերը 90 օրվա ընթացքում չներկայացվելու դեպքում հայտը համարվում է մերժված:

20. Լիազորված մարմինը հայտատուին լիցենզիա է տալիս համապատասխան փաստաթղթերը (անհրաժեշտ փոփոխություններով և լրացումներով) ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե փաստաթղթերում կատարված փոփոխությունները և լրացումները համապատասխանում են սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, հակառակ դեպքում լիազորված մարմինը մերժում է հայտը` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

21. Հայտատուն լիցենզիա ստանալու համար կարող է նոր հայտ ներկայացնել միայն լիազորված մարմնի կողմից լիցենզիայի հայտը գրավոր մերժվելու օրվանից 3 ամիս հետո:

22. Լիցենզիայի հայտի գրավոր մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

23. Լիազորված մարմինն իրականացնում է լիցենզիաների հաշվառում` հատուկ գրանցամատյանում:

24. Լիցենզավորված անձը լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին պարտավոր է 15-օրյա ժամկետում տեղեկացնել լիազորված մարմնին:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

25. Լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիազորված մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է 30 օր: Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիազորված մարմինը դրա մասին գրությամբ տեղեկացնում է լիցենզավորված անձին: Կասեցման ժամկետի սկիզբ է համարվում լիցենզավորված անձի կողմից գրության ստացման օրը:

26. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե`

ա) լիցենզիայի գործողության ընթացքում լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ.

գ) լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում տեղյակ չի պահվել լիազորված մարմինը.

դ) խախտվել են լիցենզավորված անձանց համար սահմանված կանոնադրական հիմնադրամի և սեփական կապիտալի նվազագույն չափերը:

27. Լիցենզավորված անձը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և դրա մասին տեղեկացնել լիազորված մարմնին:

Լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցվում է լիցենզավորված անձի` խախտումները վերացնելու մասին գրության (համապատասխան փաստաթղթերով)` լիցենզավորված մարմնի կողմից ստացման օրվանից:

28. Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) լիցենզավորված անձը սույն կարգի 26-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող խախտումները.

բ) լիցենզավորված անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել կամ լուծարվել է.

գ) լրացել է լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության ժամկետը կամ ուժի մեջ են մտել այդ փաստաթղթերում նշված գործունեության դադարեցման այլ պայմաններ.

դ) դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել ձեռնարկության (այդ թվում` բաժնետիրական ընկերության) պետական գրանցումը.

ե) լիցենզավորված անձը լիցենզիայի ստացման պահից մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել.

զ) լիցենզավորված անձը խախտել է լիցենզիայում նշված հատուկ պահանջները.

է) մեկ տարվա ընթացքում կրկնակի կասեցվել է լիցենզիայի գործողությունը:

29. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է լիցենզավորված անձին և հրապարակվում մամուլում:

30. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

31. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի տնօրենին և նրա տեղակալներին տրված որակավորման հավաստագրերն ուժը կորցրած են ճանաչվում:

32. Ուժը կորցրած ճանաչված լիցենզիան և որակավորման հավաստագիրը (հավաստագրերը) ենթակա են վերադարձման լիազորված մարմին` 10-օրյա ժամկետում:

33. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ձեռնարկությունը (այդ թվում` բաժնետիրական ընկերությունը) կամ անհատ ձեռներեցը կարող է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով դիմել նոր լիցենզիա ստանալու համար` լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից մեկ տարի հետո:

34. Լիցենզիան կորցնելու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին գրավոր հայտնում է լիազորված մարմնին: Վերջինս 15-օրյա ժամկետում տալիս է նոր լիցենզիա` դրա վրա կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

_____________________________________________________________

                /հայտատուի լրիվ անվանումը/

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը հավաստում է, որ _________________________________

/հայտատուի լրիվ անվանումը/

 

արժեթղթերի շուկայում իր գործունեությունը կիրականացնի հետևյալ հասցեով

(հասցեներով)

 

ա) ___________________________________

 

բ) ___________________________________

 

Աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերեսը) ___________________

Աշխատանքային տարածքի սեփականության իրավունքը`

 

1. Տարածքի սեփականատեր է հանդիսանում _____________________________

/սեփականատիրոջ լրիվ անվանումը/

 

2. Սեփականությունը հավաստող փաստաթղթերի անվանումները և

 

համարները ___________________________________________________________

/փաստաթղթերի պատճենները կցվում են սույն տեղեկանքին/

 

Աշխատանքային տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում

նշվում են նաև`

 

ա) աշխատանքային տարածքը հայտատուի օգտագործմանը հանձնելու վերաբերյալ

 

փաստաթղթերի անվանումները ______________________________________________

 

_______________________________________________________________________

համարը (տվյալ փաստաթղթերի պատճենները նույնպես կցվում են սույն

 

տեղեկանքին) ___________________________________________________________

 

բ) հայտատուի իրավունքներն ու պարտականությունները` կապված սույն

 

աշխատանքային տարածքի օգտագործման հետ __________________________________

 

_______________________________________________________________________

 

գ) տվյալ աշխատանքային տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման

 

պայմանները ____________________________________________________________

 

_______________________________________________________________________

 

դ) այլ տեղեկություններ տվյալ տարածքի օգտագործման մասին ____________

 

______________________________________________________________________:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

i

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ

(հավելված 2 լրաց. 02.07.98 թիվ 417 որոշում)

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

հայտատուի հիմնադիրների (10 և ավելի տոկոս ունեցող բաժնետերերի

(փայատերերի) և նրանց պաշտոնատար անձանց մասին

 

1. Անունը, ազգանունը

2. Քաղաքացիությունը

3. Բնակության վայրը, հեռախոսի համարը

4. Անձնագրի տվյալները

5. Կրթությունը

6. Դիպլոմի, վկայականի պատճենները

7. Աշխատանքային ստաժը

 

._______________________________________________________________________.

|Անունը, ազգանունը|Պաշտոնը|Որակավորման|Մասնակցությունը |Մասնակցությունը |

|կամ հաստատության |       | վկայականի |Ա.Շ.Գ.Ի. տվյալ  |Ա.Շ.Գ.Ի. այլ    |

|   անվանումը     |       |   համարը  |անձի կազմում    |անձի կազմում    |

|                 |       |           |________________|________________|

|                 |       |           |տոկոս |դրամ     |տոկոս  |դրամ    |

|_________________|_______|___________|______|_________|_______|________|

|_________________|_______|___________|______|_________|_______|________|

|_________________|_______|___________|______|_________|_______|________|

|_________________|_______|___________|______|_________|_______|________|

|_________________|_______|___________|______|_________|_______|________|

._______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.01.1998
N 3
Որոշում